Գեորգի Դերլուգյան. «Մերօրյա պրոտեստները. շատ շարժումներ, քիչ ձեռքբերումնե՞ր»

«Կարևոր է թույլ չտալ ռեժիմի վերարտադրությունը: Պարադոքսալ է, բայց անհրաժեշտ է ամրապնդել բյուրոկրատիան (վեբերյան ռացիոնալ բյուրոկրատիան, որը բացակայում էր Սովետական Միությունում): Երկրորդ, անհրաժեշտ են պայքարի ավելի անարխիստական ձևեր: Այն շարժումները, որոնք դառնում են խիստ աստիճանակարգված և որտեղ առաջ են գալիս տարբեր կոմիտեներ, որպես կանոն գնում են խորհրդարան և արագ վերածվում խորհրդարանական ընդդիմության, հետո նաև՝ իշխող […]

Ժաննա Անդրեասյան. «Հեղափոխության սոցիոլոգիա»

Կան երկրներ, որոնք սովոր ենք համարել մեզ նման, օրինակ` հետխորհրդային կամ տարածաշրջանային երկրները: Բայց շատ ավելի կարևոր է համադրելիություն տեսնել այն երկրների հետ, որոնք մեզ այդդպիսին չեն էլ թվում: Օրինակ` Իսլանդիան: Իսլանդիայում վերջին տարիներին տեղի ունեցան իրադարձություններ, որոնք գրեթե չլուսաբանվեցին համաշխարհային մամուլում` ի տարբերություն զուգահեռ ընթացող արաբական գարնան ու գունավոր հեղափոխությունների, չնայած Իսլանդիայի հեղափոխությունը համակարգային […]

Վահրամ Սողոմոնյան. «Հեգեմոնիա և կապիտալիզմի ճգնաժամ»

Վահրամ Սողոմոնյանը` կարևոր և ոչ հաճախ քննարկվող հարցերի մասին: Ի՞նչ տեսական մոտեցումներ կան հեգեմոնիայի վերաբերյալ և որո՞նք են դրա կոնկրետ դրսևորումները: Ինչպե՞ս են կապվում կապիտալիզմի ճգնաժամը, նեոլիբերալ մոդելը և զանգվածային շարժումներն աշխարհում: Ինչպե՞ս կարելի է դիտարկել Հայաստանը այս հարցերի համատեքստում:

Ժիրայր Մալխասյան. «Ժողովրդավարության տեսություններ»

Ֆրանսահայ փիլիսոփա Ժիրայր Մալխասյանը քննարկում է ժողովրդավարությունը մեկնաբանող տարբեր տեսական մոտեցումներ՝ միաժամանակ հարցադրելով ռեալ ժողովրդավարության դրսևորումները։ Ի՞նչ մտահոգություններ և վեճեր կան Եվրոպայում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, ժողովրդավարության շուրջ, ինչպե՞ս են կուսակցությունները հարմարվում միտումներին՝ կորցնելով գաղափարական առանցքը և ինչպես են հարաբերվում մշակույթն ու ժողովրդավարությունը։

Կարեն Ադոնց. Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորությունները

Կարեն Ադոնցը քննարկում է Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրները և դրանց հնարավոր կարգավորումը ցանցային շուկաների ստեղծման միջոցով։

Նարինե Խաչատրյան. Արժեքներ և փոփոխության հնարավորություններ

Նարինե Խաչատրյանի դասախոսությունը սոցիալ–հոգեբանական դիտանկյունից Հայաստանի հասարակությունը, դրա արժեքները և փոխակերպման հեռանկարները հասկանալու մասին է։

Միքայել Դանիելյան, Արփի Մանուսյան. Իրավունքների համար պայքարը ԽՍՀՄ–ում

Ինչպե՞ս և ինչու՞ էր խորհրդային ռեժիմը ճնշում 1970–1980–ականների դիսիդենտական շարժումը և որո՞նք էին դիսիդենտական պայքարի պրակտիկաները։ Մտածե՞լ ենք արդյոք, թե որքանով են վերարտադրվում ճնշման այդ մեխանիզմներն այսօր և արդյոք կարող ենք փոխառել դիսիդենտական պայքարի որոշ սկզբունքներ այսօրվա իրականության մեջ։

Հրաչ Բայադյան. «Գաղութային դիսկուրսի վերլուծություն»

Հրաչ Բայադյանը ուրիշների սահմանած հայկականությունը հարցականի տակ դնելու անհրաժեշտության մասին. ինչպե՞ս կազմաքանդենք և քննադատենք հպատակության դիսկուրսը՝ տեքստերի, գեղանկարչության, երաժշտության, պատմագրության մեջ, ինչպե՞ս և ինչու՞ դուրս բերենք գաղութարարության կոնկրետ դրսևորումները:

Սոնա Մանուսյան. «Արժեքները և քաղաքական, տնտեսական վարքը Հայաստանում»

Ինչպե՞ս կարող է հոգեբանական հետազոտությունը օգնել հասկանալու սոցիալական շարժումները մեր հասարակությունում։ Կարելի է ուսումնասիրել շարժումը, դրա մասնակիցներին, կամ ուղղակի՝ (չ)շարժումը, (չ)մասնակիցներին։ Բայց ավելի հետաքրքիր է այն, ինչ տեղի է ունենում սահմանին։ Ինչպե՞ս են հարաբերվում կամ չհարաբերվում մասնակցողն ու չմասնակցողը, ինչ-որ բան կարծողն ու չկարծողը։

Հրաչ Բայադյան. «Նեոգաղութատիրություն և ետգաղութատիրություն»

Ինչու՞ խոսել նեոգաղութատիրության և ետգաղութատիրության թեմաների մասին. Ինչպե՞ս է լինում, որ քաղաքականապես անկախություն ստացած երկրները կարճ ժամանակ անց իրենց դարձյալ տեսնում են նախկին տերերի, կամ էլ նոր գերտերությունների ազդեցության տակ: Ուրեմն ապագաղութացումը այնքան էլ արդյունավետ չի եղել, կամ արդյունքները չեն համապատասխանել ակնկալիքներին:

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002, Եկմալյան 6,
3րդ հարկ, 17 սենյակ

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

FACEBOOK
YOUTUBE

Արխիվ