պատերազմ և խաղաղություն Archives - Socioscope
Ղարաբաղյան կոնֆլիկտի սոցիալ-տնտեսական հետևանքները
Խաղաղության, պատերազմի ընկալումները, Ղարաբաղյան կոնֆլիկտի ազդեցությունը ու Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքների ուսումնասիրմանն ուղղված Սոցիոսկոպի վերջին տարիների հետազոտությունները այս կամ այն կերպ անդրադարձել են պատերազմի սոցիալ-տնտեսական ազդեցության, անհավասարության և աղքատության հարցերին։ Այնուամենայնիվ, պատերազմների սոցիալ-տնտեսական հետևանքների մասին խոսակցություններն ու վերլուծությունները լայնամասշտաբ չեն, շատ դեպքերում՝ սակավ ուսումնասիրված։ Տարբեր հետազոտություններ, ինչպես նաև Սոցիոսկոպի իրականացրած ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ Հայաստանում մարդկանց անհանգստացնող խնդիրների շարքում շարունակում են առաջնային մնալ սոցիալ-տնտեսական հարցերը, աղքատությունն ու գործազրկությունը։ Իսկ սոցիալական անհավասարությունները պատերազմների ընթացքում ու դրանց հաջորդող տարիներին զգալի աճում են։ Ղարբաղյան կոնֆլիկտի սոցիալ-տնտեսական ազդեցության հարցերը այս տարիների ընթացքում պատշաճ ուսումնասիրության չեն ենթարկվել։ «Ղարաբաղյան կոնֆլիկտի սոցիալ-տնտեսական հետևանքները» հետազոտական-վերլուծական այս հոդվածաշարի նպատակն է տարբեր մասնագետների հետ համագործակցության ու միջդիսցիպլինար մոտեցման արդյունքում ուսումնասիրել և հասկանալ, թե ինչպես է կոնֆլիկտի սոցիալ-տնտեսական ազդեցությունը կապվում խաղաղության և կայունության հասկացությունների, աղքատության և սոցիալական անհավասարության հարցերի հետ և ինչպես է ուղղակի կամ անուղղակիորեն ազդում տնտեսական աճի ու զարգացման վրա։
Հոդվածաշարի շրջանակում իրականացրած ուսումնասիրություններն իրականացվել են 2023 թ․ հուլիս-սեպտեմբեր ամսիների ընթացքում և չեն անդրադառնում սեպտմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ լայնամասշտաբ հարձակման և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանման հարցերին։
Հոդվածաշարին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Հոդվածաշարում ընդգրկված հոդվածների բովանդակության համար պատասխանատու են հեղինակները։ Հոդվածներում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել Սոցիոսկոպի դիրքորոշման հետ:
The post Ղարաբաղյան կոնֆլիկտի սոցիալ-տնտեսական հետևանքները appeared first on Socioscope.
Քննելով հանրային մտահոգությունների բազմազանությունը․ սոցիալականը | խաղաղությունը | տարածաշրջանը
Գիրքն ամփոփում է եռափուլ խորքային սոցիոլոգիական հետազոտությունը, որ իրականացրել ենք 2022 թվականին։ Այն քննում է հետպատերազմյան համատեքստում հասարակական մտահոգությունների ընդգրկույթը՝ սոցիալ-տնտեսական և ներքաղաքական ոլորտներից մինչև տարածաշրջան, տարածաշրջանում հարևանների հետ հարաբերություններ, խաղաղություն և ապագա, բացահայտում խաղաղության, տարածաշրջանի և Հայաստանի սուբյեկտության շուրջ գերիշխող քաղաքական դիսկուրսները և փորձագիտական մոտեցումները։
Գիրքն ամբողջությամբ հասանելի է այստեղ։
The post Քննելով հանրային մտահոգությունների բազմազանությունը․ սոցիալականը | խաղաղությունը | տարածաշրջանը appeared first on Socioscope.
Հայաստանը և տարածաշրջանը․ սահմաններ և հարաբերություններ
Ինչպե՞ս են ըմբռնվում տարբեր պատմական շրջափուլերում բռնի կոնֆլիկտների և պատերազմների միջով անցած տարածաշրջանը[i] և Հայաստանն այդ տարածաշրջանում, ի՞նչ հարաբերություններ ունի Հայաստանը իր տարածաշրջանային հարևանների հետ, և որո՞նք են տարածաշրջանային հարաբերությունների բնույթը պայմանավորող արմատները, իսկ որտե՞ղ է Հայաստանն աշխարհում․ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո հանրային-քաղաքական դաշտում օրակարգային դարձած այս հարցերը, ի թիվս այլ հարցերի, ուսումնասիրել ենք մեր հետազոտության շրջանակում[ii]։
Ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում քաղաքական տարբեր սուբյեկտների հետ հարաբերման տեսանկյունից Հայաստանը հանրային տարբեր շերտերի կողմից մեկնաբանվում է շահագործվածի, լուսանցք մղվածի, մեկուսացածի և ազդեցության հնարավորությունից զրկվածի բնութագրիչներով։ Մեծ աշխարհում Հայաստանը հանրությանը պատկերվում է իր փոքրությամբ․ այլաբանական իմաստով Հայաստանը «գնդակ» է, որին շարունակաբար հարվածում են այս ու այն կողմից, զրկում ինքնիշխանությունից և գործելու կարողությունից։
36-53 տարեկան կին, Արմավիր, Արմավիրի մարզ
«Աշխարհի համեմատ Հայաստանը գտնվում է շատ փոքր դիրքում։ Նրա [աշխարհի] հետ կապերը հեղհեղուկ են, ոչ այդքան հստակ են։ Նաև տարածաշրջանային երկրների հետ ինքը փոքրիկ դիրք է գրավում, ով ոնց ուզում, ճնշում է»։
54-71 տարեկան կին, Արտաշատ, Արարատի մարզ
Ներկա Հայաստանի աշխարհաքաղաքական լուսանցքային դրության շուրջ դատողություններին զուգահեռ տիրապետող են նաև երբեմնի «ծովից ծով Հայաստանի», Հայաստանի՝ մշակութային և քաղաքակրթական խաչմերուկի, աշխարհում առանձնահատուկ հարուստ մշակույթ ունեցողի առասպելականացված հավաքական գիտելիքը, որ մի կողմից՝ սնում է ազգային սնափառությունը, մյուս կողմից՝ ներկայի բազմակի խնդիրների հետնախորքում տարամտորեն առաջ է բերում հանրային թերարժեքության բարդույթ, կորսված պատմականի հանդեպ անարդարության զգացում։ Հայաստանի՝ երբեմնի հնագույն քաղաքակրթական օրրանի և խաչմերուկի, մյուս կողմից՝ տարբեր պատերազմների թատերաբեմի, կռվանի և զոհի ընկալումը, ըստ էության, առասպելականացված և պատմական դետերմինիզմով սահմանադրվող միևնույն հավաքական գիտելիքի դրսևորումն է։
«Սա երկրագունդն է, կենտրոնում Հայաստանն է։ Իրականում էդպես էլ կա։ Ամենակարևոր ճանապարհները Հայաստանով են անցնում՝ Եվրոպան Ասիայից բաժանող, հյուսիս-հարավ։ Իրականում ես Հայաստանի դիրքը դիտարկում եմ որպես զարգացման ուժեղ կողմ։ Շատ բարենպաստ է։ Ու միշտ դեմ եմ եղել էն գաղափարին, որ դպրոցում պատմության դասատուներն ասում են՝ մեր դիրքը շատ վատն է, որովհետև մեծ տերությունների բախման կետում ենք։ Մենք ուղղակի չենք գտել մեր ճիշտ դիրքավորումը։ Ճիշտ դիրքավորվեք, թող ձեզնից կախված լինեն»։
18-35 տարեկան տղամարդ, Չարենցավան, Կոտայքի մարզ
«Իմը ավելի շատ ցանկություն է, որ Հայաստանը միշտ լինի աշխարհի կենտրոնում, աշխարհը՝ շրջապատված իրանով»։
36-53 տարեկան տղամարդ, Երևան
«Հայաստանի տեղն ո՞վ գիտի», «կույր է աշխարհը», «աշխարհը բարձրանում է, Հայաստանը՝ իջնում», «կարծես գլոբուսից դուրս լինենք» տարածված հանրային ձևակերպումները երևան են բերում այլ պետությունների համեմատ քաղաքական սուբյեկտությունից զուրկ Հայաստանի ըմբռնումը, որ մշտապես դավաճանված է և անօգնական։ Այլ քաղաքական սուբյեկտների հետ հարաբերություններում Հայաստանը հաճախ ընկալվում է ոչ թե իբրև հարաբերությունների կողմ, այլ մշտական զոհ։
18-35 տարեկան կին, Երևան
«Հայաստան և աշխարհ․ աշխարհը չունի ականջներ, ունի վառ, գեղեցիկ հայացք՝ ուրիշ կողմ ուղղված։ Հայաստանը օգնության կարիք ունի»։
18-35 տարեկան կին, Մեղրաձոր, Կոտայքի մարզ
Տարածաշրջանում Հայաստանին տեղայնացնելու հանրային փորձերը կարևոր ներիմաստներ ու շերտեր են երևան բերում։
Աշխարհագրորեն տարածաշրջանում լինելու, բայց դրա մասը չզգալու, Հայաստանը տարածաշրջանից դուրս դնելու, դրանից անջատելու և իբրև քաղաքական միավոր չդիտելու մտայնությունը տիրապետող է ո՛չ միայն հայաստանյան հանրության շրջանում․ այս ըմբռնումը պատմական է և բնորոշ է տարածաշրջանային մյուս պետություններին և հասարակություններին ևս՝ զանազան պատմաքաղաքական պատճառների և հանգամանքների բերումով։ Ուրեմն ինչպե՞ս ուսումնասիրել տարածաշրջանը և դրանում փոխհարաբերման եղանակներ գտնելու հարցը այս իրավիճակում։
Ինչպես գրում է Ժիրայր Լիպարիտեանն իր «Հայաստանի երրորդ հանրապետութիւն․ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւն» մեծածավալ հատորում, տարածաշրջանի երեք հանրապետությունները երբևէ իրենք իրենց չեն մտածել և չեն գործել իբրև տարածաշրջանի մաս․ «Լինի տնտեսական զարգացման, թե անվտանգության նկատառումներով՝ Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը Սովետական Միության մայրաքաղաք Մոսկվան փոխարինել են Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայով, ԱՄՆ-ով և Եվրոպական միությամբ՝ չնայած տարածաշրջանային համագործակցության համար ներկայացված խոշոր ծրագրերի վերաբերյալ տպավորիչ առաջարկություններին և հրովարտակներին» (Լիպարիտեան, 2022։ 260)։ Միաժամանակ պատմաբանը կարևոր շերտ է առաջ բերում․ իրական տարածաշրջանային մտածողության բացակայությունը դեռևս չի նշանակում, թե երեք հանրապետությունների ապագաները փոխկապված չեն, այդ ապագաները փոխկապված են ինչպես տնտեսական, այնպես էլ անվտանգության առանցքներով։ Սակայն այս պետությունների առճակատումը նվաճողների հետ գերիշխում է նրանց հավաքական հիշողության մեջ՝ անվտանգության մտահոգությունը դարձնելով գերակա հանրային-քաղաքական մտածողության մեջ (Լիպարիտեան, 2022)։
Հարավային Կովկասը, որ շրջապատված է գերտերություն Ռուսաստանով և տարածաշրջանային երկու խոշոր պետություններով՝ Իրանով և Թուրքիայով, պատմականորեն տարբեր քաղաքական շահերի բախման խաչմերուկ և տրանսազգային ենթակառուցվածքների նշանակալի հանգույց է եղել[1]։ Այս հանգամանքն այն դարձնում է գերտերությունների շահերի և ազդեցությունների գոտի, ինչպես նաև արթնացնում անմիջականորեն չսահմանակցող մեծ տերությունների հետաքրքրությունը[2]:
Անկախությունից ի վեր Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը անցել են երկար ճանապարհ և դա արել են միմյանցից տարամետ աշխարհաքաղաքական նախընտրություններով, միմյանց դեմ պատերազմներով, հակասություններով, մրցակցային հարաբերություններով։
Խորհրդային Միությունն այս երեք հանրապետություններին միավորել էր սոցիալիզմի և «ժողովուրդների եղբայրության» գաղափարաբանության ներքո՝ համակեցական որոշակի շրջանակում, որ քողարկում էր քաղաքական սուբյեկտների պատմական հարաբերությունների հակասական և խնդրահարույց էջերը (Խառատյան, Հակոբյան, 2019)։ Ղարաբաղյան կոնֆլիկտը, պատերազմները մոռացության տվեցին ժողովուրդների համակեցության տարիների փորձառությունը։ Հարավային Կովկասի տարածաշրջանում հարևանների հետ բարդ հարաբերությունների, Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների հետնախորքում Իրանի հետ բնականոն հարաբերություններ պահպանելը անկախության տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներից է եղել, որ մեկնաբանվել է նաև Ղարաբաղյան կոնֆլիկտի նկատմամբ Իրանի չեզոք քաղաքականությամբ՝ ի հակադրություն Թուրքիայի, որ դիվանագիտական և քաղաքական առումներով Ադրբեջանի գործընկերն է (Լիպարիտեան, 2022)։
Քաղաքագիտական տեսանկյունից պետության տնտեսական և քաղաքական զարգացումը կապվում է այն տարածաշրջանի հետ, որում գտնվում է տվյալ պետությունը[3]։ Այս համատեքստում հատկապես օրակարգային են դառնում փոխադարձ շահի և կապվածության հարցերը, որոնք իրենց հերթին է՛լ ավելի առարկայական են դարձնում անկախության և ինքնիշխանության հարցը։ Այս առումով նկատում ենք, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո թե՛ հանրային, թե՛ քաղաքական դիսկուրսի դաշտում տիրապետող են դարձել Հայաստանի ինքնիշխանության և անկախության չափի, արտաքին ազդեցությունների և կողմնորոշումների «գրագետ» ընտրության հարցերը՝ միաժամանակ շրջանակելով անվտանգության ապահովման կարողության առանցքը հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատմամբ։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, տարածաշրջանում ստատուս քվոյի և ուժային հարաբերությունների փոխակերպումը դարձան տարածաշրջանը և տարածաշրջանում Հայաստանի տեղը վերամտածելու և վերանայելու նշանակալի առիթ։ Թեև Ղարաբաղյան երկրորդ պատերազմը տարածաշրջանում հարաբերությունների ու դերերի վերամտածման առիթն է, սակայն վերամտածման բարդ գործընթացը տեղի ունի պատմականորեն ձևավորված և բեռնավորված համատեքստում, ուստի կպահանջի ինքնահայեցման երկար ու ձիգ տարիներ։ Չնայած տարածաշրջանում և տարածաշրջանի հետ Հայաստանի հարաբերությունների քաղաքական ու հանրային վերաիմաստավորման փորձերին (տարածաշրջանում Հայաստանի և հարևան պետությունների հարաբերությունները հաճախ համեմատվում և զուգահեռվում են կենցաղում հարևանների հետ շփվելու կարողության հետ)՝ հարևան երկրների հետ հարաբերությունները մեծ մասամբ ընկալվում են իբրև անփոփոխ տրվածություն, որ ենթակա չեն քաղաքական ու պատմական համատեքստերի, գործընթացների փոխակերպումներին։ Հարաբերությունների կարծրության մասին հանրային խոսակցություններն արտահայտվում են «դարերից եկած է», «միշտ է այդպես եղել», «թուրքը մնում է թուրք», «մենք Ցեղասպանություն ենք տեսել», «նրանք Ցեղասպանություն են արել» և նման այլ ձևակերպումներով։
Սակայն հարաբերությունների այս կարծր ու չփոփոխվող բնույթի մեկնաբանման շղթան ընդհատվում է, օրինակ, Իրանի հետ հարաբերությունները պատմական համատեքստում տեղայնացնելու, փոխհարաբերությունների փոփոխությունը ժամանակի և տարածության մեջ որոշարկելու գործընթացում, որտեղ առանցքային ելման կետը կրկին Ղարաբաղյան երկրորդ պատերազմն է։
«Հայաստանի համար խաղաղությունը շատ դժվար է… Տեսեք՝ մենք էսօր ասում ենք՝ Իրանը [օգնի], ձեզ թվում է՝ Իրանը մեզ քիչ է կոտորե՞լ։ Հիմա մենք էն վիճակում ենք, որ էլի գնացել ենք, էդ կոտորողի ձեռքն ենք համբուրում։ Կոտորողի, որովհետև էլի լավը գոնե ինքն է, ճիշտ է, կոտորել է, բայց հիմա լավը դա է։ Մենք պետք է լավ ուժեղ լինենք, ավագ եղբայր ունենանք»։
18-35 տարեկան տղամարդ, Նալբանդյան, Արմավիրի մարզ
Այսպես՝ մենք նկատում ենք, որ տարածաշրջանի, Հայաստանի և հարևան պետությունների հետ հարաբերությունների բնույթի, դրանց փոխակերպումների հանրային ընկալումները մեծապես պայմանավորված են պատմական համատեքստով և հիշողության քաղաքականություններով, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի թարմ հետքով և տրավմայով, տարեց մարդկանց շրջանում խորհրդային անցյալի կենսափորձով, ամենօրյա մեդիա մանիպուլյացիաներով ու քաղաքական տարբեր հետաքրքրություններ ունեցող ուժերի շահարկումներով։
«Ծովից ծով Հայաստանի» իդեոլոգեմը տարածված է ինչպես երիտասարդների, այնպես էլ տարեցների շրջանում։ Սակայն կարևոր է նկատել, որ հանրության համար այն չունի իրականության մեջ գործադրվելու ներուժ, այլ առավելապես դարձել է մշակութային մանթրա, որ սովոր ենք կրկնելու դպրոցներում՝ պատմության դասերին, բարեկամական հավաքներին՝ կենացների տեսքով, թուրք և ադրբեջանցի քաղաքական գործիչների հետ՝ տաղտկալի բանավեճերի ժամանակ։
«Նկարել եմ ծովից ծով Հայաստան ու մտածում եմ, որ կգա ժամանակ, որ մեր սերունդները կհպարտանան նորից մեր հայրենիքը ձեռք բերելու համար, ու մեր սահմանները կսկսվեն Կասպից ծովից ու կավարտվեն մինչև Սև ծով»։
18-35 տարեկան տղամարդ, Գյումրի, Շիրակ
54-71 տարեկան տղամարդ, Նալբանդյան, Արմավիրի մարզ
Տարածաշրջանում կամ աշխարհում Հայաստանի դերի և հարաբերությունների հանրային ըմբռնումները կապված են ոչ միայն անցյալի, այլև ապագայի հետ։ Այլ պետությունների հետ հարաբերությունները և սեփական քաղաքական սուբյեկտության սահմանները պայմանավորվում են աշխարհաքաղաքական մակարդակում ապագայի անորոշությամբ ու վատատեսական սցենարներով՝ մասնավորապես շեշտադրելով Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա և դրա առաջ բերած անկայունությունները։
«Պետությունների միջև պայքար է։ Տնտեսապես են կռվում՝ ում փողն ավելի բարձր կլինի։ Միգուցե սպասենք, տեսնենք՝ իրենց [Ռուսաստան, Ուկրաինա] մոտ ո՞նց կխաղաղվի, ո՞վ կհաղթի, հետո երևի մի քիչ կպարզվի մեր վիճակը։ Էս պահին ոչ մի բան [պարզ չէ]։ Հլը որ Ռուսաստանը պատերազմի մեջ է, Եվրոպան, Ամերիկան Ռուսաստանի դեմ են»։
36-53 տարեկան կին, Մալիշկա, Վայոց ձոր
Կարևոր է նաև նշել, որ պատերազմի պարտության, լարվածության ու թշնամության սրված վիճակում մարդիկ երբեմն ցուցադրաբար՝ իբրև բողոքի գործողություն, չէին պատկերում Ադրբեջանը տարածաշրջանում՝ խոսքային մակարդակում նշելով, որ դա անում են նպատակային։ Թղթի վրա Ադրբեջանին չպատկերելու, տարածաշրջանի տեսողական դաշտից Ադրբեջանին «հանելու» այս հատուկենտ գործողությունները նյութականացնում են պատերազմից հետո առաջացած հանրային զայրույթը, վախերը և տագնապները։
Հարևան պետությունների հետ քաղաքական ու տնտեսական հարաբերություններ ունենալուն զուգահեռ հանրությունը առանձնացնում է նաև մարդկային փոխհարաբերությունների շերտը։ Եթե Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում գերակա է փոխադարձ շահի գաղափարը, և այս առումով տնտեսական հարաբերությունները կարգավորելի և շահավետ են թվում, ապա ժողովուրդների հարաբերությունների կարգավորումը, որ ձևակերպվում է իբրև բարեկամություն, հիմնականում հանդիպում է առավել սուր մերժման։
«Շահեր կան միայն. եթե շահերը համընկնում են, դուք բարեկամներ եք, իսկ եթե չէ, չէ։ Եթե շահերը շատ են, ավելի շատ բարեկամներ ենք։ Որովհետև բոլորս ռացիոնալ մարդիկ ենք ու չենք կարա տենց չլինենք, մեր կոմֆորտից դուրս գանք»։
18-35 տարեկան տղամարդ, Երևան
«Դու հարևան ես, ինչքա՞ն կարող ես թուր ու թվանքի միջավայրում գոյատևես։ Դա թունավոր միջավայր է․ կա՛մ դու ես խեղդվելու, եթե թույլ եղար, կա՛մ քեզ ուտելու են։ Հետևաբար դու պետք է հասկանաս, որ դու թույլ ես ու, ուզես-չուզես, ինչ-որ ձևով լեզու գտնես, որովհետև դա են ենթադրում խաղի կանոնները․ չես կարող անընդհատ փակվես, փակվելով չես կարող առաջ գնալ»։
36-53 տարեկան կին, Իջևան, Տավուշի մարզ
«Դե, հիմա, էս պատերազմից հետո չեմ պատկերացնում, որ ինչ-որ մեկը կարող է լսի ու ասի՝ հա՛, եկեք սիրենք իրար»։
18-35 տարեկան կին, Վանաձոր, Լոռու մարզ
Թեև Ղարաբաղյան երկրորդ պատերազմն է՛լ ավելի մեծ սրություն է տվել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններին, այն նաև նոր թափ է հաղորդել Վրաստանի հետ փոխհարաբերությունների հանրային դիրքորոշումներին և քննարկումներին։
Վրաստանն իր աշխարհագրական դիրքի բերումով մշտապես միջնորդ է եղել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ու չի թաքցրել արտաքին քաղաքականության իր արևմտյան կողմնորոշումը[4]։ Խորհրդային անցյալը՝ գաղութատիրական, իսկ ներկան «եվրոպական ընտանիքի» անբաժանելի մաս համարող Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունները թեև ոչ բացահայտ, սակայն դեռևս խորհրդային անցյալից ժառանգված մշակութային և քաղաքական մրցակցության տրամաբանության շրջանակում են։ Եթե ընդհանրացնենք, ապա հայ-վրացական հարաբերությունները երկուստեք մշտապես սահմանվել են որոշակի «վերապահումներով»։ Մենք նկատում ենք, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Վրաստանի դիրքորոշումների կամ գործողությունների մեդիա ներկայացումները և մեկնաբանությունները էապես ազդել են հանրային շերտերի ըմբռնումների վրա՝ առավել ցայտուն դարձնելով հայ-վրացական հարաբերությունների «անառողջ» բնույթը (Լիպարիտեան, 2022):
Ներկայում Վրաստանի հետ ունեցած հարաբերությունների հանրային ընկալումները և ձևակերպումները եզրագծվում են պատերազմի ժամանակ նրա չցուցաբերած աջակցության բարոյական նարատիվով։ Միաժամանակ պատերազմի զոհի և պարտվածի տեսանկյունից աջակցության տրամադրումը ձևակերպվում է իբրև ինքնըստինքյան ենթադրելի՝ հիմնականում չանդրադառնալով պատերազմին նախորդած տարիներին Հայաստան-Վրաստան հարաբերությունների բնույթին, դրանք սահմանադրող գործոններին։
«Ասենք, Վրաստանի հետ ի՞նչ հարաբերություն պահես, եթե պատերազմի ժամանակ ճանապարհ էր փակել, չէր թողնում, որ Ռուսաստանից զենքը, զինամթերքը, թեկուզ շտապօգնության մեքենաները գային Հայաստան։ Կամ հիմա մեր ծիրանների պահով նորից ճանապարհ փակեցին, ու ամբողջը փչացավ»։
54-71 տարեկան կին, Արտաշատ, Արարատի մարզ
Հայաստանի դերը տարածաշրջանում
Տարածաշրջանի, մասնավորապես՝ Հարավային Կովկասի երկրների մասին խոսելիս պետք է շեշտել, որ չնայած դրանց վարած արտաքին և անվտանգային, ներքին և սոցիալ-տնտեսական քաղաքականությունների տարբերություններին՝ դրանք բարդ և խրթին կապերով միահյուսված են։ Լինելով փոքր պետությունների տարածաշրջան[5]՝ Հարավային Կովկասի երկրները զգայուն են և մեծապես ազդվում են համաշխարհային իրադարձություններից, ազդեցիկ ու խոշոր պետությունների քաղաքականություններից, հեշտությամբ ենթարկվում են ցնցումների (Լիպարիտեան, 2022): Թեև հենց այս պարագայում է՛լ ավելի կենսական է թվում տարածաշրջանային համագործակցությունների անհրաժեշտությունը, մենք նկատում ենք, որ գործ ունենք տարածաշրջանային մտածողության բացակայության կամ այդպիսի մտածողության փխրունության հետ։ Ըստ էության՝ տարածաշրջանին ավելի բնութագրական են առանձին պետությունների միջև երկկողմանի հարաբերությունները, որոնք կարող են լինել նաև հիերարխիկ՝ ի հակադրություն պետությունների միջև փոխհամագործակցային և ավելի լայն՝ տարածաշրջանային հարաբերությունների։
Թեև տարածաշրջանային վերլուծությունները և գնահատականները թողնված են քաղաքագետներին, տեղական ու միջազգային փորձագետներին, որոնք հատկապես Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տիրապետող դիրք ունեն հայաստանյան մեդիայում, մեզ` իբրև սոցիոլոգների, կարևոր է թվում տարածաշրջանի հանրային ըմբռնումների բացահայտումը:
Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ հանրային տարբեր շերտեր տարածաշրջանի շուրջ իրենց դատողություններում հենվում են շահի և ազդեցությունների կատեգորիաների վերլուծության, տարածաշրջանում մասնավորապես Ռուսաստանի դերակատարման և Հայաստանի քաղաքական սուբյեկտության չափի վրա։ Ղարաբաղն ըմբռնվում է իբրև ռուսական շահի և ազդեցության գոտի, իսկ Ռուսաստանին վերագրվում է թե՛ պատերազմը հրահրողի, թե՛ «անխուսափելի» ռազմավարական դաշնակցի դերը, որի հետ թակարդային հարաբերությունների վատթարացումը կարող է Հայաստանի համար կործանարար լինել։ Դժվար չէ նկատել, որ սա ոչ միայն հանրային, այլև գերակա քաղաքական մտայնություն և դիսկուրս է Հայաստանում, որ երևան է բերում հանրայինի և քաղաքականի անմիջական կապը։
Այս տեսանկյունից ամբողջ Հարավային Կովկասը հանրային ընկալումներում խոշորապես ռուսական վերահսկողության տարածք է պատկերվում, որտեղ մեծ դերակատարում ունի նաև Թուրքիան։ Այսպիսով՝ Հայաստանը պատերնալիստական և ենթակայական հարաբերությունների մեջ է Ռուսաստանի, իսկ Ադրբեջանը և Վրաստանը՝ Թուրքիայի հետ։ Այս ենթակայական հարաբերություններից, սակայն, դուրս է Իրանը։
«Հարևան երկիրը Թուրքիան է, որի հետ չունենք հարաբերություն։ Հարևան է Ղարաբաղը՝ չունենք ոչինչ, Վրաստանը մի օր լավ է, մի օր վատ է։ Գերտերություն մնաց Իրանը, էն էլ Աստված գիտի՝ նրա խելքին երբ ինչ կփչի»։
36-53 տարեկան կին, Արմավիր, Արմավիրի մարզ
Տարածաշրջանում ենթակա և քաղաքական սուբյեկտությունից զուրկ ընկալվող Հայաստանը, ըստ հանրային տարբեր շերտերի, ներգրավված չէ առհասարակ և մասնավորապես իրեն վերաբերող որոշումների կայացման գործընթացում, ստորակա դիրքում է տարածաշրջանային մյուս պետությունների հետ հարաբերություններում։
«Իրանի հետ նորմալ է, Վրաստանի հետ էլ կարելի է ասել՝ նորմալ է։ Ադրբեջանն է մեր հիմնական խնդիրը։ Ռուսաստանին գնահատում եմ լավ։ Այսօր իր պաշտպանները չլինեին, ի՞նչ կլիներ Արցախի, Հայաստանի վիճակը։ Բայց իմ կարծիքով սա Ռուսաստանի թեման է, Ռուսաստանը ոնց ասում է, մեր ղեկավարությունը տենց էլ շարժվում է»։
54-71 տարեկան կին, Վարդենիս, Գեղարքունիքի մարզ
«Տարածաշրջանում ո՞վ է Հայաստանի կարծիքը հաշվի առնում… Թելադրում են [Հայաստանին]»։
36-53 տարեկան կին, Արմավիր, Արմավիրի մարզ
Հաշվի առնելով կախյալության հանգամանքը՝ տարածաշրջանում Հայաստանի և Վրաստանի միջև փոփոխական և անկայուն, իրավիճակային հարաբերությունների հիմքում դրվում են արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները։
«Վրաստանի հետ շատ խառն են հարաբերությունները, քանի որ երկու երկրները շատ տարբեր հայացքներ ունեն․ Վրաստանը՝ դեպի ՆԱՏՕ, իսկ Հայաստանը՝ դեպի ՀԱՊԿ, ԱՊՀ։ Դրա համար իրենք միշտ կոնֆլիկտների մեջ են ընկնում, ու այնպես չէ, որ իրենց էս հարաբերությունները իրենցից է կախված․ իրենց թելադրող ուժերից է կախված՝ կոպիտ ասած»։
18-35 տարեկան տղամարդ, Չարենցավան, Կոտայքի մարզ
Հենվելով մեր հետազոտության վրա՝ կարող ենք պնդել, որ հանրային լայն շերտերի շրջանում տիրապետող է Հայաստանի և հայերի՝ իբրև «զոհի», առանց դաշնակիցների և թշնամական միջավայրում գոյատևողների ըմբռնումը։ Առանցքում էսենցիալիստական և պատմական դետերմինիզմի մտածողությունն է, որի ներքո Հայաստանն ըմբռնվում է իբրև «գիշատիչ հարևանների» կողմից մշտապես ճնշումների ենթարկվող պետություն։ Տարածաշրջանային հարաբերություններում շարունակաբար «ճնշվածի» կամ «զոհի» վիճակում լինելը մարդիկ մեկնաբանում են Հայաստանի աշխարհագրական դիրքով, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պարտությամբ և դրանից հետո սահմանային լարվածություններով, տարածքային կրճատումների հետևանքով հնարավոր շրջափակման մեջ հայտնվելու վախերով։
18-35 տարեկան կին, Մեղրաձոր, Կոտայքի մարզ
Աշխարհագրական դիրքի պատճառով է նաև, որ Հայաստանն ընկալվում է իբրև պատերազմների թատերաբեմ և գերտերությունների ձեռքում խաղալիք՝ թույլ, փոքր պետություն։ Հակամարտությունների և «պատերազմների խաչմերուկում» գտնվող Հայաստանի դերի ընկալումը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո շրջանակվում է «միջանցք տրամադրողի» քաղաքական նարատիվով։ Այս մի իմաստով անելանելի ընկալվող համատեքստում, սակայն, տարածում ունի նաև ճնշվածի, պարփակվածի դրության հաղթահարման անհրաժեշտության հանրային դիսկուրսը, որ առավելապես կապվում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու, զարգացման ուղիները բազմազանելու անհրաժեշտության հետ։
«Մենք մնացել ենք խաչմերուկ, բայց մեզ չեն զարգացնում՝ հաշվի առնելով, որ հնարավոր ա՝ մեր տարածաշրջանում անընդհատ փոփոխություններ լինեն։ Նույն խաչմերուկը տարածաշրջանում ենք։ Բոլորս էլ գիտենք՝ Կովկասի հատման տեղում ենք։ Բոլոր ճանապարհները նորից մեր մոտով են անցնում, մեզանով են անցնում, բայց էլի վախենում են՝ մեզ մոտ ինչ-որ առաջ գնացած զարգացում տեսնեն՝ մտածելով, որ կարող ա ինչ-որ բան հետագայում պատահի, և ամբողջ ներդրումը փոշիանա»։
36-53 տարեկան տղամարդ, Թումանյան, Լոռու մարզ
Զոհականացման գերակա մտայնությունը էականորեն սահմանափակում է Հայաստանին՝ այլ քաղաքական սուբյեկտների հետ փոխհարաբերություններում իբրև պատասխանատու կողմի և ոչ թե հարատև զոհի տեղայնացնելու հնարավորությունը՝ շարունակաբար վերարտադրելով արտաքին ուժերից կախյալության, սեփական անզորության ընկալումը։
Արտաքին դերակատարներից կախյալության անելանելիության ընկալումը բյուրեղանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների հանրային վերլուծություններում։ Նկատում ենք, որ առավել տարեց հանրային շերտը Ռուսաստանի հետ հարաբերությունները ձևակերպում է իբրև կեղծ դաշնակցային, անհավասար, կախյալ և անցանկալի, բայց դրանց վատթարացումը դիտում է վերահաս անվտանգային մարտահրավերներով հղի։ Այս կերպ վերարտադրվում և լեգիտիմացվում է Ռուսաստանի՝ ուժի և ենթակայեցման քաղաքականությունը նաև հանրային մակարդակում։ Այս առումով ակներև է, որ տարիներ շարունակ Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությունը Ռուսաստանի գերիշխմամբ արդարացնելու հատկապես երկրորդ և երրորդ նախագահների քաղաքականություններն իրենց տեղն են գտել հանրային մտածողության մեջ։ Երիտասարդների շրջանում Ռուսաստանի հանդեպ քննադատությունը շատ ավելի ուղիղ է, իսկ ռուսական ազդեցությունից դուրս գալու հարցը՝ հրատապ՝ իբրև Հայաստանի ինքնիշխանության և անկախության հնարավորություն։ Տարածաշրջանում իբրև Ռուսաստանին հակակշիռ փաստարկվում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն իր հետևանքներով։
«Ռուսաստանն ամեն ինչ անում է՝ իր շահերից ելնելով։ Ոչ մեկիս սիրուն աչքերի, ղարաբաղցու սիրուն աչքերի համար չէ։ Իրան պետք էր իր խաղաղապահ ուժերը դնել Ղարաբաղում, սկսեց պատերազմը, էդքան անմեղ զոհեր [եղան]։ Բայց մեր միակ հույսը էլի Ռուսաստանն ա՝ մեր սպիտակ թշնամին։ Եթե հիմա մենք ուզենանք, ձեռք մեկնենք ուրիշ պետության, կընկնենք Ուկրաինայից վատ վիճակի մեջ»։
54-71 տարեկան կին, Վարդենիս, Գեղարքունիքի մարզ
«Ինձ համար ամենավտանգավոր հարաբերությունները Ռուսաստանի հետ հարաբերություններն են։ Դարեր շարունակ ինչքան որ մեր կողքին են եղել, եղել են մեզ կործանելու, մեզ ծախելու նպատակով։ Ամենամտահոգիչը ռուսն է։ Էս դեպքում ավելի լավ է թուրքի հետ, քան ռուսի»։
18-35 տարեկան կին, Երևան
Հանրային քննարկումներում տարածաշրջանում հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման հարցը աշխարհաքաղաքական ազդեցությունների մակարդակից զատ իմաստավորվում է նաև ներհայաստանյան քաղաքական դաշտի շերտում։ Ներքաղաքական համախմբածությունը[iii] և հանուն պետական շահի գործելը տարածաշրջանում հարևան պետությունների հետ հարաբերությունների կարգավորման նախադրյալներից մեկն է սահմանվում։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո «ներքին դավաճանների» և «հողերը ծախածների» փնտրտուքի առանցքի շուրջը տարամիտված ներքաղաքական դրությունը հանգեցրել է խոր հանրային հոգնածության։ Այս համատեքստում տարածաշրջանային հարևանների հետ լեզու գտնելու կարողությունը հանրությունը բխեցնում է ներքաղաքական հաշտության հասնելու հնարավորությունից։ Այս փուլը հաղթահարելու շնորհիվ հնարավոր է անդրադառնալ երկրից դուրս, տարածաշրջանում այլ հարևան պետությունների հետ հարաբերություններին ու դրանց կարգավորմանը։
ԱԱյս տեսակետին հակառակ՝ գոյություն ունի «ցանկալի» տարածաշրջանի պատկերացումը, որտեղ Հայաստանն է՝ քրիստոնյա պետություններով շրջապատված։ Ի դեպ, կրոնական պատկանելության հարցը երբեմն դառնում է տարածաշրջանային հարաբերությունների բնույթի ձևակերպման մեկնակետ, ըստ որի՝ քրիստոնյա և մուսուլման հասարակությունների միջև անվստահության առաջացումն ավելի հավանական է:
«Մուսուլմանական պետություններով շրջափակված պետություն ենք։ Ներսից պետք է ուժեղանանք»։
36-53 տարեկան տղամարդ, Թումանյան, Լոռու մարզ
Տարածաշրջանային հարաբերությունների շուրջ քննարկումներում հաճախ է առաջ գալիս խորհրդային անցյալի համատեքստը, հատկապես Ադրբեջանի հետ համակեցությունը վերհիշելիս։ Այդուհանդերձ, ինչպես խորհրդային տարիներից ժառանգած, այնպես էլ երբեմնի հաղթանակածի դիրքով շրջանակված վերհուշերում Խորհրդային Միության տարիները հոժարությամբ են դառնում հղման կետ՝ իբրև Ադրբեջանի նկատմամբ գերիշխող դիրք ունենալու Հայաստանի պատմական շրջափուլ, համակեցություն, որ հենված էր մեր մշակութային գերակայության վրա։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի հետ խաղաղ համակեցության հանրային ըմբռնումները հիմնականում արմատացած են, սակայն արմատական-մերժողական տեսակետների կողքին կան նաև նման դիրքորոշումները քննադատող ձայներ՝ ադրբեջանական հասարակությանը ապրումակցելու, երկու հասարակությունների համար պատերազմի ողբերգական հետևանքները զուգահեռելու փորձեր։
«Հիմա էնտեղ [Ադրբեջանում] էլ կան, չէ՞, զոհվածների ծնողներ… Բնականաբար էդ պատերազմը նրանց էլ չէր կարող ձեռք տալ»։
36-53 տարեկան կին, Արմավիր, Արմավիրի մարզ
«Էն անգամ ժողովուրդը [Ադրբեջանում] ասում էր՝ ես ուզո՞ւմ եմ, որ իմ երեխան գնա կռվի, չէ՛, չեմ ուզում։ Դուք ղեկավարությանը կպեք, մեզ հետ գործ չունեք։ Հիմա թե՛ հայի, թե՛ վրացու, թե՛ ադրբեջանցու դեպքում ղեկավարությունն է անում [հրահրում], ժողովուրդը մեղավոր չէ»։
54-71 տարեկան կին, Երազգավորս, Շիրակի մարզ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հանրային ընկալումները
Տարածաշրջանում հարևան երկրների հետ ունեցած հարաբերությունների տեսանկյունից առանձնահատուկ ուշադրության են արժանի հայ-թուրքական հարաբերությունները և դրանց հանրային ընկալումները պատմական զարգացման և Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո սկսված կարգավորման նոր շրջափուլի համատեքստում։
Թեև Թուրքիան առաջին պետություններից էր, որ 1991 թ. ճանաչեց Հայաստանի անկախությունը, սակայն երկու երկրների միջև մինչ օրս դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն[iv]։ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Թուրքիայի պայմաններից մեկը Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դադարեցումն ու 1921 թ․ Կարսի պայմանագրով հայ-թուրքական սահմանի ճանաչումն էր[6]։
Հիշողության քաղաքականությունները կարող են մոռացության տալ նույնիսկ ոչ վաղ անցյալի պատմությունը։ 2008 թ․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ (առավել հայտնի է որպես «ֆուտբոլային դիվանագիտություն»), որի արդյունքում 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները[7]:
2008-ից ձեռնարկված կարգավորման գործընթացը հաջող ավարտ չունեցավ ներքին և արտաքին տարբեր պատճառներով, որոնք, թերևս, քաղաքագետների և պատմաբանների վերլուծության առարկան են։ Այստեղ նշենք, որ այդ շրջանում Ցեղասպանության ճանաչման նախապայմաններից հրաժարվելու հարցը կրկին արդիացել էր հանրային-քաղաքական դիսկուրսում, հայդատականության քաղաքականություններից սնվող դավաճանության և «թուրքացման» դիսկուրսները ևս գերակա էին։ 2014 թ. Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, որի ժամանակ, ըստ էության, հռչակեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձախողումը՝ հայտարարելով, որ Թուրքիայի նախապայմանը «Լեռնային Ղարաբաղը՝ ազատ Արցախը, Ադրբեջանին հանձնելն է», որին մարդկանց (ո՞ր մարդկանց) արձագանքը պարզ է՝ «գրողի ծոցը վավերացնեք»[8]: Արդեն 2018 թ․ մարտի 1-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվեց հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը[9]։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին աջակցությունն ու թուրքական զորքերի, զինվորական հրամանատարական կազմի ներգրավվածության մասին տեղեկությունը հանրային ատելության և բարկության նոր ալիք բերեցին։
Ադրբեջանն ու Թուրքիան, ադրբեջանցուն և թուրքին նույնացնելու տիրապետող քաղաքականությունները է՛լ ավելի մեծ թափ ստացան պատերազմի հետնախորքում՝ ամրապնդելով տարածաշրջանում միայնակ և անդաշնակից լինելու հանրային սենտիմենտը։ Չնայած Ցեղասպանության տրավմային և Թուրքիայի կողմից այն չճանաչելուն՝ Ղարաբաղյան կոնֆլիկտը շարունակում է մնալ Թուրքիան ու Հայաստանը բաժանող, սահմանները փակ պահող հիմնական պատճառը։
«Չի կարելի ադրբեջանցուց առանձնացնել թուրքին։ Նույն ձև ենք տեսնում․ նույն դրոշի, նույն բնույթի տակ ենք տեսնում»։
18-35 տարեկանկին, Մեղրաձոր, Կոտայքի մարզ
Տարիների դադարից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քաղաքական գործընթացը նոր հուն մտավ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից, մասնավորապես 2021 թ․ հունիսին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից նախագահի տեղակալ ընտրված Ռուբեն Ռուբինյանը այդ պաշտոնում ստանձնեց հայ-թուրքական բանակցությունների հատուկ ներկայացուցչի գործառույթը[10]։ Հարաբերությունների կարգավորման գործընթացի այս նոր փուլը հանրային-քաղաքական քննարկումների և քննադատության ալիք բարձրացրեց։ 2023 թ․ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին, ավերիչ երկրաշարժից հետո հումանիտար աջակցություն տրամադրելու նպատակով առաջին անգամ տևական ընդմիջումից հետո Հայաստանը Թուրքիային կապող ավտոճանապարհը կարճ ժամանակով բացվեց. Մարգարայի կամրջով Հայաստանը հումանիտար աջակցություն ուղարկեց աղետից տուժած Ադիյաման քաղաք, որտեղ աշխատում էր հայ փրկարարների խումբը։ Մնում է սպասել, թե արդյոք քաղաքական, դիվանագիտական և հումանիտար այս քայլը կարո՞ղ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, մասնավորապես սահմանների բացման հարցում շոշափելի նպաստ ունենալ։
Մեր հետազոտությունը երևան է բերում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ հանրային զգուշավորություններ և տագնապներ, որոնք շրջանակված են տնտեսական, քաղաքական և մշակութային ոլորտների «գրավման» վախով, որը երբեմն սնվում է առօրյա դավադրապաշտական տեսություններից։ Միաժամանակ պատմական անցյալը, Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը չճանաչելը, «թուրքը մնում է թուրք» իդեոլոգեմիզացված հանրային մանթրան սահմանափակում են հասարակության հնարավորությունը՝ ժամանակատեղելու հայ-թուրքական հարաբերությունները պատմական ու քաղաքական ներկայում։ Թուրքերի՝ իբրև հավաքականության հանդեպ հանրային դիրքորոշումը երևան է բերում էսենցիալիստական մտակառուցվածքների և հարատև թշնամության գերակայության հիմնախնդիրը՝ «երբե՛ք չի կարգավորվի», «սուտ է ու չի լինի», «Թուրքիայի հետ ի՞նչ հարաբերություններ կարգավորես, եթե մեր թշնամին է»:
Այդուհանդերձ, տարածված է նաև հանրության՝ ներկան անցյալից տարանջատելու փորձը։ Անցյալի նշանակալիությունը մատնանշելով՝ առանցքային է մեկնաբանվում դրա ազդեցության նվազեցման հրամայականը ներկա հարաբերությունների զարգացման և առաջընթացի գործում։
«Սահմանները բացեն, Հայաստան-Թուրքիա ազատ ելք ու մուտք, առևտուր [լինի]։ Ասում ես՝ Ցեղասպանությունը չես ների, չէ՞, ասում ես, պահանջում ես՝ ճանաչի՛, բայց դա հիմիկվա էս բանի հետ չպետք է կապես։ Պետք ա զարգանանք, սերունդը զարգանա, շրջափակման մեջ ենք։ Եթե ասենք՝ մենք էդքան զոհ ունենք, իրանք էլ զոհ ունեն, ավելի շատ զոհ ունեն։ Չպիտի իրար հետ համեմատեն»։
54-71 տարեկան կին, Կապան, Սյունիքի մարզ
Միաժամանակ Թուրքիայում հայկական համայնքի գոյությունը, Թուրքիայի ներսում երկու ժողովուրդների համակեցությունը թեև հազվադեպ, բայց քննարկման շոշափելի հարց է հանրային որոշ շերտերի համար, որ գալիս է նպաստելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորության պատկերացմանը։
«Պատերազմի ընթացքում էնտեղ ապրողներին հարցնում էինք՝ լարվածություն կա՞, ասում էին՝ էն, ինչ կա, ղեկավարների մեջ է, ոչ թե հասարակ ժողովրդի։ Ասում էին՝ մենք ընդհանրապես չենք զգում տարբերություն»։
36-53 տարեկան կին, Արմավիր, Արմավիրի մարզ
Հարաբերությունների կարգավորման մերժողականությունը նվազում է, երբ կարգավորման հարցը շրջանակվում է ժողովրդի և պետության տնտեսական դրության բարելավմամբ, տնտեսական կապերի աշխուժացմամբ։ Հանրության համար հաճախ ընդունելի և նույնիսկ կարևոր է տարածաշրջանում և աշխարհում տնտեսապես հզոր երկրի հետ հարաբերությունների կարգավորումը։
«Լարսը կմոռանանք [ապաշրջափակման արդյունքում]… Պարտք կանեմ, վիզ կդնեմ, 5-10 հեկտար կարտոֆիլ կցանեմ։ Աշունը 80-100 տոննա կքանդեմ, կբերեմ մեր տուն, կկապեմ, կդնեմ ֆուռի մեջ, կքշեմ, կհասնեմ Պարսկաստան, Նախիջևանով կմտնեմ Թուրքիա, կվաճառեմ, կգամ»։
36-53 տարեկան տղամարդ, Լճաշեն, Գեղարքունիքի մարզ
Այս համատեքստում հանրության համար է՛լ ավելի գերակա է դառնում իշխանությունների դիվանագիտական կարողությունների հարցը։ Այս առումով հանրային վրդովմունքի առարկա են հատկապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչների անփորձությունն ու տարիքը՝ ի հակադրություն թուրք փորձառու դիվանագետների։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տնտեսական ասպեկտը թեև առավել իրատեսական է հանրության համար, միաժամանակ ազգային վախերի ու մտահոգությունների հերթական շերտն է բացահայտում․ սահմանի բացման հետևանքով Հայաստանի փխրուն տնտեսության ոչնչացումը դիտվում է իբրև հնարավոր սցենար։ Միաժամանակ տնտեսական հարաբերությունների կարգավորումից չի բխեցվում հաշտությունը կամ հարևանական համակեցությունը․ թուրքի հետ զգուշավորության մտայնությունը տիրապետող է։
Տարածաշրջանում հարևան երկրների հետ հարաբերությունների ողջ գունապնակը հաշվի առնելով՝ հանրային դիսկուրսը կառուցվում է իրապաշտականության գերակա տեսակետի շուրջ, որ, անկախ բարեկամական, դաշնակցային կամ ոչ այդքան համագործակցային հարաբերություններից, յուրաքանչյուր երկիր առաջնորդվում է սեփական շահով և այդ հարաբերություններից ունեցած օգուտով։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ հանրային որոշ խմբեր սկզբունքային են համարում Հայաստանի արտաքին քաղաքականության բազմազանեցումը։ Հատկապես երիտասարդները, որոնք մտածում են, որ տարածաշրջանային փակ սահմաններն անհեռանկարային են, կարևորում են Հայաստանի՝ տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Իհարկե, տարածված են նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ ցանկացած բնույթի հարաբերություն մերժելու հանրային տրամադրությունները։
«Պետք է դիվանագիտական հարաբերություններ ստեղծել և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ՝ հա՛մ պատերազմից խուսափելու համար, հա՛մ էլ ուղղակի խաղաղության մեջ ապրելու»։
18-35 տարեկան տղամարդ, Չարենցավան, Կոտայքի մարզ
Մարդկանց փորձից ու նաև տարիքից կախված՝ գոյություն ունի նաև այն հստակ դիրքորոշումը, որ տարածաշրջանում հարևանների հետ հարաբերություններ կառուցելը անխուսափելի է, իսկ դրա մերժումը՝ ոչ տրամաբանական։ Պատմական անցյալը ներկայի վրա արտապատկերելը սահմանափակում է տարածաշրջանային հարաբերությունների կարգավորման ուղիներ փնտրելու և զարգանալու հնարավորությունները։
18-35 տարեկան տղամարդ, Չարենցավան, Կոտայքի մարզ
«Գերմանիան ստրատեգիական գործընկեր չի, Ամերիկայի հետ աշխարհագրական շփման գիծ չունենք, կետ չունենք։ Դու, ուզես-չուզես, քո մոտակա հարևանների հետ պետք է լեզու գտնես, դե մեր հարևաններն էլ այնպես է ստացվել, որ իրենք են։ Մեզ դիվանագետներ են պետք»։
36-53 տարեկան կին, Իջևան, Տավուշի մարզ
Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման և վերաբացման հարցերը
Ապագայում տարածաշրջանային հարևանների հետ հաղորդակցությունների ապաշրջափակման և վերաբացման հարցերը հանրությունը շրջանակում է օգուտի և վնասի կատեգորիաներով։ Եթե Թուրքիայի և Ադրբեջանի շուրջ առավել ընդհանուր դատողությունների մակարդակում տիրապետող են թշնամության, զոհականության և ճակատագրապաշտության առանցքները, ապա սահմանների վերաբացման և հետևապես ժողովրդի սոցիալ-տնտեսական դրության բարելավման հեռանկարը իրական և շոշափելի է դարձնում հարևանության հնարավորությունը, դարձնում է այն գործնականում դրական և նյութական։ Թեև հարևանների հետ տնտեսական հարաբերությունների կառուցումն ընդհանուր առմամբ հանրության համար ընդունելի է, բայց անհրաժեշտաբար չի ենթադրում պատմականորեն բեռնավորված հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մոտալուտ հաշտեցում։
«Բարեկամացում միանշանակ չի լինելու, որովհետև էն սերունդը, որը տեսել է ներկայիս քաղաքական իրավիճակը, միանշանակ դեմ է լինելու։ Դա շատ պարզ բան ա։ Բայց պետությունն էս պահին փորձում է Հայաստանը դեպի մի վիճակի տանել, որ էս ամեն ինչի մեջ մի միջանկյալ լուծում լինի։ Այսինքն՝ եթե պետությունը փորձում է ճանապարհ բացել կամ հասնել դիվանագիտական հարաբերությունների, ժողովրդի կողմից դա միանշանակ դիտվելու ա բացասական, համարվելու է բարեկամացման փորձ»։
18-35 տարեկան տղամարդ, Շինուհայր, Սյունիքի մարզ
Այսպիսով՝ ապաշրջափակման և սահմանները բացելու հարցը հանրային դիսկուրսում առավելապես պրագմատիկ ձևակերպում ունի․ այն դիտվում է որպես վերահաս պատերազմ[ներ]ը կանխելու, դրանցից խուսափելու եղանակ։ Տնտեսական շրջափակումից ազատագրումը, ըստ հանրային դիրքորոշումների, կվերադարձնի Հայաստանին տարածաշրջանում կապող օղակի երբեմնի դերը՝ հանգեցնելով նաև անվտանգության բարելավմանը։ Մի կողմից` նվազ զիջումների գնով տարածաշրջանում սահմանների վերաբացումը ձևակերպվում է որպես Հայաստանում կայունություն հաստատելու պայման, մյուս կողմից՝ զիջումները պատմաքաղաքական տարբեր իրադարձությունների համատեքստում դիտվում են իբրև Հայաստանի ներկա խեղճացած դրության հիմնական պատճառ։
«Թեպետ մի սանտիմետր հողն էլ շատ մեծ նշանակություն ունի, սահմանագծում են ուզում անցկացնել, մենք հստակ պատկերացնում ենք, որ դրա արդյունքում կորցնելու ենք ինչ-որ բան, բայց գոնե ձեռք ենք բերելու կայունություն, որի հիմքի վրա էլ կարող ենք ինչ-որ բաների հասնել»։
18-35 տարեկան կին, Մեղրաձոր, Կոտայքի մարզ
Չնայած որոշ բացառությունների՝ ապաշրջափակման ու հասարակությունների հարաբերությունների հաստատման հարցերն ավելի հեշտպատկերացնելի են սահմանամերձ համայնքներում ապրող մարդկանց համար։ Սա, իհարկե, չի նշանակում, թե նրանք չունեն անհանգստություններ և տագնապներ՝ ապաշրջափակումից բխող փոփոխություններով և անորոշություններով պայմանավորված։ Սակայն սահմանամերձ համայնքներում հարևան ժողովուրդների հետ մարդկանց նախկին համակեցության փորձառությունը, փոխկապված կյանքի պատմությունները հանրություններին ավելի են մոտեցնում, իսկ երբեմնի հարաբերությունների վերականգնումը առավել իրական է դառնում։ Ավելին՝ սահմանամերձ համայնքների բնակիչներն իրենց ամենօրյա կենսապայմանների և սոցիալ-տնտեսական անհավասարության ու անարդարության խորքից են ձևակերպում փակված սահմանների բացասական հետևանքները։ Ապաշրջափակումը սատարող հանրային դիրքորոշումները մասնավորապես հիմնավորվում են առևտրաշրջանառության աճով, ինչը կարող է բարելավել Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը և նպաստել տարածաշրջանի՝ իրապես քաղաքական սուբյեկտ դառնալուն։
«Կոմունիկացիաները որ բացվեն, ամեն ինչ նորմալ կլինի։ Թեկուզ առևտրային շարժը, տրանսպորտով շարժը, ուզի-չուզի, ժողովրդին կկապի իրար։ Որպեսզի քո մեքենան չանցնի այս ճանապարհով, ու ինչ-որ մի բան պատահի, Հայաստանում չառգրավեն [մեքենան], ուզի-չուզի, մի պետությունը մյուսի հետ պետք է բարեկամանա, թեկուզ տակից, ոնց մենք ենք ասում, ու ամեն ինչ նորմալ կլինի, մենակ կոմունիկացիաները բացվեն, լավ կլինի»։
36-53 տարեկան կին, Իջևան, Տավուշի մարզ
«Ճանապարհներ պետք է լինեն, որովհետև եթե մենք չբարիշենք, չհամաձայնենք, էս թշնամությունն անվերջ գնա, երեխեքին էլ կկոտորեն, մեր գերիներին էլ էնտեղ կվերացնեն»։
54-71 տարեկան կին, Վարդենիս, Գեղարքունիքի մարզ
Միաժամանակ հանրության շրջանում տարածված է նաև հայաստանյան և ղարաբաղյան քաղաքական և ռազմական կլանների մշակած և այլևայլ միջոցներով հասարակության շրջանում ամրապնդած մտայնությունը, համաձայն որի՝ Հայաստանը շրջափակման մեջ չէ, և երկրի սոցիալ-տնտեսական ու քաղաքական զարգացման համար բավարար են Վրաստանի և Իրանի հետ բաց սահմանները։ Այսպիսով՝ տարիներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների վերաբացմանը հայաստանյան և ղարաբաղյան քաղաքական ու ռազմական վերնախավերը հակադրել են թուրքի նկատմամբ վախը։ Թուրքի նկատմամբ վախով է նաև լեգիտիմացվել Ռուսաստանի՝ իբրև Հայաստանի միակ հնարավոր պաշտպանի դերը։ Միաժամանակ սահմանների վերաբացումը հանրության այս շերտի կողմից շրջանակվում է իբրև Ադրբեջանի «ցանկություն» կամ պարտադրանք՝ լայն իմաստով ուժի գործադրում պարտվածի վրա։
«Մենք շրջափակված չենք, մենք ունենք Իրանի հետ սահման, մենք ունենք Վրաստանի հետ սահման, կարող ենք դա օգտագործել, դա ավելի անվտանգ է ու կոլապսի չի տանում։ Դրա համար պետք է լինեն փակ ճանապարհներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, պետք է լինեն բաց ճանապարհներ Վրաստանի, Իրանի հետ, ավելի զարգանա այդ ուղղությամբ, որովհետև եթե մենք չունենք առաջարկելու բան, մենք կոլապսի ենք գնում»։
18-35 տարեկան տղամարդ, Գյումրի, Շիրակի մարզ
Սահմանների բացման առնչությամբ հանրային մտահոգությունների մեկ այլ շերտ է սոցիալական արդարության խնդիրը․ մարդիկ մտահոգ են, որ ապաշրջափակումը ոչ թե կբարելավի հասարակ ժողովրդի, բանվոր դասակարգի սոցիալ-տնտեսական դրությունը, այլ կհանգեցնի օլիգարխների և բիզնեսմենների առաջխաղացմանը, հարստացմանը, նրանց ձեռքում խոշոր կապիտալի կուտակման ընդարձակ հնարավորություններ կստեղծի։
Հանրային այս բոլոր մտահոգությունները Ղարաբաղյան երկրորդ պատերազմի տրավմայի, սպառնացող պատերազմ[ներ]ի ու էսկալացիաների վտանգի, ուժ և սպառնալիքներ գործադրող Ադրբեջանի քաղաքականությունների հետևանքն են նաև․ քաղաքական մեծ գործընթացները տեղի ունեն հանրային անհանգստություններին ու վախերին զուգահեռ՝ ընդհանուր առմամբ թուլացած ու փխրուն վստահության հենարանների հետնախորքում։
«Քանի դեռ մեր սահմաններում չակերտավոր խաղաղությունը չկա, այսինքն՝ մարդկանց մեջ դեռ վախ կա, որ ամեն րոպե նորից կսկսվի [պատերազմ]… Մարդկանց մեջ այդ խաղաղությունը պետք է լինի, որ հանգստանան, բայց ժամանակ առ ժամանակ կրակոցներ կամ ինչ-որ դեպքեր են լինում, և մարդկանց մոտ փոթորկում է [պատերազմի] վախը… Եթե հիմա չկա խաղաղություն, բաց սահմանները ո՞նց կարող են ապահովել։ Մենք հնարավորություն ենք տալիս մեր հակառակորդին, որ ավելի հեշտությամբ ներխուժի մեր սահմանները»։
36-53 տարեկան կին, Իջևան, Տավուշի մարզ
Վստահությունն ընդհանուր առմամբ խոցելի է ինչպես ներքաղաքական մակարդակում, այնպես էլ տարածաշրջանային հարևանների առնչությամբ։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը թարմացրել է տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ անվստահությունը և սրել անվտանգային հարցերը։ Սակայն զուգահեռաբար ավելի օրհասական է դարձել նաև տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման հարցը՝ որպես տնտեսական զարգացման նախապայման։
«Բարդ խնդիր է։ Անվտանգության երաշխիք ենք ուզում, ես հասկանում եմ, որ երկաթգծի բացելը բոլորին անհանգստացնում է, այնպես չէ, որ ինձ չի անհանգստացնում, այդ անվտանգության երաշխիքը բոլորն էլ ուզում են, բայց նաև դրա մեջ ինչ-որ դրական բան էլ պետք է տեսնենք, ինչ-որ տնտեսական կապերի ակտիվացում վերջապես։ Այդ երկաթգիծը գա-գնա, ինչ-որ աշխատատեղեր են, ապրանքի փոխանակություն և այլն, ինչ-որ դրական բան կա սրա մեջ, եթե կարողանանք անվտանգության հարցը ճիշտ կազմակերպել»։
36-53 տարեկան, կին, Իջևան, Տավուշի մարզ
Վերլուծության հեղինակ՝ Մարիամ Խալաթյան
Խմբագիր՝ Արփի Մանուսյան
Քարտեզը և պատկերների կոնցեպտուալ մշակումը՝ Հարություն Թումաղյանի
Գրականություն
1․ Լիպարիտեան, Ժ․ (2022). Հայաստանի երրորդ հանրապետութիւն, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն. Նիւթեր պատմութեան համար․ Անտարես։
2․ Խառատյան, Լ․, Հակոբյան, Ա․ (խմբ․)․ (2019). Դրվագներ Հայաստանի խորհրդային անցյալից․ հայ-ադրբեջանական համակեցության հետքերով. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ:
[1] Հովհաննիսյան, Դ․ (2017, դեկտեմբեր 20). Հայ-վրացական հարաբերություններ. կայուն զարգացման արդիականությունը. վերցվել է՝ https://cutt.ly/f4X2HZe
[2] Նույն տեղում
[3]Բուն TV. Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Աննա Գևորգյան | Աննա Օհանյան. վերցվել է՝ https://www.youtube.com/watch?v=icWoLTFEbVY
[4] Բուն TV. Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Աննա Գևորգյան | Աննա Օհանյան. վերցվել է՝ https://www.youtube.com/watch?v=icWoLTFEbVY
[5] Հովհաննիսյան, Ս․ (2014, օգոստոս 23)․ Հարավային Կովկաս. տարամետ տարածաշրջան․ civilnet.am. վերցվել է՝ https://bit.ly/3ldlwoE
[6] Հակոբյան, Թ․ (2017, հուլիս 10)․Հայաստան-Թուրքիա՝ հարյուրամյա դիվանագիտական հարաբերություններ․ civilnet.am.վերցվել է՝ https://cutt.ly/n85QOrt
[7] ՀՀ արտաքին գործերի նախարարություն․ Երկկողմ հարաբերություններ․Թուրքիա․ mfa.am․ վերցվել է՝ https://www.mfa.am/hy/bilateral-relations/tr
[8] Ասլանյան, Կ․ (2014, սեպտեմբեր 24)․Երևանը քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից ետ կանչելու հարցը․ azatutyun.am. վերցվել է՝ https://www.azatutyun.am/a/26604643.html
[9] ՀՀ արտաքին գործերի նախարարություն․ Երկկողմ հարաբերություններ․ mfa.am․վերցվել է՝ https://www.mfa.am/hy/bilateral-relations/tr
[10] azatutyun.am․ (2021, դեկտեմբեր). Թուրքիայի հետ երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի Ռուբեն Ռուբինյանը. վերցվել է՝ https://www.azatutyun.am/a/31615529.html
[i] Նեղ իմաստով տարածաշրջան ասելով՝ մենք՝ իբրև հետազոտողներ, նկատի ունենք Հարավային Կովկասը՝ էթնիկական, լեզվաբանական, կրոնական և աշխարհագրական բազմազանությամբ, ինչպես նաև պատմականորեն բռնի կոնֆլիկտներով, պատերազմներով և հանրային-քաղաքական տրավմաներով հարուստ քաղաքական սուբյեկտը, որ միավորում է Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին։ Չնայած պատմականորեն բարդ և կոնֆլիկտային հարաբերություններին՝ երեք պետությունները սկզբում Ռուսական կայսրության, այնուհետև՝ Խորհրդային Միության մաս լինելու համատեղ պատմություն ունեն։ Սակայն լայն իմաստով տարածաշրջան ասելով՝ մենք նկատի ունենք նաև հարավում և արևմուտքում Հայաստանին սահմանակից Իրանին և Թուրքիային, որոնց հետ հարաբերությունները ևս ունեն պատմական առանձնահատկություններ և բարդություններ։
Հետազոտության ժամանակ մենք չենք ուղղորդել մարդկանց մեր պատկերացումներով, խնդրել ենք նկարագրել և պատկերել տարածաշրջանն այնպես, ինչպես իրենք են պատկերացնում։
Չենք կարող չնշել, որ Հարավային Կովկասը, իբրև ձևակերպում և աշխարհաքաղաքական տարածաշրջան, ռուսական գաղութատիրության և ծավալապաշտական քաղաքականության նախագիծ է, որ սկիզբ է առել դեռևս 18-րդ դարում։ Հատկապես հայաստանյան հանրային-քաղաքական և պատմական մտածողության մեջ մուսուլման նվաճողներից՝ Պարսկաստանից և Օսմանյան կայսրությունից «ազատագրման» դիսկուրսը խորապես կապված է Ռուսական կայսրության, Ռուսաստանի ազդեցության ինդոկտրինացիայի և հիշողության քաղաքականությունների հետ։
[ii] Երեք փուլից բաղկացած խորքային սոցիոլոգիական ուսումնասիրությունն իրականացրել ենք 2022 թվականին։ Այն միտված էր վեր հանելու խաղաղության, տարածաշրջանի և Հայաստանի քաղաքական սուբյեկտության շուրջ գերիշխող քաղաքական դիսկուրսները և փորձագիտական մոտեցումները, ինչպես նաև խորապես քննելու հետպատերազմական իրադրության պայմաններում հասարակական մտահոգությունների բազմազանությունը, որ ընդգրկում է սոցիալ-տնտեսականի և ներքաղաքականի ոլորտները, ինչպես նաև հանրային պատկերացումները և դիրքորոշումները տարածաշրջանի, տարածաշրջանում հարևանների հետ հարաբերությունների, խաղաղության և ապագայի շուրջ։ Իրականացրել ենք 14 փորձագիտական հարցազրույց, քաղաքական ուժերի դիսկուրսների վերլուծություն և 23 ֆոկուս խմբային քննարկում Հայաստանի բոլոր մարզերում։
Ամբողջական վերլուծությունը հասանելի կլինի շուտով։
[iii] Ներքաղաքական համախմբվածության հարցի մանրամասն քննառությունը տեղ է գտել վերլուծության այլ՝ դեռևս չհրապարակված բաժիններում։
[iv] Չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը և ցամաքային սահմանների՝ տարիներ շարունակ փակ լինելուն՝ 1980-ականներից կանոնավոր կերպով իրականացվել են Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքները «Հայկական ավիաուղիներ» ընկերության կողմից։ Ցամաքային սահմանով 1992 թ․ սեպտեմբերին Թուրքիայից Հայաստան է բերվել 58 հազար տոննա հացահատիկ։ Սրան զուգահեռ՝ 1992-1993 թթ. հայ և թուրք դիվանագետները աշխատում էին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրության վրա, սակայն արձանագրությունը կիսատ մնաց այն բանից հետո, երբ 1993 թ․ հայկական ուժերը ներխուժեցին Քելբաջար, որին ի պատասխան Թուրքիան փակեց Հայաստանի հետ երկու սահմանները, չեղարկվեցին նաև չվերթերը։ Տե՛ս Հովհաննիսյան, Հ․ (2022, փետրվար 4)․ Թուրքիա-Հայաստան չվերթների պատմությունը. ե՞րբ է եղել առաջին թռիչքը․ civilnet.am. վերցվել է՝ https://cutt.ly/X85Qfpf; Հակոբյան, Թ․ (2017, հուլիս, 10). Հայաստան-Թուրքիա՝ հարյուրամյա դիվանագիտական հարաբերություններ․ civilnet. am. վերցվել է՝ https://cutt.ly/n85QOrt:
Պատերազմը, խաղաղությունը և ապագան մեդիայում․ քննադատական դիսկուրս վերլուծության փորձ
Մեթոդաբանական ակնարկ
Այս հոդվածը ելնում է հետպատերազմական մեդիայ[ի]ում պատերազմի, խաղաղության և ապագայի փոխկապված դիսկուրսները մի կողմից քննադատորեն ուսումնասիրելու կարևորությունից, իսկ մյուս կողմից՝ պատերազմի, խաղաղության և ապագայի հարցերը քննադատական դիսկուրս վերլուծությամբ ուսումնասիրելու մեթոդաբանություն և հետազոտական գործիք մշակելու գիտական-հետազոտական հետաքրքրությունից։ Այսպիսով, եթե հոդվածի առաջին նպատակը մեդիա դիսկուրսի դուրսբերումն է այս երեք առանցքային գաղափարների շուրջ, ապա երկրորդ՝  ավելի լայն նպատակը փորձարարական-մեթոդաբանական է, որ կարող է օգտակար լինել հետազոտողների և մեդիա քննադատների համար։
Այս առումով մեր հետազոտությունը և հոդվածը ոչ թե հավակնում են վերլուծելու ողջ մեդիա տիրույթը (նույնիսկ դրա զգալի մասը), այլ հետաքրքրասեր հետազոտողներին, լրագրողներին և մեդիա քննադատներին առաջարկում են դիսկուրսի քննադատական սոցիալական տեսության «ակնոցով» ընթերցել երկու լրատվամիջոցի (azatutyun.am, civilnet.am) երկու հաղորդաշարում խաղաղության, պատերազմի և ապագայի հարցերի հոդավորումները՝ հավելվածում գտնելով մեդիա տեքստերի ընտրության, դասակարգման և վերլուծության ուղեցույց-գործիքը։ Թեև ուղեցույց-գործիքում մշակված հետազոտական հարցերը շատ ավելի ընդգրկուն են, քան մեդիայում դրանց հոդավորումը՝ այն կարող է օժանդակել և ուղեկցել ընթերցողին նմանօրինակ ուսումնասիրություններում, ինչպես նաև խթանել մասնագիտական քննարկումներ (ինչու ոչ՝ քննադատություններ) մեթոդաբանական հարցերի շուրջ։
Այսպիսով՝ մեդիայի քննադատական դիսկուրս վերլուծությունն իրականացնելու համար ուսումնասիրել ենք  azatutyun.am և civilnet.am լրատվականները՝ դրանցում մասնավորապես քննադատական դիսկուրս վերլուծության միավոր ընտրելով երկու հաղորդաշարեր՝ Կարլեն Ասլանյանի և Արշալույս Մղդեսյանի հարցազրույցները համապատասխանաբար։ Հարցազրույցները հավաքագրվել են օգոստոսի 1- սեպտեմբերի 15-ի ժամանակահատվածում: Ընտրված ժամանակաշրջանում առանձնացրել ենք 24 հարցազրույց, որոնք Ղարաբաղյան երկրորդ պատերազմի համատեքստում անդրադառնում են պատերազմի, խաղաղության և ապագայի հարցերին։
Հաշվի առնելով հետազոտության առավելապես փորձարարական բնույթը՝ ընտրել ենք սեղմ ժամկետ և երկու լրատվամիջոց, որոնք ակտիվորեն վերլուծում են քաղաքական և տարածաշրջանային փոխակերպումները՝ հատկապես հետպատերազմական համատեքստում։ Ինչպես մեդիայի, այնպես էլ սոցիալ-քաղաքական, գաղափարաբանական տարբեր խմբեր ներկայացնող մարդկանց դիսկուրսիվ շերտը բացահայտելու համար՝ ընտրել ենք հարցազրույցի  ֆորմատը։
Նորման Ֆերքլաֆի դիսկուրսի քննադատական սոցիալական տեսությունը և մեդիան
Մենք ելնում ենք Նորման Ֆերքլաֆի[i] դիսկուրսի [քննադատական] սոցիալական տեսությունից, որ դիտարկում է դիսկուրսն իբրև սոցիալական ակտորների միջև միաժամանակ և՛ հեգեմոնիկ հարաբերությունների պահպանման, և՛ սոցիալական փոփոխության միջոց։ Այս տեսության ուշադրության առանցքում պայքարի և ուժի հարաբերությունների փոփոխությունն է և լեզվի դերը դրանում, այն  եղանակների բացահայտումը, որոնց միջոցով հնարավոր է դառնում ճանաչել լեզվի փոփոխությունն ավելի լայն՝ սոցիալական և մշակութային գործընթացների համատեքստում (Fairclough, 1992)։
Համաձայն Ֆերքլաֆի մոտեցման՝ դիսկուրսները ոչ միայն պարզապես արտացոլում և վերաներկայացնում, այլև կառուցում և սահմանում են սոցիալական միավորները և հարաբերությունները (Fairclough, 1992)։
Այս իմաստով քննադատական դիսկուրս վերլուծությունը, նախ և առաջ, բազմաչափ վերլուծության մեթոդ է։ Ֆերքլաֆի եռաստիճան մոդելը (տեքստ, դիսկուրսիվ պրակտիկա և սոցիալական պրակտիկա) հնարավորություն է տալիս ուսումնասիրելու դիսկուրսիվ փոփոխությունը սոցիալական և մշակութային փոփոխության հետ կապի մեջ։ Սա նշանակում է կիրառել դիսկուրս վերլուծությունը սոցիալական փոփոխության ուսումնասիրության համար հասարակագիտական հետազոտության այնպիսի շրջանակում, որ հաշվի է առնում սոցիալական և քաղաքական համատեքստի յուրահատկությունները։ Այստեղ լեզվի ուսումնասիրությունն ինքին դառնում է համակարգի ուսումնասիրություն, ոչ թե լեզվի «օգտագործման» կերպի կամ առանձնահատկությունների ուսումնասիրություն։
Այս եռաստիճան մեթոդը հնարավորություն է տալիս վերլուծելու դիսկուրսիվի և սոցիալական փոփոխության միջև կապը (Fairclough, 1992)։Երկրորդ, այն բազմաֆունկցիոնալ վերլուծության մեթոդ է, միաժամանակ վերաներկայացնում է իրականությունը, սահմանում է սոցիալական հարաբերությունները և ինքնությունները։
Երրորդ, դիսկուրս վերլուծությունն անհրաժեշտաբար պատմական վերլուծության մեթոդ է (Fairclough, 1992)։ Տեքստի մակարդակում պատմական վերլուծությունն արտահայտվում է միջտեքստայնության վերհանմամբ, երբ տեքստերը կառուցվում են այլ տեքստերի յուրահատուկ հոդավորման միջոցով։ Հոդավորումը ենթադրում է տեքստերի հարաբերություն․ այն, թե ինչպես է որևէ տեքստ կառուցվում՝ հղվելով այլ տեքստերի կամ դրանց հետ երկխոսության մեջ մտնելով։  Հոդավորման այդ եղանակները պայմանավորված են և կախված են սոցիալական պայմանների փոփոխությունից։
Չորրորդ, այն պետք է լինի քննադատական վերլուծության մեթոդ։ «Քննադատականն» ըմբռնվում է իբրև թաքնված կապերի և պատճառների բացահայտում, իբրև ներխուժում, օրինակ՝ սոցիալական փոփոխության միջոցով ռեսուրսներ տրամադրելով ոչ արտոնյալ խմբերին։
Եթե դիսկուրսիվ պրակտիկայի չափումը կենտրոնանում է միջտեքստայնության առանցքի վրա, ապա սոցիալական պրակտիկայի չափման վերլուծությունն առանցքային ուշադրություն է դարձնում գաղափարաբանության և հեգեմոնիայի չափումներին՝ իբրև գերիշխման եղանակ, որ կառուցված է միությունների և նմանությունների վրա,  ինչպես նաև ենթակա խմբերի միավորման և համաձայնության գեներացման վրա՝ գիտելիքի հավաքական համակարգերի կառուցման միջոցով։
Այսպիսով՝ մենք դիտարկում ենք դիսկուրսն իբրև ստեղծարար ներուժ ունեցող պրակտիկա, որ միաժամանակ և՛ նպաստում է սոցիալական ինքնությունների, սոցիալական հարաբերությունների, գիտելիքի և հավատքի համակարգերի շարունակական վերարտադրությանը, և՛ սոցիալական փոխակերպումներին։ Հետևաբար դիսկուրսն ինչպես գործադրում է իշխանություն և ուժ, այնպես էլ դառնում է դրա համար պայքարի միջոց։
Այս համատեքստում մենք համարում ենք, որ մեդիան գաղափարական ինստիտուտ է, որ բացահայտ և քողարկված քաղաքականություններով նպաստում է այս կամ այն դիսկուրսի և սոցիալական պրակտիկայի վերարտադրությանը։ Հայաստանյան՝ մեծապես կուսակցականացված և օլիգարխիկ շահերին ծառայող մեդիան անցնող տարիների ընթացքում չի նպաստել ղարաբաղյան կոնֆլիկտի, պատերազմի և խաղաղության հարցերի շուրջ հանրային գիտելիքի ձևավորմանը։ Այսօր՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, թեև պատերազմի և խաղաղության հարցերը հնչում են հնարավոր բոլոր մեդիա հարթակներից, սակայն կարևոր է քննադատորեն վերլուծել այն եղանակները և լեզուն, որոնցով դրանք շրջանակվում են։
Խաղաղություն, պատերազմ և ապագա
Վերլուծելով երկու լրատվականների՝ azatutyun.am-ի և civilnet.am-ի երկու հաղորդաշարերը՝ Կարլեն Ասլանյանի և Արշալույս Մղդեսյանի հարցազրույցները օգոստոսի 1- սեպտեմբերի 15 ժամանակահատվածում, դիտարկել ենք, թե ինչպես է մեդիան հարցազրույցներին հրավիրված հյուրերի միջոցով ձևակերպում և հոդավորում խաղաղության, պատերազմի և ապագայի հարցերը, ինչ բառերի և հասկացությունների կիրառությամբ՝ քաղաքական-գաղափարական ինչպիսի տիրապետող նարատիվների [վեր]արտադրությամբ։
Թեև ընդհանուր տպավորությանը, որ հայաստանյան մեդիան Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ողողված է կոնֆլիկտի, խաղաղության,պատերազմի ու ապագայի վերաբերյալ տարատեսակ նյութերով և շարունակաբար վերլուծում է այս հարցերը տարբեր դիտանկյուններից՝ այս երկու լրատվամիջոցների օրինակով նկատում ենք, որ թե՛ հրավիրված փորձագետների, թե՛ ասելիքի նմանությունների առումով հետպատերազմական հայաստանյան մեդիան չի ներկայացնում այս կարևոր հարցերի շուրջ բազմազան ձայներ և տեսակետներ։
Մեդիայում գերիշխող են իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների, ինչպես նաև իբրև փորձագետ դիրքավորվող անհատների դիսկուրսները, որոնք հաճախ քաղաքական երկու բևեռների շրջանակած տիրապետող դիսկուրսների վերարտադրությունը կամ վերաշրջանակումն են անում։ Վերլուծելիս տեսնում ենք նաև, որ այս կարճ ժամանակահատվածում հաղորդաշարերի հյուրերը պարբերաբար կրկնվում են, ինչպես նաև մեկ անգամ չէ, որ հրավիրվում են միևնույն տաղավար՝ հարցազրույցի համար։
Թվացյալ մեդիա բազմազանության հետնախորքին մեծամասամբ իշխանությունների [խաղաղության] օրակարգի և մյուս կողմից՝ դրան ընդդիմադիր դիրքավորվող քաղաքական ուժերի և անհատ փորձագետների դիսկուրսի և տեսակետների ներկայացումն է՝ տպավորություն ստեղծելով, թե հանրային դաշտի ողջ ներկապնակում այդ երկու տարամետ նարատիվներն են միայն։ Երբեմն այս հակընդդեմ դիսկուրսների կողքին նշմարվում են իբրև չեզոք ներկայացվող լայն վերլուծություններ՝ հայացք դրսից։
Շարունակաբար երկու հակադիր քաղաքական նարատիվների (խաղաղության օրակարգի առաջմղումը մի կողմում և դրա արժեզրկումը՝ մյուս կողմում) ներկայացումը մեդիայում ոչ միայն չի նպաստում խաղաղությանն առնչվող հարցերի շուրջ խորքային հանրային-քաղաքական քննարկումներին, այլև վերարտադրում է կոնֆլիկտի շուրջ տիրապետող գիտելիքն ու քաղաքական շահերը։ Ընդ որում՝ այդ կարևոր հարցերի շուրջ տիրապետող դիսկուրսները հոդավորվում և շրջանառվում են մեծապես տղամարդ քաղաքական գործիչների, պաշտոնյաների, քաղաքագետների, կոնֆլիկտի մասնագետների (հազվադեպ դեպքերում՝ միջազգային փորձագետների), առանձին դեպքերում՝ ակադեմիկ-հասարակագետների միջոցով՝ երևան բերելով հարցի շուրջ մասկուլին դիսկուրսի և աշխարհայացքի դոմինանտությունը (դիտարկված ժամանակաշրջանում 24  հարցազրույցից միայն երեքն է կնոջ մասնակցությամբ, որոնցից երկուսը՝ նույն մարդու  հետ)։
Ընդհանուր առմամբ մեդիայում գերակայում է խաղաղության և խաղաղ համակեցության երկու մոտեցում․ մի դեպքում դրա տեխնոկրատ մեկնաբանություններն են, մյուս դեպքում՝ դրանց բարդությունը կամ անհնարինությունը սահմանող դիսկուրսները։ Հետպատերազմական մեդիայում հազվադեպ են խաղաղության խորքային՝ արժեքային և հղացական քննարկումները, խաղաղության` իբրև տարածաշրջանային համակեցության նախապայմանի նարատիվները։
Եթե առաջին դեպքում խաղաղությունը հիմնավորվում է իբրև պատերազմի հավանականությունը բացառելու կամ զսպելու քաղաքական մեխանիզմ, ինչպես նաև ստեղծված տարածաշրջանային դասավորությունների պայմաններում այլընտրանք չունեցող իրապաշտական քաղաքական հաշվարկ, ապա երկրորդ դեպքում խաղաղությունը և խաղաղ համակեցությունը քննարկվում են գալիք վերահաս վտանգների և անորոշությունների համատեքստում այն քաղաքական աշխարհընկալմամբ, որ կոնֆլիկտները և պատերազմներն են [աշխարհա]քաղաքական հարաբերությունների և դասավորությունների շարժիչ ուժը՝ այն «բնական» միջավայրը, որում հարաբերվում են պետությունները և հասարակությունները։ Այս ընկալման մեջ խաղաղությունը թեև ձևակերպվում է իբրև տարածաշրջանային հարաբերությունների «երանելի» դրություն, բայց գնահատվում է իբրև «երևակայական» կամ «անիրատեսական» մի բան։
Հաճախ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը թեև շրջանակվում է իբրև անհրաժեշտություն, բայց ձևակերպվում է «ցավոտ լուծումների» գնալու գաղափարով՝ ամրապնդելով խաղաղությունը՝ զոհի դիրքից հարկադրաբար գնալու, արդյունքում էլ կորուստներ ունենալու հարանշանակությունը։
Լեգիտիմացված պատերազմ[ներ]ի մեր ժամանակներում «աշխարհակարգի փոփոխության» և «գլոբալ խաղացողների միջև վերադասավորումների» շուրջ վերլուծությունների հետնախորքին նվազեցվում է Հայաստանի՝ իբրև պետության սուբյեկտությունը կոնֆլիկտի լուծման  տեսանկյունից՝ դրա հանգուցալուծման հնարավոր ելքերը թողնելով Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի հնարավոր ելքերով։ Այս համատեքստում մեդիայում տիրապետող են Ռուսաստան-Հայաստան հարաբերություների պատերնալիստական, ենթակայական հարաբերությունները վերահաստատող ձևակերպումները, ինչպես նաև Ադրբեջանի՝ իբրև տարածաշրջանում իշխողի ու ճնշողի վերաներկայացումները․  «պարտված և վերջնական փլուզված Ռուսաստանը Հայաստանի համար շատ ավելի վտանգավոր կարող է դառնալ», «Ռուսաստանի անհաջողությունները Ուկրաինայում բարձրացնում են Ադրբեջանի ակտիվությունը այս դաշտում», «ինչքան Ռուսաստանը թաղվում է Ուկրաինայի հետ պատերազմի մեջ, այնքան Ադրբեջանը լկտիանում է և կիրառում է ուժ՝ առանց վախենալու, որ կլինի հակազդեցություն Ռուսաստանի կողմից», «Ադրբեջանն անում է իր համար շահավետ մաքսիմալը՝ պայմանավորված աշխարհի այլ տեղերում ընթացող առճակատումներով» և այլն։
Միաժամանակ նկատում ենք, որ մեդիայում տիրապետող են աշխարհաքաղաքական մեծ վերլուծությունների և զարգացումների սցենարները (որոնք չափից դուրս վերացական են ինչպես սխալ, այնպես էլ ճշմարիտ լինելու համար), որոնց հետնախորքին Հայաստանը և տարածաշրջանային գործընթացները մեկնաբանվում են «սեփական փոքրությունը» ցույց տալու համար։
Ընդհանուր առմամբ մեդիայում պատերազմի, խաղաղության և ապագայի հարցերը ձևակերպվում են  Ռուսաստանի՝ տարածաշրջանում ունեցած հեգեմոն դերի, ուժի և հնարավորությունների հետ անմիջական կապի մեջ։ Այս հարցերի՝ գերազանցապես Ռուսաստանով շրջանակումը տիրապետող դիսկուրս է մեդիայում։ Դիտարկված շրջանի լրատվամիջոցներում հաճախ կհանդիպենք «հայ-ռուսական հարաբերությունները բաց նարդիի են նման», «ինչ անհրաժեշտություն կա՞, այն պայմաններում, երբ մենք ամբողջությամբ կախված ենք ՌԴ-ից, անել հայտարարություններ, որոնք քննադատում ինչ-որ կերպ Ռուսաստանին», «տարածաշրջանում անվտանգության ապահովման հիմնական գործոնը և մեծ դերակատարություն ունեցողը Ռուսաստանն է», «ո՞րն է Ռուսաստանի դիրքորշումը ստեղծված իրադրության մեջ» և այլն։
Ռուսաստանի և Հայաստանի ենթակայական հարաբերությունների շուրջ փորձագիտական վերլուծությունները երբեմն գրոտեսկի են հասնում։ Հարցազրույցներից մեկում, օրինակ, Սիվիլնեթի հյուրը «օբյեկտիվ վստահություն է հայտնում», որ «Ռուսաստանը թույլ չի տա, որ Արցախում լինի պատերազմ, քանի որ էդտեղ նաև իր զինվորները պետք է կռվեն»։ Մեկ այլ դեպքում պատերազմի հավանականությունը բացառվում է՝ ելնելով  քաղաքական «զգացողությունից»՝ «պատերազմ չի լինի՝ իննսուն տոկոսով զգում եմ, որ այդ պատերազմը հնարավոր չէ»։
Փորձագիտական կամ քաղաքական պատկերացումներով կամ զգացողություններով շրջանակված այս վստահ, բայց քննարկման և խնդրականացման ենթակա հայտարարությունները չեն հարցադրվում մեդիայի կողմից, չեն դառնում լրագրողական հարցախույզի առարկա։ Իշխանությունների «խաղաղության օրակարգին» իրենց ընդդիմադիր դիրքավորող գործիչները հակադրում են «խաղաղությունը պատերազմի օրակարգ է» նարատիվը։ Այս համատեքստում նկատում ենք նաև, որ խաղաղության և խաղաղ համակեցության դիսկուրսները մեդիայում ուղեկցվում են կորստի, ցավոտ լուծումների և հանուն խաղաղության վճարվող գնի մասին ձևակերպումներով՝ շրջանակելով «Ղարաբաղը խաղաղության դիմաց» նարատիվը, որ տիրապետող է դարձել Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։
Է՛լ ավելի մեծ վտանգների և վախերի ծիրում է քննարկվում խաղաղության պայմանագրի հնարավորությունը։ Ընդհանուր հանրային-քաղաքական նիհիլիզմի պայմաններում  գերիշխող է խաղաղության պայմանագրի արժեզրկումն այն իմաստով, որ դրա լինելությունը չի երաշխավորելու խաղաղության հաստատումը։ Ըստ էության, այս տիրապետող դիսկուրսը ձևակերպում են թե՛ ընդդիմադիր գործիչները, թե՛ իրենց անկախ դիրքավորող փորձագիտական շրջանակի մի հատվածը։ Ավելին՝ խաղաղության պայմանագիրն արժեզրկվում է ոչ միայն իբրև խաղաղությանը չհանգեցնող փաստաթուղթ, այլև դրան հակադիր մի բան․ հարցականի տակ է դրվում ոչ թե այն ստորագրելու հնարավորությունը, այլ այն, որ փաստաթուղթը չի կարողանալու հարթել երկու կողմերի միջև խորը հակասությունները։
Այս դիսկուրսը վերարտադրում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հավերժականության և անլուծելության՝ տարիների ընթացքում տիրապետող դարձած գաղափարաբանությունը։ Խաղաղության «թուղթը», ինչպես երբեմն բնորոշվում է խաղաղության պայմանագիրը, ըստ քաղաքական գործիչների և փորձագետների, չի լուծելու կոնֆլիկտող կողմերի միջև առկա արմատական հակասությունները։ Միաժամանակ չի ձևակերպվում, թե ինչն է կարող մեղմել այդ արմատական հակասությունները։ Մերժողականության այս հետնախորքին խաղաղության պայմանագրի՝ իբրև երկարամյա կոնֆլիկտը հանգուցալուծելու և տարածաշրջանում խաղաղ համակեցության պայմաններ ստեղծելու հնարավորության վերաբերյալ նարատիվները հազվադեպ են։ Ընդամենը մեկ դեպքում ենք նկատում, որ Ազատության լրագրողը փորձ է անում հակադրվելու հյուրի տեսակետին և հարցնելու՝ արդյոք  խաղաղության պայմանագիրն ինքնին հավանական պատերազմը զսպելու մեխանիզմ չէ։
Ընդհանուր առմամբ գերիշխող մոտեցումն այն է, որ խաղաղության պայմանագիրը ճնշված և անուժ Հայաստանին պարտադրվող փաստաթուղթ է, որը չի պարունակում Հայաստանի և Ղարաբաղի շահերը, ավելին՝ հակադիր է դրանց։
Միայն առանձին դեպքերում իշխանությունների այն ներկայացուցիչները, որոնք առավել անկաշկանդ են խոսում խաղաղության և տարածաշրջանում խաղաղ համակեցության մասին, խաղաղության պայմանագիրը ձևակերպում են իբրև գործընթաց՝ Ադրբեջանի հետ շարունակական երկխոսության, տարբերվող դիրքորոշումները շարունակաբար քննարկելու, ընդհանուր հատման կետեր գտնելու փորձ։
«Չակերտավոր խաղաղության դարաշրջան», «խաղաղության դարաշրջանը ձեռառնոցի է», «իդեալական խաղաղություն երբեք չի լինի», «արժանապատվությունը նվաստացնող խաղաղություն», «ծանր զիջումների ստորագրում», «Արցախը չի կարող լինել այդ «խաղաղության պայմանագրի» գինը․ ահա այսպիսի ձևակերպումներով է հաճախ ուղեկցվում խաղաղության հարցի քննարկումը հետազոտված ժամանակաշրջանում։
Խաղաղ համակեցության հարցը կապելով ապագայի հետ՝ իշխանությունների հայտարարած խաղաղության դարաշրջանը և խաղաղության պայմանագիրը ընդդիմադիր բևեռը ձևակերպում է իբրև անհավանական՝ հղվելով Ադրբեջանի նվաճողական և ենթակայեցնող քաղաքականություններին։ Թեև հազվադեպ, բայց մեդիայում ձևակերպվում է նաև տարածաշրջանում հարևանություն անելու անհրաժեշտության դիսկուրսը․ «Մենք կարող ենք ընկերություն և բարեկամություն չանել հարևանների հետ, բայց հարևանություն պիտի անենք»:
Ապագայի հոդավորման առնչությամբ նկատում ենք, որ տիրապետող է Հայաստանի և Ղարաբաղի ապագաների շաղկապման և փոխպայմանավորման քաղաքական դիսկուրսը, որի պատմական արմատները հասնում են մինչև 1988 թ․ Ղարաբաղյան շարժում և նորանկախ Հայաստան, երբ ազգային և պետական ինքնությունները հետևողականորեն կառուցվում էին Ղարաբաղի առանցքի և առաջին պատերազմի հաղթանակի շուրջ (Ժամակոչյան, 2016):
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ըմբռնումը, որ Հայաստանի ապագան մեծապես կախված է Ղարաբաղի ապագայից, շարունակում է տիրապետող մնալ հայաստանյան մեդիա տիրույթում և փորձագիտական շրջանակներում։ Միաժամանակ մեծ թերահավատության առարկա է Հայաստանի քաղաքական սուբյեկտությունը և կարողությունը՝ ազդելու այդ ապագայի ձևավորման ընթացքի վրա Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ուժի հետնախորքին։ Հայաստանը պատկերվում է որպես  որոշում կայացնելու սուբյեկտությունից զուրկ և վտանգված ինքնիշխանությամբ պետություն։
Մյուս կողմից մեդիայում ներկայացված ընդդիմությունը ապագայի հարցերն առավելապես կապում է օրվա իշխանության հեռացման հարցի հետ։ Հայաստանի ու դրանից բխող Ղարաբաղի ապագայի առնչությամբ մեդիայում տիրապետող են երկու հիմնական մոտեցում, որոնք եզրագծվում են ռուս խաղաղապահների առկայության կամ բացակայության, միջանցք տալու-չտալու հարցերով։ Այս սցենարներում Հայաստանի ու Ղարաբաղի ապագան որոշարկվում է Ռուսաստանի կամքով և Հայաստանի վրա գործադրվող ուժի աստիճանով ու ենթակայական հարաբերություններով։
Ամփոփում
Ավանդաբար մեդիա վերլուծությունները շեշտադրել են դրա՝ տեղեկատվությունը զտելու, հանրային կարծիքի ձևավորման գործում մի իմաստով տեղեկատվության «դարպասապահի» դեր իրականացնելու գործառույթը։ Դրանք հիմա էլ կարող են լինել տեղեկատվության «դարպասապահներ», սակայն մարդկանց հետ հաղորդակցության եղանակները լրջորեն փոխվել են։
Չնայած տեղեկատվական աղբյուրների բազմազանությանը՝ մեդիան շարունակում է զտել սոցիալական աշխարհը տեսնելու եղանակները․ մենք քաղաքական կամ տնտեսական համակարգերի հետ ուղղակիորեն և խորապես առնչվելու այլևս քիչ հնարավորություն ունենք, դրանց մասին մեր միջնորդավորված պատկերացումներում մեծ տեղ ունեն մեդիա հոսքերը:
Լումանն ասում է․ «Այն ամենը, ինչ մենք գիտենք մեր հասարակության, նույնիսկ ողջ աշխարհի մասին, որում մենք ապրում ենք, մենք գիտենք զանգվածային լրատվամիջոցներից» (Luhmann, 2000, 9)։ Սակայն  Լումանը նաև շարունակում է. «Բայց մենք նաև բավարար չափով գիտենք մեդիան, որպեսզի չվստահենք այդ աղբյուրին: Մենք դիմադրում ենք դրան՝ կասկածելով մանիպուլյացիան, բայց դա մնում է առանց հետևանքի, քանի որ այն գիտելիքները, որ ստանում ենք զանգվածային լրատվամիջոցներից, կարծես ինքնաբերաբար, դառնում են իրար ուժեղացնող կառուցվածքներ» (Luhmann, 2000, 9)։
Մեդիա քննադատության առանցքը հաճախ նաև ուղղված է այն ինստիտուցիոնալ կառուցվածքներին և հարաբերություններին (խոշոր կապիտալի, քաղաքական և օլիգարխիկ խմբերի կողմից մեդիա դաշտի զավթումը, գովազդի շուկան և այլն), որոնց շրջանակում մեդիան գործառնում է՝ դառնալով մեդիան վերահսկող և ֆինանսավորող մեծ շահերի քարոզիչը (Chomsky, Herman, 1988)։ Այս շահերի ներկայացուցիչները ունեն իրենց օրակարգերը, և այդ օրակարգի առանցքային բաղադրիչ է նաև հավատարիմ մեդիա ինդուստրիայի վերարտադրությունը։ Այս դրությունն էականորեն խեղում է մեդիայի՝ իբրև հանրային ոլորտի, դերակատարումը։
Ժողովրդավարական կանխադրույթն այն է, որ մեդիան անկախ է և միտված ճշմարտության բացահայտմանն ու լուսաբանմանը, սակայն ժամանակակից դրությունը երևան է բերում մեդիայի մեծ կախվածությունը քաղաքական համատեքստից։
2022 թ․ մայիսի 9-ին մի խումբ քաղաքացիներ հանրայնացրին «Խաղաղություն՝ առանց բայցերի» մանիֆեստին, որն ի սկզբանե տեղ գտավ միայն epress.am լրատվամիջոցում։ Սոցիալական ցանցերում մեծ հնչեղություն ստացած այս տեքստը լրատվամիջոցների զգալի մասի կամ դրանց հետ փոխկապված լրագրողների ու խմբագիրների կողմից արժանացավ կամ հեգնանքի՝ տեքստի համահեղինակներին և դրան միացողներին մեղադրելով [աշխարհա]քաղաքական նաիվության մեջ, կամ «գառան հնազանդությամբ երկիրն ադրբեջանահպատակության տանելու հերթական պատվերն» իրականացնելու դավադրության մեջ։ Սակայն գտնվեցին նաև իրենց չեզոք և օբյեկտիվ լրագրության ջատագով դիրքավորող և նման համբավ ունեցող լրատվամիջոցներ, որոնք չպահպանեցին իրենց իսկ հռչակած՝ «երկու տեսակետ» ներկայացնելու կանոնը և տեղ տվեցին միայն խաղաղության հակամանիֆեստին, որտեղ դրա համահեղինակները և ստորագրողները անվանվում էին «դահճի հետ ամեն գնով խաղաղություն պարտադրող», «կրկին ցեղասպանության և հայրենազրկման ուղարկող», «Հայաստանի հակաժողովրդավարության աջակից» և այլն։
Տեսնում ենք, որ մեդիան միշտ ունի և անում է իր ընտրությունը՝ լինի դա գաղափարական, արժեքային, թե քաղաքական շահից դրդված։ Անաչառ և օբյեկտիվ լրատվության կոնստրուկը հեշտորեն ապակառուցվում է հենց այսպիսի զգայուն հարցերի քննարկմանը տեղ և հարթակ տալով կամ չտալով։ Այսպիսով՝ նման արմատական ձայները խաղաղության շուրջ հայաստանյան մեդիայի տիրապետող հատվածում մնում են կամ չլսված, կամ ենթարկվում են հարձակման «սև բլուզավորի» կողմից։
Ինչպես գրում էր Ֆերքլաֆը, տեքստերը հակասական են և ենթակա են բազմաթիվ մեկնաբանությունների․ մեկնաբանողները սովորաբար նվազեցնում են հակասության ուժը՝ ընտրելով այս կամ այն դիտակետը կամ մեկնաբանությունը։ Սա հավասարապես վերաբերում է ինչպես տեքստ (լայն իմաստով) արտադրող մեդիային, այնպես էլ այդ տեքստը վերլուծող հետազոտողին։
Հենվելով մեր այս ուսումնասիրության, ինչպես նաև ընդհանուր առմամբ մեր հետազոտական դիտարկումների վրա՝ մենք նկատում ենք, որ խաղաղության, պատերազմի և ապագայի մասին տեքստ արտադրող «գաղափարական ինստիտուցիան»՝ մեդիան, հաճախ կայուն, քաղաքական իմաստով հաստատված և տիրապետող դիսկուրսները շարունաբար վերաներկայացնում է՝  նպաստելով, որ դրանք մնան իբրև անփոփոխ ողջախոհություններ։ Քննադատական հետազոտական դիտակետն իր հերթին հուշում է, որ կայուն կամ այդպիսիք համարվող դիսկուրսները չպետք է գերագնահատվեն՝ ելնելով դրանց փոխակերպման ներուժից և տարաբնույթ սոցիալական և քաղաքական հարաբերությունները վերակառուցելու հնարավորությունից։
Մեդիայի քննադատական դիսկուրս վերլուծության ուղեցույցը կարող եք գտնել այստեղ։
Մեդիա նյութերի հավաքագրումը և դասակարգումը՝ Շահանե Խաչատրյանի
Վերլուծությունը՝ Մարիամ Խալաթյանի, Արփի Մանուսյանի, Նվարդ Մարգարյանի
Մեթոդաբանության, գործիքի մշակումը և համադրական խմբագրությունը՝ Արփի Մանուսյանի
Գրականություն
Ժամակոչյան, Ա․ (2016). Հայաստանը «ազգային միասնության» թակարդում․ Փոփոխության որոնումներ․ Սոցիոսկոպ ՀԿ։
Chomsky, N., Herman, E.S. (1998). Manufacturing Consent: The Political Economy of the Mass Media. Pantheon Books.
Fairclough, N. (1992). Discourse and Social Change. Polity Press.
Luhmann, N. (2000). The Reality of the Mass Media. Polity Press.
[i] Նորման Ֆերքլաֆը լեզվաբանության պրոֆեսոր է, քննադատական դիսկուրս վերլուծության տեսամեթոդաբանության հիմնադիրներից մեկը։
Պատերազմը կնոջ դիտանկյունից․ «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին
Նախաբան վերջաբանի մասին
Հոդվածը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի և դրանով հանրային դաշտում խաղաղության շուրջ վերաբացված խոսակցության առանձնահատկության մասին է՝ համադրված հայ իրականության տարբեր ժամանակների կին գործիչների խաղաղաշինական ջանքերի պատմությունների հետ։ Հոդվածի վրա աշխատանքը սկսվել էր արշավի սկզբնավորմանը զուգահեռ։ Թեմայի ընտրությունը, ուսումնասիրության ուղենիշները, տեքստի շարադրանքի համահեղինակային խմբագրական աշխատանքն իրականացրել է Աննա Ժամակոչյանը` հեղինակ Մարիամ Խալաթյանի հետ համատեղ։ Աշխատանքը գրեթե պատրաստ էր, երբ արշավը, որ Ղարաբաղյան հակամարտության հաղթահարմանն աջակցելու նպատակն ուներ, բախվեց իրեն ծնած արհավիրքին՝ իրական պատերազմական գործողություններին։ Վերստին թեժացած պատերազմը հետաձգեց հոդվածի հանրայնացումը՝ այդ համատեքստում դրա հրապարակումը դարձնելով ժամանակավրեպ։ Սակայն թե՛ պատերազմի ընթացքում Աննա Հակոբյանի գործունեության փոխակերպումը, թե՛ պատերազմից հետո արշավի սառեցումը, ինչպես նաև խաղաղության հաստատման գործում կանանց դերի շուրջ շարունակվող քննարկումներն արշավին հետահայաց անդրադառնալու և այն վերանայած հրապարակելու հիմք դարձան։ Այս փուլում հոդվածի խմբագրումն իրականացրեց Արփի Մանուսյանը։ Այսպիսով՝ հոդվածը ներկայացնում ենք վերանայված խմբագրումներով (նշելով, թե արշավի որ խոցելի կողմերը թույլ չտվեցին պահպանել դրա խաղաղասիրական առանցքը) և լրացված հատվածներով (ընդգրկելով նկատառումներ պատերազմական և հետպատերազմական շրջանում արշավի փոխակերպումների մասին)։
Լինել լսված
«Այն ժամանակ մեզ չէին լսում, պատերազմը շարունակվում էր, աճում էր զոհերի, ռազմագերիների և պատանդների թիվը»[1],- այս բառերով է Արզու Աբդուլաևան նկարագրում իրադրությունը 1990-ականներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում,  երբ ինքն ու իր գործընկերը Հայաստանից՝ Անահիտ Բայանդուրը, սկսեցին հոգ տանել պատերազմի հետևանքով գերված մարդկանց ճակատագրերի մասին։ Այդ ժամանակ, ինչպես և դրանից առաջ ու հետո, այս կանանց (և առհասարակ՝ խաղաղության շուրջ ասելիք բերող կանանց) ձայնը լսելի չէր։ Անկախ դրանից, իրենց աջակիցների օգնությամբ և համատեղ ջանքերով, այս երկու կանայք Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին նպաստեցին ադրբեջանական և հայկական կողմերից շուրջ 500 մարդու գերությունից ազատվելուն։ Քայլն արժանացավ ուշադրության ու մրցանակի՝ բնավ ոչ տեղական կամ տարածաշրջանային[2]։ Արզու Աբդուլաևան այդ տարիներից մինչ օրս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ադրբեջանական կոմիտեի նախագահն է Ադրբեջանում, իսկ Անահիտ Բայանդուրը, լինելով Հայաստանում նույնանուն կազմակերպության համանախագահը, երկրի Գերագույն խորհրդում (Խորհրդարանում) կառավարող ուժի՝ ՀՀՇ խմբակցության պատգամավոր էր։ Այս կանանց զբաղեցրած դիրքերը և գործադրած ջանքերը բավարար էին, որպեսզի շուրջ 500 մարդու կյանքում դրական բեկում մտներ։ Բայց միայն՝ 500։
Արզու Աբդուլաևան և Անահիտ Բայանդուրը, ինչպես և ժամանակի շատ ակտիվ կանայք համոզված էին, որ պատերազմով հակամարտությունը չի ավարտվի։ Հիմա էլ՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, ակնհայտ է, որ պատերազմով հակամարտությունը չավարտվեց`մարդիկ խաղաղություն են ուզում (որքան էլ տարբեր լինեն խաղաղության պատկերացումները)։
Պատերազմելու, թե չպատերազմելու որոշումները սովորաբար (և սովորական) կանայք չէ, որ կայացնում են։ Նրանք հայտնվում են պատերազմի թիրախում, այն էլ՝ նախասահմանված «առանձնաշնորհյալ» դերում՝ լինի սրբացված օբյեկտ, սպասարկու օժանդակ մարմին, թե թշնամուց խլված ավար։ Կանայք անցնում են պատերազմների ծանր ընթացքի միջով, կրում են դրանց հետևանքները, դառնում հարձակման ու պաշտպանության թիրախ։ Կանայք փորձառում են և՛ իրենց, և՛ իրենց երեխաներին ու խնամառության տակ գտնվող ծերերին բաժին ընկած զրկանքները, զինվորական, թե քաղաքացիական տղամարդկանց բաժին հասած նեղությունների բազմակի բեռը։ Կանայք դառնում են ապագա զինվորի ծնող, (զոհված) զինվորի մայր, զինվորականի կին և աջակից, սեռական շահագործման զոհ, խնամող բուժքույր, թիկունքում հենարան ու տան տնտես, քաջալերող, մխիթարիչ, ծնվելիք ապագա զինվորի մայր, իսկ երբեմն՝ տղամարդու հետ  կողք կողքի պատերազմող հերոս, որին հետպատերազմյան շրջանում, սակայն, հիմնականում կանտեսեն։ Կանայք պատերազմների ժամանակ պատասխանատու են բոլորի համար․ առանձնանում են ճգնաժամային իրավիճակներում տոկունությամբ և արագ որոշում կայացնելու ունակությամբ՝ թեև այդ որոշումները հաճախ չեն ներառում հենց այդ կանանց ցանկությունները (պատերազմական գոտում մնալու կամ հեռանալու)։ Նրանք առաջնորդվում են ամուսինների «հրամաններով», հարմարվում են երեխաների պահանջներին՝ մի կողմ դնելով իրենց ցանկությունները ու կարիքները[3]։
Սինթիա Էնլոուի խոսքով՝ «Զինվորական համակարգերը զգում են կանանց կարիքը, բայց այնպես, որ կանայք իրենց պահեն «կին» գենդերին պատշաճ։ Իսկ դա մշտական վերահսկողություն է պահանջում (…) Ահա սա է ապշեցուցիչ կերպով բացահայտվում այն կանանց փորձառություններում, որոնց զինվորականությունն օգտագործել է որպես մարմնավաճառներ, բռնաբարության զոհեր, ամուսիններ, այրիներ, հասարակական աշխատողներ, բուժքույրեր, զինվորներ, պաշտպանության աշխատակիցներ ու մայրեր» (Էնլոու, 2018):
Պատերազմական իրավիճակներում և ընդհանրապես՝ ռազմատենչության պրոպագանդայի արդյունքում, հակառակորդ երկու կողմերում էլ «թշնամին» ընկալվում է որպես «ոչ տղամարդկային»՝ մասկուլինությունը կորցրած, իսկ կանայք պիտակավորվում են որպես «ազգի մայրեր», որոնք պարտավորված են նոր սերունդներ տալ, զինվորներ ծնել և հոգ տանել բոլորի մասին, երկրի մասին, քանի դեռ տղամարդիկ պատերազմում են։ Շատ դեպքերում պատերազմից հետո հենց այս նույն կանայք են, որ մոռացության են մատնվում[4]:
Ղարաբաղյան երկրորդ պատերազմը նորից ամրապնդեց կանանց վերագրված դերերը՝ հազարավոր կանայք կորցրին իրենց ամուսիններին, որդիներին, եղբայրներին և հայտնվեցին քաղաքական և հանրային շահարկումների թիրախում՝ պարբերաբար լսելով, թե ինչպես է պետք «ճիշտ» սգալ անձնական ողբերգությունը։
Նախասահմանված այդ դերերի շարքից շատերը նախկինում մեծ մասամբ կանանց հասանելի չէին (օրինակ՝ զինվոր, ռազմական բուժքույր) և անգամ մեկ դար կամ դարուկես առաջ սեռերի հավասարության նպատակով դրանց ձգտելն  առաջադիմական քայլ էր դիտվում։ Հանրային կյանքում կանանց առաջխաղացման համար պայքարող որոշ կին գործիչներ խրախուսում էին իրենց դասակիցներին՝ թեև ռազմականացված, բայց որոշակի ակտիվ դերակատարում շնորհող կարգավիճակներ ստանձնել՝ դրանցում տեսնելով կանանց ազատագրումը փակ ներտնային, ծանրաբեռնված, լռակյաց կյանքի չորս պատերից կամ զուտ քաղքենիական կյանքի սպառողական նեղ միջավայրից։
20-րդ դարի սկզբին ռազմի գործում կանանց այսպիսի դերակատարության ջատագով հայ կին գործիչներից էր, օրինակ, պոլսահայ հրապարակախոս, մանկավարժ Մարի Բեյլերյանը (1877-1915)[5]։ Նա իր «Դէպի վեր» (1914) աշխատության «Կնոջ ազդեցությունը․ պատերազմը և կիները» բաժնում անդրադառնում է այս հարցերին՝ կանանց կոչ անելով պատերազմի ժամանակներում ըմբռնել և գտնել իրենց առանձնահատուկ դերը (Պէյլէրեան, 1914)։ Մարի Բեյլերյանը կրթական, լրագրողական, խմբագրական գործունեության ողջ ընթացքում փորձել է կանանց լսելի դառնալու առիթներ և հնարավորություններ ստեղծել՝ ինչպես ընտանեկան կյանքի կազմակերպման մեջ, այնպես էլ հանրային կյանքում կանանց մասնակցությունը բարձրացնելու համար։
Պատերազմի քննադատության մեջ Մարի Բեյլերյանը կարևորում է մարդկանց ազատության և ինքնապաշտպանության իրավունքը: Նա խստորեն դատապարտում է պատերազմը և համարում, որ կանայք պատերազմից ամենաշատը  տուժողներն են։ Նրա մեկնաբանմամբ, աշխարհում պատերազմների միակ պատճառն այն է, որ պետությունը բռնանում է մարդկանց իրավունքների  վրա և ձախողում բնակչության շրջանում արդարության հաստատման հարցը: Բեյլերյանը շատ հստակ է այս հարցում․ պետության աշխատանքն է ապահովել իր քաղաքացիների բարեկեցության, նրանց շրջանում արդարության հաստատումը, որպեսզի մարդիկ ուրիշների հանդեպ բռնություն չգործադրեն, և պատերազմ չլինի։ Քանի որ պետությունը սա չի անում խաղաղ ճանապարհով, քաղաքացիներին այլ հնարավորություն չի մնում, քան պայքարել սեփական իրավունքների և արդարության համար։ Մարի Բեյլերյանը կարծում է, որ ուժ և իշխանություն փնտրող պետությունները պետք է հրաժարվեն աշխարհը կառավարելու իրենց հավակնություններից և կենտրոնանան մարդկանց երջանիկ և բարեկեցիկ կյանքի համար պայմաններ ստեղծելու վրա[6]։ Նա չի ռոմանտիկացնում խաղաղության գաղափարը։ Այն շատ հստակ է` խաղաղության համար պետք է կռվել[7]։ Պատերազմի ժամանակներում, ինչպես կարծում է Մարի Բեյլերյանը, կինը պետք է ծառայի պատերազմի օրակարգին։ Կնոջ յուրահատուկ դերը նա տեսնում է տղամարդկանց «համոզելու» մեջ։ Բեյլերյանը շեշտադրում է որոշում կայացնողների՝ տղամարդկանց վրա կնոջ «անդիմադրելի ազդեցության» կարողությունը, դրա մոտիվացնող նշանակությունը, գնահատում «այրերուն հավասար քաջությամբ կռվելը», «հերոսական հոգին», որով նրանք տղամարդկանց հետ կողք կողքի պատերազմել են անցյալում.
«Ալանաց գեղեցիկ օրիորդը, Սաթենիկ, յաջողեցաւ իր անուշ լեզուին ազդեցութեամբ համոզել հպարտ Արտաշէսը որ ազատէ իր եղբայրը գերութենէ (…): Եւ կիները ըմբռնած ըլլալու էին իրենց այդ խորունկ եւ անդիմադրելի ազդեցութիւնը, քանի որ իրենք կ՚ոգեւորէին, կը խրախուսէին իրենց ամուսինները, եղբայրները, զաւակները պատերազմի ատեն։ (…) ։ Եւ Հարաւային Ամերիկա, Ամազոնի եզերքներուն վրայ եղան կիներ՝ որոնք այրերու հաւասար քաջութեամբ գիտցան պատերազմիլ, եւ որոնք կոչուեցան Ամազոն, հին առասպելական անունով։ Ամենէն հին դարերու եւ նոյնիսկ ներկայ ժամանակակից պատմութիւնը մեզ կուտայ անհերքելի ապացոյցները կնոջ հերոսական հոգիին։ Դեռ շատ հեռու չէ այն ժամանակը երբ նշանաւոր Իտալացի՝ հայրենասէր Կարիպալտիի կինը՝ Անիթա, իր ամուսնոյն հետ կողք կողքի պատերազմելով, անոր գլխուն վրայ կախուած հազարաւոր վտանգները բաժնելով ապրեցաւ։ Անիկա մխիթարիչ հրեշտակը կ՚ըլլար պատերազմի մէջ մեռնողներուն, քրոջ մը գուրգուրանքով կը դարմանէր վիրաւորեալները, ամենուն եւ ամէն տեղ կը հասնէր, եւ ինքն ալ մեռաւ վերջապէս յոգնութենէ ու զրկանքէ»
(Պէյլէրեան, 1914):
Ոչ միայն Մարի Բեյլերյանի խոսքը, այլև հենց իր կյանքը պատերազմի և դրա ընթացքում  ու դրա հետևանքով սանձազերծված ներքին բռնությունների կնիքը կրեց․ նա հայ մտավորականների շարքում էր, որոնք դարձան Ցեղասպանության զոհ։ Թերևս ի տարբերություն տղամարդ մտավորականների՝ Մարի Բեյլերյանը դարձավ նաև մոռացության զոհ՝ հայ հաստատված մշակույթի համար մինչ օրս մնալով չբացահայտված։
Այլ կերպ էր սահմանում կնոջ դերակատարումը հենց այս նույն շրջանում և նույն համատեքստի առնչությամբ (միաժամանակ՝ ֆրանսիական իրականությանն իր կենսափորձով ծանոթ) մեկ այլ հայ կին գործիչ, գրող Զապել Եսայանը (1878-1943)։ 1911 թվականին նա Նյու Յորքում լույս տեսնող Արագած պարբերականում հրատարակում է հոդվածների շարք կնոջ հարցի, կնոջ հասարակական դերի, այդ թվում՝ խաղաղության հարցում կանանց դերի մասին։ «Կինը խաղաղության համար» հոդվածում Զապել Եսայանը, անդրադառնալով հատկապես Ֆրանսիայում կնոջ դերին, գրում է, որ կինն ի բնե խաղաղասեր է, և ինքն ընտրել է կնոջ ու մոր դաստիարակչի դերով սերունդներին խաղաղություն տարածելու ճանապարհը։ Զապել Եսայանը գրում է, որ կինը, իբրև մայր և քույր, իր բնույթով դեմ է կռվին ու պատերազմին, և տղամարդկանց նման՝ կինը չի տարվում իշխանության փառքով, բռնությունը անհաշտ է կնոջ էությանը, խառնվածքին (Եսայան, 1911)։ Մարի Բեյլերյանի պես, Զապել Եսայանն էլ կարծում էր, որ եթե կանայք ներգրավվում են պատերազմական գործողություններում, ապա դա ինքնապաշտպանական մղումով է։
Կանանց գործունեության մեջ խաղաղության համար պայքարին ընդգծված տեղ էր տրամադրում հայկական համատեքստին առնչվող մեկ այլ կին գործիչ՝ Լյուսի Թումայանը (1890-1940)։ Ծագումով շվեյցարացի էր և, մինչ իր հայ ամուսնու՝ Կարապետ Թումայանի հետ հայկական ջարդերի ընթացքում Անգլիա գաղթելը, ապրում և գործում էր Օսմանյան կայսրությունում։ Թումայանը այն կին գործիչների հիմնած միջազգային շարժման մասն էր, որ դեռևս 19-րդ դարի կեսերից խաղաղության հարցը կնոջ կարևոր դերակատարման ոլորտներից էր համարում։ Կանանց ընտրական իրավունքի միջազգային դաշինքի (International Woman Suffrage Alliance) Jus Suffragii (Քվեի իրավունք) պաշտոնական պարբերականում 1914-ին (արդեն սկիզբ առած Առաջին համաշխարհային պատերազմի օրերին) տեղ գտավ Լյուսի Թումայանի կոչը՝ «Մանիֆեստ` ուղղված բոլոր երկրների կանանց»։ Նա առաջարկում էր կանանց շաբաթական հանդիպումներ կազմակերպել, որոնք պետք է ընթանային մինչև ապահով խաղաղության հաստատումը. «Պատերազմը տղամարդակերտ է, կինը պետք է չեղարկի այն» (Liddington, 1989, 91)։ Լյուսի Թումայանն առաջարկում էր հանդիպումները սկսել աղոթքով, շարունակել աստծուն և կառավարություններին հորդորով՝ կարճելու անհանդուրժելի չարիքն ու մեղքը և ապավինել իրավարարությանը․ «Մենք դա կանենք որպես մարդկության մայրեր՝ որպես ողջ մարդկային ցեղի քույրեր» (Liddington, 1989, 91)։ 1915-ին Լյուսի Թումայանն իր այս կոչը հղում է Հաագայի կանանց միջազգային կոնֆերանսին՝ այնտեղ ներկայացնելով Հայաստանը.
«Սիրելի քույրեր՝ բոլոր երկրների։ Մինչ մեր հարգարժան զինվորները խիզախորեն գնում են ճակատ, և մինչ մենք տանը անում ենք՝ ինչ կարող ենք վիրավորների և տուժածների համար, դեռևս կա ավելի կարևոր անելիք, որի մասին կարծես ոչ ոք չի մտածում, և ինչը շատ հատուկ ձևով նաև համապատասխանում է կնոջ հանգստացնող և սիրող ազդեցությանը։ Այդ անելիքն է կանխե՛լ մեր սիրելի զինվորների վիրավոր դառնալը։ Եվ այդ անելիքն է աշխատել, այն էլ՝ միջազգայնորեն, ի շահ Եվրոպայում ապագա խաղաղության հաստատման»
(Moynagh, Forestell eds. (2012)։
Ավելի քան մեկ դար առաջ՝ համընդհանուր աղետի օրերին, այս կանայք փորձում էին լսելի դառնալ, և որ կարևոր է` ասելիք ձևակերպել կնոջ դերի ու անելիքի շուրջ, մի դեպքում՝ պատերազմում հաղթանակելու հարցում որոշում կայացնող տղամարդկանց վրա ազդեցության երկրորդային դերով, մյուս դեպքում՝ զուտ կանանց համախմբման միջոցով խաղաղության տարածումը  խթանող ծիսական միջոցառումներով։ Այս տարբերությամբ հանդերձ՝ երկու մոտեցումն էլ ֆեմինիստական առաջին ալիքի գործիչներին բնորոշ պատկերացումներն են կնոջ մասին, որի դերակատարումը մնում է տղամարդկային հասարակության բարեփոխման սահմաններում։ Այս մոտեցումը հետագայում կքննադատվի, կմերժվի, երբեմն կհամալրվի, իսկ երբեմն անգամ կվերարտադրվի այլ սերնդի ֆեմինիստների ու կին գործիչների կողմից։
Կանայք մտածում ու խոսում են պատերազմում կնոջ (ռոմանտիկացված) դերի, բանակում կանանց ներգրավվածության կամ, ընդհակառակը, պատերազմի մերժման, բանակային համակարգի փոփոխման ու խաղաղության համար պայքարի մասին նաև ժամանակակից Հայաստանում՝ հատկապես 1990-ականներին վրա հասած Ղարաբաղյան  հակամարտության բերումով։ Նրանցից ոմանք (հատկապես՝ ծանր պատերազմական թեժացումների շրջանում) փորձել են միավորվել, ձայն բարձրացնել, սահմանել սեփական անելիքը՝ փոխակերպելու իրենց և իրենց հասարակություններին, երկրներին հասած պատմաքաղաքական հիմնախնդիրը՝ հիմնականում գործելով քաղաքացիական ինքնակազմակերպ նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների շրջանակում։
Շատ ավելի հազվադեպ է, սակայն, որ պատերազմի հաղթահարման հարցը օրակարգային է դարձել իշխող վերնախավը ներկայացնող կամ դրան առնչակից կին գործիչների համար։ Այս ճանապարհին խաղաղության հաստատման ջատագով կանայք լուսանցքում հայտնվելու, թշնամական ու ծաղրական վերաբերմունքի, դավաճանի պիտակների և ֆիզիկական հարձակումների արժանանալու վտանգի տակ են հայտնվել մշտապես․ թե՛ 1990-ականներին, թե՛ առավել ևս պատերազմական տարիներին հաջորդած քաղաքական շրջադարձի (1998) հետևանքով, երբ որպես իշխող ճշմարտություն՝ սկսեց տարածում ստանալ ռազմատենչ գաղափարաբանությունը, թե՛ հիմա՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Եթե 1992-ի պատերազմի թեժ օրերին Ադրբեջանի և Հայաստանի կին գործիչները դեռևս կարող էին փոխադարձ այցելություններ իրականացնել, ապա 2000-ականների կեսերից  փոխայցերը գրեթե անհնարին են դառնում և իրականացվում են որևէ երրորդ երկրում:  Այս դրության մասին է հուշում նաև Արզու Աբդուլաևայի՝ 2011 թ․ ցավակցական նամակը Անահիտ Բայանդուրի մահվան առիթով, որում նա պատմում է 1992-ին Անահիտ Բայանդուրի՝ Բաքու կատարած այցի մասին՝ ինքն արդեն անձնապես Երևան ժամանելու հնարավորություն չունենալով․
«Մեր առաջին համատեղ ակցիան պատերազմի թեժ օրերին միմյանց երկրներ այցելությունն էր` Անահիտը` Բաքու, ես` Երևան: Ես հիշում եմ, թե ինչպես 1992 թվականի օգոստոսին, ժամանելով Բաքու իմ հրավերով, նա սկսեց իր ելույթը ադրբեջանական լսարանի առջև: Նա հանգիստ ձայնով ասաց. «Ես եկել եմ, որպեսզի ասեմ` բարև ձեզ»։ Հետո նա բացատրում էր, որ եկել է, որպեսզի ապացուցի, որ մեր ժողովուրդները թշնամիներ չեն, չեն կարող լինել այդպիսին, որ մեզ միմյանց հետ շատ բան է կապում: Դահլիճը լսում էր նրան: Ոմանք հարգանքով և հիացմունքով էին լսում նրան, մյուսները փորձում էին նրա ելույթում սխալներ գտնել, որպեսզի բռնվեն դրանցից` հարձակվելու նպատակով: Բայց նրա հանգիստ և պարզ` «Բարև ձեզը» ոչ մի հնարավորություն չթողեց»[8]:
2000-ականների կեսերից Ադրբեջանի և Հայաստանի վերնախավերի հաստատած՝ ինքնաշխատ մեծացող ռազմատենչության գերիշխանությունը երկու հասարակություններին հեռացրել է միմյանցից, փոխադարձ հրեշացումը կամ անմարդկայնացումը դարձրել սովորական։ Կիսապատերազմական տասնամյակներ տևող դրությունը, 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ավելացրին մարդկային կորուստները՝ թարմացնելով վերքերը։ Այս տարիներ ի վեր ձգվող իրադրությունը Հայաստանում և Ադրբեջանում օտարել է մարդկանց իրենց կենսական խնդրից և դրա լուծումից՝ խաղաղության կերտմանը մաս լինելու գիտակցությունից։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ավելի հրատապ է դարձել, սակայն, մյուս կողմից, է՛լ ավելի է բարդացել կողմերի միջև թշնամանքի հաղթահարման ու խաղաղության հնարավորության մասին խոսակցությունը։ Այսօր խաղաղության պահանջի մասին խոսելն առանձնահատուկ համարձակություն է պահանջում, որին շարունակում են դիմել Հայաստանի խիզախ մարդիկ, այդ թվում՝ կանայք։
«Կանայք հանուն խաղաղության»․ պատերազմից առաջ
Խաղաղության և դրանում կանանց ներգրավվածությանն ուղղված գործունեությանը քիչ թե շատ զանգվածային մեկնարկ տրվեց 2018 Թավշյա հեղափոխությամբ կառավարություն ձևավորած վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավով։
2018-ին Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած շրջադարձը ոչ միայն կոռումպացված վերնախավից, այլև դրա թրծած գաղափարաբանություններից հրաժարվելու հնարավորություններ առաջ բերեց։ Այս իմաստով շրջադարձային և խիզախ քայլ էր Հայաստանի այդ քաղաքական համատեքստում «Կանայք հանուն խաղաղության» արշավ նախաձեռնելու մասին երկրի վարչապետի տիկնոջ հայտարարությունը։ Սա ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դիսկուրսիվ հունը որոշակի փոփոխությունների ենթարկելու և այն դեպի խաղաղության հաստատումն ուղղորդելու միտումների, այլև ընդգծված կերպով կնոջ տեսանկյուն բերելու նախաձեռնություն էր։ Եվ որ շատ առանձնահատուկ էր, այս դիսկուրսը վարվում էր մերձպաշտոնական հարթակից։ Արշավը հետաքրքրության էր արժանի երկու առումով՝ նախ հետհեղափոխական Հայաստանում պաշտոնական անձանց հետ ուղիղ կապի առումով և երկրորդ՝ կնոջ կողմից կանանց ու պատերազմի հարցերի հաստատված ձևակերպումների և պրակտիկաների հարցադրման առումով։
Սա ամենևին չէր նշանակում, որ Հայաստանում ռազմականացման գործընթացները հապաղում էին, կամ բացակայում էր ռազմատենչության դիսկուրսը, սակայն հարկ է ընդգծել, որ պետական մակարդակով՝ վարչապետի, արտգործնախարարի, ԱԺ որոշ պատգամավորների կողմից ևս նոր՝ խաղաղամետ դիսկուրսի հուն էր բացվել։ Հենց այս տեսանկյունից էլ նշանակալի էր վարչապետի տիկնոջ կողմից խաղաղասիրական դիսկուրսի առաջքաշումը: Բացի այդ, հեղափոխությունը նաև նոր առիթ ստեղծեց կանանց դերի բարձրացման ու կարևորման հարցում, ինչն էլ հնարավորություն ու պայմաններ ստեղծեց այս արշավի իրականացման համար։
Արշավի մեկնարկը տրվեց 2018թ․ հուլիսին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում տեղի ունեցած հանդիպման ընթացքում։ Աննա Հակոբյանը մասնակիցներին ծանոթացրեց իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավին, որի նպատակը կանանց խաղաղասիրական կոչերով Հայաստանում և Ադրբեջանում նոր զոհերի կանխումն էր[9]։ «Կանայք հանուն խաղաղության» արշավի ուղերձը հանրայնացվեց ոչ միայն երկրի ներսում, այլև  քննարկման առարկա դարձավ միջազգային տարբեր հարթակներում՝ համաժողովների, քաղաքական գործիչների (դեսպաններ, տարբեր կառույցների ներկայացուցիչներ, կոնգրեսականներ) հետ վարչապետի տիկնոջ հանդիպումների ընթացքում։ Ակտիվությունը սկզբնական շրջանում մեծամասամբ Հայաստանից դուրս էր՝ ԱՄՆ-ում, Ղազախստանում, Գերմանիայում, Չինաստանում: Հանդիպում եղավ նաև Ղարաբաղում՝ առաջնագծում, հայ և ռուս տարբեր կին գործիչների մասնակցությամբ[10]։ Այսկերպ օգտագործելով միջազգային հարթակները` շարժումը ձեռք էր բերում հակամարտության  խաղաղ կարգավորման մտադրությունն ու պատրաստակամությունն առավել մեծ ծավալով ճանաչելի և հասանելի դարձնելու հնարավորություն։ Աննա Հակոբյանն իր խոսքում ևս մշտապես նշում էր, որ կոչով դիմում է բոլոր մայրերին, և իր ցանկությունն է, որ այդ կոչը համաշխարհային բնույթ ստանա, լսելի լինի միջազգային հարթակներից.
«Այս ամենն ի նկատի ունենալով՝ նախաձեռնել եմ «Կանայք հանուն խաղաղության» արշավը, որի նպատակն է միավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի կանանց, որպեսզի մերժեն պատերազմն ու միավորեն իրենց ջանքերը՝ խնայելու մարդկային կյանքեր հակամարտության բոլորի կողմերի համար: Մեր վերջնական նպատակն է ստեղծել կանանց համաշխարհային ցանց  Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև աշխարհի այլ թեժ կետերում խաղաղության հաստատման համար»[11]:
Արշավի միջազգայնացմամբ, մի կողմից՝ նվազում էր Ղարաբաղյան հակամարտության տեղական համատեքստի դերը, սակայն, մյուս կողմից՝ միջազգային դառնալու մասին հայտարարություններով գլոբալ համատեքստի մեջ էր դրվում խաղաղության գաղափարը և Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղությամբ կարգավորելու հրամայականը։
Տարածաշրջանային հակամարտության շուրջ միջազգային հնչեղությամբ արշավի նախաձեռնությունների հաջողված օրինակներ մինչ այս եղել էին, ինչպես օրինակ՝ «Աֆրիկայի առաջին տիկնանց խաղաղության առաքելություն» արշավը, որի հիմքերը դրվել են դեռևս 1995-ին[12], Լիբերիայում կանանց խաղաղաշինական գործունեությունը՝ սկսած 2002-ից[13]։ Հետևաբար, որքան էլ մեր իրականության համար եզակի էր այս արշավի նախաձեռնությունը, այն կարող էր հավակնել կարևոր արդյունքների։
Արշավի միջազգայնացումը, սակայն, չուղեկցվեց տարածաշրջանային ընդլայնմամբ․ ամենից կարևոր կողմի՝ ադրբեջանցի կանանց ներգրավում տեղի չունեցավ։ Հարկ է հաշվի առնել թեմայի զգայունությունը զուգահեռ ծավալվող ռազմականացման քաղաքականության իրադրության պայմաններում, որ բարդացնում էր երկխոսությունը կամ այլ առարկայական, առավել ևս՝ արմատական ռադիկալ քայլերի իրականացումը։ Մասնավորապես արշավի ընթացքին զուգահեռ քաղաքական դաշտի զարգացումները հանգեցրեցին 2020 թ․ հուլիսյան բախման Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծին։ Այս իրադարձությանն ի արձագանք Աննա Հակոբյանը ադրբեջանցի կանանց և մայրերին ռազմական գործողությունները դադարեցնելու և դեպի խաղաղություն շարժվելու կոչով հանդես եկավ՝ մատնանշելով, որ պատերազմին միշտ կա այլընտրանք[14]։
Հեռակա երկխոսության փորձին ադրբեջանական կողմի արձագանքը խնդրահարույց դրսևորումներ էր ստանում։ Ըստ էության հակամարտման դիսկուրսը թափանցեց խաղաղության արշավի շրջանակ դրա մեկնարկից սկսած․
«Սահմանից այն կողմ մտավախություն ունեն, որ ռուս հարգարժան տիկնանց այցը ղարաբաղա-ադրբեջանական սահման հայկական կողմից նշանակում է աջակցել հայկական կողմի դիրքորոշմանը։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավը նպատակ չունի մտնել բովանդակային կարգավորման տիրույթ։ Այն նպատակ ունի պաշտպանել բացառապես ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի երիտասարդ կյանքերը։ Եվ որպեսզի այս հարցում տարընթերցումներ չլինեն, առաջարկում եմ, որ դուք այցելեք նաև շփման գծի հակառակ կողմ և նույն ուղերձը հղեք նաև այնտեղից»[15]։
Այդուհանդերձ, ո՞րն էր «Կանայք հանուն խաղաղության» արշավի ասելիքը, որ պետք է միավորեր տարածաշրջանի՝ Հայաստանի, Ղարաբաղի, Ադրբեջանի, Ռուսաստանի և անգամ այլ երկրների կանանց։ Արշավի առանցքը կազմող երկու կարևոր բաղադրիչները խաղաղության երևույթի մեկնաբանումը և կանանց մասնակցության ու դերի հարցի շուրջ ձևակերպումներն էին։
Արշավի շրջանակներում խաղաղությունը մեկնաբանվում էր`
Հիմնային մակարդակում որպես «բնական» և հասկանալի երևույթ, մարդկային ու սովորական իրավիճակ: Այդուհանդերձ, խաղաղության ինքնըստինքյան հասկանալի լինելու հանգամանքը պատերազմական դրության ժամանակ այն պահելու և դրա մասին խոսելու առանձնահատուկ ջանքեր է պահանջում: Անդրադառնալով պատերազմի սարսափներին, որոնք մարդկությանը հայտնի են՝ Աննա Հակոբյանը շեշտադրում է «ոչ պատերազմական» պայմաններում խաղաղությանը տրվող «պակաս» ուշադրությունը[16]։
Հաջորդ շերտում խաղաղության գաղափարական մեկնաբանումն է։ Սա հղում է մարդկանց՝ խաղաղությունը գիտակցելուն, սեփական մտքերում դրա պատկերացումը ունենալուն։ Կարևորելով խաղաղության շուրջ իրավական փաստաթղթերի, համաձայնագրերի անհրաժեշտությունը՝ Աննա Հակոբյանը դրանցից առաջնային համարում է խաղաղության «գիտակցումը մարդկանց մտքերում ու սրտերում», և այս երկուսի փոխլրացումն է միայն պատկերացնում որպես խաղաղության հնարավոր ճանապարհ[17]։
Խաղաղության դիսկուրսի երրորդ մակարդակում ձևակերպվում է նպատակի և արդյունքի հարցը՝ ի՞նչ է տալիս խաղաղությունը։ Խաղաղությունն առաջընթաց և զարգացում ապահովող դրություն է, որին հասնելու համար մարդիկ պետք է ներդնեն իրենց ջանքը։ Պատերազմի ու կորստի պայմաններում յուրաքանչյուրի ջանքը կարևոր է խաղաղության հասնելու տեսանկյունից, որպես ամենօրյա աշխատանք: Լրացնելով նախորդ մեկանաբանությունները ու ամփոփելով խաղաղության մասին պատկերացումները՝ Աննա Հակոբյանն արշավի դիսկուրսում առանցքային է համարում խաղաղության իրական արդյունքը՝ թղթին գրվածը իրականություն դարձնելու հնարավորությունը, այն խաղաղությունը, որը զարգացման և բարգավաճման պայմաններ է ապահովում[18]։
Անդրադառնալով արշավի առանցքային մյուս հարցին՝ կանանց դերի և մասնակցության մեկնաբանությանը, նկատելի է, որ դրանք բխում են հիմնականում կնոջ ընտանեկան կարգավիճակներից (մայր, ամուսին, քույր)  չեն ընդգծում հանրային դերերի ողջ շրջանակը։ Այսպես, արշավի համատեքստում շրջանառվում էին կնոջ հետևյալ դերերը․
Կինը որպես մայր՝ ուրիշ մայրերի հետ համերաշխ։ Այստեղ քննարկվում է կնոջ՝ մայր լինելու հանգամանքը անկախ ազգությունից ու այլ հատկանիշներից։ Կնոջ, այս պարագայում մոր համար հակամարտության հետևանքով զոհված զինվորի ազգությունն էական չէ։ Որոշում կայացնողների վրա կանանց ազդեցության մասին պնդումներից ելնելով՝ Աննա Հակոբյանը կանանց կոչ էր անում միավորվել ու թույլ չտալ, որ իրենց երեխաներին սպանեն՝ անկախ նրանց ազգությունից[19]։
Կինը՝ որպես որդեկորույս մայր։ Արշավը միտված էր նպաստելուն, որ խաղաղության հաստատման շնորհիվ որդեկորույս մայրեր այլևս չլինեն։ Թվարկելով պատերազմների թողած ազդեցությունները՝ երիտասարդ զինվորների կյանքերի ոչնչացումը, բազմաթիվ ընտանիքների որբացումը և երկու երկրներում սևազգեստ մայրերի շարունակական աճը՝ Աննա Հակոբյանն իր կոչն ու հարցադրումները ուղղում է հենց կանանց․ ովքե՞ր, եթե ոչ կանայք ու մայրերն են, որ ապրում են իրենց երեխաների կորստի հավիտենական վիշտը: Ովքե՞ր, եթե ոչ կանայք ու մայրերը պետք է իրենց ձայնը բարձրացնեն հանուն խաղաղության: Ովքե՞ր, եթե ոչ կանայք ու մայրերը կարող են ազդել որոշում կայացնողների վրա[20]:
Կինը՝ խաղաղության տարածման գործում օգնական և «լուծման ծանր աշխատանքը հաճույքով տղամարդկանց զիջող»։ Այս ձևակերպմամբ կանանց գործորդությունը խաղաղության տարածման ու հաստատման գործընթացում սահմանափակվում է որոշում կայացնողների վրա ազդեցություն ունենալով և հակամարտության ծագման, դրա լուծմանն ուղղված ծանր աշխատանքը հաճույքով տղամարդկանց զիջելով, հորդորելով տղամարդկանց խնայել հայաստանցի և ադրբեջանցի երիտասարդների կյանքերը[21]։
Խաղաղության արշավ առանց բանակի և քաղաքականության քննադատության
Կարևորելով Աննա Հակոբյանի գործունեության ընթացքում նրա հանդիպումներն ու քննարկումները բանակում զոհված զինվորների ծնողների հետ (2016 թ․ ապրիլյան թեժացման հետևանքով զոհվածների, խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների հետ), Ղարաբաղյան երկրորդ պատերազմում  զոհված զինծառայողների մայրերի, կանանց հետ՝ պետք է նշենք, որ այս արշավը շրջանցեց բանակի հաստատուն և համակարգային խնդիրները՝ սպանությունները, ինքնասպանությունները, խոշտանգումները, խտրականությունը, որոնք Ղարաբաղյան երկրորդ պատերացմից հետո էլ օրհասական են։ «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում խաղաղության հարցի և բանակի խնդիրների հարցադրման փոխառնչությունները ձևակերպում չստացան՝ չնայած Աննա Հակոբյանի՝ սահմանամերձ զորամասեր այցելություններին և բանակի հանդեպ նրա ուշադրությանը[22] կամ գուցե հենց այդ ուշադրությամբ պայմանավորված։ Խաղաղության արշավի առաջնորդման տեսանկյունից բանակասիրության նշանն էր Աննա Հակոբյանի զինվորական համազգեստը իր բանակային այցելությունների ժամանակ։ Հագուստն առաջ էր բերում ռազմատենչության լրացուցիչ իմաստային բեռ, որի համատեղումը խաղաղասիրական ջանքերի հետ հարցերի տեղիք էր տալիս։ Բացի այդ, խաղաղության կոչերում կանանց դերի կարևորությանը զուգահեռ, Աննա Հակոբյանի քայլերը միտված էին ռազմական ոլորտում կանանց ներգրավմանը։
«․․․Բոլոր զարգացած երկրները վաղուց արդեն իրենց առաջ խնդիր են դրել մեծացնել կանանց թիվն իրենց պաշտպանական համակարգերում, որովհետև ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ ավելի արդյունավետ են այն զինված ուժերը, որտեղ կանայք ավելի մեծ ներկայություն ունեն։ Բացի դրանից, ըստ միջազգային հետազոտությունների՝ աշխարհն ավելի խաղաղ ու անվտանգ կլինի, եթե կանայք ավելի լուրջ և խորքային դերակատարություն ունենան պաշտպանության և անվտանգության հարցերում և, առավել ևս, հակամարտությունների լուծման և խաղաղության հաստատման գործընթացներում»[23]։
Այս մոտեցումը հաշվի չէր առնում, որ ռազմական ոլորտում կանանց ներգրավման ջատագովությունը է՛լ ավելի է ընդլայնում ռազմականացման շրջանակը։ Ավելին, 2020 թ․ մայիսին Ղարաբաղում ակտիվ գործունեություն ծավալող կանանց հետ հանդիպման ժամանակ Աննա Հակոբյանը խոսեց ռազմական հարձակման ժամանակ կանանց անհրաժեշտ ներգրավման մասին․
«Համոզված եմ և վստահ, որ Արցախի նկատմամբ ռազմական ոտնձգության պարագայում ոչ միայն մեր բանակը, այլև մեր ողջ հանրությունն է կանգնելու նրա պաշտպանության դիրքերում` զինվորական թե քաղաքացիական, տղամարդ թե կին: Ինչպես ես, այնպես էլ բազմաթիվ կանայք, համոզված եմ, պատրաստ են զենք վերցնել իրենց հայրենիքը և երեխաներին պաշտպանելու: Բայց դա ոչ թե հանուն պատերազմի, այլ ապացուցելու համար, որ խաղաղությունն այլընտրանք չունի»[24]։
Կանանց ռազմական ոլորտում ներգրավելու մասին Աննա Հակոբյանի դիրքորոշումները վերաճեցին գործնական քայլերի 2020 թ․ օգոստոսին, երբ «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակում Ղարաբաղում մի խումբ կանայք մասնակցեցին հանուն «խաղաղության» մարտական և կրակային պատրաստության յոթնօրյա դասընթացին[25]։ Սրան հաջորդեց արդեն ՀՀ-ում ՊՆ-ի հետ համատեղ անցկացվելիք կանանց զորավարժությունների մասին հայտարարությունը[26], որի նպատակն էր կանանց ծանոթացնել զինվորական կյանքին, ռազմական հմտություններին։ Հետահայաց կարող ենք պնդել, որ սրանք  «Կանայք հանուն խաղաղության» արշավի փխրունության ազդակներ էին, որոնք կանխորոշում էին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Աննա Հակոբյանի գլխավորությամբ կանանց ջոկատի ձևավորումն ու մասնակցությունը։
Արշավի շրջանակում խաղաղության մեկնաբանման խնդրահարույց ասպեկտներից էր նաև դրա ապաքաղաքականացումը․
«Ես ոչ էլ խոսում եմ քաղաքական խաղաղության մասին: Դրա շուրջ բանակցելը քաղաքական գործիչների և համաշխարհային առաջնորդների գործն է: Բայց քանի դեռ նման բանակցությունների խթանը միայն սեփական ժողովրդի համար խաղաղության հաստատումն է, այլ ոչ թե՝ բոլոր տղամարդկանց ու կանանց համար, քանի դեռ այդ բանակցությունների խթանը խաղաղության հաստատումն է մեր ժամանակների համար, այլ ոչ թե խաղաղության հաստատումը բոլոր ժամանակների համար, նման բանակցություններն իրենց նպատակին չեն ծառայելու»[27]:
Այսպիսով՝ հակամարտության կարգավորման հարցում լրացուցիչ լիազորություններ չվերցնելու, բանակցային գործընթացում ներգրավված լինելու տպավորություն չստեղծելու նպատակով ապաքաղաքականացվում և հաճախ առասպելականացվում էր խաղաղության արժեքը։ Ցանկացած հակամարտություն ինքնին քաղաքական բնույթ ունի, և հարց է առաջանում, թե ինչպե՞ս է հնարավոր դրա խաղաղ կարգավորումը, ինչպե՞ս է հնարավոր խաղաղության կոչը տեղ հասցնել քաղաքական սուբյեկտներին՝ առանց գործընթացը քաղաքականացնելու։ Արշավի իր ելույթներում Աննա Հակոբյանը պնդում էր, որ քաղաքականություն մշակողներն իրենք պետք է լուծեն այդ հարցերը, իսկ կանայք կարող են պարզապես խաղաղության տարածմանը նպաստողի դեր ստանձնել։ Այս մոտեցման մեջ կարող ենք նորից նկատել կանանց՝ խաղաղության հարցում օժանդակող՝ ածանցյալ դերի վերարտադրությունը, որ մեզ ծանոթ է դեռևս նախորդ դարի կին գործիչների տեքստերից։ Մի կողմից՝ խաղաղության գաղափարի ապաքաղաքականացումը կարելի է դիտարկել որպես հակամարտության քաղաքական կարգավորման անհաջողությունների կամ անարդյունավետությունների վկայություն, մյուս կողմից, սակայն, ապաքաղաքականացնելով հարցը, Աննա Հակոբյանը շրջանցում էր խաղաղության և պատերազմի բարդ հարաբերությունների շոշափելի մարտահրավերները՝ արշավն է՛լ ավելի մղելով խորհրդանշական դաշտ։
Արշավի հռչակագրային բնույթը և խորհրդանշականի թակարդը
Արշավի ողջ ընթացքում խաղաղության գործընթացում կանանց դերակատարման մասին տեքստերը  կառուցված էին իբրև կոչեր՝ կենտրոնանալով խաղաղության անհրաժեշտության վրա։ Սա խոսում է արշավի զուտ հռչակագրային  (ոչ գործնական) բնույթի մասին, որը չէր թաքցնում նաև Աննա Հակոբյանը[28]։
Չնայած արշավի մեկնարկն ինքնին նշանակալի քայլ էր, սակայն այն իր հռետորաբանությամբ տևական ժամանակ սահմանափակվում էր տարբեր կարևոր հարթակներից խաղաղության մասին կանանց ուղղված կոչերով՝ չառաջարկելով արշավին միանալու և դրանում իրենց ներդրումն ունենալու որևէ ֆորմալ մեխանիզմ։ Արշավին միանալու մեխանիզմների բացակայության պայմաններում նկատում ենք, որ կանանց որոշ խմբեր արշավին աջակցելու իրենց տարբերակներն էին ընտրում։ Խոսքը արշավի խորհրդանիշ ընկալվող՝ ձուլված փամփուշտներից զարդեր ունենալու մասին է։ Իբրև արշավի առաջին քայլ՝ դրան միացած ռուս կանանց հետ առաջնագիծ այցելության ընթացքում, Աննա Հակոբյանը հայտարարեց․
«․․․ես հավատում եմ, որ մայրերի տիեզերական սիրո առջև կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները։ Օրինակ՝ դրանք կվերածվեն այնպիսի զարդերի, որ ես այս պահին կրում եմ։ Ներկայում իմ կրած զարդերը հալված փամփուշտից են պատրաստված։ Պարզվում է՝ Երևանում կա մի վարպետ, որը զարդեր է պատրաստում հալված փամփուշտներից։ Ես չգիտեի, դրա մասին իմացա վերջերս։ Բայց հենց իմացա, մտածեցի, որ դրանք կդառնան «Կանայք հանուն խաղաղության» արշավի սիմվոլը։ Եվ յուրաքանչյուր կին, որ կմիանա արշավին, կունենա նման զարդ։ Սա նշանակում է, որ որքան շատ կին միանա արշավին, այնքան շատ փամփուշտ կվերանա աշխարհից, կկորցնի իր նախնական նշանակությունը և կդառնա ընդամենը զարդ։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ այդքան շատ կյանք հնարավոր կլինի փրկել։ Սա, իհարկե, սիմվոլիկայի լեզու է, բայց համաձայնեք, որ ռեալությունից հեռու չէ»[29]։
Իրականում փամփուշտե զարդերի վարպետը դրանք պատրաստում էր արդեն իսկ կրակված պարկուճներից։ Արդյունքում արշավի խորհրդանիշ դարձան ռազմական կամ ռազմաուսումնական նպատակներով արդեն օգտագործված՝ կրակված պարկուճներից պատրաստված զարդերը՝ առաջ բերելով խաղաղասիրության և զինամթերքն իբրև զարդ կրելու հակասական հարաբերության հարցը։  Այդուհանդերձ, հայտարարությունն ունեցավ իր ազդեցությունը․ «Կանայք հանուն խաղաղության» արշավի հայտարարված խորհրդանիշը զարդագործն օգտագործեց խաղաղության գաղափարն առևտրայնացնելով և սեփական ձեռնարկն առաջ մղելու նպատակով։  Շատ կանայք՝ Հայաստանից և արտերկրից, ցանկություն ունենալով միանալ արշավին և չունենալով մասնակցության ակտիվության այլընտրանք, դիմում էին զարդագործից խարհդանշական զարդեր գնելու քայլին[30]։
Զուգահեռաբար Աննա Հակոբյանը արշավն ավելի ինստիտուցիոնալ դարձնելու աշխատանքներ էր տանում։ 2020թ․ մայիսին Ղարաբաղ կատարած իր այցի ժամանակ տարբեր ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող տեղացի կանանց հետ հանդիպման ընթացքում նա ներկայացրեց «Կանայք հանուն խաղաղության» արշավը լուսաբանող կայքէջը։ Այն մաս էր կազմում annahakobyan.am պաշտոնական կայքէջի և ավելի կառուցվածքային ու գործնական բնույթ էր հաղորդում արշավին՝ թույլ տալով անհատներին ու կազմակերպություններին առցանց հարթակում միանալ դրան։ Կայքէջն առավել համակարգված ներկայացնում էր արշավի նախապատմությունը, առաքելությունը, արժեքներն ու նպատակները, ինչպես նաև հանրայնացնում «Կանայք հանուն խաղաղության» արշավի հռչակագիրը՝ ավելի հստակ ձևակերպելով և շեշտադրելով կանանց դերը խաղաղության կոչերի առանցքում։ Հարկ է նշել, որ 2020թ․ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, annahakobyan.am պաշտոնական կայքէջում տեսանելի է «Կանայք հանուն խաղաղության» արշավի հղումը, սակայն անհասանելի է առնչվող բաժինը և դրա շրջանակում մշակված խոսքն ու ասելիքը[31]։ Սա ակներև է դարձնում, թե ինչպես պատերազմը հաղթանակեց խաղաղության օրակարգի ձևավորման ու հաստատման գործում կանանց կարևոր ներգրավվածության դեռևս չկայացած նախաձեռնությանը՝ դաշտը թողնելով գերակա՝ ռազմատենչության դիսկուրսներին և դրանք վարող տղամարդկանց։ Սրանով, ըստ էության, ընդհատվեց արշավի գործունեությունը։
Հակամարտության թեժացումը և խաղաղության արշավի սառեցումը
Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ակնհայտ դարձրեց արշավի ապաքաղաքական և խորհրդանշական շերտերի քննադատության արդարացի անհրաժեշտությունը։ Թերևս արշավի շրջանակում վերջին քայլը կարող ենք համարել Աննա Հակոբյանի նամակն ու կոչը՝ ուղղված տարբեր երկրների առաջին տիկնանց՝ պատերազմի առաջին օրերին․
«․․․Հավաստիացնում եմ, որ այս քայլով դուք խաղաղություն կբերեք այս տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին, այդ թվում Ադրբեջանի ժողովրդին, որի անմեղ զավակները՝ այդ երկրի բռնակալ և տեռորիստ իշխանության գործողությունների պատճառով, մեր զավակների հետ միասին զոհվում են այսօր մարտի դաշտում։ Ուզում եմ, որ իմանաս՝ իմ որդին, Աշոտը, հենց այս պահին (հոկտեմբերի 8-ին), երբ նամակ եմ գրում քեզ, իր հասակակիցների հետ միասին զինվորական ավտոբուսով շարժվում է դեպի առջնագիծ: Եվ ուզում եմ՝ իմանաս, որ իմ որդու կյանքը նույնպես դրված է հանուն խաղաղության»[32]։
Եթե արտաքին լսարանին ուղղված այս կոչը շեշտադրում էր խաղաղության համար պայքարը, ապա ներքին լսարանին ուղղված խոսքում նկատում ենք լեզվի ու ձևակերպումների հստակ փոփոխություն՝ կռվելու, հանուն հայրենիքի զոհվելու, պայքարելու կոչը.
«Արցախ գալու ճանապարհին ամուսինս ասաց, որ մեր տղան էլ որպես պահեստազոր պետք է գնա դիրքեր: Ստեփանակերտ գալու ճանապարհին որդուս ասել եմ. «Լավ իմացի, ես քեզ պաշտում եմ, բայց հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան այս աշխարհում չկա»: Սա ասել եմ առաջիկա ամբողջ կյանքի համար: Ոչ մի հանգամանք իմ մեջ որպես մոր, չի կարող այդ խոսքերը փոխել, ո´չ այսօր, ո´չ մի տարի, ո´չ տասը տարի հետո: Ու ես գիտեմ, որ ես միակը չեմ, ոչ թե միակը չեմ, այլ հարյուր-հազարներից մեկն եմ որպես կին և մայր, և դա է մեր հաղթանակը»[33]։
Պատերազմին կանանց ջոկատով մասնակցությանն անդրադառնալիս Աննա Հակոբյանը հարցնում էր, թե եթե կանայք պատրաստ չէին միանալու խաղաղության արշավին, ապա ինչո՞ւ չեն միանում պատերազմին մասնակցելու նրա կոչին՝ է՛լ ավելի ակներև դարձնելով իր մոտեցումների և արշավի բովանդակության խնդրականությունը և ինքնանդրադարձի կարիքը։
Պատերազմը լուսանցքում թողեց «Կանայք հանուն խաղաղության» արշավը և խաղաղության հաստատման գործընթացում կանանց դերակատարման հարցը։
Այսպիսով՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը խաղաղության կոչ անող, խաղաղության գործընթացին այս կամ այն կերպ նպաստող կնոջ դերը փոխարկեպեց կռվող կնոջ դերով[34]։ Կանանց՝ ռազմական ոլորտում ներգրավվածության բարձրացման և անհրաժեշտության դեպքում զենք վերցնելու ու կռվելու ջատագով Աննա Հակոբյանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում քննադատվեց քաղաքացիական հասարակության, քաղաքական տարբեր ուժերի և հանրային լայն շերտերի կողմից։ Քննադատության առանցքը «Էրատո» ջոկատի հիմնումն էր, որ ստվեր նետեց «Կանայք հանուն խաղաղության» արշավի «անկեղծության» վրա։ «Էրատո» կանանց ջոկատի հիմնումը բյուրեղացրեց այն մակերեսային և խնդրական մոտեցումը, որով առաջնորդվում էր Աննա Հակոբյանը հանուն խաղաղության իր պայքարում։
Պատերազմից հետո կրկին ամրապնդվեցին զոհերի կանանց, մայրերին, քույրերին վերագրվող սոցիալական դերերը, ուժգնացան նրանց կորստի ցավը «ճիշտ» վերապրել սովորեցնողների ձայները, ակտիվ հանրային կյանքով ապրելու բարոյական ճնշումները և քննադատությունները։ Քաղաքական շահեր հետապնդող տարբեր խմբեր փորձեցին օգտագործել այս հարցը իրենց քաղաքական կարիերան կառուցելու գործում։ Քննադատելով պատերազմից հետո զինվորների մտերիմների հանդեպ հանրային խտրականությունն ու սահմանափակումները՝ Աննա Հակոբյանը պատերազմում զոհվածների այրիների, մայրերի դերը ձևակերպում էր երկրի հզորացմանը նպաստողի, անարդարությունների դեմ պայքարողի, ուժեղ կնոջ շրջանակում։
Հարկ է նշել, որ համանման դիսկուրսները բնորոշ են հետպատերազմական իրավիճակում գտնվող հասարակություններին․ դրանք ծավալվում են նաև ադրբեջանական հանրային խոսքի տիրույթում։ Բանակում և պատերազմում զոհվածների կանայք, մայրերը սրբացվում են այնքան ժամանակ, քանի դեռ պետությունից չունեն պահանջներ և հաշտ են համատեղ կյանքը շարունակելու պատերազմի հետևանքնով հոգեբանական և ֆիզիկական ծանր վիճակում հայտնված իրենց ամուսինների հետ․
«․․․ Նրանց գովաբանում են միայն այն ժամանակ, երբ նրանք չունեն առարկություններ, ոչինչ չեն պահանջում և համերաշխ են իրենց տրավմաների հետ, այլապես նրանք համարվում են անցանկալի: ․․․ Այս արշավը, բացի այլոց տրավմայի նվաստացման հաշվին մարտիրոսությունը փառաբանելուց, նաև փորձում է զինվորների այրիների վրա դնել ուժեղ, ռազմատենչ և իրենց ցավի հետ հաշտվելու ունակություն ունենալու պատասխանատվություն»[35]։
Մեծ հաշվով, խաղաղության համար [խորհրդանշական] արշավը փոխարինվեց պատերազմի արդյունքում տուժած ընտանիքներին հումանիտար ու սոցիալական աջակցություն տրամադրելու միջոցի։ Արշավի՝ միջազգային հարթակներում ակտիվությունն էլ դարձավ այդ նույն հարթակներից խաղաղության մասին հպանցիկ զրույցների հարթակ և նվազեցրեց խաղաղության օրակարգում կանանց գործորդությունը՝ այդ գործում ակտիվությունը լիովին հանձնելով կառավարությանը․ «Կառավարությունն ամեն բան անում է խաղաղության օրակարգի հաստատման համար[36]»։
Պատերազմից գրեթե երկու տարի անց, վերանայելով «Կանայք հանուն խաղաղության» արշավի սառեցման ընթացքը, կարևոր է շարունակել հարցադրել՝ արդյոք Հայաստանում հանուն խաղաղության արշավները և մասնավորապես կանանց արշավները կարո՞ղ են նոր և առավել արմատական բովանդակությամբ նվաճել հանրային-քաղաքական ասպարեզը և ի՞նչ անելիքներ ու կարիքներ կան այդ ճանապարհին։
Հեղինակ՝ Մարիամ Խալաթյան
Գրականություն
Եսայան, Զ․ (1911). Կինը խաղաղության համար․ Արագած, 36-37․ Նյու Յորք։
Էնլոու, Ս․ (2018)․ Ֆեմինիզմ և միլիտարիզմ (Խաչատրյան, Գ․, Ղազարյան, Ա․` թրգմ․)․ Ավագյան, Շ․ (խմբ․), Ֆեմինիստական տեսությունների ժողովածու (74-95). Հայնրիխ Բյոլ հիմնադրամ:
Պեյլերյան, Մ․ (1914). Դէպի վեր. Իզմիր։
Awodola, B. (2016, October). Peacebuilding in Africa: A Review of the African First Ladies Peace Mission. Conflict Studies Quarterly, Issue 17, 17-31.
Liddington, J․ (1989). The Road to Greenham Common: Feminism and Anti-militarism in Britain Since 1820. Syracuse University Press.
Masitoh, D. (2020). The Success of Women’s Participation in Resolving Conflicts in Liberia. Journal of Governance, Volume 5, Issue 1, 71-90.
Moynagh, M., Forestell, N. (eds.). (2012). Documenting the first wave feminism. Transnational Collaborations and Crosscurrents, Volume 1. University of Toronto Press.
Rowe, V. (2009)․ A History of Armenian Women’s Writing 1880-1922, Cambridge Scholars Press Ltd., London․
[1] 1in․am․ (2011, հունվար 9)․ Արզու Աբդուլաևայի հրաժեշտի նամակը` ի հիշատակ Անահիտ Բայանդուրի․ վերցվել է՝ https://www.1in.am/6272.html։
[2] Այս գործունեության համար Շվեդիայի Ռիկսդագի (խորհրդարանի) կողմից նրանք միասին արժանացել են Ուլոֆ Պալմեի անվան խաղաղության միջազգային մրցանակին։
[3] Ղազարյան Գ․ (2020, Դեկտեմբեր 25). Կանայք պատերազմի ճամփեզրին․ տե՛ս https://ge.boell.org/en/2020/12/25/kanayk-paterazmi-campezrin։
[4] Snip, I. (2020, November 3). Ignoring Women’s Voices in Nagorno-Karabakh War is an Obstacle to Peace. Retrieved from https://www.opendemocracy.net/en/odr/ignoring-womens-voices-nagorno-karabakh-war-obstacle-peace/.
[5] Մարի Բեյլերյանը (արևմտահայ գրությամբ՝ Մարի Պէյլէրեան) ծնվել է Կ․ Պոլսում։ Վաղ երիտասարդ տարիքում եղել է հնչակյան կուսակցության ակտիվ գործիչ, 1895-ի սեպտեմբերի 18-ի «Բաբը Ալիի» խաղաղ ցույցի կազմակերպիչներից էր, որի պատճառով հետպնդվել է և ստիպված է եղել անցել ընդհատակ՝ ապաստանելով Եգիպտոսում։ 1902-1903 թթ․ Կահիրեում հիմնել ու խմբագրել է Արտեմիս ընտանեկան, գրական հանդեսը, որը հնարավորություն էր տալիս կանանց ներգրավվել հանրային ոլորտում։ Այն հետաքրքրություն էր առաջացրել ժամանակի ընթերցող կանանց շրջանում՝ թույլ տալով ներկայացնել կանանց կյանքն ու խնդիրները։ Հանդեսի յուրահատկությունն այն էր, որ հնարավորություն էր տալիս ցանկացած կնոջ՝ լսելի դարձնել իր ձայնը՝ անկախ հրապարակախոսական հմտություններից և փորձից։ Մարի Բեյլերյանն ինքը (ոչ միայն Արտեմիսի էջերում) հեղինակել է կարճ պատմություններ, լրագրողական և հրապարակախոսական տեքստեր՝ հիմնականում կենտրոնանալով հայ կանանց իրավունքների, կրթական, աշխատանքի և բարեգործական հարցերի վրա: Դասավանդել է Կ․ Պոլսի, Զմյուռնիայի, Եվդոկիայի և Ալեքսանդրիայի իգական դպրոցներում (Տե՛ս Rowe, V. (2009)․ A History of Armenian Women’s Writing 1880-1922, Cambridge Scholars Press Ltd., London): 1915-ի ապրիլի 24-ին և հաջորդող շրջանում Օսմանյան կայսրությունում հետապնդված և սպանված հայ մտավորականների շարքում էր Մարի Բեյլերյանը։
[6] Բիլալ Մ․ (2020, հուլիս 16)․ 20-րդ դարի սկզբի հայ ֆեմինիստական միտքը հակառազմատենչության և մարդկանց ինքնապաշտպանության իրավունքի մասին․ [վեբինար]․ Ֆեմ գրադարան․ վերցվել է՝ https://bit.ly/3fjSDOy։
[7] Նույն տեղում։
[8] 1in.am. (2011 hունվար 9). Արզու Աբդուլաևայի հրաժեշտի նամակը` ի հիշատակ Անահիտ Բայանդուրի․ վերցվել է՝ https://www.1in.am/6272.html։
[9] annahakobyan.am. (2018, հուլիս 25)․ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ելույթը Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում․ վերցվել է՝ https://bit.ly/2SlHPXW։
[10] annahakobyan.am․ (2018, հոկտեմբեր 7). Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավին միացած ռուս կանանց հետ այցելել է առաջնագիծ․ վերցվել է՝ http://bit.ly/2Mjt2dH:
[11] annahakobyan.am. (2019, ապրիլ 3). ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և « City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի ելույթը ԱՄՆ Կոնգրեսում․ վերցվել է՝ https://bit.ly/2BjN9ox։
[12] Կանանց ՄԱԿ-ի 4-րդ համաշխարհային համաժողովի ընթացքում (1995, Պեկին) Նիգերիայի առաջին տիկին Մարիամ Սանի Աբաչան, անդրադառնալով Աֆրիկայում կանանց խնդիրներին,  առաջադրում  է ազգային, տարածաշրջանային և գլոբալ խնդիրների կարգավորման գործընթացներում կանանց ներգրավմանն առնչվող գենդերային հավասարության հարցը։ Այս համատեքստում կարևորվում է Աֆրիկայում խաղաղության հարցը, առանց որի, համաձայն Աբաչայի, Աֆրիկայում կանայք չեն կարողանա իրացնել իրենց կարողությունները և բարելավել իրենց կյանքի որակը։ Այս համաժողովում կանանց առնչվող հարցերի բարձրաձայնումը, հետագայում արդեն տարածաշրջանային տարբեր միջոցառումների իրականացումը հիմք հանդիսացան, որպեսզի 1996 թ․ Նիգերիայի, Գամբիայի, Բենինի, Ուգանդայի, Լեսոթոյի և Բուրունդիի առաջին տիկնայք կազմեն «Խաղաղության հռչակագիրը», որը Աֆրիկայի Միասնության կազմակերպությանը ներկայացնելուց հետո սկիզբ դրեց նախաձեռնության ֆորմալ հաստատմանը։ «Աֆրիկայի առաջին տիկնանց խաղաղության առաքելություն» նախաձեռնությունը նպատակ ունի նպաստելու խաղաղության հաստատմանը, վերացնելու պատերազմի հետևանքները, որոնք ծանր են հատկապես կանանց ու երեխաների համար (Awodoloa, 2016)։
«Աֆրիկայի առաջին տիկնանց խաղաղության առաքելություն» արշավը տարիների ընթացքում ունեցել է մեծ ազդեցություն, այժմ էլ այն ակտիվ է։ Արշավի մասին առավել մանրամասն՝  արշավի ֆեսյբուքյան էջում՝  https://bit.ly/2N5WjYJ։
[13] Խաղաղարար-ակտիվիստ Լեյմա Գբովը 2002 թ․ Լիբերիայում հիմնել է «Կանանց խաղաղաշինական ցանցը»։ Խաղաղության համար կանանց զանգվածային շարժումը 1999-2003 թթ․ Լիբերիայի երկրորդ քաղաքացիական պատերազմի արձագանքն էր։   Շարժումը սկսվեց կանանց ոչ մեծ մի խմբից, որը ծիսական և այլ ռադիկալ գործողություններով փորձում էր նվաճել իր մասնակցությունը որոշում կայացնելու գործընթացում։ Գբովիի ղեկավարությամբ շարժմանը հաջողվեց հանդիպել այն ժամանակիվա գործող նախագահ Չարլզ Թեյլորի հետ, հասնել նախագահի հրաժարականին, որի արդյունքում Լիբերիայում ընտրվեց կին նախագահ, ընտրություններին մեծաքանակ թվով կանայք մասնակցություն ունեցան։ Աճեց կանանց գործորդությունը և հաստատվեց երկարատև խաղաղության երկրի ներսում (Masitoh, 2020)։
[14] medialab.am․ (2020, հուլիս 13). Ռազմական գործողությունները դադարեցնելու և դեպի խաղաղություն շարժվելու կոչ․ Աննա Հակոբյան․ վերցվել է՝ https://medialab.am/80652/:
[15] annahakobyan.am․ (2018, հոկտեմբեր 7). Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավին միացած ռուս կանանց հետ այցելել է առաջնագիծ․ վերցվել է՝ http://bit.ly/2Mjt2dH։
[16] Նույն տեղում։
[17] Նույն տեղում։
[18] armtimes.am. (2019, ապրիլ 4). Աննա Հակոբյանի ելույթը «Կարնեգի» հիմնադրամում․ վերցվել է՝ https://armtimes.com/hy/video/6512:
[19] annahakobyan.am (2019, ապրիլ 4)․ Աննա Հակոբյանի ելույթը «Կարնեգի» հիմնադրամում․ վերցվել է՝ https://bit.ly/3hB0fyw։
[20] annahakobyan.am․ (2019, ապրիլ 3)․ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և « City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի ելույթը ԱՄՆ Կոնգրեսում․ վերցվել է՝ https://bit.ly/2BjN9ox։
[21] annahakobyan.am (2020, հոկտեմբեր 7). Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավին միացած ռուս կանանց հետ այցելել է առաջնագի․ վերցվել է՝ https://bit.ly/3hDa1QM։
[22] annahakobyan.am. (2020, նոյեմբեր 28)․ ՀՀ վարչապետի տիկինն այցելել է սահմանամերձ Մովսես գյուղ․ վերցվել է՝ https://bit.ly/2YcKsOW։
[23] annahakobyan.am. (2019, դեկտեմբեր 12)․ ‹‹Դո՛ւք եք, որ օր ու գիշեր ձեր ջանքերը ներդնում եք մեր երկրի սահմաններն ամուր պահելու գործում››․ Աննա Հակոբյանը հանդիպել է ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտներին․ վերցվել է՝ http://bit.ly/2Ts9aaa։
[24] annahakobyan.am. (2020, մայիս 20)․ Աննա Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախում ակտիվ գործունեություն ծավալող կանանց հետ․ ներկայացվել է ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավի պաշտոնական կայքէ․ վերցվել է՝ https://bit.ly/37HFQDl։
[25] epress.am. (2020, սեպտեմբեր)․ Աննա Հակոբյանը և արցախցի կանայք մարտական պատրաստություն անցան հանուն խաղաղության․ վերցվել է՝https://epress.am/2020/09/02/1640-4.html:
[26] Ծրագրի շրջանակում մասնակիցները 45 oր կվերապատրաստվեն զորանոցային պայմաններում՝ ձեռք բերելով զինվորի հմտություններ: Մասնակիցների առօրյան կազմակերպվելու է ԶՈՒ-ում ընդունված ձևաչափով, զորամասի օրվա կարգացուցակով՝ ժամը 6:30-ին վերկաց, մարմնամարզություն, նախաճաշ, դասարանային ու դաշտային պարապմունքներ և այլն: Տե՛ս՝ armtimes.com. (2020, սեպտեմբեր)․ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և ՀՀ ՊՆ աջակցությամբ կանցկացվեն 18-ից 27 տարեկան կանանց զինվորական վարժանքներ․ վերցվել է՝ https://www.armtimes.com/hy/article/196136։
[27] annahakobyan.am․ (2019 ապրիլ 4). Աննա Հակոբյանի ելույթը «Կարնեգի» հիմնադրամում․ վերցվել է՝ https://bit.ly/3hB0fyw։
[28] annahakobyan.am․ (2020, հուլիս 13)․ Աննա Հակոբյան. «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակն է հիշեցնել, որ սահմանի զոհերը ոչ թե վիճակագրություն են, այլ ռեալ կյանքեր են, և մենք իրավունք չունենք պատասխանատվություն չկրել ամեն կյանքի համար»․ վերցվել է՝ https://bit.ly/3ecpIwa։
[29] annahakobyan.am․ (2018, հոկտեմբեր 7). Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավին միացած ռուս կանանց հետ այցելել է առաջնագիծ․ վերցվել է՝ http://bit.ly/2Mjt2dH:
[30] Այս մասին մենք տեղեկացանք նույն վարպետի ֆեյսբուքյան էջից, որտեղ կա «Կանայք հանուն խաղաղության» ֆոտոալբոմ։ Այստեղ ներկայացված են բոլոր այն մարդկանց նկարները, որոնք վարպետից գնել են զարդերը։ Իբրև նկարների նկարագրություն ներկայացված է յուրքանչյուրի մասնագիտությունը, գտնվելու վայրը և տեքստ այն մասին, որ գնելով զարդը՝ նրանք միացել են «Կանայք հանուն խաղաղության» արշավին։ Այդ մարդկանց շարքում են քաղաքական, հանրային գործիչներ, արվեստագետներ, լրագրողներ։ Մանրամասները՝ Hayar Jewelry Artak Tadevosyan. (ա․ա․)․ Facebook. վերցվել է՝ https://bit.ly/2YNHAHn։
[31] Բաժնի անհասանելիության պատճառով որոշ մեջբերումների հղումներ փոխարինվել են այլ մեդիա աղբյուրներում տեղ գտած նյութերով։
[32] a1plus.am. (2020, հոկտեմբեր 21). Իմ ժողովուրդը պարտադրված պատերազմի մեջ է. Աննա Հակոբյանը խնդրանքով դիմել է բոլոր առաջին տիկիններին․ վերցվել է՝ https://a1plus.am/hy/article/382980:
[33] annahakobyan.am. (2020, սեպտեմբեր 30)․ Աննա Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի կին խորհրդարանականների հետ․ վերցվել է՝ https://infocom.am/hy/article/37568
[34] Հոկտեմբերի 26-ին Աննա Հակոբյանը, հետևելով իր ամուսնու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, հայտարարեց, որ ստեղծում է կանանց ջոկատ, որը կմեկնի Ղարաբաղ և կմասնակցի մարտական գործողություններին։ Տասնօրյա մարզումներից և քննությունից հետո ջոկատը մեկնեց դիրքեր՝ մարտական առաջադրանք կատարելու։ Պատերազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարությունից հետո էլ Աննա Հակոբյանը շարունակում էր «Էրատո» կանանց ջոկատի հետ մնալ դիրքերում։
[35] Shahmarzadeh, N․ (2022, April 16)․ The silent victims of war․ Retrieved from https://oc-media.org/opinions/opinion-the-silent-victims-of-war/.
[36] annahakobyan.am (2022, July 7). Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Ներքին Հանդ․ վերցվել է՝ https://bit.ly/3OJI1tW։
Ֆինանսավորումը՝
The post Պատերազմը կնոջ դիտանկյունից․ «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին appeared first on Socioscope.