Թիմ

Էվելինա Գյուլխանդանյան

Համաահիմնադիր, հետազոտող

Էվելինան հետազոտական, իրավապաշտպանության, քաղաքացիական հասարակության և բնապահպանական շարժումների մեջ ավելի քան 15 տարվա փորձ ունեցող սոցիոլոգ է: Մինչև 2016թ Ավստրալիա տեղափոխվելը նա մի քանի տարի շարունակ հանդես է եկել որպես Սոցիոսկոպի ծրագրերի ղեկավար: Ավստրալիայում Էվելինան շարունակում է կիրառել իր գիտելիքներն ու փորձը հասարակական գիտությունների, մարդու իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտում:


 Աննա Ժամակոչյան

Նախագահ, համահիմնադիր

Աննա Ժամակոչյանը «Սոցիոսկոպ» ՀԿ հիմնադիրներից է։ Սոցիոլոգ է, մեդիա դիսկուրսի հետազոտող, հետաքրքրված է գաղափարախոսությունների ուսումնասիրությամբ:  Մեդիա և գաղափարական քննադատություններն Աննան դիտարկում է իբրև սոցիալական փոփոխության մեխանիզմ։ Բացի այս, Աննան մասնագիտորեն հետաքրքրվում է Հայաստանի ժամանակակից արվեստով և ունի կուրատորական փորձ։

Էլ. փոստ՝ [email protected]

Ագապի Իվանյան

Ադմինիստրատիվ օգնական

Ագապի Իվանյանը 2000 թվականին ավարտել է Հայստանի պետական տնսեսագիտական համալսարանը: 2004-ին ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան Հայաստանի ամերիկյան համալսարանից: Ունի աշխատանքային փորձ հաշվապահության, կադրերի կառավարման ոլորտներում: Սոցիասկոպում աշխատանքի է անցել 2018թ.-ից՝ որպես ադմինիստրատիվ օգնական:

Էլ. փոստ՝ [email protected]


Մարիամ Խալաթյան

Ծրագրերի օգնական, հետազոտող

 Մարիամ Խալաթյանը  ավարտել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն բաժնում։ Սոցիոսկոպի տարբեր աշխատանքներում ընդգրկված է եղել 2016թ.-ից։ 2017թ.-ից միացել է թիմին որպես ծագրերի օգնական։ Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են  Հայաստանում քաղաքացիական հասարակության գործունեությունը, միգրացիոն գործընթացները ու խնդիրները, միջնադարյան Հայաստանում սեռականության կարգավորումները։ Ունի քանակական և որակական հետազոտությունների, մեդիա մոնիթորինգի իրականացման փորձ։ 2018թ որպես ունկնդիր Մարիամը մասնակցել է Ժամանակակից արվեստի ինստիտուտի «Արվեստի  քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոցի» դասընթացներին։

Էլ. փոստ՝ [email protected]


Սոնա Մամիկոնյան

Հաշվապահ

Սոնա Մամիկոնյանը 2005 թվականին ավարտել է Երևանի պետական Ճարտարագիտական համալսարանը: Այնուհետև վերաորակավորվել է որպես ֆինանսական վերլուծաբան և հաշվապահ և աշխատել ինչպես մասնավոր, այնպես էլ հասարակական ոլորտներում: Սոնան Սոցիոսկոպին միացել է 2013 թվականին՝ որպես հաշվապահ:

Էլ. փոստ՝ [email protected]


Արփի Մանուսյան

Ծրագրերի համակարգող, հետազոտող

Արփի Մանուսյանը սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան է ստացել Երևանի պետական համալսարանից 2012-ին։ 2008-ից ներգրավված է Սոցիոսկոպի հետազոտական ծրագրերում։ Հայաստանում տեղի ունեցող հանրային շարժումները և դիմադրությունները, տեղի հասարակագիտական մտքի պատմությունը, գրականության և հասարակագիտության փոխառնչության և սեռականության հարցերը նրա հիմնական մասնագիտական հետաքրքրությունների շրջանակն են։ Երկար տարիներ ուսումնասիրել է մարդու իրավունքների, քաղաքացիական շարժումների և քաղաքական գաղափարների շուրջ դիսկուրսները մեդիայում։

Էլ. փոստ՝ [email protected]


  Սոնա Մանուսյան

Համահիմնադիր, հետազոտող

Սոնա Մանուսյանը Սոցիոսկոպի հիմնադիրներից է: Նա հոգեբանական գիտությունների թեկնածու է, Երևանի պետական համալսարանի դասախոս: Նրա հետազոտական հետաքրքրություններն ուղղված են անհատական և հավաքական ինքնությանը, ավելի լայն իմաստով՝ անձնական-հասարակական հարաբերություններին, մասնավորապես դրանց դրսևորումներին քաղաքացիական և էթնիկ-մշակութային գործընթացներում: Սոնան նաև զբաղվում է որակական մեթոդաբանության հարցերով: Նա մասնակցել է մի շարք ուսումնական ծրագրերի և այցերի: Նա նաև մատուցում է թարգմանչական ծառայություններ անգլերենից հայերեն և հակառակը:

Էլ. փոստ՝ [email protected]


Նվարդ Մարգարյան

Ծրագրերի ղեկավար

Նվարդ Մարգարյանը Սոցիալական աշխատանքի մագիստրոսի աստիճան է ստացել Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետում 2011թ-ին։ 2016թ-ին ավարտել է Մարդու իրավունքների ջատագովների ծրագիրը Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների դպրոցում։ 2009 թ-ից զբաղվում է Հայաստանում խոցելի խմբերի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությամբ։ Սոցիոսկոպում աշխատանքի է անցել 2019թ-ին՝ որպես ծրագրերի ղեկավար։

Էլ. փոստ՝ [email protected]


 


Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22