Սոցիոսկոպ ՀԿ. քաղաքացիական ակտիվության մեթոդական հետազոտություն

Հանդիպում Ժաննա Անդրեասյանի, Աննա Ժամակոչյանի, Արփի Մանուսյանի և Անահիտ Հարությունյանի՝ «Սոցիոսկոպ» հաս. կազմակերպության անդամների հետ, որը համախմբում է երիտասարդ հետազոտողների սոցիալական գիտությունների ոլորտում, որոնք մտահոգ են (ցանկանում են) զարգացնել տեղական սոցիոլոգիան և ձևավորել անկախ մի բևեռ, որը կլինի բաց միջազգային հետազոտությունների առջև, բայց միևնույն ժամանակ ուշադիր հայկական առանձնահատկությունների հանդեպ։

0ՆԱՄ: Կարո՞ղ եք ներկայացնել «Սոցիոսկոպ» ՀԿ-ն:
Սոց: Այն հիմնադրվել է 2008–ին մի քանի համալսարանական ընկերների կողմից՝ սոցիալական գիտությունների ոլորտում հետազոտական, կրթական և խորհրդատվական աշխատանքներ համակարգելու համար: Սոցիոսկոպն ունի երկու հիմնական նպատակ: Մի կողմից, զարգացնել տեղական սոցիոլագիան, որն իր ներդրումը կունենա սոցիալական գործորդների՝ իրենց գործողությունների իմաստն ու խնդիրները գիտակցելու գործում: Մյուս կողմից, մենք ցանկանում ենք ձևավորել անկախ գիտական բևեռ,որը՝ լինելով բաց միջազգային հետազոտությունների առջև, միևնույն ժամանակ ուշադիր է հայկական առանձնահատկությունների նկատմամբ։ Առաջին հերթին մենք աշխատում ենք քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ մարդու իրավունքների, սպառողների և շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող ընկերակցությունների հետ:
ՆԱՄ: Որո՞նք են ձեր նախաձեռնությունները:
Սոց: Մինչև հիմա մենք գործել ենք երկու հիմնական ուղղություններով: Նախևառաջ հայկական քաղաքացիական տարբեր շարժումների ուսումնասիրությունն է՝ էկոլոգիական շարժման վերաբերյալ զեկույցի և մեդիա դաշտում մարդու իրավունքների պաշտպանների ներկայացման վերլուծության միջոցով: Նախաձեռնել ենք նաև դատական և իրավապահ մարմինների կամակայությունների վերաբերյալ հետազոտություն, ինչպես նաև գործընկեր ենք «Փինք» կազմակերպության հետ մի նախագծի մեջ, որն ուսումնասիրում է արտագաղթի սոցիալական, տնտեսական ու մշակութային հետևանքները հայ հասարակության վրա: Մյուս ուղղությունը քաղաքացիների և քաղացիական իրավունքների ակտիվիստների կրթությունն է տեսական գործիքներ տրամադրող դասընթացների միջոցով, որոնք թույլ են տալիս ավելի լավ մտածել իրենց հանձառության քաղաքական և սոցիալական ասպեկտները:
ՆԱՄ: Ի՞նչ մակարդակում է գտնվում սոցիոլոգիան Հայաստանում:
Սոց: Սա քիչ զարգացած, բայց ձևավորման փուլում գտնվող ոլորտ է: Մասնագիտությունը դրական նկարագիր չունի։ Այն,ընդ որում, լայնորեն ֆեմինիզացված է, մի բան, որ կապված է ցածր վարձատրվող գործի համբավ ունենալու հետ՝ հայ հասարակության մեջ գերիշխող «մասկուլիային» կանոնների տեսակետից: Կոմունիստների ժամանակ գիտական սոցիոլոգիան որակավորվում է որպես «բուրժուական գիտություն»: Հետևաբար, մեզ խիստ պակասում են տեսական գործիքները և հետազոտական մեթոդները, որոնք ձևավորվել են Արևմուտքում, և երիտասարդ հետազոտողների շրջանում կա ձգտում դրանք ձեռք բերել ակադեմիական շրջանակներից դուրս: Այնուամենայնիվ, մենք նախևառաջ հայկական իրականությանը հարմարեցված կոնցեպտուալ հատուկ գործիքների կարիքն ունենք: Մենք առանձնահատուկ դժվարությունների առաջ ենք կանգնած: Վերցնենք կոռուպցիան. հանրային մշակույթի պատճառով՝ մարդիկ կամայականությանը որպես կամայականություն չեն դիտարկում, նրանք այդ երևույթները նորմալ են համարում, այսինքն՝ լեգիտիմ: Շատերն են տեղյակ պետական ծառայողների շրջանում տիրող կոռուպցիայի մասին, բայց կույր են իրենց իսկ վերաբերող դեպքի նկատմամբ. երբ իրենք են ենթարկվում դրան, նրանք այդ երևույթները տեսնում են որպես բարի կամքի, բարության դրսևորում: Անհրաժեշտ է քաղաքացիական պայքարի ակտիվիստներին գնահատել տալ այս դժվարությունը, որպեսզի նրանք գտնեն այն հաղթահարելու ելքեր: Մենք հաճելիորեն արձանագրում ենք բնակչության ավելի ու ավելի լայն հատվածների՝ որոշակիորեն գիտակից դառնալը: Վտանգավոր է նաև տարբեր սոցիո-պատմական կոնտեքստներում մշակված պատրաստի կոնցեպտներ կամ մոդելներ ներմուծելը: Մտավոր գաղութացման վտանգը մեծ է. Էլեկտրիկ Երևան շարժումը սկզբի համար: Ինչպե՞ս վերլուծության միջոցով ապացուցել, որ «Մայդան երկուս» որակավորումը սխալ է, և առաջարկել այլընտրանքային մեկնաբանության մի սխեմա: Դրա համար, պետք է զարգացնել կատեգորիաներ ու սեփական ընթերցման ցանց:
ՆԱՄ: Ո՞րն է Էլեկտրիկ Երևան շարժման ձեր վերլուծությունը:
Սոց: Անշուշտ, Բաղրամյան պողոտայի գրավումը չհասավ նրան, որ առաջ գա սոցիալական խնդիրներին նվիրված հասարակական դաշտ՝ հիմնվելով առաջնային կարևորության նպատակի վրա: Մենք մնացինք սովորական դարձած պրակտիկայի շրջանակներում. ինքնահռչակ առաջնորդների հետևում դիրքավորված ինքնաբուխ մի շարժում: Միանշանակորեն պակասում է ներքին ինքնակազմակերպման կարողությունը: Բայց միևնույն ժամանակ, նկատվել են շատ դրական զարգացումներ: Համեմատած նախորդ շարժումների՝ մենք արձանագրել ենք լայն բազմազանություն ցուցարարների միջև, երիտասարդությունը, մասնավորապես կանայք, զգալիորեն էին ներգրավվել: Մարդիկ դիմակայեցին բռնություններին և իշխանության սպառնալիքներին, նրանք վերադարձել էին նույն վայրը սկզբնական ճնշումներից հետո, նրանք հաղթահարեցին իրենց վախը: Ցույցը տևական էր. 10 օրվա ընթացքում քաղաքի կենտրոնական, ստրատեգիական պողոտան խցանված էր: Ի վերջո, հարկավոր է ընդգծել քաղաքացիական բաղադրիչը. շարժումը խուսափեց քաղաքականացվելուց: Պահանջները սոցիալական էին, և քաղաքական իշխանությունը չենթարկվեց վիճարկման: Կնկատեք նաև, որ քաղաքական կուսակցությունները իրենց հեռավորության վրա պահեցին: Ընդդիմադիր կառույցները ամեն դեպքում սոցիալական խնդիրները իրենց առաջնահերթություններում չեն ընդգրկում:

ՆԱՄ: Ի՞նչ եզրակացություններ եք անում այս շարժումից:
Սոց: Երիտասարդները խաղաղ և արդյունավետ շարժման փորձ ձեռք բերեցին. նրանք հասան համեստ, բայց իրական արդյունքի, իշխանությունը մասնակիորեն նահանջեց։ Վերջինս նույնպես դաս քաղեց այս շարժումից։ Մենք տեսանք փոխզիջումների մի մշակույթի, բռնության կիրառման զսպում։ Փոքր առ փոքր մենք զգացինք որոշակի առաջխաղացում օրինապահ մարմինների վարքագծում։ Այս շարունակական քաղաքացիական շարժումների ազդեցության տակ նրանք ավելի խոհեմաբար են գործում և, ավելին, մտահոգ են իրենց միջամտությունները հանրայնորեն արդարացնելու խնդրում։ Այս շարժման մեջ իշխանության հետ կապված տնտեսական գործորդները հստակորեն մերժման ենթարկվեցին, ընդունվեց հետաքննություն անցկացնելու սկզբունքը, այդ գործունեությունների նկատմամբ հանրային վերահսկողության պայմանները այսուհետ հնարավոր են՝ չնայած այն ամբողջ անորոշությանը, որը տիրում է այս գործընթացի՝ հատկապես քաղաքական ապագայի նկատմամբ։ Առաջին անգամ քաղաքացիների ձայնը հաջողությամբ լսելի դարձավ պետական և ոչ տեղական մակարդակի վրա։ Իշխանությունը հստակորեն և բացեիբաց նահանջեց, այն դեպքում, երբ մինչ այդ նրանք դա անում էին առանց նշմարվելու՝ ներկայացնելով ոչ հստակ բացատրություններ։
ՆԱՄ։ Ինչպե՞ս եք վերաբերվում տվյալ պահին քննարկվող սահմանադրական բարեփոխումներին։
Սոց։ Սոցիոլոգները դրանով շատ քիչ են զբաղվում, քաղաքական գործիչները գրավում են դաշտը։ Մեզ թվում է՝ խորհրդարանական համակարգի անցնելը մի կողմ՝ պետք է ուսումնասիրել տարածաշրջանային մեծ տարբերությունները ՝ գնահատելու համար ապակենտրոնացման և տարածաշրջանային ինքնավարության ծրագիրը, որը ուղեկցում է սահմանադրական բարեփոխումները. ցանկալի՞ է արդյոք գնալ այս ճանապարհով, թե՞ վտանգ կառաջանա ավելի սրել արդեն իսկ գոյություն ունեցող անհավասարությունները տարածաշրջաննեի միջև։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային մասնատումը պետք է վերանայվի՝ ուշադրություն դարձնելով ստեղծված միավորների աշխարհագրական միատարրությանը, ագլոմերացիաների և նրանց շրջակայքի միջև ամուր կապերի կարևորությանը , քանի որ ներկայիս տարածքային բաժանումները տեղական իրողությունների հետ հաշվի չեն նստում։ Մենք այս հարցի շուրջ միավորել ենք որոշ տարրեր, բայց նաև անհրաժեշտ է, որ հանրային իշխանությունները լինեն հայցվորները և մեզ միջոցներ տրամադրեն՝ այս ուսումնասիրությունը անցկացնելու համար։
ՆԱՄ։ Ինչպե՞ս եք դուք մոտենում Սփյուռքի հետ հարաբերություններին։
Սոց։ Շատ բան կա անելու այս ոլորտում, որը վերաբերում է Հայաստանից արտագաղթած հայերին, հայաստանցի հայերի և սփյուռքահայերի միջև հարաբերություններին։ Գերիշխում է անտեղյակությունը։ Սփյուռքի կառուցվածքը, նրա աշխարհագրական, մշակութային, սոցիալական, տնտեսական բազմազանությունը պետք է ուսումնասիրվի, որպեսզի, առաջին հերթին, տարբեր համայնքների միջև փոխըմբռնումը հնարավոր դառնա և հարթվեն անհամաձայնությունները և թյուրիմացությունները։ Կարծրատիպերը բացահայտելը թույլ է տալիս իրար ավելի լավ հասկանալ և ճանաչել։ Այս առումով սիրիահայերին ապաստան տալը մարտահրավեր է. նրանք ժամանում են իրենց ցավոտ պատմությամբ, իրենց մշակույթով, իրենց լեզվով՝ արևմտահայերենով, և ինտեգրման խնդիրներով, որոնց առաջ նրանք կանգնում են։ Ահա և հետաքրքրության արժանի թեմա մեզ համար, քանի որ այն մեզ ստիպում է առօրյայում իրապես շփվել սփյուռքահայերի հետ և բախվել մեր իրականությանը այնպիսին, ինչպիսին այն տեսնում են ուրիշները։
ՆԱՄ։ Որո՞նք են ձեր անմիջական առաջնահերթությունները։
Սոց։ Պատրաստվում ենք բացել մեր ինտերնետ կայքը՝ հետագայում նաև ստեղծելով հանդես։ Պետք է նաև շարունակենք սոցիոլոգիական հում նյութ հավաքել տարբեր կառույցների համար, որոնց հետ համագործակցում ենք։ Կարևոր է ամենից առաջ միավորվել և ջանքերը համակարգել ավելի արդյունավետ լինելու համար։ Մենք չենք կարող բավարարվել առանձին նախաձեռնություններով, առավել քան երբևէ մեր առաջնահերթ նպատակն է ստեղծել մասնագետների մի լայն ցանց, որը ներգրավված կլինի մարդաբանական և սոցիալական հետազոտությունների մեջ։

Զրույցը վարեց Ժիրայր Մալխասյանը

Ֆրանսերենից թարգմանեց Զառա Ալավերդյանը

Խմբագիր՝ Նազարեթ Կարոյան

Comments are closed.

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002, Եկմալյան 6,
3րդ հարկ, 17 սենյակ

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ