Այս հետազոտության նպատակն է հավաքագրել և վերլուծել հետհեղափոխական Հայաստանում սեռականության և գենդերային հարցերի շուրջ առկա հակագենդերային (ներառյալ հոմոֆոբ) հռետորաբանությունը և դիսկուրսիվ միջոցները, որոնցով թիրախավորում են կանանց և ԼԳԲՏ հարցերով զբաղվող իրավապաշտպաններին ու ակտիվիստներին, առաջադիմական քաղաքացիական հասարակությանը՝ ձգտելով նեղացնելու վերջիններիս գործունեության տարածքը, փորձելով այս թեման դարձնել հետհեղափոխական Հայաստանի կառավարության դեմ մարտնչելու զենք և խաթարել ոլորտում հնարավոր […]
Խորհրդային Միության հատկապես վերջին տարիներին բառերը սկսել էին կորցնել իրենց իմաստը։ Դրանք հաճախ լավագույն դեպքում հնչում էին իբրև դատարկ զրնգոց, երբեմն նաև պարզապես նույնանում էին կեղծիքի հետ։ Ամենահայտնին, թերևս, «ընկեր» բառն էր։ Մարդիկ (քաղաքացիները) միմյանց դիմելիս պարտավոր էին օգտվել այդ բառից։ Խորհրդային լեզվի բառարանում ստանալով դիմելաձևի կարգավիճակ՝ այն ձեռք էր բերել սուբստանցիոնալ նշանակություն։ «Ընկերը» ոչ […]
#ռազմ_Ականացման_և_ան_Վտանգության_միջև 2․0 Դասընթաց Էդգար Խաչատրյանը քննարկում է բռնության մշակույթը Յոհան Գալթունգի պահանջմունքների տեսության շրջանակում։ Համաձայն դրա, մարդկային հիմնական 4 պահանջմունքներից յուրաքանչյուրը ենթադրում է նաև այդ պահանջմունքները չբավարարելու համապատասխան վախեր։ Այդ պահանջմունքների ու վախերի վրա տարբեր լծակներով ազդելով կամ զանազան մանիպուլյացիաների միջոցով՝ դրանցից մեկը մյուսից ավելի կարևորելով ու ակտուալացնելով, բռնության մշակույթում հնարավոր է դառնում հասարակությանը մատուցել և […]