Սոցիոսկոպ ՀԿ. քաղաքացիական ակտիվության մեթոդական հետազոտություն

Նուվել դե Աղմենիում 960-540- 02

Հանդիպում Ժաննա Անդրեասյանի, Աննա Ժամակոչյանի, Արփի Մանուսյանի և Անահիտ Հարությունյանի՝ «Սոցիոսկոպ» հաս. կազմակերպության անդամների հետ, որը համախմբում է երիտասարդ հետազոտողների սոցիալական գիտությունների ոլորտում, որոնք մտահոգ են (ցանկանում են) զարգացնել տեղական սոցիոլոգիան և ձևավորել անկախ մի բևեռ, որը կլինի բաց միջազգային հետազոտությունների առջև, բայց միևնույն ժամանակ ուշադիր հայկական առանձնահատկությունների հանդեպ։ 0ՆԱՄ: Կարո՞ղ եք ներկայացնել «Սոցիոսկոպ» ՀԿ-ն: […]

#Ո՛չ կեղծ բացահայտումներին

Դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրված Սահմանադրության նախագիծը զրկում է մեզ բազմաթիվ սոցիալական և քաղաքական իրավունքներից, որոնք այսօր ունենք գործող սահմանադրությամբ։ Նախագծի պրոբլեմատիկ դրույթների մասին իրազեկող հոլովակը տեսել և բարձր են գնահատել նաև այոյի քարոզիչները։ Դրա համար էլ որոշել են մոլորեցնող կլիպ պատրաստել՝ օգտագործելով մի քանի պարզ հնարքներ։ Քարոզիչ կլիպի վերջում մեզ կոչ են անում, որպեսզի լինենք […]

Սահմանադրական փոփոխությունների ներկայացումը առցանց մեդիայում

«Սոցիոսկոպ»–ը նոյեմբերի 12-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրադադար» ակումբում ներկայացրեց «Սահմանադրական փոփոխությունների ներկայացումը առցանց մեդիայում» թեմայով հետազոտության արդյունքները։ Զեկույցը՝ հետազոտող Արփի Մանուսյանի

Սահմանադրական փոփոխությունների ներկայացումը առցանց մեդիայում

Նկարը՝ Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոնի

Մեդիա նկարագիր Հանրային կարևորություն ունեցող թեմաների քննարկման դեպքում, ինչպիսին սահմանադրական փոփոխությունների նախագիծն է, լրատվամիջոցների դերը հնարավոր չէ թերագնահատել: Կախված նրանից, թե ինչպե՞ս և ու՞մ միջոցով են ներկայացվում սահմանադրական փոփոխությունների շուրջ զարգացող իրադարձությունները, ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնվում/շեշտադրվում, ի՞նչ կոնտեքստում է խոսվում նախագծի մասին մեդիայում, ընթերցողի մոտ կարող են ձևավորվել բոլորովին տարբեր կարծիքներ խնդրո առարկայի վերաբերյալ: Ըստ […]

Ե՞րբ է պետք փոխել սահմանադրությունը և ինչո՞ւ. ի՞նչ կարող ենք սովորել Իսլանդիայից

12269004_967353113311554_653602085_o

Իսլանդիա-Հայաստան. համեմատել անհամեմատելի՞ն Համեմատությունը մեզ գիտելիք է տալիս: Մենք մեզ համեմատում ենք այլ երկրների հետ` հասկանալով տարբերություններն ու նմանությունները և դրանով իսկ ճանաչում ենք ոչ միայն ու ոչ այնքան նրանց, որքան ինքներս մեզ: Կան երկրներ, որոնք մենք սովոր ենք համարել մեզ նման։ Օրինակ` հետխորհրդային երկրները, որ խորհրդային գիտափորձի նմանատիպ ժառանգություն ունեն: Այս տեսանկյունից ավելի հետաքրքիր […]

Մարդու իրավունքներին առնչվող հիմնական փոփոխությունները

«Սոցիոսկոպ»–ը նոյեմբերի 12-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրադադար» ակումբում ներկայացրեց «Սահմանադրության առաջարկվող նախագիծ. մարդու իրավունքներին առնչվող հիմնական փոփոխությունները» թեմայով ակնարկ–վերլուծությունը։ Զեկույցը՝ իրավապաշտպան Էդուարդ Դանիելյանի  

Ի՞նչ կապ ունի Սահմանադրությունը

2015թ. դեկտեմբերի 6-ին նշանակված է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի հանրաքվեն։ Այդ նախագիծը, գործող Սահմանադրության համեմատ, պարունակում է մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները սահմանափակող դրույթներ։ Նախագծով տնտեսական, սոցիալական և մշակութային բազմաթիվ իրավունքներ զրկվել են սահմանադրական կարգավիճակից: Դրանց պաշտպանության համար պետությունն այլևս պատասխանատվություն չի կրի: Մեր իրավունքները սահմանափակող առաջարկ է քննարկվում, իսկ մենք կարծում ենք, որ […]

Մարդու իրավունքներ. գործող սահմանադրության և առաջարկվող նախագծի համեմատական ակնարկ

sahmanadrutyun1_960x520

Նախապատմություն 2015թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային Ժողովը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշում ընդունեց։ Հանրաքվեն տեղի է ունենալու 2015թ․դեկտեմբերի 6-ին։ Այս հոդվածը հիմնվում է Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Սոցիոսկոպ» ՀԿ-ի կողմից նախաձեռնած ուսումնասիրության վրա: Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ համեմատելով այն գործող Սահմանադրության հետ, ինչպես նաև իրականացվել են փորձագիտական հարցազրույցներ ոլորտի մասնագետների […]

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002, Եկմալյան 6,
3րդ հարկ, 17 սենյակ

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

FACEBOOK
YOUTUBE

Արխիվ