Եկել է քաղաքակրթությունը փոխելու ժամանակը. հարցազրույց Է. Մորենի հետ

Լուսանկարը՝ Գ. Ենգիբարյանի

-Ահաբեկչություն Փարիզում, արտակարգ դրություն, Ազգային ճակատի (ծայրահեղ ազգայնական կուսակցություն Ֆրանսիայում-Ն.Կ.) ծավալում, միգրացիայի զանգվածային ալիք, գործազրկության աննախադեպ ցուցիչով (բնակչության 10,2 %) խորհրդանշվող տնտեսական և սոցիալական խամրող իրադրություն. Ֆրանսիան ապրում է առանձնահատուկ անհանգստացնող ժամանակաշրջան։ Այս իրադարձությունների համադրումը երևան է բերում ընդհանուր արմատներ և դրսևորումներ։ Հասարակության իրավիճակի հետ կապված ի՞նչ է այն սովորեցնում։1 -Այս իրավիճակը արտաքին և ներքին […]

«ԷԼԵԿՏՐԻԿ ԵՐԵՎԱՆԸ» ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

4-1

Տարբեր հետազոտություններ, որոնք ուղղված են հետխորհրդային երկրներում տեղի ունեցող շարժումների և հասարակական համախմբումների վերլուծությանը, հաճախ բնութագրում են դրանք իբրև «նոր», «աննախադեպ», երբեմն նույնիսկ՝ «հեղափոխական»՝ մի առումով ի ցույց դնելով Խորհրդային Միությունում պրոտեստային շարժումների (գոյության) մասին խոսելու քիչ հնարավորությունը, և, միաժամանակ, բացահայտելով սուբյեկտ դառնալու ճանապարհին հայտնված նորանկախ հասարակություններին, որոնցում որոշակի շերտեր ոչ միայն խոսույթային, այլև գործողության […]

ԲՈՂՈՔԸ ԵՎ ԴՐԱ ՃՆՇՈՒՄԸ ՄԻԿՐՈ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ

3-1

Հայաստանն այսօր անցնում է շղթայական բողոքի շարժումների տպավորիչ շրջան: Խնդիրները մարդկանց դրդում են դուրս գալ փողոց, նստել, պառկել, քայլել ու դեռ շատ ավելի մեծաթիվ մարդկանց էլ` մնալ տանը` ծանրության ոչ պակաս ուժով: Քաղաքացիապես ակտիվ անհատներն ու խմբերը փոփոխության անհրաժեշտություն բարձրաձայնելիս, թվում է, իրենց հետևում ունեն չմասնակցող լայն բնակչության հավանությունը: Չնայած (կամ գուցե հենց համահունչ) այսչափ […]

Փոփոխության որոնումներ

Essay

Ինչպե՞ս փոխել Հայաստանի դրությունը. այս հարցից ենք սովորաբար սկսում՝ առանց խորհելու հարցին հասնելու ելակետերի մասին: Այն է՝ ինչպե՞ս ենք սահմանում փոփոխությունը: Ո՞ր փոփոխությունն է, որ նկատի ունենք, երբ սկսում ենք խոսել դրան հասնելու եղանակներից: Փոփոխության եղանակների շուրջ մտորելու մեր պատրաստակամությունը զգալի նվազում է դրա ուղղության և բնույթի քննարկման ժամանակ: Այս դրությունը ի ցույց է դնում […]

Պայքարի փորձ[եր]

Պայքարի փորձ[եր] 960X540-web (1)

Գրքի նպատակն է խոսել Հայաստանի արդիական հարցերի մասին գիտակարգային տեսանկյուններից և աշխարհում ընթացող գործընթացների հետ առնչությունների մեջ։ Այն հոդվածների ժողովածու է, որում ներառված են հանրային բանախոսությունների շարքի հիման վրա ձևավորված հոդվածներ և երկու թարգմանություններ։ Բանախոսությունները կազմակերպվել են Սոցիոսկոպ ՀԿ ջանքերով 2015 թ. մարտ-մայիս ամիսներին «Հասարակագիտական տեսություն և պրակտիկա՝ հանուն քաղաքացիական հասարակության զորացման» ծրագրի շրջանակներում։ Դրանք […]

Brexit-ը, Թրամփն ու սոցիոլոգիան

UK_EU_referendum_polling.svg

ԵՄ-ից դուրս գալու բրիտանական որոշումը փորձ է արվում ներկայացնել նաև իբրև հասարակագիտության կոլապս. այսինքն որ սոցիոլոգիան չի կարողանում հասկանալ գործընթացները ու բացատրել, թե ինչ է տեղի ունենում: Մտքեր են հնչում նաև, որ քվեարկության արդյունքները բողոք են ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ փորձագիտական շրջանակների հանդեպ, էսպես կոչված փորձագետների, որոնց վերլուծությունները կտրված են հանրությունից և կոչված են […]

Գեորգի Դերլուգյան. «Մերօրյա պրոտեստները. շատ շարժումներ, քիչ ձեռքբերումնե՞ր»

«Կարևոր է թույլ չտալ ռեժիմի վերարտադրությունը: Պարադոքսալ է, բայց անհրաժեշտ է ամրապնդել բյուրոկրատիան (վեբերյան ռացիոնալ բյուրոկրատիան, որը բացակայում էր Սովետական Միությունում): Երկրորդ, անհրաժեշտ են պայքարի ավելի անարխիստական ձևեր: Այն շարժումները, որոնք դառնում են խիստ աստիճանակարգված և որտեղ առաջ են գալիս տարբեր կոմիտեներ, որպես կանոն գնում են խորհրդարան և արագ վերածվում խորհրդարանական ընդդիմության, հետո նաև՝ իշխող […]

Վահրամ Սողոմոնյան. «Հեգեմոնիա և կապիտալիզմի ճգնաժամ»

Վահրամ Սողոմոնյանը` կարևոր և ոչ հաճախ քննարկվող հարցերի մասին: Ի՞նչ տեսական մոտեցումներ կան հեգեմոնիայի վերաբերյալ և որո՞նք են դրա կոնկրետ դրսևորումները: Ինչպե՞ս են կապվում կապիտալիզմի ճգնաժամը, նեոլիբերալ մոդելը և զանգվածային շարժումներն աշխարհում: Ինչպե՞ս կարելի է դիտարկել Հայաստանը այս հարցերի համատեքստում:

Նարինե Խաչատրյան. Արժեքներ և փոփոխության հնարավորություններ

Նարինե Խաչատրյանի դասախոսությունը սոցիալ–հոգեբանական դիտանկյունից Հայաստանի հասարակությունը, դրա արժեքները և փոխակերպման հեռանկարները հասկանալու մասին է։

Աղասի Թադևոսյան. «Հայաստանի հասարակության մտահոգությունները»

«Անցումային շրջանում քաղաքական ու տնտեսական հարթություններին զուգահեռ չդրվեց մշակութային մոդեռնիզացիայի խնդիրը։ Որպես այդ անտեսման հետևանք՝ խորհրդային մոդեռնի նարատիվները չվերակոդավորվեցին կապիտալիսական մոդեռնի: Խոսքը վերաբերում է հատկապես ազատության և հավասարության նարատիվներին, որոնք կային խորհրդային մոդեռնում։ Ավելին, անցման առաջին տարիներից շատ հետաքրքիր կերպով ձևավորվեցին մոդեռնին հակադիր՝ անհավասարության և արտոնյալության նարատիվները», – Աղասի Թադևոսյան:

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002, Եկմալյան 6,
3րդ հարկ, 17 սենյակ

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

FACEBOOK
YOUTUBE

Արխիվ