Աննա Ժամակոչյան․ Քննադատական միտքը ռազմականացման և անվտանգայնացման պայմաններում

#ռազմ_Ականացման_և_ան_Վտանգության_միջև 2․0 Դասընթաց Բանախոսության շրջանակներում Աննա Ժամակոչյանը անդրադառնում է քննադատության հնարավորության հարցին, երբ վերևից ներքև իջեցվել են ռազմականացման և անվտանգայնացման գաղափարաբանությունները, և հանրության շրջանում տիրապետում է «մենք պատերազմող երկիր ենք» մտայնությունը, որը մերժում է քննադատությունը։ Քննադատական սոցիոլոգիայի դիրքից ոչ միայն հնարավոր է քննադատությունը, այլև անհրաժեշտ է։ Եթե պատերազմը կա, առկայության ուժով իսկ կա դրա քննադատության (հասկացման […]

Պատերազմի բարոյական համարժեքը

Ու․ Ջեմսը 19-րդ դարավերջի ու 20-րդի սկզբի ամերիկյան հոգեբան և փիլիսոփա է, ամերիկյան հոգեբանության հիմնադիրներից մեկը, իր ժամանակի առաջադեմ մտավորական շրջանակների ազդեցիկ ներկայացուցիչ։ 1909թ. գրված այս էսսեն հիմնված է Սթենֆորդի համալսարանում 1906թ․ նրա ունեցած ելույթի վրա: Չնայած որոշ ձևակերպումներ այսօրվա արժեքաբանությամբ ընթերցելիս ականջ են ծակում (պատրիարխալ կենտրոնացածությունը միայն տղամարդու արժանիքների վրա, ռասայական գերազանցության անուղղակի զգացումը, […]

Արփի Մանուսյան․ Հասարակագիտության ռազմականացման հասարակագիտական քննադատություն

#ռազմ_Ականացման_և_ան_Վտանգության_միջև 2․0 Դասընթաց «Հասարակագիտության ռազմականացման հասարակագիտական քննադատություն» բանախոսության ընթացքում Արփի Մանուսյանը ներկայացրեց հասարակագիտական կրթության ու հասարակագիտական մտքի ռազմականացման արևմտյան և հայաստանյան միտումները․ -ինչու է հասարակագիտական միտքը հակադրվելու, քննադատելու փոխարեն նպաստում ռազմական հռետորաբանության ներխուժմանը բարձրագույն կրթության ոլորտ, -ինչպես են պետական քաղաքականությունները նպաստում հասարակագիտական կրթության ռազմականացմանը, -ինչու է համալսարանական հասարակագիտությունը խրախուսում ռազմականացման շուրջ հետազոտական աշխատանքների իրականացումը, -ինչ քաղաքականությունների […]

Սոնա Մանուսյան․ Հոգեբանությունը պատերազմի ու խաղաղության հարցերում

#ռազմ_Ականացման_և_ան_Վտանգության_միջև 2․0 Դասընթաց «Հոգեբանությունը պատերազմի ու խաղաղության հարցերում» բանախոսության շրջանակներում Սոնա Մանուսյանը անդրադարձավ հոգեբանական գիտելիքի հետազոտական ու գործնական կիրառմանը՝ պատերազմի հասկացման ու վարման, խաղաղության հաստատման գործընթացներում։ Խոսեց այն մասին, թե․ -ի՞նչ հանգամանքներ նպաստեցին խաղաղության հոգեբանության զարգացմանը, -ինչ կարևորություն ունեն սոցիալ-մշակութային ադապտացիոն պրոսեցներըպատերազմական տարբեր իրավիճակներում կամ հետկոնֆլիկտային իրավիճակում , -ինչ գործոններ են ազդում մարդկանց՝ պատերազմի պատրաստակամության կամ […]

Ինչու՞ պատերազմ․ Մաս 2

Զիգմունդ Ֆրոյդի պատասխան նամակը Այնշտայնի հարց-նամակին, բացի արժեքավոր նամակագրության մաս լինելուց, նաև ինքնաբավ հոգեվերլուծական տեքստ է, որը հետագայում վերահրատարակվել է նրա աշխատանքները ներառող տարբեր ժողովածուներում։ Եվ բացի պատերազմի մասին խորհրդածություն լինելուց՝ այն էական նյութ է նրա ավելի ուշ շրջանի պատկերացումները և  տեսության վերանայումները  հասկանալու համար։ Ի դեպ, այդ վերանայումներն ու լրացումները (օրինակ՝ մահվան բնազդի ավելացումը […]

Ինչու՞ պատերազմ․ Մաս 1

Պատերազմի պատճառների ու խաղաղության հնարավորության մասին Զիգմունդ Ֆրոյդի հետ  նամակագրությունը Ալբերտ Այնշտայնը նախաձեռնել էր 1932թ․՝ Ազգերի լիգայի[1] ներքո գործող Մտավոր համագործակցության միջազգային ինստիտուտում իր գործունեության շրջանակներում։ Նամակագրությունը «Ինչո՞ւ պատերազմ» վերնագրմամբ 1933թ․ գարնանը հրատարակվեց միաժամանակ գերմաներեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։ Գերմանիայում դրա շրջանառությունն արգելվեց, քանի որ նույն տարում արդեն իշխանության եկավ Ադոլֆ Հիտլերն իր նացիստական կուսակցությամբ […]

Գաղափարաբանություն․ Թերի Իգլթոն

Թարգմանչի նախաբան Գրական քննադատ և տեսաբան, գրող, ներկայումս Լանքասթերի համալսարանի պրոֆեսոր Թերի (Թերենս Ֆրանսիս) Իգլթոնը գաղափարաբանության վերաբերյալ մի շարք վերլուծությունների հեղինակ է։ Այս ներածությունը նա որպես կազմող խմբագիր գրել է «Գաղափարաբանություն» («Ideology») ժողովածուի համար, որում ի մի է բերել մի շարք առանցքային հեղինակների գործեր։ Առաջին հայացքից անհավակնոտ-անվերնագիր ներածականը թարգմանության համար ընտրելը թերևս մեկնաբանման կարիք ունի։ Կարճ հիմնավորումն […]

Միսաք Մանուշյանի նամակն իր կնոջը՝ Մելինեին

Ֆրանսահայ քաղաքական և գրական գործիչ Միսաք Մանուշյանը Ֆրանսիայում հակաֆաշիստական դիմադրական շարժման առաջամարտիկներից էր: 1934-ից Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության, Կոմունիստական դիմադրական շարժման և Ներգաղթյալների աշխատավորական ուժի (Main-d’œuvre immigrée) անդամ էր: Ընդհատակյա «Ֆրանսիացի հրաձիգներ և պարտիզաններ» շարժման կազմում Մանուշյանը գլխավորում էր Ֆրանսիայում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչներից բաղկացած  խումբը, որ ակտիվ (հաճախ զինված) պայքար էր մղում Ֆրանսիան բռնազավթած ֆաշիստական […]

մասնակցության հրավեր

ռազմ-Ականացման և ան-Վտանգության միջև 2.0 Սոցիոսկոպը մեկնարկում է «ռազմ-Ականացման և ան-Վտանգության միջև» դասընթացի 2-րդ շրջանը, որին հրավիրում է մասնակցելու Հայաստանի երիտասարդ հասարակագետներին և լրագրողներին: Դասընթացը տեղի կունենա փետրվարի 21-23-ը՝ Երևանից ոչ հեռու հյուրանոցներից մեկում։ Դասընթացի նպատակն է երիտասարդների շրջանում մեծացնել պատերազմի և խաղաղության ժամանակակից տեսությունների իմացությունը և զարգացնել կոնֆլիկտի և անվտանգության արդի խնդիրների վերլուծության կարողությունները։ […]

Հասարակական կարծիք գոյություն չունի

Նախաբան   Հասարակական կարծիքը նախևառաջ քաղաքական կատեգորիա է. սա 1973-ին Պիեռ Բուրդիոյի հրատարակած ծավալուն՝ «Հասարակական կարծիք գոյություն չունի» հոդվածի   առաջ քաշած առանցքային դրույթներից մեկն է։ Այս դատողության նշանակալիությունն արդի ժամանակներում Բուրդիոն վերահաստատում է 1989 թ. հրատարակած իր «Հասարակական կարծիք» տեքստով․ «Այն, ինչ  18-րդ դարի Ֆրանսիայում հայտնի դարձավ իբրև «հասարակական կարծիք», բնակչության սահմանափակ, այդուհանդերձ նշանակալի […]

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ