ԱՄՈՒԼՍԱՐԻ ՀԱՆՔԻ (Չ)ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Ինչի մասին է համառոտ զեկույցը[1] Ամուլսարի տարածքում ոսկու արդյունահանման շուրջ առկա կոնֆլիկտը նախաճգնաժամային   փուլում է։ Այս խնդրի լուծման հարցում ՀՀ կառավարությունը տեսականորեն ունի երկու ճանապարհ՝ թույլատրել Ամուլսարի՝ իբրև ոսկու հանքի շահագործումը կամ կասեցնել Ամուլսարում հանքարդյունահանման ներկա և հնարավոր այլ նախագծերը։ Այս երկու ելքերից յուրաքանչյուրն էլ ունենալու է ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական ու սոցիալ- քաղաքական […]

Հեղափոխություն. իրականության վերադարձի իրադարձություն

Հեղափոխությունը պակասող ճշմարտության լեզուն է՝ քչերի, շատերի, ի վերջո՝ հազարավորների մտքերում։ Հեղափոխությունը արտամղված ճշմարտության բացահայտումն ու ճանաչումն է, դրա հռչակագրման գործողությունն է։ Հեղափոխության ճշմարտությունը մտածվում է կեղծիքի խտացման անտանելիությունից, քստմնելի շողոքորթության զզվանքից։ Հեղափոխության ճշմարտությունը ծնվում է փորձից և պայքարից, կենսապայմանների լեզվականացումից – իրականությունից ծագող ընդվզումների փորձերում նոր մտքի կերպաձևումից։ Հեղափոխության ճշմարտությունը սահմանվում է հեղափոխությամբ և […]

ՆԵՂԱՑՈՂ ՏԱՐԱԾՔԻՑ ԴԵՊԻ ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ. ՎԵՐԱՊԱՏԿԵՐԱՑՆԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՐՆ ՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հետազոտությունն ի հայտ է բերո­ւմ, թե ինչպես առաջադիմական քաղաքացիական հասարակության խմբերը դարձան հայկական հեղափոխության ավանգարդը՝ հանդես գալով իբրև ներշնչանք և օրինակ առավել լայն հանրային խմբերի համար՝ ժողովրդականացնելով դիմադրության տարբեր մեխանիզմ­ներ և մեթոդներ։ Հեղափոխությունից անմիջապես հետո այս խմբերից որոշ անհատներ դարձան ժամանակավոր կառավարության կամ տեղական ինքնակառավարման մարմինների մաս և վերջերս՝ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությո­ւններով անցան Ազգային […]

Նեղացող տարածքից դեպի փոփոխվող տարածք. Հայաստանյան քաղաքացիական հասարակությունը հեղափոխությունից հետո

2010 թվականին՝ 2008թ-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամից երկու տարի անց, ականատես եղանք աշխարհով մեկ տեղի ունեցող դիմադրական շարժումների բուռն աճի[1]։ Խստամբերության (austerity) դեմ (ինչպես օրինակ՝ «Օքյուփայ Ուոլ Սթրիթը», «Ինդիգնատոսն» Իսպանիայում և այլն) և ժողովրդավարությանը միտված  (Արաբական գարունը) գլոբալ շարժումներին զուգընթաց՝ քաղաքացիական ակտիվիզմի բարձրացման ալիք կար նաև որոշ նախկին ԽՍՀՄ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և […]

ԻՆՔՆՈՐՈՇՎԱ՞Ծ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՏԻՎԻԶՄԻ ՆՈՐ ԱԼԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արմինե Իշխանյանը (Armina Ishkanian) Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի պրոֆեսոր է, մագիստրոսական ծրագրեր է ղեկավարում Սոցիալական քաղաքականությունների և զարգացման բաժնում (պետություն և ՀԿ հոսանքներ)։ Նրա փորձառության շրջանակները ներառում են քաղաքացիական հասարակությունը, ժողովրդավարությունը, սոցիալական պայքարի ձևերը, գենդերային հարցերը և նախկին Խորհրդային Միության և Արևելյան Եվրոպայի հետսոցիալիստական երկրների զարգացումը։ Ա. Իշխանյանի հոդվածի առիթը 2015 թ. Երևանում էլեկտրաէներգիայի […]

«ԷԼԵԿՏՐԻԿ ԵՐԵՎԱՆԸ» ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

Տարբեր հետազոտություններ, որոնք ուղղված են հետխորհրդային երկրներում տեղի ունեցող շարժումների և հասարակական համախմբումների վերլուծությանը, հաճախ բնութագրում են դրանք իբրև «նոր», «աննախադեպ», երբեմն նույնիսկ՝ «հեղափոխական»՝ մի առումով ի ցույց դնելով Խորհրդային Միությունում պրոտեստային շարժումների (գոյության) մասին խոսելու քիչ հնարավորությունը, և, միաժամանակ, բացահայտելով սուբյեկտ դառնալու ճանապարհին հայտնված նորանկախ հասարակություններին, որոնցում որոշակի շերտեր ոչ միայն խոսույթային, այլև գործողության […]

ԲՈՂՈՔԸ ԵՎ ԴՐԱ ՃՆՇՈՒՄԸ ՄԻԿՐՈ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ

Հայաստանն այսօր անցնում է շղթայական բողոքի շարժումների տպավորիչ շրջան: Խնդիրները մարդկանց դրդում են դուրս գալ փողոց, նստել, պառկել, քայլել ու դեռ շատ ավելի մեծաթիվ մարդկանց էլ` մնալ տանը` ծանրության ոչ պակաս ուժով: Քաղաքացիապես ակտիվ անհատներն ու խմբերը փոփոխության անհրաժեշտություն բարձրաձայնելիս, թվում է, իրենց հետևում ունեն չմասնակցող լայն բնակչության հավանությունը: Չնայած (կամ գուցե հենց համահունչ) այսչափ […]

Ընտրական խճանկար. ԱԺ 2007

Գրքույկը Հայաստանում 2007-ին տեղի ունեցած Ազգային ժողովի  անցուդարձի մասին է: Այն սոցիոլոգիական հետազոտության հիմքով ստեղծված աշխատանք է, որում համատեղված են հայաստանյան տարբեր փորձագետների, քաղաքական թևերի ներկայացուցիչների և քաղաքացիաների տեսակետները երկրի սոցիալ-քաղաքական իրականության և նախանշվող զարգացումների մասին: Ուսումնասիրությունն իրականացրել են Սոցիոսկոպի համանախագահներ Աննա Ժամակոչյանը և Էվելինա Գյուլխանդանյանը՝ հիմնելով 2006–2007 թթ. ընթացքում իրականացված սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքում բացահայտված […]

Քաղացիական հասարակությունը, զարգացումը և բնապահպանական ակտիվիզմը Հայաստանում

Այս զեկույցը հիմնված է Հայաստանում Արմինե Իշխանյանի կողմից երեք դաշտային այցելությունների ընթացքում իրականացված ծավալուն որակական հետազոտության վրա։ Հետազոտական աշխատանքներին աջակցել է Սոցիոսկոպի թիմը։ Զեկույցը քննության է առնում վերջին շրջանում բնապահպանական հարցերի շուրջ Հայաստանում տեղի ունեցող քաղաքացիական հասարակության խմբերի սոցիալական մոբիլիզացումը։ Այն մասնավորապես կենտրոնանում է երկրում իրականացվող հանքարդյունաբերության դեմ քաղաքացիական հասարակության կազմակերպված քարոզարշավների(campaigns) վրա։ Զեկույցն ի […]

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ