Մարդու իրավունքները և Հայաստանի հանրությունը. 2011

Ժողովածուն ընդգրկում է «Սոցիոսկոպ» ՀԿ-ի կողմից 2011թ. Հայաստանում մարդու իրավունքների շուրջ կատարված երկու սոցիոլոգիական հետազոտությունների վերլուծությունները, «Մարդու իրավունքները ֆոտոխցիկում» մրցույթին և հաջորդիվ ցուցահանդեսին մասնակից լուսանկարներն ու դրանց պատմությունները: Ժողովածուն առկա է Սոցիոսկոպի գրադարանում։

Մարդու իրավունքները և Հայաստանի հանրությունը. 2010

Ժողովածուն ներկայացնում է «Սոցիոսկոպ» ՀԿ կողմից իրականացրած հետազոտությունների վերլուծական հաշվետվությունները։ Դրանցից մեկը չափում է իրավապահների կամայականության հասարակական ընկալումները Երևանում և Գյումրիում։ Երկրորդն անդրադառնում է Հայաստանում իրավապաշտպանների նկատմամբ վերաբերմունքի և պաշտպանության կողմերին։ Իսկ երրորդը դիտարկում է մարդու իրավունքներին առնչվող հարցերի լրատվական լուսաբանման առանձնահատկությունները։

Արխիվ