սոցիոլոգիա Archives - Socioscope

Դիպվածով սոցիոլոգը. ի հիշատակ Փիթեր Բերգերի
Հունիսի 27-ին մահացավ կրոնի սոցիոլոգ, Բոսթոնի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Բերգերը (Peter Berger, 1929-2017)։ Իր հայտնի աշխատանքներից առաջինը «Հրավեր դեպի սոցիոլոգիա. հումանիստական հեռանկար»[1]-ն է (1963), որով արևմուտքում մշակվել են շատ սոցիոլոգների հայացքներ։ Սակայն Բերգերը առավելապես հայտնի է 1966-ին Թոմաս Լուքմանի (Thomas Luckmann) համահեղինակությամբ հրատարակած «Իրականության սոցիալական կառուցակցումը. տրակտատ գիտելիքի սոցիոլոգիայի»[2] գրքով։ Այն սոցիոլոգիական ամենաազդեցիկ գործերից է[3] և մեծ նշանակություն է ունեցել հասարակագիտական մտքում սոցիալական կառուցվածքաբանության հաստատման վրա։ Գիրքը ճեղքում էր իր ժամանակի գերակայող ֆունկցիոնալ-պոզիտիվիստական մոտեցումները և վերաբացում հանրային կյանքի ըմբռնողական հայացքը՝ առաջարկելով առօրյա կյանքը սոցիալական կառուցումով հասկանալու մեթոդը։ «Իրականության սոցիալական կառուցակցումը» ընդգրկվում է սոցիոլոգիայում մասնագիտացողների հիմնական ընթերցանության ցանկերում և շարունակում է արձագանքող ընթերցողներ գտնել մինչ օրս։

Ինքը՝ Բերգերը, գրքի հիսունամյակին նվիրված Նյու Յորքի Նոր դպրոցի  գիտաժողովին նշում է, որ այն միավորում է Էմիլ Դյուրքհեյմի, Մաքս Վեբերի, Ջորջ Միդի, ինչպես նաև Նոր դպրոցում իրենց ուսուցիչ Ալֆրեդ Շյուցի տեսական սկզբունքները։ 1919-ին հիմնված լինելով ընդվզող և առաջադիմական պրոֆեսորների կողմից՝ Նոր դպրոցը 1930-ականներից հատուկ տեղ էր տրամադրել նացիզմի հետևանքով եվրոպական համալսարանները լքած պրոֆեսորների, այդ թվում Շյուցին, ում հետևորդներից հետագայում դարձավ Բերգերը։

1950-ականներին Նյու Յորքի Նոր դպրոցում խտացված քննադատական մտավորականների (հակաֆաշիստ և հակաստալինիստ) և փորձարարական արվեստագետների միջավայրում նացիզմի հետևանքով Ավստրիայից ներգաղթյալ Փիթեր Բերգերը «դիպվածով» դարձավ սոցիոլոգ։ Իր «Դիպվածով սոցիոլոգի արկածները» ինքնակենսագրականում[4] (2011) Բերգերը պատմում է, որ նախապես լյութերական եկեղեցու ծառայող դառնալու ցանկություն ունենալով՝ ամերիկյան հասարակության մասին գիտելիք ձեռքբերելու համար որոշել էր սոցիոլոգիա ուսանել։ Իր առաջին՝ «Բալզակը իբրև սոցոիոլոգ» դասընթացը, որ իրենից ներկայացնում էր գրականության միջոցով 19-րդ դարի ֆրանսիական հասարակության դիտարկում, նրան ծանոթացրեց սոցիոլոգիական աշխարհայացքի հետ և վերափոխեց իր մտադրությունները։ Սակայն կրոնի հետ նրա կապը մնաց կենտրոնական։ Նա արդի կյանքի պայմաններում աշխարհիկացման (սեկուլարիզացիայի) և կրոնի (իբրև առօրյա կյանքի գիտելիքի) երկարամյա հետազոտողներից էր։ Հակադրվելով իր ժամանակ ընդունված աշխարհիկացման  տեսությանը, նախապես որի շրջանակում էր նաև ինքը՝ Բերգերը ներմուծեց իր նոր համոզմունքը, ըստ որի արդիականացումը (մոդերնիզացիան) անհրաժեշտաբար չի հանգում աշխարհիկացման, թեև որոշ հասարակություններ և սոցիալական խմբեր կարող են գալ դրան։

Մեծ հաշվով նա փլուրալիզմի և դեմոկրատիայի նվիրյալ պաշպան էր։ Դրանից ելնելով էր, որ աջակցում էր ժամանակակից կյանքում հավատքի և տարբեր աստվածների գոյությանը, կամ էլ ընդդիմանում էր հակածխախոտային ու հակագիրացման պայքարի ակտիվիստներին՝ մեղադրելով նրանց վերին-միջին խավի կենսակերպը մյուսների, հատկապես՝ ծխող ցածր խավի մարդկանց վրա տարածելու ագրեսիվ ջատագովության մեջ։ Իր հերթին Բերգերը մեղադրվում էր նորպահպանողականության մեջ ոչ միայն իր այս հայացքների համար։ Նա Վեբերի հետևորդ էր և հակամարքսիստ[5] ու, թեև քննադատական դիրքերից էր մոտենում կապիտալիստական հասարակությանը, սակայն դեմոկրատիայի փխրուն հնարավորությունը չէր տեսնում այլ տնտեսակարգի ներքո։

Բերգերը սոցիոլոգիայի երկդիմի ճակատագիրը կրող հեղինակի օրինակ է, ով մի կողմից  ընդլայնում էր իր ժամանակի ընդունված գիտակարգային սահմաններն՝ ըմբռնելու և քննադատելու առկա իրականությունը, մյուս կողմից կիրառում իր տեսամեթոդաբանական ապարատը ի նպաստ և աջակցություն իշխող կարգերի՝ խիստ զգուշավորությամբ մոտենալով սոցիալական փոփոխություններին։

Այժմ, երբ հրաժեշտ ենք տալիս Բերգերին, հնարավորություն ունենք նրա բազմազան  գործունեությունը, ասելիքն ու մտավոր ժառանգությունը բոլոր կողմերից դիտարկելու և իր կենսափորձի ու պատմական ժամանակի մեջ ըմբռնելով վերանայելու։

[1] Բնօրինակի անվանումը՝ Invitation to Sociology: A Humanistic Perspective. հրատարակվել է Նյու Յորքում։

[2] Բնօրինակի անվանումը՝ The Social Construction of Reality: A Treatise in the Sociology of Knowledge. հրատարակվել է Նյու Յորքում։

[3] Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի գնահատմամբ 20-րդ դարի ամենաազդեցիկ սոցիոլոգիական աշխատանքների շարքում 5-րդն է. տե՛ս isa-sociology.org/en/about-isa/history-of-isa/books-of-the-xx-century

[4] Բնօրինակի անվանումը՝ Adventures of an Accidental Sociologist. հրատարակվել է Նյու Յորքում:

[5] 2015-ին կնոջ՝ սոցիոլոգ Բրիջիթ Բերգերի մասին մահախոսականում Փիթեր Բերգերը հակիրճ ներկայացնում է իրենց երկուսի քաղաքական հայացքները, և թե ինչպես են 1960-ականների ձախական շարժումներից հետ քաշվել՝ դրանք նմանեցնելով իրենց վերապրած նացիզմին և տոտալիտարիզմին. տե՛ս the-american-interest.com/2015/06/17/an-obituary

Աննա Ժամակոչյան

The post Դիպվածով սոցիոլոգը. ի հիշատակ Փիթեր Բերգերի appeared first on Socioscope.

Brexit-ը, Թրամփն ու սոցիոլոգիան
ԵՄ-ից դուրս գալու բրիտանական որոշումը փորձ է արվում ներկայացնել նաև իբրև հասարակագիտության կոլապս. այսինքն որ սոցիոլոգիան չի կարողանում հասկանալ գործընթացները ու բացատրել, թե ինչ է տեղի ունենում: Մտքեր են հնչում նաև, որ քվեարկության արդյունքները բողոք են ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ փորձագիտական շրջանակների հանդեպ, էսպես կոչված փորձագետների, որոնց վերլուծությունները կտրված են հանրությունից և կոչված են սպասարկել վերնախավերի շահերը՝ ամրապնդելով ու լեգիտիմացնելով այդ շահերի իրացման հիմքերը: Սոցիոլոգիայի բացատրական ներուժի ամլությունը Թրամփի, միգրացիայի, ազգայնականության, ծայրահեղականության և պոպուլիզմի աճի պայմաններում իրականում ստիպում է ևս մեկ անգամ անդրադառնալ այն հարցին, թե ինչ ենք հասկանում այդ սոցիոլոգիան ասելով, ուստիև ինչ կարող ենք ակնկալել դրանից: Ակնհայտ է, որ սոցիոլոգիան, լինելով քաղաքական և տնտեսական կառավարման կառույցներին սերտորեն ինտեգրված խորհրդատվական ինստիտուտ, տվյալ դեպքում ոչ այնքան իրականացնում է հասարակագիտական գործառույթ, որքան զսպում և խոչնդոտում հենց այդ հասարակագիտությունը: Իսկ ո՞վ է ասել, որ սոցիոլոգիան Հռոմի պապի պես պետք է իջնի ինքնաթիռից, ծիրան համտեսի ու արտաբերի ցեղասպանություն բառը՝ ի հեճուկս բոլորի: Սոցիոլոգիայում՝ ինչպես ամենուր. իշխանություն՝ ի դեմս գիտական հեղինակությունը և այն ստանալու ուղիները սեփականաշնորհած ցանցերի, կառույցների, մարդկանց և մարգինալացված անհատներ ու խմբեր, որոնք գործում են գիտական հեղինակությունը զավթածների կողմից  իրենց տրված կեղծ գիտնականի, անհաջողակի և էլի չգիտեմինիչի պիտակը վզին:

Զարմանալի չի, որ այս ուղեգծում կարելի է կարդալ նաև հեղինակավոր համալսարանների և ինստիտուտների պրոֆեսորների հայտարարություններն այն մասին, որ տեղի ունեցածը դեմոկրատիայի իրագործման անհեթեթ հետևանքն է: Այս տրամաբանությունը հիմնված է այն փաստարկի վրա, թե չտեղեկացված մեծամասնությանը համազգային կարևորության հարցերի վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն տալը ի սկզբանե սխալ մեխանիզմ է, որը այնուամենայնիվ դրվել է պետության գոյության ընթացակարգերի շարքում, իբրև տեսական մի հնարավորություն, որ երբևէ չպետք է իրագործվի, քանի որ ճիշտ պահին միշտ վրա են հասնում փորձագետներն ու քաղաքական գործիչները, որոնք բացատրում են, թե ինչն ինչոց է և ուղղություն ցույց տալիս մոլորված ընտրողների հոտին: Գաղափարախոսական ու քաղաքական այս առաջնորդությունը առաջինների ձայնին տալիս է ավելի մեծ կշիռ, քան այն բոլորի իրավահավասար քվեն, որը կարծես թե ժամանակակից հասարակությունների հիմնաքարային սկզբունքն է: Քանի դեռ այդ առաջնորդությունը գործում է և մանիպուլացված ընտրողները քվեարկում են փորձագիտական ցուցումով, մեխանիզմն անվնաս է՝ կատարելով ընդամենը փոքրամասնության կարծիքի մեծամասնական շղարշի իր դերը: Այն պահին, երբ այդ մեխանիզմը փոքրամասնական շրջանակի տրամաբանությունից դուրս որոշում է կայացնում, դառնում է խիստ վտանգավոր: Փոխենք դեմոկրատական սխալ այդ մոտեցումները: Մեր ձայները հավասար չեն: Առավել տեղեկացված, գիտակից մարդիկ պետք է ավելի մեծ կշիռ ունենան: Եվ առաջին հերթին հենց չտեղեկացվածների բարօրության համար: Դեժավյու: Օրուել: Անասնաֆերմա: Բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշ կենդանիներ ավելի հավասար են, քան մյուսները:

Եվ այնուամենայնիվ, սոցիոլոգիան կոլապսում է գուցե բացի այս ամենից նաև նրա համար, որովհետև դանդաղ է: Իսկ քանակական արագությունը որակական խոտանով զուգորդած հետազոտությունների հիման վրա մեռելածին վերլուծությունները որքան սիրուն են, նույնքան էլ հեռու էն իրականությունից, որը կոչված են բացատրել:

Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան

The post Brexit-ը, Թրամփն ու սոցիոլոգիան appeared first on Socioscope.

Սոցիոսկոպ ՀԿ. քաղաքացիական ակտիվության մեթոդական հետազոտություն
Հանդիպում Ժաննա Անդրեասյանի, Աննա Ժամակոչյանի, Արփի Մանուսյանի և Անահիտ Հարությունյանի՝ «Սոցիոսկոպ» հաս. կազմակերպության անդամների հետ, որը համախմբում է երիտասարդ հետազոտողների սոցիալական գիտությունների ոլորտում, որոնք մտահոգ են (ցանկանում են) զարգացնել տեղական սոցիոլոգիան և ձևավորել անկախ մի բևեռ, որը կլինի բաց միջազգային հետազոտությունների առջև, բայց միևնույն ժամանակ ուշադիր հայկական առանձնահատկությունների հանդեպ։

ՆԱՄ: Կարո՞ղ եք ներկայացնել «Սոցիոսկոպ» ՀԿ-ն:

Սոց: Այն հիմնադրվել է 2008–ին մի քանի համալսարանական ընկերների կողմից՝ սոցիալական գիտությունների ոլորտում հետազոտական, կրթական և խորհրդատվական աշխատանքներ համակարգելու համար: Սոցիոսկոպն ունի երկու հիմնական նպատակ: Մի կողմից, զարգացնել տեղական սոցիոլագիան, որն իր ներդրումը կունենա սոցիալական գործորդների՝ իրենց գործողությունների իմաստն ու խնդիրները գիտակցելու գործում: Մյուս կողմից, մենք ցանկանում ենք ձևավորել անկախ գիտական բևեռ，որը՝ լինելով բաց միջազգային հետազոտությունների առջև, միևնույն ժամանակ ուշադիր է հայկական առանձնահատկությունների նկատմամբ։ Առաջին հերթին մենք աշխատում ենք քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ մարդու իրավունքների, սպառողների և շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող ընկերակցությունների հետ:

ՆԱՄ: Որո՞նք են ձեր նախաձեռնությունները:

Սոց: Մինչև հիմա մենք գործել ենք երկու հիմնական ուղղություններով: Նախևառաջ հայկական քաղաքացիական տարբեր շարժումների ուսումնասիրությունն է՝ էկոլոգիական շարժման վերաբերյալ զեկույցի և մեդիա դաշտում մարդու իրավունքների պաշտպանների ներկայացման վերլուծության միջոցով: Նախաձեռնել ենք նաև դատական և իրավապահ մարմինների կամակայությունների վերաբերյալ հետազոտություն, ինչպես նաև գործընկեր ենք «Փինք» կազմակերպության հետ մի նախագծի մեջ, որն ուսումնասիրում է արտագաղթի սոցիալական, տնտեսական ու մշակութային հետևանքները հայ հասարակության վրա: Մյուս ուղղությունը քաղաքացիների և քաղացիական իրավունքների ակտիվիստների կրթությունն է տեսական գործիքներ տրամադրող դասընթացների միջոցով, որոնք թույլ են տալիս ավելի լավ մտածել իրենց հանձառության քաղաքական և սոցիալական ասպեկտները:

ՆԱՄ: Ի՞նչ մակարդակում է գտնվում սոցիոլոգիան Հայաստանում:

Սոց: Սա քիչ զարգացած, բայց ձևավորման փուլում գտնվող ոլորտ է: Մասնագիտությունը դրական նկարագիր չունի։ Այն，ընդ որում， լայնորեն ֆեմինիզացված է, մի բան, որ կապված է ցածր վարձատրվող գործի համբավ ունենալու հետ՝ հայ հասարակության մեջ գերիշխող «մասկուլիային» կանոնների տեսակետից: Կոմունիստների ժամանակ գիտական սոցիոլոգիան որակավորվում է որպես «բուրժուական գիտություն»: Հետևաբար, մեզ խիստ պակասում են տեսական գործիքները և հետազոտական մեթոդները, որոնք ձևավորվել են Արևմուտքում, և երիտասարդ հետազոտողների շրջանում կա ձգտում դրանք ձեռք բերել ակադեմիական շրջանակներից դուրս: Այնուամենայնիվ, մենք նախևառաջ հայկական իրականությանը հարմարեցված կոնցեպտուալ հատուկ գործիքների կարիքն ունենք: Մենք առանձնահատուկ դժվարությունների առաջ ենք կանգնած: Վերցնենք կոռուպցիան. հանրային մշակույթի պատճառով՝ մարդիկ կամայականությանը որպես կամայականություն չեն դիտարկում, նրանք այդ երևույթները նորմալ են համարում, այսինքն՝ լեգիտիմ: Շատերն են տեղյակ պետական ծառայողների շրջանում տիրող կոռուպցիայի մասին, բայց կույր են իրենց իսկ վերաբերող դեպքի նկատմամբ. երբ իրենք են ենթարկվում դրան, նրանք այդ երևույթները տեսնում են որպես բարի կամքի, բարության դրսևորում: Անհրաժեշտ է քաղաքացիական պայքարի ակտիվիստներին գնահատել տալ այս դժվարությունը, որպեսզի նրանք գտնեն այն հաղթահարելու ելքեր: Մենք հաճելիորեն արձանագրում ենք բնակչության ավելի ու ավելի լայն հատվածների՝ որոշակիորեն գիտակից դառնալը: Վտանգավոր է նաև տարբեր սոցիո-պատմական կոնտեքստներում մշակված պատրաստի կոնցեպտներ կամ մոդելներ ներմուծելը: Մտավոր գաղութացման վտանգը մեծ է. Էլեկտրիկ Երևան շարժումը սկզբի համար: Ինչպե՞ս վերլուծության միջոցով ապացուցել, որ «Մայդան երկուս» որակավորումը սխալ է, և առաջարկել այլընտրանքային մեկնաբանության մի սխեմա: Դրա համար, պետք է զարգացնել կատեգորիաներ ու սեփական ընթերցման ցանց:

ՆԱՄ: Ո՞րն է Էլեկտրիկ Երևան շարժման ձեր վերլուծությունը:

Սոց: Անշուշտ, Բաղրամյան պողոտայի գրավումը չհասավ նրան, որ առաջ գա սոցիալական խնդիրներին նվիրված հասարակական դաշտ՝ հիմնվելով առաջնային կարևորության նպատակի վրա: Մենք մնացինք սովորական դարձած պրակտիկայի շրջանակներում. ինքնահռչակ առաջնորդների հետևում դիրքավորված ինքնաբուխ մի շարժում: Միանշանակորեն պակասում է ներքին ինքնակազմակերպման կարողությունը: Բայց միևնույն ժամանակ, նկատվել են շատ դրական զարգացումներ: Համեմատած նախորդ շարժումների՝ մենք արձանագրել ենք լայն բազմազանություն ցուցարարների միջև, երիտասարդությունը, մասնավորապես կանայք, զգալիորեն էին ներգրավվել: Մարդիկ դիմակայեցին բռնություններին և իշխանության սպառնալիքներին, նրանք վերադարձել էին նույն վայրը սկզբնական ճնշումներից հետո, նրանք հաղթահարեցին իրենց վախը: Ցույցը տևական էր. 10 օրվա ընթացքում քաղաքի կենտրոնական, ստրատեգիական պողոտան խցանված էր: Ի վերջո, հարկավոր է ընդգծել քաղաքացիական բաղադրիչը. շարժումը խուսափեց քաղաքականացվելուց: Պահանջները սոցիալական էին, և քաղաքական իշխանությունը չենթարկվեց վիճարկման: Կնկատեք նաև, որ քաղաքական կուսակցությունները իրենց հեռավորության վրա պահեցին: Ընդդիմադիր կառույցները ամեն դեպքում սոցիալական խնդիրները իրենց առաջնահերթություններում չեն ընդգրկում:

ՆԱՄ: Ի՞նչ եզրակացություններ եք անում այս շարժումից:

Սոց: Երիտասարդները խաղաղ և արդյունավետ շարժման փորձ ձեռք բերեցին. նրանք հասան համեստ, բայց իրական արդյունքի, իշխանությունը մասնակիորեն նահանջեց։ Վերջինս նույնպես դաս քաղեց այս շարժումից։ Մենք տեսանք փոխզիջումների մի մշակույթի, բռնության կիրառման զսպում։ Փոքր առ փոքր մենք զգացինք որոշակի առաջխաղացում օրինապահ մարմինների վարքագծում։ Այս շարունակական քաղաքացիական շարժումների ազդեցության տակ նրանք ավելի խոհեմաբար են գործում և, ավելին, մտահոգ են իրենց միջամտությունները հանրայնորեն արդարացնելու խնդրում։ Այս շարժման մեջ իշխանության հետ կապված տնտեսական գործորդները հստակորեն մերժման ենթարկվեցին, ընդունվեց հետաքննություն անցկացնելու սկզբունքը, այդ գործունեությունների նկատմամբ հանրային վերահսկողության պայմանները այսուհետ հնարավոր են՝ չնայած այն ամբողջ անորոշությանը, որը տիրում է այս գործընթացի՝ հատկապես քաղաքական ապագայի նկատմամբ։ Առաջին անգամ քաղաքացիների ձայնը հաջողությամբ լսելի դարձավ պետական և ոչ տեղական մակարդակի վրա։ Իշխանությունը հստակորեն և բացեիբաց նահանջեց, այն դեպքում, երբ մինչ այդ նրանք դա անում էին առանց նշմարվելու՝ ներկայացնելով ոչ հստակ բացատրություններ։

ՆԱՄ։ Ինչպե՞ս եք վերաբերվում տվյալ պահին քննարկվող սահմանադրական բարեփոխումներին։

Սոց։ Սոցիոլոգները դրանով շատ քիչ են զբաղվում, քաղաքական գործիչները գրավում են դաշտը։ Մեզ թվում է՝ խորհրդարանական համակարգի անցնելը մի կողմ՝ պետք է ուսումնասիրել տարածաշրջանային մեծ տարբերությունները ՝ գնահատելու համար ապակենտրոնացման և տարածաշրջանային ինքնավարության ծրագիրը, որը ուղեկցում է սահմանադրական բարեփոխումները. ցանկալի՞ է արդյոք գնալ այս ճանապարհով, թե՞ վտանգ կառաջանա ավելի սրել արդեն իսկ գոյություն ունեցող անհավասարությունները տարածաշրջաննեի միջև։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային մասնատումը պետք է վերանայվի՝ ուշադրություն դարձնելով ստեղծված միավորների աշխարհագրական միատարրությանը, ագլոմերացիաների և նրանց շրջակայքի միջև ամուր կապերի կարևորությանը , քանի որ ներկայիս տարածքային բաժանումները տեղական իրողությունների հետ հաշվի չեն նստում։ Մենք այս հարցի շուրջ միավորել ենք որոշ տարրեր, բայց նաև անհրաժեշտ է, որ հանրային իշխանությունները լինեն հայցվորները և մեզ միջոցներ տրամադրեն՝ այս ուսումնասիրությունը անցկացնելու համար։

ՆԱՄ։ Ինչպե՞ս եք դուք մոտենում Սփյուռքի հետ հարաբերություններին։

Սոց։ Շատ բան կա անելու այս ոլորտում, որը վերաբերում է Հայաստանից արտագաղթած հայերին, հայաստանցի հայերի և սփյուռքահայերի միջև հարաբերություններին։ Գերիշխում է անտեղյակությունը։ Սփյուռքի կառուցվածքը, նրա աշխարհագրական, մշակութային, սոցիալական, տնտեսական բազմազանությունը պետք է ուսումնասիրվի, որպեսզի, առաջին հերթին, տարբեր համայնքների միջև փոխըմբռնումը հնարավոր դառնա և հարթվեն անհամաձայնությունները և թյուրիմացությունները։ Կարծրատիպերը բացահայտելը թույլ է տալիս իրար ավելի լավ հասկանալ և ճանաչել։ Այս առումով սիրիահայերին ապաստան տալը մարտահրավեր է. նրանք ժամանում են իրենց ցավոտ պատմությամբ, իրենց մշակույթով, իրենց լեզվով՝ արևմտահայերենով, և ինտեգրման խնդիրներով, որոնց առաջ նրանք կանգնում են։ Ահա և հետաքրքրության արժանի թեմա մեզ համար, քանի որ այն մեզ ստիպում է առօրյայում իրապես շփվել սփյուռքահայերի հետ և բախվել մեր իրականությանը այնպիսին, ինչպիսին այն տեսնում են ուրիշները։

ՆԱՄ։ Որո՞նք են ձեր անմիջական առաջնահերթությունները։

Սոց։ Պատրաստվում ենք բացել մեր ինտերնետ կայքը՝ հետագայում նաև ստեղծելով հանդես։ Պետք է նաև շարունակենք սոցիոլոգիական հում նյութ հավաքել տարբեր կառույցների համար, որոնց հետ համագործակցում ենք։ Կարևոր է ամենից առաջ միավորվել և ջանքերը համակարգել ավելի արդյունավետ լինելու համար։ Մենք չենք կարող բավարարվել առանձին նախաձեռնություններով, առավել քան երբևէ մեր առաջնահերթ նպատակն է ստեղծել մասնագետների մի լայն ցանց, որը ներգրավված կլինի մարդաբանական և սոցիալական հետազոտությունների մեջ։

Զրույցը վարեց Ժիրայր Մալխասյանը

Ֆրանսերենից թարգմանեց Զառա Ալավերդյանը

Խմբագիր՝ Նազարեթ Կարոյան

The post Սոցիոսկոպ ՀԿ. քաղաքացիական ակտիվության մեթոդական հետազոտություն appeared first on Socioscope.

Ժաննա Անդրեասյան. «Հեղափոխության սոցիոլոգիա»
Կան երկրներ, որոնք սովոր ենք համարել մեզ նման, օրինակ` հետխորհրդային կամ տարածաշրջանային երկրները: Բայց շատ ավելի կարևոր է համադրելիություն տեսնել այն երկրների հետ, որոնք մեզ այդդպիսին չեն էլ թվում: Օրինակ` Իսլանդիան: Իսլանդիայում վերջին տարիներին տեղի ունեցան իրադարձություններ, որոնք գրեթե չլուսաբանվեցին համաշխարհային մամուլում` ի տարբերություն զուգահեռ ընթացող արաբական գարնան ու գունավոր հեղափոխությունների, չնայած Իսլանդիայի հեղափոխությունը համակարգային առումով շատ ավելի հեղափոխական էր: Երկիրը ահռելի արտաքին պարտք ուներ` 900 տոկոս ՀՆԱ-ի նկատմամբ մասնավոր բանկերի գործունեության շնորհիվ: Միջազգային կառույցները պարտադրում էին Իսլանդիային վճարել այդ պարտքը, կառավարությունը որոշում ընդունեց, որ Իսլանդիայի ամբողջ բնակչությունը 15 տարի շարունակ պիտի վճարի այդ պարտքը: Հասարակությունը դեմ քվեարկեց պարտքը վճարելու այս նախաձեռնությանը: Որոշեցին իրավիճակը սկզբունքորեն փոխելու համար փոխել սահմանադրությունը: Ամբողջ երկրով գրեցին սահմանադրությունը` սոցցանցերով, սմս-ներով, բոլոր հնարավոր միջոցներով: Սահմանադրության մեջ հատուկ գլուխ ունեն, որն ամրագրում է պետության պարտավորությունը` իր քաղաքացիներին հավաստի ինֆորմացիա տրամադրելու վերաբերյալ: Իսկ սահմանադրությունը սկսվում է այսպիսի բառերով. մենք ուզում ենք ստեղծել արդար հասարակություն, որտեղ ամեն մարդ կունենա հավասար տեղ սեղանի շուրջ: Իսլանդացիներն ասում են` ձեզ կարող է տարօրինակ թվալ մեր սահմանադրությունը, բայց դա այն ձևն է, որով մենք ապրում ենք ու մեզ համար կարևորը դա է:

The post Ժաննա Անդրեասյան. «Հեղափոխության սոցիոլոգիա» appeared first on Socioscope.