Ժաննա Անդրեասյան. «Հեղափոխության սոցիոլոգիա»

Կան երկրներ, որոնք սովոր ենք համարել մեզ նման, օրինակ` հետխորհրդային կամ տարածաշրջանային երկրները: Բայց շատ ավելի կարևոր է համադրելիություն տեսնել այն երկրների հետ, որոնք մեզ այդդպիսին չեն էլ թվում: Օրինակ` Իսլանդիան: Իսլանդիայում վերջին տարիներին տեղի ունեցան իրադարձություններ, որոնք գրեթե չլուսաբանվեցին համաշխարհային մամուլում` ի տարբերություն զուգահեռ ընթացող արաբական գարնան ու գունավոր հեղափոխությունների, չնայած Իսլանդիայի հեղափոխությունը համակարգային առումով շատ ավելի հեղափոխական էր: Երկիրը ահռելի արտաքին պարտք ուներ` 900 տոկոս ՀՆԱ-ի նկատմամբ մասնավոր բանկերի գործունեության շնորհիվ: Միջազգային կառույցները պարտադրում էին Իսլանդիային վճարել այդ պարտքը, կառավարությունը որոշում ընդունեց, որ Իսլանդիայի ամբողջ բնակչությունը 15 տարի շարունակ պիտի վճարի այդ պարտքը: Հասարակությունը դեմ քվեարկեց պարտքը վճարելու այս նախաձեռնությանը: Որոշեցին իրավիճակը սկզբունքորեն փոխելու համար փոխել սահմանադրությունը: Ամբողջ երկրով գրեցին սահմանադրությունը` սոցցանցերով, սմս-ներով, բոլոր հնարավոր միջոցներով: Սահմանադրության մեջ հատուկ գլուխ ունեն, որն ամրագրում է պետության պարտավորությունը` իր քաղաքացիներին հավաստի ինֆորմացիա տրամադրելու վերաբերյալ: Իսկ սահմանադրությունը սկսվում է այսպիսի բառերով. մենք ուզում ենք ստեղծել արդար հասարակություն, որտեղ ամեն մարդ կունենա հավասար տեղ սեղանի շուրջ: Իսլանդացիներն ասում են` ձեզ կարող է տարօրինակ թվալ մեր սահմանադրությունը, բայց դա այն ձևն է, որով մենք ապրում ենք ու մեզ համար կարևորը դա է:

Comments are closed.

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ