Ոգևորության ստվերում

Վերջին շրջանում անընդհատ մի բանի մասին եմ մտածում. ինչու՞ ենք մենք շարունակաբար ոգևորություն կամ դրա աղբյուրը փնտրում ամենուր՝ որևէ բան անելու կամ արարքի իմաստալիությունը հիմնավորելու համար։ Մտահոգությունս ինքնին ոգևորության գաղափարը չէ կամ թե դրա մոտիվացնող գործառույթը, երբ որևէ կարևոր ու նախկինում բոլորովին անճանաչելի գիտելիքի կամ երևույթի ես հաղորդակից լինում ու պայծառացման նման մի բան է […]

Պատերազմի ճշմարտությունը

Ես ոչ մի ադրբեջանցի չեմ ճանաչում, բացի առաջին դասարանի վինետկայում Ռուստամ Ալիև անունը ներքևում գրված ու լուսանկարում այդպես էլ չժպտացող ու կարճ կտրած բիզ-բիզ մազերով տղայից, որ էնքան հեռու է, որ չգիտես էլ՝ իրականում ճանաչել ես, թե չէ: Անձնական լալահառաչ շփման ու ինքնագիտակցման փորձի բացակայության պայմաններում շատ ավելի պրագմատիկ դիրքորոշում ունեմ՝ հասկանալու, թե որտեղ եմ […]

Սահմանադրական փոփոխությունների ներկայացումը առցանց մեդիայում

Մեդիա նկարագիր Հանրային կարևորություն ունեցող թեմաների քննարկման դեպքում, ինչպիսին սահմանադրական փոփոխությունների նախագիծն է, լրատվամիջոցների դերը հնարավոր չէ թերագնահատել: Կախված նրանից, թե ինչպե՞ս և ու՞մ միջոցով են ներկայացվում սահմանադրական փոփոխությունների շուրջ զարգացող իրադարձությունները, ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնվում/շեշտադրվում, ի՞նչ կոնտեքստում է խոսվում նախագծի մասին մեդիայում, ընթերցողի մոտ կարող են ձևավորվել բոլորովին տարբեր կարծիքներ խնդրո առարկայի վերաբերյալ: Ըստ […]

Ե՞րբ է պետք փոխել սահմանադրությունը և ինչո՞ւ. ի՞նչ կարող ենք սովորել Իսլանդիայից

Իսլանդիա-Հայաստան. համեմատել անհամեմատելի՞ն Համեմատությունը մեզ գիտելիք է տալիս: Մենք մեզ համեմատում ենք այլ երկրների հետ` հասկանալով տարբերություններն ու նմանությունները և դրանով իսկ ճանաչում ենք ոչ միայն ու ոչ այնքան նրանց, որքան ինքներս մեզ: Կան երկրներ, որոնք մենք սովոր ենք համարել մեզ նման։ Օրինակ` հետխորհրդային երկրները, որ խորհրդային գիտափորձի նմանատիպ ժառանգություն ունեն: Այս տեսանկյունից ավելի հետաքրքիր […]

Մարդու իրավունքներ. գործող սահմանադրության և առաջարկվող նախագծի համեմատական ակնարկ

Նախապատմություն 2015թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային Ժողովը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշում ընդունեց։ Հանրաքվեն տեղի է ունենալու 2015թ․դեկտեմբերի 6-ին։ Այս հոդվածը հիմնվում է Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Սոցիոսկոպ» ՀԿ-ի կողմից նախաձեռնած ուսումնասիրության վրա: Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ համեմատելով այն գործող Սահմանադրության հետ, ինչպես նաև իրականացվել են փորձագիտական հարցազրույցներ ոլորտի մասնագետների […]

Հայաստանի հասարակության մտահոգությունները. մարտահրավերներ և փոխակերպման հեռանկարներ

Այսօրվա խնդիրներից խոսելու համար պետք է մի պահ հետ նայել: Հայաստանի ներկա հասարակական խնդիրներին անդրադառնալուց առաջ կարևոր է հասկանալ, թե այն (Հայաստանը) ընդհանրապես ի՞նչ գործընթացի մեջ է: Լայն առումով այդ գործընթացն ընդունված է անվանել տրանզիցիոն`անցումային և իմ խորին համոզմամբ մենք դեռևս դրանից դուրս չենք եկել: Իսկ Հայաստանի համար լուծումը գտնվում է այդ անցումից դուրս գալու […]

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ