Հակագենդերային արշավների գործունեությունը, հռետորաբանությունը ԵՎ նպատակները հետհեղափոխական Հայաստանում
Այս հետազոտության նպատակն է հավաքագրել և վերլուծել հետհեղափոխական Հայաստանում սեռականության և գենդերային հարցերի շուրջ առկա հակագենդերային (ներառյալ հոմոֆոբ) հռետորաբանությունը և դիսկուրսիվ միջոցները, որոնցով թիրախավորում են կանանց և ԼԳԲՏ հարցերով զբաղվող իրավապաշտպաններին ու ակտիվիստներին, առաջադիմական քաղաքացիական հասարակությանը՝ ձգտելով նեղացնելու վերջիններիս գործունեության տարածքը, փորձելով այս թեման դարձնել հետհեղափոխական Հայաստանի կառավարության դեմ մարտնչելու զենք և խաթարել ոլորտում հնարավոր […]
ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐՍԿԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆԵՐՔՈ – շարունակություն
Հոմոէրոտիզմը և նույնասեռ կապերը պրակտիկայում Սեռականությունը բարդ է ճանաչել, ինչպես նաև ըմբռնել ժամանակի հեռավորությունից, երբ փորձ է արվում հետահայաց նկարագրել և հասկանալ դրա պահպանված վերաներկայացումները։ Չնայած այս բարդություններին, որ վերաբերում են նաև իրանական մշակութային տիրույթում միջնադարյան նույնասեռ հարաբերություններին՝ հետազոտողները առանձնացնում են դրանց բնորոշ բնութագրեր: Առաջնահերթ նշվում է հարաբերությունների մասնակիցների, այդ թվում՝ տղամարդկանց միջև սեռական պրակտիկայի […]
ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐՍԿԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆԵՐՔՈ – սկիզբ
Այսօրվա մարդկային վարքը նկարագրող դիսկուրսները, բարոյական գնահատումները և անգամ իրավական կարգավորումները հասկացվում և բացահայտվում են դրանց պատմական հողը քննելիս և քննելով: Այս հոդվածում մենք կփորձենք դիտարկել նույնասեռականության իրավական և սովորութային վերահսկումը Արևելյան Հայաստանում՝ պարսկական իրավունքի գրեթե 300 ամյա տիրապետության ժամանակ, ինչպես նաև հասկանալ դրա հնարավոր ազդեցությունները հայկական մշակույթի և ընդունված բարոյական պատկերացումների վրա: Նախքան այդ, […]
Ոչ այնքան Եվրատեսիլի մասին
Նայել, թե չնայել Եվրատեսիլ և որքանով դա կարևորել` ամեն մեկի անձնական գործն է ու ճաշակի հարցը: Ուր էր` թե: Դա ազգային ու ազգանվեր գործ է, ուր բոլորը` սկսած մասնակցից, երկրի պատվիրակությունից մինչև ամեն “բալետ” անող` պարտավոր են համակվել ազգային զգացումներով ու բառապաշարով: Երևի մեկ էլ մեկ-երկու երկիր է այդպես պահում իրեն, բայց այդ երկրների հետ […]
ԼԳԲՏ էմիգրացիայի ազդեցությունը Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» և «Սոցիոսկոպ» հասարակագիտական հետազոտությունների և խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ները պատրաստել են Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա ԼԳԲՏ էմիգրացիայի ազդեցության վերաբերյալ զեկույց: Նախագծի նպատակն էր հետազոտել 2011-2013թթ. ընթացքում ԼԳԲՏ համայնքի նկատմամբ առկա խտրականության հետևանքով ԼԳԲՏ անձանց անվերադարձ արտագաղթի ազդեցությունը Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա և արտացոլել այդ փոփոխությունները երկարաժամկետ հեռանկարում։ Ամբողջական զեկույցը բաղկացած է սոցիոլոգիական ուսումնասիրությունից […]
ԼԳԲՏ անձանց հանդեպ հանրային վերաբերմունքը
«ԼԳԲՏ անձանց հանդեպ հանրային վերաբերմունքը Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում. 2011»–ը քանակական սոցիոլոգիական հետազոտություն է, որն իրականացրել է «Սոցիոսկոպ» ՀԿ–ն «ՓԻՆՔ Արմենիա» ՀԿ–ի «Մենք և մեր իրավունքները» ծրագրի շրջանակներում։ Հետազոտության կենտրոնում Հայաստանում խոցելի խմբերի, ԼԳԲՏ անձանց մասին տեղեկացվածության և նրանց հանդեպ հասարակական դիրքորոշումների հիմնահարցերն են։ Հետազոտությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։