Աշխատանքի հայտարարություն. Հետազոտող

«Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն ՀԿ-ն հայտարարում է մրցույթ հետազոտողի թափուր աշխատատեղի համար։  

Տևողությունը՝  2020 թ․ հոկտեմբերի 1- 2021 թ․ հոկտեմբերի 1՝ երկարաձգման հնարավորությամբ։ 

Վայրը՝ Երևան, Հայաստան 

Ներգրավվածությունը՝ լրիվ դրույք

Հետազոտողի աշխատանքային պարտականությունների շրջանակը ներառում է՝ 

  • կազմակերպության իրականացրած հետազոտությունների հիման վրա քաղաքականության թերթիկների, առաջարկությունների և ռազմավարական փաթեթների մշակում,
  • կազմակերպության աշխատակիցների հետ քաղաքականության թերթիկների, առաջարկությունների և ռազմավարական փաթեթների ներկայացում և քննարկում համապատասխան շահակիցների, որոշում կայացնողների և այլ պատկան մարմինների հետ,  
  • կազմակերպության իրականացրած հետազոտությունների հիման վրա  աուդիո-վիզուալ նյութերի պատրաստման գործում աջակցություն կազմակերպության թիմին և ստեղծագործական անձնակազմին,   
  • կազմակերպության ընթացիկ հետազոտական նախագծերում ներգրավվածություն (հարցազրույցների իրականացում, երկրորդային տվյալների վերլուծություն, նախնական վերլուծական զեկույցների պատրաստում և այլն),
  • մասնակցություն կազմակերպության ընթացիկ գործունեությանը։

Հետազոտողի համար նախատեսված պարտականությունները սահմանում, սակայն չեն սահմանափակում կազմակերպության կողմից նախատեսվող այլ համապատասխան գործառույթները:

ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

Մեր հետազոտական թիմին միանալու համար անհրաժեշտ է ունենալ․

  • բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի կամ հասարակագիտության հարակից ոլորտներում,
  • առնվազն հինգ տարվա հետազոտական փորձ,
  • վերլուծական տեքստեր գրելու գերազանց կարողություններ (քաղաքականության թերթիկներ մշակելու փորձը ցանկալի է),
  • մարդու իրավունքների, սեռականության և գենդերային հավասարության հանդեպ զգայունություն,
  • հայաստանյան քաղաքական և հանրային գործընթացներից լավատեղյակություն և դրանց հանդեպ հետազոտական հետաքրքրություն։

Կարևոր է նաև, որ հետազոտողը՝ 

  • գերազանց տիրապետի հայերենին (անգլերենի լավ իմացությունը կդիտարկվի իբրև առավելություն)
  • լինի նախաձեռնող, 
  • կարողանա աշխատել թիմում և դրանից անկախ, լինի ճշտապահ և կազմակերպված, կարողանա պլանավորել գործողությունները  վերջնաժամկետներին համապատասխան։  

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Եթե Ձեզ հետաքրքրեց առաջարկվող աշխատանքը, բավարարում եք ներկայացված պահանջներին, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) և Ձեր կատարած հետազոտական աշխատանքներից օրինակ(ներ) info@socioscope.am էլ․հասցեին՝ մինչև 2020 թ. սեպտեմբերի 27-ը` նամակի վերնագրում նշելով «Հետազոտող»:

Ուշացած դիմումները չեն դիտարկվի: Կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի փուլ անցած դիմողների հետ:

Հարցերի դեպքում գրեք մեզ info@socioscope.am էլ․հասցեով կամ զանգահարեք  +37410500499 հեռախոսահամարով։ 

Comments are closed.

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ