Հասարակագիտական տեսություն և պրակտիկա հանուն քաղաքացիական հասարակության զարգացման
«Հասարակագիտական տեսություն և պրակտիկա հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» կրթական ծրագիրն ուղղված է եղել քաղաքացիական ակտիվիստներին և քաղաքացիական հասարակությանը։ Ծրագրի հիմնական նպատակը սոցիալական շարժումների և համաշխարհային քաղաքացիական հասարակության վերաբերյալ հասարակագիտական գիտելիքի և մտքի փոխանցումն էր ակտիվիստներին։ Ծրագիրը փորձ էր հավաքագրել Հայաստանի քաղաքացիական շարժումների վերաբերյալ արդի տեղեկատվությունն ու գիտելիքը ՝ համեմատելով դրանք միջազգային միտումների և առանձնահատկությունների հետ, […]
Մոնիթորինգը որպես հասարակական վերահսկողության մեխանիզմ
«Մոնիթորինգը որպես հասարակական վերահսկողության մեխանիզմ. մեթոդաբանական ձեռնարկ»–ում ներկայացված են մոնիթորինգի էությունը և իրականացման մեթոդաբանական առանձնահատկությունները։ Ձեռնարկը հասցեագրված է քաղաքացիական հասարակության խմբերին, հասարակական կազմակերպություններին, իրավապաշտպանության և շահերի պաշտպանության ոլորտներում ծրագրեր մշակողներին և իրականացնողներին, ինչպես նաև թեմայով հետաքրքրված լայն շրջանակներին։ Ծրագրին աջակցել է «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ – Հայաստանը»։