Իրավապաշտպաններ, ակտիվիզմ և մեդիա. իրավիճակներ, խնդիրներ և ելքեր

1 (1)

«Իրավապաշտպաններ, ակտիվիզմ և մեդիա. իրավիճակներ, խնդիրներ և ելքեր» ուղեցույցը պատրաստվել է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոնի կողմից Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի աջակցությամբ: Այն միտված է իրավապաշտպանական և ակտիվիստական գործունեությունների` հանրության հետ երկխոսության հնարավորությունների բարելավ-մանը։ Ուղեցույցը հիմնված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսում-նասիրությունների և խորհրդատվության կենտրոնի կողմից 2015-2016 թվականներին իրականացված թեմատիկ ուսումնասիրության, ինչպես նաև 2017 թ. հունիս-հուլիսին կայացած «Իրավապաշտպանները […]

Իրավապաշտպանների և ակտիվիստների մեդիախոցելիության ինդեքսը

1

«Իրավապաշտպանների և ակտիվիստների խոցելիության ինդեքսը հայաստանյան առցանց լրատվադաշտում» հետազոտությունը իրականացվել է «Սոցիոսկոպ» ՀԿ կողմից Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի աջակցությամբ: Այն միտված է առցանց լուսաբանման հետևանքով թիրախային այս երկու խմբերի խոցելիության չափմանը։ Իրավապաշտպանների և ակտիվիստների խոցելիությունը հաշվարկվել է ԶԼՄ–ի մշտադիտարկման ու ԶԼՄ տեքստերի կոդավորման, լուսաբանման թիրախ հանդիսացած անձանց հարցազրույցների, փորձագիտական և հանրային հարցումների միջոցով։ Հաշվետվությունն ամփոփում է 2016 […]

Իրավապաշտպանների և ակտիվիստների խոցելիության ինդեքսը առցանց մեդիայում

Նախորդ հոդվածում ներկայացրեցինք մեդիայում հանդուրժողականության չափման խնդիրները՝ ցուցանելով խոցելիության չափման անհրաժեշտությունը՝ իբրև կամա թե ակամա հանդուրժող կամ անհանդուրժող մեդիադիրքորոշման դրսևորման հետևանք: Փորձենք այս հոդվածում առավել առարկայական ներկայացնել խոցելիության չափման ուղղությունները՝ որպես  առցանց մեդիայում իրավապաշտպանների և ակտիվիստների խոցելիության ինդեքսի ցուցիչներ: Առաջինը, ինչ տրամաբանորեն ելնում է խոցելիության՝ իբրև առանցքային եզրի ընդունումից, խոցելիության կրողի առանձնացումն է, որ այս […]

Մեդիայում հանդուրժողականության չափման մեթոդաբանական խնդիրները

2016 թվականի հունվարին Սոցիոսկոպը հրապարակեց իրավապաշտպանների և ակտիվիստների հանդեպ առցանց մեդիայի հանդուրժողականության ինդեքսի 2015 թվականի չափման տվյալները: Դրանց համաձայն՝ հանդուրժողականության բացահայտ դրսևորումները հայաստանյան առցանց մեդիադաշտում սակավ էին: Այս առումով ուսումնասիրված տասը լրատվամիջոցներից առանձնանում էր միայն Իրավունքը, որի խմբագիրը, Media.am-ի հետ հարցազրույցում բացեիբաց հպարտանում է նման դիրքորոշմամբ: Մեջբերենք մի խիստ բնութագրական հատված այդ հարցազրույցից. -Անհանդուրժողական, ծայրահեղ […]

Արձագանքելով «Իմ կինն իմ ընկերն է» շարադրությունների մրցույթին

Wall Love

Նոյեմբերի 25-ին Մեդիամաքս մեդիա ընկերությունը հայտարարեց «Իմ կինն իմ ընկերն է» շարադրությունների մրցույթ՝ կոչ անելով տղամարդկանց բարձրաձայնել իրենց՝ ընտանիք կազմելու պատմությունը, կնոջ հետ համատեղ անցած ճանապարհը և կյանքի տարբեր իրավիճակներում միմյանց հետ փոխհարաբերությունները: Եվ սա արեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ՝ ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա քարոզարշավի շրջանակներում: Նման մրցույթի հայտարարումը, հայտարարության բովանդակությունը, ինչպես նաև դրանց […]

Մեդիա հանդուրժողականության ինդեքսը իրավապաշտպանների և ակտիվիստների հանդեպ Հայաստանում

2

«Մեդիա հանդուրժողականության ինդեքսը իրավապաշտպանների և ակտիվիստների հանդեպ Հայաստանում» հետազոտությունը իրականացվել է «Սոցիոսկոպ» ՀԿ–ի կողմից՝ Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի աջակցությամբ և միտված է թիրախային այս երկու խմբերի հանդեպ լրատվամիջոցների (ան)հանդուրժող դիսկուրսի վերհանմանը և դրա ինդեքսավորմանը։ ԶԼՄ–ի մշտադիտարկումն ու ԶԼՄ տեքստերի կոդավորումն ըստ հանդուրժողականության–անհանդուրժողականության սանդղակի պարունակում է ինչպես օբյեկտիվ կամ փաստական, այնպես էլ ընթերցողի սուբյեկտիվ ընկալման՝ տվյալ դեպքում […]

Իրավապաշտպանների և ակտիվիստների հանդեպ մեդիահանդուրժողականության ինդեքսը

«Մեդիա հանդուրժողականության ինդեքսը իրավապաշտպանների և ակտիվիստների հանդեպ» հետազոտությունն իրականացվել է 2015 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին: Մշտադիտարկվել է 10 լրատվական կայք: Հետազոտության արդյունքների ներկայացումը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրադադար» ակումբում։

Սահմանադրական փոփոխությունների ներկայացումը առցանց մեդիայում

«Սոցիոսկոպ»–ը նոյեմբերի 12-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրադադար» ակումբում ներկայացրեց «Սահմանադրական փոփոխությունների ներկայացումը առցանց մեդիայում» թեմայով հետազոտության արդյունքները։ Զեկույցը՝ հետազոտող Արփի Մանուսյանի

Սահմանադրական փոփոխությունների ներկայացումը առցանց մեդիայում

Նկարը՝ Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոնի

Մեդիա նկարագիր Հանրային կարևորություն ունեցող թեմաների քննարկման դեպքում, ինչպիսին սահմանադրական փոփոխությունների նախագիծն է, լրատվամիջոցների դերը հնարավոր չէ թերագնահատել: Կախված նրանից, թե ինչպե՞ս և ու՞մ միջոցով են ներկայացվում սահմանադրական փոփոխությունների շուրջ զարգացող իրադարձությունները, ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնվում/շեշտադրվում, ի՞նչ կոնտեքստում է խոսվում նախագծի մասին մեդիայում, ընթերցողի մոտ կարող են ձևավորվել բոլորովին տարբեր կարծիքներ խնդրո առարկայի վերաբերյալ: Ըստ […]

Մարդու իրավունքները և Հայաստանի հանրությունը. 2011

Ժողովածուն ընդգրկում է «Սոցիոսկոպ» ՀԿ-ի կողմից 2011թ. Հայաստանում մարդու իրավունքների շուրջ կատարված երկու սոցիոլոգիական հետազոտությունների վերլուծությունները, «Մարդու իրավունքները ֆոտոխցիկում» մրցույթին և հաջորդիվ ցուցահանդեսին մասնակից լուսանկարներն ու դրանց պատմությունները: Ժողովածուն առկա է Սոցիոսկոպի գրադարանում։

We are here!

Click to open a larger map

Contact us

Address: 6 Yekmalyan, 3rd floor, room 17
Yerevan 0002, Armenia

Tel: +374 (10) 500-499
E-mail: info@socioscope.am

FACEBOOK
YOUTUBE

Archives