Ընտանիքից կառչած ինքնիշխանությունը. բացվող հարցեր

Ինչո՞ւ չհարցնենք ինքներս մեզ. գուցե ճի՞շտ են պահպանողականների այն մտահոգությունները, որ ընտանիքն այլևս միակ ինստիտուտն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխանություն ունի։ Սա միակ հարցը չէ, որ առաջ է գալիս, երբ լսում ես ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի դեմ ելույթները։ Հոկտեմբերի 9-ի թվացյալ հանրային բանավեճը, որ ավելի շուտ կոծկում էր բռնության զոհերին համարժեք օգնության օրինագծի բացերը, թերևս […]

Դիպվածով սոցիոլոգը. ի հիշատակ Փիթեր Բերգերի

peter_l_berger_3_02

Հունիսի 27-ին մահացավ կրոնի սոցիոլոգ, Բոսթոնի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Բերգերը (Peter Berger, 1929-2017)։ Իր հայտնի աշխատանքներից առաջինը «Հրավեր դեպի սոցիոլոգիա. հումանիստական հեռանկար»[1]-ն է (1963), որով արևմուտքում մշակվել են շատ սոցիոլոգների հայացքներ։ Սակայն Բերգերը առավելապես հայտնի է 1966-ին Թոմաս Լուքմանի (Thomas Luckmann) համահեղինակությամբ հրատարակած «Իրականության սոցիալական կառուցակցումը. տրակտատ գիտելիքի սոցիոլոգիայի»[2] գրքով։ Այն սոցիոլոգիական ամենաազդեցիկ գործերից է[3] […]

Ես, ընտրությունները և իմ ուիք-էնդը

Օրինակ, մենք չունենք սոցիալական գովազդ այն մասին, որ եթե անհատը տեսնում է երեխայի շահագործում կամ բռնություն, ինչ-որ բան անի կամ ինչ-որ տեղ զանգի, որովհետև դա նրա քաղաքացիական պարտքն է: Կամ, ասենք, այն մասին, որ ավտոբուսներում նստատեղերը հատկացված են հաշմանդամություն ունեցող, ձեռքներին մանր երեխա ունեցող կամ որևէ այլ պատճառով կանգնել դժվարացող մարդկանց, ու որ նրանց տեղը […]

Իրավապաշտպանների և ակտիվիստների խոցելիության ինդեքսը առցանց մեդիայում

Նախորդ հոդվածում ներկայացրեցինք մեդիայում հանդուրժողականության չափման խնդիրները՝ ցուցանելով խոցելիության չափման անհրաժեշտությունը՝ իբրև կամա թե ակամա հանդուրժող կամ անհանդուրժող մեդիադիրքորոշման դրսևորման հետևանք: Փորձենք այս հոդվածում առավել առարկայական ներկայացնել խոցելիության չափման ուղղությունները՝ որպես  առցանց մեդիայում իրավապաշտպանների և ակտիվիստների խոցելիության ինդեքսի ցուցիչներ: Առաջինը, ինչ տրամաբանորեն ելնում է խոցելիության՝ իբրև առանցքային եզրի ընդունումից, խոցելիության կրողի առանձնացումն է, որ այս […]

Արձագանքելով «Իմ կինն իմ ընկերն է» շարադրությունների մրցույթին

Wall Love

Նոյեմբերի 25-ին Մեդիամաքս մեդիա ընկերությունը հայտարարեց «Իմ կինն իմ ընկերն է» շարադրությունների մրցույթ՝ կոչ անելով տղամարդկանց բարձրաձայնել իրենց՝ ընտանիք կազմելու պատմությունը, կնոջ հետ համատեղ անցած ճանապարհը և կյանքի տարբեր իրավիճակներում միմյանց հետ փոխհարաբերությունները: Եվ սա արեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ՝ ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա քարոզարշավի շրջանակներում: Նման մրցույթի հայտարարումը, հայտարարության բովանդակությունը, ինչպես նաև դրանց […]

Անկախության խոսքի հիսուն երանգները

14438912_651991981643372_119701102_o

Անկախության օրը հնչող պաշտոնական ուղերձը միայն հերթական կետը չէ նոթատետրում, որ եղավ-անցավ: Այն, թե երկրի նախագահի պարտականությունները ստանձնած անձը ինչ խոսքով է դիմում երկրի անկախության օրը, երբեմն ավելի խոսուն վկայություն է իրականացվող քաղաքականության համար, քան հետագայում այդ մասին գրվող բազմաթիվ հատորները: Ի՞նչ խոսք են կիսել իրենց երկրի հանրության հետ անկախության օրը մեզ բաժին հասած երեք […]

Հուլիսյան ապստամբության շուրջ

Նկարի աղբյուրը՝ http://hetq.am/eng/news/69619/yerevan-july-30thousands-march-in-yerevan.html

Ինչպես խոսել այն ամենի մասին, ինչը թվում է չափից դուրս կարևոր՝ թեթև ու հպանցիկ հայացքի կամ էլ զգացմունքային պոռթկման համար։ Առաջինը, ինչ կփորձեմ անել, ոչ թե տեղի ունեցած իրադարձությունների փաստական քննարկումն է, այլ դրանց հանրային հնարավոր նշանակության։ Երկրորդը. քանի որ այդ իրադարձությունները շատ ավելի խորը ու մանրազնին վերլուծության կարիք ունեն, հանրային նշանակության միտումները կներկայացնեմ առավելապես […]

Brexit-ը, Թրամփն ու սոցիոլոգիան

UK_EU_referendum_polling.svg

ԵՄ-ից դուրս գալու բրիտանական որոշումը փորձ է արվում ներկայացնել նաև իբրև հասարակագիտության կոլապս. այսինքն որ սոցիոլոգիան չի կարողանում հասկանալ գործընթացները ու բացատրել, թե ինչ է տեղի ունենում: Մտքեր են հնչում նաև, որ քվեարկության արդյունքները բողոք են ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ փորձագիտական շրջանակների հանդեպ, էսպես կոչված փորձագետների, որոնց վերլուծությունները կտրված են հանրությունից և կոչված են […]

Ոչ այնքան Եվրատեսիլի մասին

Նայել, թե չնայել Եվրատեսիլ և որքանով դա կարևորել` ամեն մեկի անձնական գործն է ու ճաշակի հարցը: Ուր էր` թե: Դա ազգային ու ազգանվեր գործ է, ուր բոլորը` սկսած մասնակցից, երկրի պատվիրակությունից մինչև ամեն “բալետ” անող` պարտավոր են համակվել ազգային զգացումներով ու բառապաշարով: Երևի մեկ էլ մեկ-երկու երկիր է այդպես պահում իրեն, բայց այդ երկրների հետ […]

Ոգևորության ստվերում

Վերջին շրջանում անընդհատ մի բանի մասին եմ մտածում. ինչու՞ ենք մենք շարունակաբար ոգևորություն կամ դրա աղբյուրը փնտրում ամենուր՝ որևէ բան անելու կամ արարքի իմաստալիությունը հիմնավորելու համար։ Մտահոգությունս ինքնին ոգևորության գաղափարը չէ կամ թե դրա մոտիվացնող գործառույթը, երբ որևէ կարևոր ու նախկինում բոլորովին անճանաչելի գիտելիքի կամ երևույթի ես հաղորդակից լինում ու պայծառացման նման մի բան է […]

We are here!

Click to open a larger map

Contact us

Address: 6 Yekmalyan, 3rd floor, room 17
Yerevan 0002, Armenia

Tel: +374 (10) 500-499
E-mail: info@socioscope.am

FACEBOOK
YOUTUBE

Archives