
Վերլուծական զեկույցը հիմնված է 2013-2014թթ. իրականացված`«ՀԿ-ների տեղը քաղաքացիների «յուրայիններ» և «ոչ յուրայիններ» սոցիալական տարածքում» հետազոտական նախագծի վրա: Զեկույցի նպատակն է վեր հանել Հայաստանում իրավապաշտպան ՀԿ-ների հանրային ընկալումն ու ՀԿ-ներ-քաղաքացիներ առնչության խնդիրները և առաջարկել իրավապաշտպան ՀԿ-ների գործունեության արդյունավետության ու հանրային կապերի բարելավման ուղիներ: Զեկույցը կարող է օգտակար լինել տեղական ՀԿ-ներին և դոնոր կազմակերպություններին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հիմնախնդիրներով հետաքրքրված հասարակագետների լայն շրջանակի:
Զեկույցի թողարկումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ — Հայաստան կազմակերպության օժանդակության շնորհիվ։
Զեկույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։
Հեղինակներ՝ Սոնա Մանուսյան, Նարինե Խաչատրյան