Անկախության խոսքի հիսուն երանգները

Անկախության օրը հնչող պաշտոնական ուղերձը միայն հերթական կետը չէ նոթատետրում, որ եղավ-անցավ: Այն, թե երկրի նախագահի պարտականությունները ստանձնած անձը ինչ խոսքով է դիմում երկրի անկախության օրը, երբեմն ավելի խոսուն վկայություն է իրականացվող քաղաքականության համար, քան հետագայում այդ մասին գրվող բազմաթիվ հատորները: Ի՞նչ խոսք են կիսել իրենց երկրի հանրության հետ անկախության օրը մեզ բաժին հասած երեք […]

Հուլիսյան ապստամբության շուրջ

Ինչպես խոսել այն ամենի մասին, ինչը թվում է չափից դուրս կարևոր՝ թեթև ու հպանցիկ հայացքի կամ էլ զգացմունքային պոռթկման համար։ Առաջինը, ինչ կփորձեմ անել, ոչ թե տեղի ունեցած իրադարձությունների փաստական քննարկումն է, այլ դրանց հանրային հնարավոր նշանակության։ Երկրորդը. քանի որ այդ իրադարձությունները շատ ավելի խորը ու մանրազնին վերլուծության կարիք ունեն, հանրային նշանակության միտումները կներկայացնեմ առավելապես […]

Brexit-ը, Թրամփն ու սոցիոլոգիան

ԵՄ-ից դուրս գալու բրիտանական որոշումը փորձ է արվում ներկայացնել նաև իբրև հասարակագիտության կոլապս. այսինքն որ սոցիոլոգիան չի կարողանում հասկանալ գործընթացները ու բացատրել, թե ինչ է տեղի ունենում: Մտքեր են հնչում նաև, որ քվեարկության արդյունքները բողոք են ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ փորձագիտական շրջանակների հանդեպ, էսպես կոչված փորձագետների, որոնց վերլուծությունները կտրված են հանրությունից և կոչված են […]

Ոչ այնքան Եվրատեսիլի մասին

Նայել, թե չնայել Եվրատեսիլ և որքանով դա կարևորել` ամեն մեկի անձնական գործն է ու ճաշակի հարցը: Ուր էր` թե: Դա ազգային ու ազգանվեր գործ է, ուր բոլորը` սկսած մասնակցից, երկրի պատվիրակությունից մինչև ամեն “բալետ” անող` պարտավոր են համակվել ազգային զգացումներով ու բառապաշարով: Երևի մեկ էլ մեկ-երկու երկիր է այդպես պահում իրեն, բայց այդ երկրների հետ […]

Ոգևորության ստվերում

Վերջին շրջանում անընդհատ մի բանի մասին եմ մտածում. ինչու՞ ենք մենք շարունակաբար ոգևորություն կամ դրա աղբյուրը փնտրում ամենուր՝ որևէ բան անելու կամ արարքի իմաստալիությունը հիմնավորելու համար։ Մտահոգությունս ինքնին ոգևորության գաղափարը չէ կամ թե դրա մոտիվացնող գործառույթը, երբ որևէ կարևոր ու նախկինում բոլորովին անճանաչելի գիտելիքի կամ երևույթի ես հաղորդակից լինում ու պայծառացման նման մի բան է […]

Պատերազմի ճշմարտությունը

Ես ոչ մի ադրբեջանցի չեմ ճանաչում, բացի առաջին դասարանի վինետկայում Ռուստամ Ալիև անունը ներքևում գրված ու լուսանկարում այդպես էլ չժպտացող ու կարճ կտրած բիզ-բիզ մազերով տղայից, որ էնքան հեռու է, որ չգիտես էլ՝ իրականում ճանաչել ես, թե չէ: Անձնական լալահառաչ շփման ու ինքնագիտակցման փորձի բացակայության պայմաններում շատ ավելի պրագմատիկ դիրքորոշում ունեմ՝ հասկանալու, թե որտեղ եմ […]

Իրավապաշտպանների և ակտիվիստների հանդեպ մեդիահանդուրժողականության ինդեքսը

«Մեդիա հանդուրժողականության ինդեքսը իրավապաշտպանների և ակտիվիստների հանդեպ» հետազոտությունն իրականացվել է 2015 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին: Մշտադիտարկվել է 10 լրատվական կայք: Հետազոտության արդյունքների ներկայացումը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրադադար» ակումբում։

Սահմանադրական փոփոխությունների ներկայացումը առցանց մեդիայում

Մեդիա նկարագիր Հանրային կարևորություն ունեցող թեմաների քննարկման դեպքում, ինչպիսին սահմանադրական փոփոխությունների նախագիծն է, լրատվամիջոցների դերը հնարավոր չէ թերագնահատել: Կախված նրանից, թե ինչպե՞ս և ու՞մ միջոցով են ներկայացվում սահմանադրական փոփոխությունների շուրջ զարգացող իրադարձությունները, ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնվում/շեշտադրվում, ի՞նչ կոնտեքստում է խոսվում նախագծի մասին մեդիայում, ընթերցողի մոտ կարող են ձևավորվել բոլորովին տարբեր կարծիքներ խնդրո առարկայի վերաբերյալ: Ըստ […]

Ե՞րբ է պետք փոխել սահմանադրությունը և ինչո՞ւ. ի՞նչ կարող ենք սովորել Իսլանդիայից

Իսլանդիա-Հայաստան. համեմատել անհամեմատելի՞ն Համեմատությունը մեզ գիտելիք է տալիս: Մենք մեզ համեմատում ենք այլ երկրների հետ` հասկանալով տարբերություններն ու նմանությունները և դրանով իսկ ճանաչում ենք ոչ միայն ու ոչ այնքան նրանց, որքան ինքներս մեզ: Կան երկրներ, որոնք մենք սովոր ենք համարել մեզ նման։ Օրինակ` հետխորհրդային երկրները, որ խորհրդային գիտափորձի նմանատիպ ժառանգություն ունեն: Այս տեսանկյունից ավելի հետաքրքիր […]

Մարդու իրավունքներ. գործող սահմանադրության և առաջարկվող նախագծի համեմատական ակնարկ

Նախապատմություն 2015թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային Ժողովը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշում ընդունեց։ Հանրաքվեն տեղի է ունենալու 2015թ․դեկտեմբերի 6-ին։ Այս հոդվածը հիմնվում է Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Սոցիոսկոպ» ՀԿ-ի կողմից նախաձեռնած ուսումնասիրության վրա: Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ համեմատելով այն գործող Սահմանադրության հետ, ինչպես նաև իրականացվել են փորձագիտական հարցազրույցներ ոլորտի մասնագետների […]

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ