ԱՄՈՒԼՍԱՐԻ ՀԱՆՔԻ (Չ)ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Ինչի մասին է համառոտ զեկույցը[1]

Ամուլսարի տարածքում ոսկու արդյունահանման շուրջ առկա կոնֆլիկտը նախաճգնաժամային   փուլում է։ Այս խնդրի լուծման հարցում ՀՀ կառավարությունը տեսականորեն ունի երկու ճանապարհ՝ թույլատրել Ամուլսարի՝ իբրև ոսկու հանքի շահագործումը կամ կասեցնել Ամուլսարում հանքարդյունահանման ներկա և հնարավոր այլ նախագծերը։ Այս երկու ելքերից յուրաքանչյուրն էլ ունենալու է ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական ու սոցիալ- քաղաքական նշանակություն ու հետևանքներ, որոնցից վերջինիս ընդհանուր քննությանն է ուղղված այս համառոտ զեկույցը։

Համառոտ զեկույցը չի անդրադառնում Ամուլսարի տարածքում հանքարդյունահանման բնապահպանական ռիսկերին կամ շրջակա միջավայրի ազդեցությանը, որոնց շուրջ արդեն հայտնի է ՀՀ կառավարության կողմից ELARD միջազգային ընկերությանը պատվիրված փորձաքննության[2] հասանելի մասը, ինչպես նաև հրապարակված են բազմաթիվ տեղական և միջազգային փորձագետների կողմից տրված գնահատականներ[3]։ Այն նպատակ չունի նաև խնդիրը դիտարկել զուտ իրավական հարթության մեջ (այս մասով ևս կան հասանելի գնահատականներ[4]), այլ կենտրոնանում է հեղափոխական օրակարգերի տեսանկյունից Ամուլսարի խնդրի սոցիալ-քաղաքական կողմերի վրա։

 

ԶԵԿՈՒՅՑՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՐԴԱՑԵՔ ԱՅՍՏԵՂ։ 

 

 

[1] Համառոտ զեկույցը կազմվել է բաց աղբյուրներում հասանելի տեսանյութերի և հոդվածների, մի քանի լրագրողների, փորձագետների հետ հարցազրույցների վերլուծության հիման վրա։ Հարցազրույցներից ստացված տեղեկատվությունը օգտագործվել է, եթե այն հաստատվել է այլ աղբյուրներով կամ այլ հարցվողների հարցազրույցներով։ Զեկույցը առավել խորը և համապարփակ հետազոտության նախնական հրապարակումն է։

[2] Համաձայն այս եզրակացության հասանելի հաշվետվության՝ Ամուլսարում հանք շահագործելու ծրագրի ՇՄԱԳ/ԲՍԱԳ գնահատումները թերի են, համապատասխան հետևությունները՝ անվստահելի։ Հետևաբար հարցին, թե արդյոք հանքավայրի ընդհանուր շահագործումը կարող է ընդհանուր համարվել անվտանգ, հնարավոր չէ պատասխանել (տե՛ս 5-րդ մաս, էջ 41 http://investigative.am/news/view/amulsar-porcaqnnutyan-ezrakacutyun.html)

[3] Տե՛ս հետևյալ հղումները`

  1. List of Reports and Memoranda Produced by the Bronozian Consultants, Independent Reviewers of Lydian’s Amulsar Gold Mine Project in Armenia (n. d.). Amulsar.com. [pdf]. https://bit.ly/2GTfWAj
  2. Ամուլսար. միջազգային հեղինակավոր փորձագետների հաշվետվությունները (2017.08.02). armecofront.net. https://bit.ly/2f3jEJu
  3. Ամուլսարի ծրագրի շրջանի ջրերի և Ջերմուկի թերմալ ջրերի իզոտոպային կազմի վերլուծությունը (առանց ամսաթիվ) armecofront.net. [pdf]. https://bit.ly/2Jcfjo2
  4. Ամուլսարի հանքավայրի շահագործման ընթացքում տարածաշրջանի քաղցրահամ, հանքային և Սևանա լճի ջրերի վրա ազդեցության գնահատման մասին (առանց ամսաթիվ) armecofront.net. [pdf]. https://bit.ly/2KzX0HS

[4] Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը իր 2017 թ․ «Ընդերքօգտագործման իրավունքի տրման գործընթացում ռիսկերի գնահատում» զեկույցում անդրադառնում է գործի իավական խնդիրներին (https://bit.ly/2ZGLlgP)։ Հանքի շահագործումը կասեցնելու և նոր ՇՄԱԳ պահանջելու իրավական հիմքերին անդրադառնում է շարժման հիմնական միավորներից մեկը՝ Հայկական բնապահպանական Ճակատը նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2018.05.29 ուղղված իրենց նամակում (https://bit.ly/2M7KCSA): Իրավական խախտումներին է անդրադառնում նաև 2018 թ․ հունիսին վարչապետի հրամանով ստեղծված հատուկ աշխատանքային խմբի անդամ Նազելի Վարդանյանն աշխատանքային իր եզրակացության մեջ (https://econews.am/?p=10440&l=am)։

Comments are closed.

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ