ԽՈՍԵԼՈՎ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. Կանանց կարծիքները և կարիքները
2017 թվականին Սոցիոսկոպի հետազոտական թիմը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի պատվերով իրականացրել է հետազոտություն՝ ընտանեկան բռնության խնդրի ուսումնասիրության շուրջ: Հետազոտությունն իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլում իրականացվել են փորձագիտական հարցազրույցներ ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող մասնագետների հետ, երկրորդ փուլում՝ ֆոկուս խմբեր կանանց հետ՝ Աշտարակ, Արմավիր, Գյումրի, Երևան, Վանաձոր քաղաքներում և գյուղ Մրգանուշում: Զեկույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:
Եկեղեցականների սեռականության վերահսկումը վաղ միջնադարում «Կանոնագիրք Հայոցի» վերլուծությամբ
Պատմության ընթացքում տարբեր երկրների տիրապետության ու ազդեցության անկյան տակ Հայաստանում տարածված են եղել սովորույթների, իրավական նորմերի, կարգավորումների փոխառությունները։ 5-րդ դարից սկսած հայ մատենագրության մեջ հանդես են գալիս ինչպես օտար կանոնական որոշումներ, դրանց թարգմանություններ, այնպես էլ ազգային կամ տեղային կանոնական որոշումներ, այլ փաստաթղթեր, եկեղեցական ժողովների և եկեղեցու հայտնի դեմքերի որոշումներ[1]։ Վաղ միջնադարում եկեղեցու կողմից սահմանվող սկզբունքները […]
Սեռականության դրսևորումը և դրա վերահսկումը միջնադարյան գրականությունում
Միջնադարին կամայական անդրադարձ անբովանդակ է առանց եկեղեցու հետ փոխառնչության պարզաբանման։ Համանման դրություն է, երբ խոսքը միջնադարյան արվեստին և գրականությանն է վերաբերում, որոնց մասին հաճախադեպ են տեսակետները, թե դրանք էլ եկեղեցականների ուղիղ գործունեության կամ էլ եկեղեցու բարձր հովանու անուղղակի արգասիքներ են։ Այդուհանդերձ, ինչպես այլ դիմադիր ուժեր, եկեղեցին ունեցել է ընդդիմություն. պատմության գրառման և ժամանակի մեջ փոխանցման […]
Ֆեմինիստների և ֆեմինիստական գործելաոճերի` քաղաքական երևակայության ձևավորմանն ուղղված կարևոր գործը Հայաստանում
Տարբեր հեղինակներ արդեն անդրադարձել են այն խնդրին, որ 2018-ի ապրիլ-մայիս ամիսների համաժողովրդական քաղաքական ակտիվության դրսևորումը թեև կարծես ոսկորին հասած դանակին ի պատասխան պոռթկման էր նման, սակայն տարիներ շարունակ հետևողականորեն տարվող քաղաքականապես ակտիվ անձանց, հատկապես կանանց կարևոր աշխատանքի արդյունք էր:[1] Քաղաքական ընդվզման անգամ այն դեպքերը, որոնք որոշ հեղինակներ անվանում են հաջողության չհասած, ծառայել են քաղաքական գիտակցության […]
Սաթենիկ և Արտավազդ(ներ). մինչքրիստոնեական գրականության վերաներկայման քաղաքականութունը
Հայ մինչքրիստոնեական գրականության հանելուկները սպասում են կամայական մեկին, ով փորձ կանի դրանք ուսումնասիրել։ Դրանց մասին մեր տեղեկությունները սակավ են, շղարշված տարբեր շրջանների գաղափարախոսական բազմաշերտ քողով և հարցականի տակ են դնում այդ գրականության նախնական շերտերի բացահայտման հնարավորությունները: Այս մասին է խոսում նաև Մալխասյանցը՝ Խորենացու Հայոց պատմության իր առաջաբանում՝ նշելով, թե Խորենացին չի հստակեցնում՝ որն է իր […]
«Տենչայր Սաթենիկ»-ը մինչքրիստոնեական գրականության վերաներկայման քաղաքականության ներքո
1893 թ. մտածեցի մի բան հյուսել մեր աշխարհաշեն Արտաշես 1-ի մեծ վշտերից և նրա մեծ որդու՝ նախանձոտ Արտավազդ 1-ի կրքերից, – գրում է Հովհաննես Թումանյանը[1]: Այս նպատակի համար ուսումնասիրելով Արտաշեսի ընտանեկան կյանքի առասպելախառն և փոթորկալի պատմությունը՝ Թումանյանը մի շարք, իր խոսքով, պատմության հանելուկների է հանդիպում, որոնցից ամենադժվարն ու խորհրդավորը համարում է Տենչայր տիկին Սաթենիկ հատվածը: […]
ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐՍԿԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆԵՐՔՈ – շարունակություն
Հոմոէրոտիզմը և նույնասեռ կապերը պրակտիկայում Սեռականությունը բարդ է ճանաչել, ինչպես նաև ըմբռնել ժամանակի հեռավորությունից, երբ փորձ է արվում հետահայաց նկարագրել և հասկանալ դրա պահպանված վերաներկայացումները։ Չնայած այս բարդություններին, որ վերաբերում են նաև իրանական մշակութային տիրույթում միջնադարյան նույնասեռ հարաբերություններին՝ հետազոտողները առանձնացնում են դրանց բնորոշ բնութագրեր: Առաջնահերթ նշվում է հարաբերությունների մասնակիցների, այդ թվում՝ տղամարդկանց միջև սեռական պրակտիկայի […]
«Կնոջ հարցը» Գրիգոր Արծրունու «Էվելինա» վիպակի քաղաքական ընթերցումով
1891-ին Թիֆլիսի «Արօր» տպարանում լույս է տեսնում Գրիգոր Արծրունու «Էվէլինա. հոգեբանական էտիւդ» հուշագրական բնույթի վիպակը` արտատպված նույն թվականի Մշակի համարներից[1]: Մշակում վիպակի վերնագրի ներքո՝ փակագծերում, գրված է՝ «հայերէն մի անտիպ ձեռագրից»: Մեզ հայտնի չէ, թե արդյոք Արծրունին վիպակը գրել է ավելի վաղ՝ դեռևս Եվրոպայում ուսանելու տարիներին (1866-1869)՝ Էվելինայի հետ հարաբերությունների անմիջական ազդեցության ներքո, թե ավելի […]
ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐՍԿԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆԵՐՔՈ – սկիզբ
Այսօրվա մարդկային վարքը նկարագրող դիսկուրսները, բարոյական գնահատումները և անգամ իրավական կարգավորումները հասկացվում և բացահայտվում են դրանց պատմական հողը քննելիս և քննելով: Այս հոդվածում մենք կփորձենք դիտարկել նույնասեռականության իրավական և սովորութային վերահսկումը Արևելյան Հայաստանում՝ պարսկական իրավունքի գրեթե 300 ամյա տիրապետության ժամանակ, ինչպես նաև հասկանալ դրա հնարավոր ազդեցությունները հայկական մշակույթի և ընդունված բարոյական պատկերացումների վրա: Նախքան այդ, […]
Սեր[ռ]ը թատրոնում և եկեղեցում. մի ճառի պատմություն
Հասարակագիտությունը մի քանի առումներով առնչված է գրականությանը: Գրականությունն է, որ հասարակագետներին արտահայտման հնարավորություն է տվել գիտական խոսքի հնարավորության բացակայության պայմաններում, լուռ կամ լռեցված հասարակությունների վերաբերյալ խորհրդածելու նյութ է տվել այլ տեղեկատվության անհնարինության դեպքում: Գրականության՝ հասարակագիտական սիրելի նմուշներից մեկը Ջորջ Օրուելի «1984» վեպն է՝ ամբողջատիրական իշխման պայմանների նկարագրությամբ: Բացարձակ իշխանությունը հիմնվում է ստի և միակ՝ հնազանդ […]