Լուսինե Խառատյան. Մոռացության քաղաքականությունը հետխորհրդային Հայաստանում

#ռազմ_Ականացման_և_ան_Վտանգության_միջև Հատված Լուսինե Խառատյանի «Հայաստանի Հանրապետությունը հիշողության և մոռացության միջև. ադրբեջանական գործոնը Հայաստանի երրորդ հանրապետության հիշողության քաղաքականության համատեքստում» բանախոսությունից: Բանախոսը մասնավորապես անդրադառնում է պետության մասնակցությանը ադրբեջանցիներին առնչվող հիշողության և/կամ մոռացության կառուցման գործում. ի՞նչ հիշել և ի՞նչ մոռանալ, ինչպե՞ս և որտե՞ղ է դրսևորվում այդ մասնակցությունը:

Լուսինե Խառատյան. Ադրբեջանցիների ներկայության պահպանված հետքերը Հայաստանում. Մաս 1

#ռազմ_Ականացման_և_ան_Վտանգության_միջև Հատված Լուսինե Խառատյանի «Հայաստանի Հանրապետությունը հիշողության և մոռացության միջև. ադրբեջանական գործոնը Հայաստանի երրորդ հանրապետության հիշողության քաղաքականության համատեքստում» բանախոսությունից: Բանախոսն անդրադառնում է հետևյալ հարցերին. • Ի՞նչ մասնակցություն են ունենում առանձին անհատներն ու խմբերը ադրբեջանցիներին առնչվող հիշողության և/կամ մոռացության կառուցման գործում, ինչպե՞ս և որտե՞ղ է արտահայտվում այդ մասնակցությունը: • Ի՞նչ դեր ու նշանակություն ուներ խորհրդային շրջանում […]

Լուսինե Խառատյան. Ադրբեջանցիների ներկայության պահպանված հետքերը Հայաստանում. Մաս 2

 #ռազմ_Ականացման_և_ան_Վտանգության_միջև Հատված Լուսինե Խառատյանի «Հայաստանի Հանրապետությունը հիշողության և մոռացության միջև. ադրբեջանական գործոնը Հայաստանի երրորդ հանրապետության հիշողության քաղաքականության համատեքստում» բանախոսությունից: Բանախոսն անդրադառնում է հետևյալ հարցերին. • Ի՞նչ մասնակցություն են ունենում առանձին անհատներն ու խմբերը ադրբեջանցիներին առնչվող հիշողության և/կամ մոռացության կառուցման գործում, ինչպե՞ս և որտե՞ղ է արտահայտվում այդ մասնակցությունը: • Ի՞նչ դեր ու նշանակություն ուներ խորհրդային շրջանում […]

Սոնա Մանուսյան. Խաղաղության հնարավորությունը հոգեբանության տեսանկյունից

#ռազմ_Ականացման_և_ան_Վտանգության_միջև «Խաղաղության հնարավորությունը հոգեբանության տեսանկյունից» բանախոսության ընթացքում Սոնա Մանուսյանն անդրադարձավ հոգեբանության մեջ մինչ օրս ընթացող խոշոր բանավեճերին, որոնք վերաբերում են մարդու բնույթին, վարքի մղող առաջնային ուժերին, ագրեսիայի աղբյուրին, (միջ)խմբային գործընթացներին: Բանախոսը ներկայացրեց ինչպես հոգեբանության հիմնարար, դասական հայեցակարգերը, այնպես էլ նոր քննարկումները, ներառյալ` հենց խաղաղության հոգեբանության բնագավառում առկա զարգացումները: Բանախոսը փորձեց ուրվագծել հոգեբանության տեսական և գործնական […]

Մարիա Կարապետյան. Երկխոսության իմ փորձառությունը

#ռազմ_Ականացման_և_ան_Վտանգության_միջև   «Կոնֆլիկտների տրանսֆորմացիային ուղղված նախաձեռնությունները Հարավային Կովկասում» բանախոսության ընթացքում Մարիա Կարապետյանը (ՀՀ Աժ 7-րդ գումարման պատգամավոր) պատմեց հարևան Ադրբեջանի ներկայացուցիչների հետ երկխոսության իր անձնական փորձառության, հակամարտության կողմերի իր բացահայտած ճշմարտությունների մասին:   Բանախոսը նաև ներկայացրեց հակամարտությունների հաղթահարման ռեալիստ, լիբերալ և կոնֆլիկտների վերափոխման կոնստրուկտիվիստական դպրոցների մոտեցումները՝ կենտրոնանալով վերջինիս վրա:

Դավիթ Պետրոսյան. Բանակը և միլիտարիստական հռետորաբանությունը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում

 #ռազմ_Ականացման_և_ան_Վտանգության_միջև «Բանակը և միլիտարիստական հռետորաբանությունը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում» բանախոսության ընթացքում Դավիթ Պետրոսյանը խոսեց ավտորիտար իշխանությունների կողմից բանակի, ակնկալվող պատերազմի թեմաների շահարկման միջոցով հանրության ուշադրությունը անարդյունավետ կառավարումից ու երկրի հասարակական-քաղաքական կյանքում առկա խնդիրներից շեղելու, միլիտարիզացիոն գործընթացները որպես կենսական ու բնական՝ որպես բանակի և երկրի նկատմամբ հոգատարություն ներկայացնելու խնդրից: Ներկայացրեց, թե ինչ խոչընդոտների են բախվել «ՏարկետումլինելուԱ» նախաձեռնության […]

Ժաննա Անդրեասյան. Հատված 2. Պատերազմի սկիզբը. մոռացված տնտեսական կողմը

#ռազմ_Ականացման_և_ան_Վտանգության_միջև Հատված Ժաննա Անդրեասյանի «Խաղաղություն» և աղքատություն բանախոսությունից: «Խաղաղության» ու աղքատության կապի մասին խոսելիս պետք է անդրադառնալ նաև կոնկրետ խնդիրների, որոնցից մեկն էլ հենց պատերազմն է՝ իբրև տնտեսական գործունեություն: Կարևոր է պատերազմի սկիզբը՝ իբրև տնտեսական հարց դիտարկելը: Պատերազմի հետևանքները անմիջականորեն իրենց վրա կրող գոտիներում մարդիկ պատերազմը հստակ արտիկուլացնում են որպես շահերի բախման կետ: Եթե դիտարկենք […]

Ժաննա Անդրեասյա. Հատված 1. Պատերազմ և աղքատություն

#ռազմ_Ականացման_և_ան_Վտանգության_միջև Հատված Ժաննա Անդրեասյանի «Խաղաղություն» և աղքատություն բանախոսությունից: Խաղաղության ու պատերազմի մասին խոսակցությունները ինքնըստինքյան են դարձնում աղքատության խնդիրը՝ իբրև մի բան, որ անխուսափելի սոցիալական զրկանք է՝ ավելի կարևոր խնդիրները կարգավորելու համար: Ժաննա Անդրեասյանը խոսում է «խաղաղության» և աղքատության փոխառնչությունից, անդրադառնում աղքատության բազմաչափությանը: Որպես աղքատության կոմպոնենտ դիտարկում է ոչ միայն նյութական միջոցների սակավությունն ու ծառայությունների անհասանելիությունը, […]

Գոհար Սարգսյան. Սևազգեստ մայրերի պայքարի փորձը

#ռազմ_Ականացման_և_ան_Վտանգության_միջև Խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորների ծնողները երկար տարիներ պայքարել են իրենց որդիների մահվան իրական հանգամանքները բացահայտելու համար։ Նրանք հանդիպել են միմյանց իրենց պայքարի ընթացքում և կարողացել փոխաջակցության խումբ ձևավորել: Ջանքերի միավորումը նրանց պայքարը դարձրել է առավել տեսանելի ու ճանաչելի: Նրանց շնորհիվ մեր հասարակությունը սկսել է բարձրաձայնել մինչ այդ տաբու համարվող՝ բանակը քննադատող հարցեր: 2007 […]

Լուսինե Խառատյան. Մաս 2. Հանդուրժողականության տարընթերցումները ուսուցիչների և աշակերտների շրջանում

#ռազմ_Ականացման_և_ան_Վտանգության_միջև Հատված Լուսինե Խառատյանի «ՀՀ հանրակրթական ավագ դպրոցի «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկայի կրթական բովանդակությունը և փոխըմբռնման, խաղաղության ու հանդուրժողականության արժեքները» բանախոսությունից: Բանախոսության այս հատվածում Լուսինե Խառատյանը անդրադառնում է հետևյալ հարցերին. • ինչպե՞ս և որքանո՞վ են դասավանդման մեթոդները, կազմակերպվող դասարանային և արտադասարանային միջոցառումների բովանդակությունը և այլն անդրադառնում փոխըմբռնմանը, խաղաղությանն ու հանդուրժողականությանը, • ինչպիսի՞ն է […]

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ