Երբ 2010 թվականին Ալեն Բադյուն հարգանքի տուրք էր մատուցում Դանիել Բենսաիդին

Խորհրդային Միության հատկապես վերջին տարիներին բառերը սկսել էին կորցնել իրենց իմաստը։ Դրանք հաճախ լավագույն դեպքում հնչում էին իբրև դատարկ զրնգոց, երբեմն նաև պարզապես նույնանում էին կեղծիքի հետ։ Ամենահայտնին, թերևս, «ընկեր» բառն էր։ Մարդիկ (քաղաքացիները) միմյանց դիմելիս պարտավոր էին օգտվել այդ բառից։ Խորհրդային լեզվի բառարանում ստանալով դիմելաձևի կարգավիճակ՝ այն ձեռք էր բերել սուբստանցիոնալ նշանակություն։ «Ընկերը» ոչ […]

Ինչու՞ պատերազմ․ Մաս 2

Զիգմունդ Ֆրոյդի պատասխան նամակը Այնշտայնի հարց-նամակին, բացի արժեքավոր նամակագրության մաս լինելուց, նաև ինքնաբավ հոգեվերլուծական տեքստ է, որը հետագայում վերահրատարակվել է նրա աշխատանքները ներառող տարբեր ժողովածուներում։ Եվ բացի պատերազմի մասին խորհրդածություն լինելուց՝ այն էական նյութ է նրա ավելի ուշ շրջանի պատկերացումները և  տեսության վերանայումները  հասկանալու համար։ Ի դեպ, այդ վերանայումներն ու լրացումները (օրինակ՝ մահվան բնազդի ավելացումը […]

Ինչու՞ պատերազմ․ Մաս 1

Պատերազմի պատճառների ու խաղաղության հնարավորության մասին Զիգմունդ Ֆրոյդի հետ  նամակագրությունը Ալբերտ Այնշտայնը նախաձեռնել էր 1932թ․՝ Ազգերի լիգայի[1] ներքո գործող Մտավոր համագործակցության միջազգային ինստիտուտում իր գործունեության շրջանակներում։ Նամակագրությունը «Ինչո՞ւ պատերազմ» վերնագրմամբ 1933թ․ գարնանը հրատարակվեց միաժամանակ գերմաներեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։ Գերմանիայում դրա շրջանառությունն արգելվեց, քանի որ նույն տարում արդեն իշխանության եկավ Ադոլֆ Հիտլերն իր նացիստական կուսակցությամբ […]

Պատերազմներ և խաղաղություններ. առկախված անորոշություն

Ղարաբաղի[1] Ստեփանակերտ, Շուշի, Ասկերան, Հադրութ, Մարտակերտ, Մարտունի, Քարվաճառ քաղաքներում պատերազմի, խաղաղության, ադրբեջանցիների և Ադրբեջանի հետ հարաբերությունների, դրանց համատեքստում բնակիչների կյանքի մասին զրույցները երևան են բերում պատերազմի հետ առնչվելու մարդկային փորձառություններն ու պատկերացումները: Պատերազմի մասին խոսելը բարդ է, մյուս կողմից՝ սովորական իր առօրեականության մեջ: Այդ խոսակցության սովորականությունն ամրապնդված է պատերազմ[ներ] տեսնելու, այն պարբերաբար վերապրելու, պատերազմի ազդեցությունները […]

Գաղափարաբանություն․ Թերի Իգլթոն

Թարգմանչի նախաբան Գրական քննադատ և տեսաբան, գրող, ներկայումս Լանքասթերի համալսարանի պրոֆեսոր Թերի (Թերենս Ֆրանսիս) Իգլթոնը գաղափարաբանության վերաբերյալ մի շարք վերլուծությունների հեղինակ է։ Այս ներածությունը նա որպես կազմող խմբագիր գրել է «Գաղափարաբանություն» («Ideology») ժողովածուի համար, որում ի մի է բերել մի շարք առանցքային հեղինակների գործեր։ Առաջին հայացքից անհավակնոտ-անվերնագիր ներածականը թարգմանության համար ընտրելը թերևս մեկնաբանման կարիք ունի։ Կարճ հիմնավորումն […]

Միսաք Մանուշյանի նամակն իր կնոջը՝ Մելինեին

Ֆրանսահայ քաղաքական և գրական գործիչ Միսաք Մանուշյանը Ֆրանսիայում հակաֆաշիստական դիմադրական շարժման առաջամարտիկներից էր: 1934-ից Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության, Կոմունիստական դիմադրական շարժման և Ներգաղթյալների աշխատավորական ուժի (Main-d’œuvre immigrée) անդամ էր: Ընդհատակյա «Ֆրանսիացի հրաձիգներ և պարտիզաններ» շարժման կազմում Մանուշյանը գլխավորում էր Ֆրանսիայում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչներից բաղկացած  խումբը, որ ակտիվ (հաճախ զինված) պայքար էր մղում Ֆրանսիան բռնազավթած ֆաշիստական […]

ՆՐԱՆՔ. ՍԱՀՄԱՆԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ԱՊՐՈՂՆԵՐԸ

Զրույցներ սահմանին մերձ Ի՞նչպես են Հայաստանում և հատկապես սահմանամերձ համայնքներում ապրող մարդիկ մտածում և խոսում պատերազմի, խաղաղության, հարևանների հետ հարաբերությունների մասին։ Որքանով են այդ գաղափարները փոխկապված իրենց կյանքի և իրավունքների, համայնքի ապագայի հետ։ Աշխարհի և Հայաստանի, մենք-ի և նրանք-ի մտապատկերները, որ առկա են այսօր, հանրային կյանքը շարունակելու և փոփոխելու ի՞նչ հնարավոր հուներ են բացում։   […]

Եթե փամփուշտը զենքի մեջ է

Զրույցներ սահմանին մերձ Ի՞նչպես են Հայաստանում և հատկապես սահմանամերձ համայնքներում ապրող մարդիկ մտածում և խոսում պատերազմի, խաղաղության, հարևանների հետ հարաբերությունների մասին։ Որքանով են այդ գաղափարները փոխկապված իրենց կյանքի և իրավունքների, համայնքի ապագայի հետ։ Աշխարհի և Հայաստանի, մենք-ի և նրանք-ի մտապատկերները, որ առկա են այսօր, հանրային կյանքը շարունակելու և փոփոխելու ի՞նչ հնարավոր հուներ են բացում։   […]

Ընտանիքից կառչած ինքնիշխանությունը. բացվող հարցեր

Ինչո՞ւ չհարցնենք ինքներս մեզ. գուցե ճի՞շտ են պահպանողականների այն մտահոգությունները, որ ընտանիքն այլևս միակ ինստիտուտն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխանություն ունի։ Սա միակ հարցը չէ, որ առաջ է գալիս, երբ լսում ես ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի դեմ ելույթները։ Հոկտեմբերի 9-ի թվացյալ հանրային բանավեճը, որ ավելի շուտ կոծկում էր բռնության զոհերին համարժեք օգնության օրինագծի բացերը, թերևս […]

ԾԱՅՐԱՀԵՂ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՏԱՎՈՐ ՇՐՋԱՆԸ

Իգոր Բլաժեվիչը (Igor Blaževič) բոսնիական ծագումով իրավապաշտպան է, ով բազմաթիվ մարդասիրական և այլ առաքելություններ է իրականացրել աշխարհի այնպիսի թեժ կետերում, ինչպիսիք են Սարաևոն, Չեչնյան, Կամբոջան, Բիրման (կամ Մյանման) և Արևելյան Թիմորը: Նա 1999 թ.-ին «People in Need» ՀԿ շրջանակում հիմնադրել է «One World» («Մեկ աշխարհ») մարդու իրավունքներին նվիրված փաստագրական ֆիլմերի ամենամյա փառատոնը, մասնակցել ֆիլմերի արտադրության […]

Արխիվ