քաղաքական Archives - Socioscope

Դեղին բաճկոնները կամ շնչակտուր նեոլիբերալ պետությունը
Արդեն երկար ժամանակ է, ինչ բազմաթիվ ձայներ ահազանգում են հետևյալ փաստը. կապիտալիզմն իր նեոլիբերալ տարբերակով առաջ է բերում անհավասարությունների սարսափելի աճ, որն այս պահին հասնում է սոցիալական խզման կետին և ժողովրդավարական օտարման զգացում է առաջացնում՝ կործանելով ներկայացուցչական ինստիտուտների հանդեպ վստահությունը։

Դեղին բաճկոնները երևան հանեցին խզման երկակիությունը. շատ մարդիկ, գուցե մեծամասնությունը, այսօր պարզապես չի կարող ապրել այս տնտեսական համակարգում:

Վարձու աշխատողներն ու միջին դասի պաշտոնյաները, ծառայողները և աղքատ աշխատավորները, միայնակ ծնողների կամ «խառնածին» ընտանիքները բավարար չեն վաստակում՝ վարձավճարները կամ դրամական փոխառությունները տալու, իրենց և իրենց երեխաների առօրյան ապահովելու, ուղղակի և անուղակի հարկերը վճարելու համար:

Համաձայն գերմանացի սոցիոլոգ Կլաուս Օֆֆի մի դասական վերլուծության (Herausforderungen der Demokratie : zur Integrations – und Leistungsfähigket politischer Institutionen, Campus Verlag, 2003)՝ զարգացած կապիտալիզմի շրջանակներում պետությունը ուն(եր)ի երկակի գործառույթ. մի կողմից՝ այն ծառայում է իշխողների շահերին՝ պահպանելով կարգը և աշխատուժի տրամադրումը, բայց մյուս կողմից այն փոխհատուցում է անհավասարությունների դիմաց և վերաբաշխում արտադրված հարստությունն այնպես, որ կայուն կենսապայմաններ ստեղծի աշխատավորների, ծառայողների և մյուսների համար:

Քեյնսական փոխզիջման կամ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «սոցիալ-դեմոկրատական տասնամյակների» այս հավասարակշռությունը խախտվեց  նեոլիբերալիզմի տասնամյակներով: «Պետության կառավարչացումը» («gouvernementalisation de l’Etat»), որ վերլուծել է Ֆուկոն նեոլիբերալիզմի շուրջ իր դասընթացներում, այնքան զգալիորեն է ծառայել մասնավոր շահին, խոշոր արդյունաբերական ընկերություններին, ֆինանսիստներին, բանկիրներին և ամենահարուստ մարդկանց՝ ի վնաս սոցիալական ծառայությունների, ծայրահեղ աղքատների և միջին խավի, որ բնակչության գնալով ավելի մեծ մասն աղքատանում է, սոցիալական նպաստները և գնողունակությունը նվազում են, և հարկային բաժիններն ավելանում:

Իշխանության վերայուրացումը ժողովրդի կողմից

Նախքան դեղին բաճկոնները, ըստ էության, Մակրոնն ինքն էր, որ ցույց տվեց այս՝ նրան որպես բումերանգ վերադարձած «հակադրությունը». «Հարստության հարկի»[2] (մասնակի) վերացումը, կապիտալից ստացված եկամուտների և բոնուսների հարկի թեթևացումը, ձեռնարկություններին տրվող անպայմանական դրամանպաստները, «միաժամանակ» նվազող «Անհատական կացարանային օժանդակությունը»[3], սոցիալական կացարանային օժանդակությունը և սոցիալական ծախսերը, որ ներկայացվում են իբրև «խելահեղ ծախսեր»։

Նրա քարոզարշավի «միաժամանակ»-ը ավելի շուտ իր ծրագրի լիբերալ ոգևորությունը ձախ ճկումներով հավասարակշռելու մտահոգություն առաջացրեց, բայց գործնականում տեղ բացեց կառավարության տնտեսական և սոցիալական գործարքները ծայրահեղ լիբերալ աջականներին հանձնելուն, անհավասարությունների դեմ պայքարը թողնելուն՝ բացառությամբ ծերության նվազագույն թոշակի բարձրացումը ու «Առաջնահերթ կրթության գոտու»[4] դասարանները կիսելը: Մնում է միայն ընդունել գործող նեոլիբերալ բարեփոխումների օրակարգը, ինչպես օրինակ աշխատանքային օրենսգիրքը, որ կարողացավ մասամբ արդարացիորեն բարձրաձայնել «ավտորիտար լիբերալիզմի» մասին։

Դե՜հ ոչ, սա այլևս չի գործում, արդեն բավական է։ Ինչպես կրկին նշում է Կլաուս Օֆֆը, քանի որ կառավարությունները, ընկնելով կանխորոշված օրակարգի հետևից (պարտքի հատուցում, 3%-ից ավելի պակասորդի արգելք, աշխատավորների պաշտպանության կրճատում հանուն մրցակցության, պետության ծախսերի կրճատում, խստացում…), կորցրել են տնտեսական քաղաքականության նկատմամբ վերահսկողությունը, քաղաքացիները կորցրել են վստահությունը կառավարության քաղաքականությունների հանդեպ ժողովրդավարական վերահսկողության արժանահավատության գաղափարի նկատմամբ։

Եթե նեոլիբերալիզմը ծնվել է «բարեկեցիկ պետության ճգնաժամից», ինչպես ինքն է իրեն ախտորոշել, այն կարող է մեռնել «նեոլիբերալ պետության ճգնաժամից», երբ դադարի արտադրել այն, ինչից ցանկանում էին խուսափել նրա՝ 1930-ականների առաջին տեսաբանները (գերմանացի «օրդոլիբերալները»[5]). աղքատ աշխատավորների, միջին խավի և գործազուրկների դուրսմղում, որոնք, այլևս «չգտնելով իրենց», երես կթեքեն լիբերալ ժողովրդավարությունից և կգայթակղվեն մշտապես բացահայտ զանազան տարբերակներով՝  սոցիալական շարժում ապստամբական շեշտադրումներով, «հակաքաղաքական» անարխիզմ, ֆաշիզմ (այժմ կերպարանափոխված), «աջական պոպուլիզմ» կամ կոմունիզմի տարատեսակներ (որ այսօր ավելի շուտ լիբերալիստական են):

Հատելով հակադիր հոսանքները՝ այս անառաջնորդ շարժման առավելություններն ունեն թերություններ. պահանջների ցրվածություն, քաղաքական հորիզոնի անորոշություն, երբեմն մտահոգիչ ատելություն դեպի ներկայացուցչականությունն ու ներկայացուցիչները:

Բայց դեղին բաճկոններն ուրվագծում են այլ խոստումնալից ուղիներ. սոցիալ-դեմոկրատիայի պահանջ, իշխանության վերայուրացումը ժողովրդի կողմից առավել ուղիղ ժողովրդավարության եղանակով՝ քաղաքացիների համաժողով (Սենատի փոխարեն), ժողովրդական նախաձեռնության հանրաքվե՝ տնտեսական և սոցիալական քաղաքականության փոփոխություն՝ ի նպաստ նվազ բարեկեցիկների և միջին խավի:

Պետության ղեկավարի տված երկչոտ արձագանքը ճշգրիտ պահանջներին ամբողջությամբ բաց է թողնում ժողովրդավարական վերահաստատման և ավելի արդար տնտեսական համակարգի հիմնադրման այս նախագիծը:

*Հոդվածն առաջին անգամ թարգմանվում է հայերեն ըստ Les gilets jaunes, ou l’Etat néolibéral à bout de souffle. 18.12.2018 դրությամբ հասանելի է՝ https://www.liberation.fr/debats/2018/12/14/les-gilets-jaunes-ou-l-etat-neoliberal-a-bout-de-souffle_1697846։

Հեղինակ՝ Ժան-Կլոդ Մոնո[1]

Ֆրանսերենից հայերեն թարգմանեց Արփի Մանուսյանը

Խմբագրեց Նազարեթ Կարոյանը

[1]Ժան-Կլոդ Մոնոն Գիտական հետազոտության ազգային կենտրոնի (Centre National de la Recherche Scientifique) տնօրենն է, ինչպես նաև l’Ecole normale supérieure-ում՝ պրոֆեսոր։

[2]Ա.Մ.՝ 2011-ից ի վեր Impôt de solidarité sur la fortune -ը հարստության ուղղակի տարեկան հարկ է, որ գործադրվում է Ֆրանսիայում նրանց վրա, ում ունեցվածքը գերազանցում է 1,300,000 եվրոն: Ի սկզբանե անվանվելով IGF (Impôt sur les Grandes Fortunes) կամ խոշոր ունեցվածքի հարկ, այն չեղարկվեց 1986-ին Ժակ Շիրակի աջական կառավարության կողմից, սակայն վերահաստատվեց 1988-ին՝ իբրև ISF (հարստության հարկ) Ֆղանսուա Միտեղանի վերաընտրվելուց հետո:

[3]Ա.Մ.՝ APL կամ Aide personnalisée au logement:

[4]Ա.Մ.՝ ZEP կամ Zone d’éducation prioritaire: Է.Մակրոնի՝ կրթության ոլորտին վերաբերող  նախընտրական խոստման համաձայն բազմաթիվ տարրական դպրոցների դասարաններում աշակերտների թիվը կրճատվեց: Սկզբում այս նախագիծն իրագործվեց Ֆրանսիայի բարձր առաջնահերթություն ներկայացնող հատվածներում՝  ծավալվելով դեպի ծայրամասեր: Համաձայն այս ռեֆորմի, բարձր առաջնահերթություն ներկայացնող դպրոցներում նախկին առավելագույն 24 աշակերտից բաղկացած դասարաններում աշակերտների թիվը նվազում էր մինչև 12 աշակերտ:

[5]Ա.Մ.՝ Օրդոլիբերալիզմը սոցիալ-լիբերալիզմի գերմանական տարատեսակն է, որի իդեալները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարձան Գերմանիայի սոցիալական շուկայական տնտեսության ստեղծման հիմքը՝ առաջ քաշելով պետության մի այնպիսի դեր, որով այն կապահովեր պայմաններ ազատ շուկայի՝ իր տեսական ներուժին համարժեք արդյունքներ գրանցելու համար:

The post Դեղին բաճկոնները կամ շնչակտուր նեոլիբերալ պետությունը appeared first on Socioscope.

Հուլիսյան ապստամբության շուրջ
Ինչպես խոսել այն ամենի մասին, ինչը թվում է չափից դուրս կարևոր՝ թեթև ու հպանցիկ հայացքի կամ էլ զգացմունքային պոռթկման համար։ Առաջինը, ինչ կփորձեմ անել, ոչ թե տեղի ունեցած իրադարձությունների փաստական քննարկումն է, այլ դրանց հանրային հնարավոր նշանակության։ Երկրորդը. քանի որ այդ իրադարձությունները շատ ավելի խորը ու մանրազնին վերլուծության կարիք ունեն, հանրային նշանակության միտումները կներկայացնեմ առավելապես իբրև խճանկար, քան թե իբրև համակարգված և ամբողջական վերլուծություն։ Ֆրանսիացի մտածող Դերիդան ասում էր, որ գիրը պարտիզանական կռիվ է տալիս լոգոցենտրիկ մտածողության դեմ՝ փորձելով կազմաքանդել, դեկոնստրուկցիայի ենթարկել այն։ Հուլիսյան իրադարձությունները Երևանում իրականացրին հասարակական սոլիդարության գաղափարախոսական հռչակված շրջանակի դեկոնստրուկցիան։ Ընդ որում, խոսքը թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր նարատիվների մասին է։ Դեկոնստրուկցիայի հիմնական ռազմավարությունն ակնհայտ է. լինել Հռոմի պապից ավելի կաթոլիկ, ծայրահեղության և բացարձակության հասցնել այն, ինչը հռչակվել է իշխանության և/կամ ընդդիմության կողմից։ Ինչ-որ առումով սա նշանակում է նաև հիպերիրականության վերածել այլոց հռչակած մտքերը։ Այսպես, հասարակական սոլիդարության իշխանական նարատիվն ազգայնականն է՝ հիմնված հողերի ու ազգային անվտանգության գաղափարների վրա։ Պաշտպանենք մեր հողերը, խոսենք ու վարվենք այնպես, որ չվնասենք մեր պետությանը, ազգին, ժողովրդին։ Ահա, զինյալները, հողերի պաշտպանության ու ազգային անվտանգության հարցերը դնում են շատ ավելի սուր, քան իշխանությունը՝ դեմ դուրս գալով նրան նույն գաղափարների հռչակմամբ և ի ցույց դնելով իշխանության կողմից դրանց հռչակվածության սին բնույթը։ Ընդդիմության հասարակական սոլիդարության նարատիվն իշխանափոխությունն է։ Այս նարատիվը ապստամբները նույնպես բացարձակացնում են՝ դիմելով դրա ամենածայրահեղ միջոցին՝ զինված ապստամբությանը։

Այսպիսով, անհեթեթորեն ստացվում է, որ ապստամբներին մի կողմից պետք է միանա իշխանությունը՝ ազգային անվտանգության ջատագովը, որպես նույն հարցի հռչակված հետամուտ կողմ և մյուս կողմից՝ նաև ընդդիմությունը, որի համար վրա է հասել իշխանափոխության կոնկրետ հնարավորություն ու տարբերակ։ Կարծես թե ազգային միասնություն կոչված գաղափարի իրացման իդեալական տարբերակ է։ Սակայն ապստամբների դեկոնստրուկտիվ այդ ռազմավարությունը ոչ թե հնարավոր է դարձնում միացումը, այլ դրանով իսկ կազմաքանդում է գործող լոգոցենտրիկ մտածողությունը։ Կրելով լոգոցենտրիկ մտածողությունը և գործելով դրա տրամաբանության շրջանակներում, ավելին՝ ուղղված լինելով լոգոցենտրիկ այդ համակարգի գործառնության ամրապնդմանը և իրապես ապահովմանը, ապստամբներն իրականում կործանեցին այն։

Այդուհանդերձ, պարտիզանական կռիվը երկարատև և ներսից քամող գիրն է, որ պահանջելու է նորանոր հարթակներ ու գործիքներ։ Ահա այստեղ է, որ առաջ է գալիս հեղինակության հարցը։ Ո՞վ է իրականում կրում և հեղինակում [կրելու և հեղինակելու] այս ամենը։ Շարունակենք հղել Դերիդային և ի մասնավորի՝ վերջինիս կողմից ամերիկյան անկախության հռչակագրի դեկոնստրուկցիայի քայլերին։ Ո՞վ է անկախության հռչակագրի հեղինակը,- հարցնում է Դերիդան,- Ջեֆերսո՞նը, օ ոչ, վերջինս ընդամենն իրավական ձևակերպողն է, հեղինակը ժողովուրդն է։

Ո՞վ է հուլիսյան իրադարձությունների հեղինակը։ «Սասնա ծռեր» խու՞մբը։ Անկախության յուրօրինակ հռչակագիր հանդիսացող էպոսի հերոսների նմանությամբ խումբը կոչելն իրականում նաև ժողովրդի հեղինակած գլխավոր գործի՝ էպոսի լեգիտիմությունը խմբին փոխանցելու և, ըստ այդմ, ժողովրդի օրինական ներկայացուցիչ համարվելու գիտակցված կամ չգիտակցված քայլ է։

– Ժողովու՛րդ, զինված ապստամբություն ենք սկսել, դու՛րս եկեք փողոց, տանը մի՛ նստեք։ Միշտ ասում էիք՝ եթե ապստամբություն բարձրացնեք, կմիանաք։ Հիմա բարձրացրել ենք, միացե՛ք, սա մեր վերջին հնարավորությունն է, – հուլիսի կեսին՝ կիրակի լուսադեմին, քնաթաթախ ժողովրդին ավետեցին «Սասնա ծռերը»՝ ի դեմս Վարուժան Ավետիսյանի:

Իրականում այս պատմությունը սկսվեց ավելի վաղ, քան հուլիսի 17-ի կիրակնօրյա լուսադեմը: Դեռ անցյալ տարի նոյեմբերին, երբ Նորք-Մարաշում զրահատեխնիկայով քանդվում էր վարձով տրված առանձնատան պատը՝ այնտեղ պատսպարած խմբին վնասազերծելու նպատակով, զինված ապստամբության մասին խոսակցությունները անխուսափելիորեն բացահայտվում էին իշխանությունների կազմակերպած մասկի շոուի շրջանակներում: Այդուհանդերձ, հանրային տեսանկյունից այդ արձագանքն ի հայտ էր բերում նման տարբերակի ընտրության անհավանականության ընկալում: Այլ կերպ ասած՝ զինված ապստամբությունը տոռնադոյի պես մի բան է, որ Հայաստան չի այցելում. այս կլիմայական և աշխարհագրական պայմաններում այն հնարավոր չէ: Այսպիսով, իրականում հուլիսյան այդ օրը ՊՊԾ գունդը գրաված մարդիկ իրացնում էին ժողովրդի այն պահանջը, որ մեղմ ասած իմաստավորված չէր նույն այդ ժողովրդի կողմից:

– Ժողովուրդը պիտի կամարտահայտվի, – պնդում էր այդ օրերին ասպարեզում մնացած քաղաքական քիչ ուժերից մեկը:

– Ժողովուրդը երբեք չի սխալվում [Փա՛ռք Աստծո, որ առողջ բանականությունը գերիշխում է մեր երկրում: Հայաստանում գերիշխեց մեկ պարզ ճշմարտություն, որը, թվում էր, կասկածի առարկա չպետք է լիներ ի սկզբանե], – պնդում է իշխանությունը։

Այս միտքը նույն տրամաբանությամբ շարունակելով ստացվում է, որ ով սխալվում է՝ ժողովրդից չէ ու ժողովուրդը իրականում բոլորը չեն, այլ երբեք չսխալվողները [իշխանության կողքին եղողները]:

Իսկ ո՞վ է այդ ժողովուրդը և արդյոք երբևէ որևէ մեկը հանդիպե՞լ է նրան: Այո, ինձ կասեն, այդ ժողովուրդն այստեղ էր 1988-ին, այստեղ էր այնուհետ բոլոր քաղաքական ընտրություններից հետո՝ բողոքարկելով դրանց արդյունքները, այստեղ էր սոցիալական շարժումներից շատերի ժամանակ: Արդյոք ժողովուրդը ներառու՞մ է օրինակ, ԱԺ պատգամավորներին, կառավարության անդամներին, նախագահական ապարատը, չինովնիկական ողջ դասը, ոստիկաններին: Նրանք ժողովու՞րդ են, թե՞ ոչ: Տեսությունն ասում է, որ, այո, բոլորն էլ ժողովուրդ են: Ժողովրդին կոչ անելով ապստամբության գնալիս «Սասնա ծռերը» դժվար թե հույս էին դնում ժողովրդի այդ հատվածի վրա: Ակներևաբար փոխադարձ կոչերով հանրությանը [ժողովրդին] դիմող իշխանությունն էլ առնվազն չի դիմում «Սասնա ծռերին» և մի խումբ այլ «ստահակների ու ահաբեկիչների, որոնք խարխլում են երկրի անվտանգությունը»: Հետևաբար, ո՞ւմ ենք մենք դիմում, երբ դիմում ենք ժողովրդին: Համակիրների և պոտենցիալ համակիրների խմբի՞ն: Ինչպե՞ս ենք վարվում մյուսների հետ, որոնց համակրությունը շահել չենք էլ փորձում: Դո՞ւրս ենք թողնում ժողովրդի կազմից: Ի վերջո, ժողովրդին դիմելով՝ միաժամանակ չենք դիմում կոնկրետ մի քանի խմբերի՝ առանձնացնելով մերոնց ու նրանց թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ճամբարներում: Այս տրամաբանությամբ ժողովուրդն իրականում գործառնում է ոչ թե հասարակությունը միավորողի, այլ սահմաններ դնողի դերում: Բացի այս, քանի որ կոնկրետ մարդը երբեք ժողովուրդ չէ, սա թույլ է տալիս յուրաքանչյուրին մտածել, թե այդ ժողովուրդը ինքը չէ՝ խուսափելով կոչ-դիմումին հետևել-չհետևելու շուրջ խոհերից: Սա նաև ապամարդկայնացնում է ժողովուրդը, որը միշտ կոնկրետ մարդ չէ, այլ մարդկային զանգվածներ, որոնցում մարդկայնացման գործընթացը մեծապես կախված է մեդիագործունեությունից, որն առանձնացնում ու մեզ է հրամցնում ժողովրդի զավակների հատընտիր պատմություններ: Ընդ որում, մեդիայի հյուսած պատմություններն ամբողջությամբ մնում են լոգոցենտրիկ նույն տրամաբանության շրջանակներում՝ հյուսելով կուռ պատմություններ գեղեցիկ ու անձնազոհ երիտասարդների և հայրենանվեր ընտանիքների մասին: Այս պարագայում դեկոնստրուկտիվ տրամաբանության ու ժողովրդի իրական հեղինակության տեսանկյունից խիստ խորհրդանշական է Բաղրամյանի վրա տեղի ունեցած ինքնահրկիզումը, որը բացահայտեց համակարգի կազմաքանդման դեմ տեղի ունեցած միակ գործողության կրողին: Ընդ որում, սա է վկայում նաև վերջինիս պատմության լղոզումը և չըմբռնումը մեդիադաշտում, ինչը խոսում է այս արարքի՝ լոգոցենտրիկ տիրապետող մտածողության շրջանակներում չտեղավորվելու և չկոնցեպտուալիզացվելու մասին:

Այսպիսով, շարունակենք Դերիդայի հետ. ամերիկյան անկախության հռչակագիրը որպես հեղինակ է ունենում մի սուբյեկտի՝ ամերիկյան ժողովրդին, որը ստեղծվում և ձևակերպվում է այդ հռչակագրով։ Գիրը ստեղծվում է մեկի կողմից, որին ինքը ստեղծում է։

«Սասնա ծռերի» պահանջագիրը ժողովրդին՝ որպես հեղինակ վկայակոչելով  ու վերջինիս պահանջի իրացմանը հղելով, ստեղծում է նաև այդ ժողովրդին:

-Վերջ այս արարին, սպասենք հաջորդ արարին,- ազդարարեց Վարուժան Ավետիսյանը զենքերը վայր դնելու ժամանակ, ու թերևս սա այն կոչն էր, որի հեղինակության հարցի որոշումը այս պահին ամենակարևոր խնդիրներից է:

Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան

The post Հուլիսյան ապստամբության շուրջ appeared first on Socioscope.

Brexit-ը, Թրամփն ու սոցիոլոգիան
ԵՄ-ից դուրս գալու բրիտանական որոշումը փորձ է արվում ներկայացնել նաև իբրև հասարակագիտության կոլապս. այսինքն որ սոցիոլոգիան չի կարողանում հասկանալ գործընթացները ու բացատրել, թե ինչ է տեղի ունենում: Մտքեր են հնչում նաև, որ քվեարկության արդյունքները բողոք են ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ փորձագիտական շրջանակների հանդեպ, էսպես կոչված փորձագետների, որոնց վերլուծությունները կտրված են հանրությունից և կոչված են սպասարկել վերնախավերի շահերը՝ ամրապնդելով ու լեգիտիմացնելով այդ շահերի իրացման հիմքերը: Սոցիոլոգիայի բացատրական ներուժի ամլությունը Թրամփի, միգրացիայի, ազգայնականության, ծայրահեղականության և պոպուլիզմի աճի պայմաններում իրականում ստիպում է ևս մեկ անգամ անդրադառնալ այն հարցին, թե ինչ ենք հասկանում այդ սոցիոլոգիան ասելով, ուստիև ինչ կարող ենք ակնկալել դրանից: Ակնհայտ է, որ սոցիոլոգիան, լինելով քաղաքական և տնտեսական կառավարման կառույցներին սերտորեն ինտեգրված խորհրդատվական ինստիտուտ, տվյալ դեպքում ոչ այնքան իրականացնում է հասարակագիտական գործառույթ, որքան զսպում և խոչնդոտում հենց այդ հասարակագիտությունը: Իսկ ո՞վ է ասել, որ սոցիոլոգիան Հռոմի պապի պես պետք է իջնի ինքնաթիռից, ծիրան համտեսի ու արտաբերի ցեղասպանություն բառը՝ ի հեճուկս բոլորի: Սոցիոլոգիայում՝ ինչպես ամենուր. իշխանություն՝ ի դեմս գիտական հեղինակությունը և այն ստանալու ուղիները սեփականաշնորհած ցանցերի, կառույցների, մարդկանց և մարգինալացված անհատներ ու խմբեր, որոնք գործում են գիտական հեղինակությունը զավթածների կողմից  իրենց տրված կեղծ գիտնականի, անհաջողակի և էլի չգիտեմինիչի պիտակը վզին:

Զարմանալի չի, որ այս ուղեգծում կարելի է կարդալ նաև հեղինակավոր համալսարանների և ինստիտուտների պրոֆեսորների հայտարարություններն այն մասին, որ տեղի ունեցածը դեմոկրատիայի իրագործման անհեթեթ հետևանքն է: Այս տրամաբանությունը հիմնված է այն փաստարկի վրա, թե չտեղեկացված մեծամասնությանը համազգային կարևորության հարցերի վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն տալը ի սկզբանե սխալ մեխանիզմ է, որը այնուամենայնիվ դրվել է պետության գոյության ընթացակարգերի շարքում, իբրև տեսական մի հնարավորություն, որ երբևէ չպետք է իրագործվի, քանի որ ճիշտ պահին միշտ վրա են հասնում փորձագետներն ու քաղաքական գործիչները, որոնք բացատրում են, թե ինչն ինչոց է և ուղղություն ցույց տալիս մոլորված ընտրողների հոտին: Գաղափարախոսական ու քաղաքական այս առաջնորդությունը առաջինների ձայնին տալիս է ավելի մեծ կշիռ, քան այն բոլորի իրավահավասար քվեն, որը կարծես թե ժամանակակից հասարակությունների հիմնաքարային սկզբունքն է: Քանի դեռ այդ առաջնորդությունը գործում է և մանիպուլացված ընտրողները քվեարկում են փորձագիտական ցուցումով, մեխանիզմն անվնաս է՝ կատարելով ընդամենը փոքրամասնության կարծիքի մեծամասնական շղարշի իր դերը: Այն պահին, երբ այդ մեխանիզմը փոքրամասնական շրջանակի տրամաբանությունից դուրս որոշում է կայացնում, դառնում է խիստ վտանգավոր: Փոխենք դեմոկրատական սխալ այդ մոտեցումները: Մեր ձայները հավասար չեն: Առավել տեղեկացված, գիտակից մարդիկ պետք է ավելի մեծ կշիռ ունենան: Եվ առաջին հերթին հենց չտեղեկացվածների բարօրության համար: Դեժավյու: Օրուել: Անասնաֆերմա: Բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշ կենդանիներ ավելի հավասար են, քան մյուսները:

Եվ այնուամենայնիվ, սոցիոլոգիան կոլապսում է գուցե բացի այս ամենից նաև նրա համար, որովհետև դանդաղ է: Իսկ քանակական արագությունը որակական խոտանով զուգորդած հետազոտությունների հիման վրա մեռելածին վերլուծությունները որքան սիրուն են, նույնքան էլ հեռու էն իրականությունից, որը կոչված են բացատրել:

Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան

The post Brexit-ը, Թրամփն ու սոցիոլոգիան appeared first on Socioscope.