Տեռորիզմ, թե սեքստրեմիզմ

2009 թվականի մայիսի 15-ին Նովոսիբիրսկում ՌԴ ուժայինները ձերբակալեցին Արտյոմ Լոսկուտով անունով արվեստագետի։ Դատական հետապնդման հիմք էր հանդիսացել անօրիանական մարիխուանա պահելը (11 գրամ)։ Հետապնդումն իրականացվում էր իշխանությունների կողմից «Էքստրեմիզմի դեմ պայքարի» անվան տակ։ Այսպիսի արշավները սիրված գործ են բոլոր երկրների իշխանավորների համար, քանի որ դրանց միջոցով միանգամից մի քանի հարց են լուծվում։ Նախ հետապնդվում, բանտարկվում կամ զսպվում են այլախոհները, միաժամանակ «հերոսականացվում» են ուժայինները և իշխանավորները։ Սակայն ամենից կարևոր նպատակն այնումանայնիվ վախի մթնոլորտի ձևավորումն է հասարակության ներսում, սա հիմնարար գործոն է հասարակությանը իշխանավորների ենթակայության ներքո պահելու հարցում։ Մտածելը, հարցադրելը և հեգնելը հաճախ դառնում են իշխանավորներին դիմադրելու արդյունավետ ձևը։ Արտյոմի Լոսկուտովի ձերբակալությանը հետևեցին բազմաթիվ սպոնտան երթեր, աջակցության արշավներ։ Դրանց շարքում նաև այս դիպուկ հոլովակը։

Comments are closed.

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002, Եկմալյան 6,
3րդ հարկ, 17 սենյակ

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ