Յուրի Մանվելյան․ Ի՞նչ գործ ունի մեդիան

«Ի՞նչ գործ ունի մեդիան» բանախոսության ընթացքում Յուրի Մանվելյանն անդրադառնում է մեդիայի օրակարգի և գործառույթների հարցերին.

-արդյոք մեդիան ծառայում է՞ հանրությանը, ինչպես լրագրողներին պատմում են համալսարաններում, թե՞ դրանք պատկանում են կոնկրետ մարդկանց ու խմբերի և ծառայում են նրանց քաղաքական օրակարգերին,

-արդյոք մեդիան սովորական մարդկանց համար է՞, հասկանալի է՞, հասանելի է՞, թե՞ ընտրյալների զբաղմունք է,

-արդյոք մեդիան սովորական մարդկանց առօրյա հարցերին արձագանքելու համար է՞, թե՞ կյանքն ու իրականությունը այլ փաթեթավորմամբ ներկայացնելու համար է, օրինակ՝ զվարճանքի համար է, լավ բաները լուսաբանելու, իսկ բանակի վտանգների մասին, բռնության մասին լռելու համար է կամ նորմեր սահմանելու, սովորականը հերոսացնելու համար է,

-իսկ ի՞նչու է մեդիան աղմկում այսօրվա Հայաստանում՝ հեղափոխությունից հետո,

-ինչո՞ւ է ավանդական մեդիան հակահեղափոխական. ինչո՞ւ է այն վարկաբեկում հանրային խոսքն ինքնին։

Tags

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»
Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22

Այլ բնույթի աջակցության դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ: