ակտիվիզմ Archives - Socioscope

Ի՞նչ անել, երբ հին ակտիվիզմը չի աշխատում․ ռադիկալացնել ժողովրդավարությունը
Հոդվածն անդրադառնում է հայաստանյան քաղաքացիական հասարակության մարտահրավերներին և զարգացումներին հեղափոխությունից և Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո՝ կենտրոնանալով այն հետազոտական հարցի շուրջ, թե արդյոք ստեղծված պայմաններում քաղաքացիական հասարակությունն ունի բավարար ներուժ հանրային ոլորտի խթանման համար՝ ի նպաստ սոցիալական փոփոխությունների, սոցիալական արդարության և ժողովրդավարության ռադիկալացման։ Հիմնվելով հինգ խմբային քննարկումների վրա՝ մենք ուսումնասիրել ենք, թե ինչ կարողություն և ինչ սահմանափակումներ ունի քաղաքացիական հասարակությունը՝ հաղթահարելու հանրային ապատիան, վերականգնելու խզված կապերը հասարակության հետ և ձևավորելու նոր մասնակցային ու քաղաքական ձևաչափեր՝ հատկապես 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համատեքստում։

Հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Հետազոտությունն իրականացվել է «Հայնրիխ Բյոլ հիմնադրամի» Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։

Վերլուծության համար պատասխանատու է «Սոցիոսկոպ» ՀԿ-ն։ Վերլուծության մեջ տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել հետազոտության մասնակիցների, ինչպես նաև «Հայնրիխ Բյոլ հիմնադրամի» Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետների հետ։

The post Ի՞նչ անել, երբ հին ակտիվիզմը չի աշխատում․ ռադիկալացնել ժողովրդավարությունը appeared first on Socioscope.

Իրավապաշտպաններ, ակտիվիզմ և մեդիա. իրավիճակներ, խնդիրներ և ելքեր
«Իրավապաշտպաններ, ակտիվիզմ և մեդիա. իրավիճակներ, խնդիրներ և ելքեր» երկլեզու ուղեցույցը պատրաստվել է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոնի կողմից Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի աջակցությամբ: Այն միտված է իրավապաշտպանական և ակտիվիստական գործունեությունների` հանրության հետ երկխոսության հնարավորությունների բարելավմանը։ Ուղեցույցը հիմնված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոնի կողմից 2015-2016 թվականներին իրականացված թեմատիկ ուսումնասիրության, ինչպես նաև 2017 թ. հունիս-հուլիսին կայացած «Իրավապաշտպանները մեդիայի ֆոկուսում, թիրախում, թե՞ լուսանցքում» կլոր սեղանների արդյունքների վրա:

The post Իրավապաշտպաններ, ակտիվիզմ և մեդիա. իրավիճակներ, խնդիրներ և ելքեր appeared first on Socioscope.

ԻՆՔՆՈՐՈՇՎԱ՞Ծ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՏԻՎԻԶՄԻ ՆՈՐ ԱԼԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արմինե Իշխանյանը (Armina Ishkanian) Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի պրոֆեսոր է, մագիստրոսական ծրագրեր է ղեկավարում Սոցիալական քաղաքականությունների և զարգացման բաժնում (պետություն և ՀԿ հոսանքներ)։ Նրա փորձառության շրջանակները ներառում են քաղաքացիական հասարակությունը, ժողովրդավարությունը, սոցիալական պայքարի ձևերը, գենդերային հարցերը և նախկին Խորհրդային Միության և Արևելյան Եվրոպայի հետսոցիալիստական երկրների զարգացումը։

Ա. Իշխանյանի հոդվածի առիթը 2015 թ. Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի գործողություններն են, բայց այն հեղինակի՝ առավել ծավալուն և ակադեմիական հոդվածի[1] սեղմ տարբերակն է, որում նա անդրադառնում է վերջին տարիներին Հայաստանի քաղաքացիական ակտիվիզմի (թերևս, ամենից նշանակալի) ալիքին։ Այն դիտարկում է հայաստանյան ակտիվիստական նախաձեռնություններին ինչպես տեղական առանձնահատկությունների, այնպես էլ համաշխարհային արդի շարժումների համատեքստում՝ դրանցում տեսնելով ժամանակակից կապիտալիստական աշխարհի հիմնախնդիրներին տեղական արձագանքների առաջին քայլերը։

Սկսած 2010թ-ից` քաղաքացիական նախաձեռնությունների կազմակերպածբողոքի ցույցերը հաճախադեպ դարձան Հայաստանի մայրաքաղաք Երևանում և առավել նվազ հաճախականությամբ՝ Երևանից ավելի փոքր քաղաքներ Գյումրիում և Վանաձորում[2]։ Հայաստանում քաղաքացիական նախաձեռնությունները հասցեագրում են մի շարք խնդիրներ, ինչպես օրինակ՝ շրջակա միջավայրը, մշակութային արժեքների պահպանությունը, սպառողների իրավունքները, աշխատանքի և զբաղվածության խնդիրները, նաև մարդու իրավունքները։ Այդուհանդերձ, դրանք գրանցված, հաստիքային (professionalized) ՀԿ-ներից տարբերվում են մի քանի հիմնական բնութագրերով`հասցեագրվող խնդիրների բնույթով, կազմակերպական կառուցվածքներով, գործողությունների զինանոցովև օտարերկրյա դոնորների բացակայությամբ։

«Open Movements»-ում[3] Քերսթին Ջաքոբսոնի[4], Իոնել Սավանի[5] և ուրիշների կողմից վերջերս քննարկված շարժումների համանմանությամբ քաղաքացիական այս նախաձեռնությունները կազմավորում են հետխորհրդային շրջանի քաղաքացիական ակտիվիզմի մի նոր ալիք Հայաստանում։

Երբ ուսումնասիրում ենք քաղաքացիական նախաձեռնությունների ծաղկումը, ի՞նչ է մեզ ասում նրանց ի հայտ գալը հետխորհրդային շրջանում քաղաքացիական հասարակության զարգացման և քաղաքացիական ակտիվիզմի ու քաղաքացիության մասին փոփոխվող ընկալումների ու պրակտիկաների մասին։ Բավականին շատ բան։ Չնայած Հայաստանում քաղաքացիական նախաձեռնությունները հասցեագրում են շատ մասնավոր և որոշ դեպքերում նեղ խնդիրներ (օր.՝ ջրվեժի, հանրային այգու փրկություն և այլն), նրանց ի հայտ գալը պայմանավորված է կոռուպցիայով, օրենքի բացակայությամբ, օլիգարխիկ կապիտալիզմի աճով, ֆորմալ քաղաքական վերնախավի կողմից Հայաստանի շարքային քաղաքացիների անհանգստությունների հասցեագրումը ձախողելու շուրջ ավելի լայն մտահոգություններով հենց այս խնդիրներն էլ բարձրաձայնվում են նրանց կողմից։

Չնայած հաստիքային ՀԿ-ների հետ «ետնաբեմում» ունեցած հատվածական կապերին, որը Մարլիս Գլասիուսը և ես[6] ուսումնասիրել ենք Հայաստանում և այլուր, և որը մենք անվանում ենք «քողարկված սիմբիոզ»` քաղաքացիական նախաձեռնություններում ներառված ակտիվիստները քաղաքացիական հասարակության մասին ունեն առավելքաղաքական ընկալում`համեմատած արևմտյան դոնորների`1990-ականներին շրջանառության մեջմտցրած ընկալման.նրանք նաև հաճախ իրենց զատում են ՀԿ-ներից։

Հայաստանում ավանդականորեն ՀԿ ջատագովությունը (advocacy) կառուցվածքայնացված է,ոչառճակատային, տեխնոպաշտական և փորձագիտական (expert-based)։ Քաղաքացիական նախաձեռնությունները կիրառում են գործողությունների այլ զինանոց՝ փողոցային ցույցեր, գրավումներ (occupations), ինչպես նաև ուղղակի գործողության ստեղծագործ միջոցներ, ինչպես օրինակ`ֆլեշ-մոբեր, համերգներ, թատերական ներկայացումներ, արվեստ և լուսանկարչական ցուցահանդեսներ։ Ավելին, քաղաքացիական նախաձեռնությունների դեպքում որոշումների կայացումը հիմնված է համաձայնության սկզբունքի վրա, և արժևորվում ու խրախուսվում է հորիզոնականությունը։

Այդ պատճառով էլ, քաղաքացիական նախաձեռնությունները ոչ միայն չեն ընդունում քաղաքացիական հասարակության «ՀԿ-ականացումը», այլև ներմուծում են քաղաքացիական ակտիվիզմի նոր ընկալումներ ու պրակտիկաներ։ Քաղաքացիական նախաձեռնություններում ընդգրկված քաղաքացիներն իրենց ակտիվիզմը նկարագրում են որպես «ինքնորոշված» քաղաքացիություն և մեծ կարևորություն են տալիս անկախությանը, համերաշխությանը և ինքնակազմակերպմանը։

Նրանք վերաիմաստավորում են քաղաքացիությունը, որի դեպքում քաղաքացիներն ունեն իրավունքներ և պարտականություններ իրենց համայնքների, իրենց երկրի հանդեպ, ինչպես նաև խրախուսում են մարդկանց դառնալ «տերը» իրենց երկրի և հասարակության մեջ լինել գործուն սուբյեկտներ`ի տարբերություն անգործ և լուռ հանդիսատեսի, որ բողոքում է մասնավոր զրույցներում, բայց չի ձեռնարկում որևէ հանրային գործողություն՝ փոխելու իրերի դրությունը։ Բայց ինչո՞ւ այս խմբերն առաջացան և ի՞նչ լծակներ ունեն նրանք` ազդելու ավելի լայն քաղաքական գործընթացների վրա։

Ինչո՞ւ են քաղաքացիական նախաձեռնություններ առաջանում հիմա

Շատերը, ում հետ ես հարցազրույց եմ վարել Հայաստանում, քաղաքացիական նախաձեռնությունների առաջացումը և ծաղկումը բացատրում են հանրային գիտակցության «զարթոնքով» և փաստում, որ սա նոր սերնդի ծնունդի արդյունք է, երբ բացակայում է Խորհրդային ռեժիմում ապրելու անմիջական փորձը, և որտեղ հասանելի են նոր տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները։ Անշուշտ, ակտիվիստների մեծամասնությունը 20-30 տարեկաններն են, որոնք էլ հենց ունեննոր սերնդին հատուկ այդ կողմը։

Չնայած նրան, որ սոցիալական մեդիայի ներմուծումը և տարածումը (ներառյալ Ֆեյսբուքն ու Յութուբը, նաև ուղիղ հեռարձակման տեխնոլոգիաները) քաղաքացիական ակտիվիստների համար առավել մատչելի դարձրին տեղեկատվությունը, և առավել արդյունավետ ու արագ կազմակերպումն ու համախմբումը, մենք պետք է զգուշանանք սոցիալական մեդիայի չափազանցվող ազդեցությունից, հատկապես կառավարության կողմից այն որպես հսկողության, անգամ որպես սադրանքի (տե՛ս Մարոզովի «Ցանցային Մոլորություն»-ը[7]) գործիք օգտագործելու փաստերի առկայության պարագայում։ Բացի դրանից` սոցիալական մեդիան կարող է բացատրել, թե ինչպես են ակտիվիստները կազմակերպվում, բայց այն չի բացատրում, թե ինչու են նրանք դուրս գալիս փողոց։Ավելին, մենք Հայաստանում ակտիվիզմի առաջացումը պետք է վերլուծենք համաշխարհային բողոքի արդի շարժումների ավելի լայն համատեքստում։

Չնայած Հայաստանի՝ քաղաքականապես մեկուսացված լինելուն, և հայաստանյան քաղաքացիական հասարակության և համաշխարհային առավել լայն շարժումների միջև սակավադեպ կապերին` ակտիվիստների համար մատչելի է համաշխարհային զարգացումների մասին տեղեկատվությունը, և այն արտացոլվում է նրանց կարգախոսներում, պրակտիկաներում և դիսկուրսում։ Օրինակ`«Մաշտոցի պուրակ» քաղաքացիական նախաձեռնությունը, որը 2012-ին փրկեց պուրակը շքեղության կրպակների կառուցման նպատակով քանդվելուց, ինքնագիտակցաբար բնութագրեց իրեն որպես համաշխարհային «Գրավում» (Occupy) շարժումների մաս՝ լայնորեն օգտագործելով «Գրավում»-ների գործողությունների զինանոցը։ Այնուամենայնիվ, ակտիվիստները միտված էին մատնանշելու, որ համեմատածմյուս երկրների`հայաստանյան իրադրությունը մեծապես տարբեր է։ Ակտիվիստներից մեկն ասաց. «Հայաստանում նորազատականությունն իրեն դրսևորում է ավանդաբար ընդունված մոտեցումից մի փոքր այլ կերպ։ Մասնավոր շահը նաև քո օլիգարխիկ շահն է, որը փոխակերպվում է քաղաքական իշխանության, որն էլ՝ պետական իշխանության»։

Այսպիսով, ընդունելով, որ նորազատական հանրային քաղաքականություններն ունեն համաշխարհային տարածում, մենք չպետք է մոռանանք, որ տեղական պատմություններն ու առկա սոցիալական և քաղաքական իրականությունները ձևավորում են դիմադրություն հանրային այս քաղաքականությունների դեմ։ Հայաստանում, ինչպես նաև անշուշտ հետսոցիալիստական ողջ տարածաշրջանում սոցիալիստական ժառանգությունը և հետսոցիալիստական անցումային քաղաքականությունը ևս ազդում են մարդկանց կազմակերպման և համախմբման ձևերի վրա։

Համաշխարհային բողոքի ցույցերը ազդել են Հայաստանում քաղաքացիական ակտիվիզմի նոր ալիքի վրա, սակայն դա,ամենից առաջ,պայմանավորված է բարկությամբ, որ առաջ է եկել տեղական քաղաքական կուսակցությունների և ՀԿ-ների կողմից գործողությունների պակասից։ Ակտիվիստները բարկությամբ են խոսում օլիգարխների աճող անպատժելիության և օրենքի բացակայության մասին`ավելացնելով, որ անհատ քաղաքացիներն ունեն բողոքելու իրավունք և պարտականություն, և որ մարդիկ չպետք է սպասեն, որ «մյուսները» գործեն իրենց փոխարեն։ Անշու՛շտ, անհատական պատասխանատվությունը նորազատական ռացիոնալության էական հատկանիշն է. այն կարևորում է սուբյեկտների անձնական պատասխանատվությունը (self-responsibility):Ինչևէ, Հայաստանում, քաղաքացիական նախաձեռնությունների համատեքստում, անձնական պատասխանատվությունը միտված չէ համախմբելու մարդկանց իրենց տնտեսական անձնային շահերը առավելագույնի հասցնելու համար, և այն ավելի շուտ միավորում է անհատների, որոնք գործի են դնում պատասխանատվությունը` հանուն ավելի մեծ, ընդհանուր բարիքի՝ գործելով ի նշան մյուսների հետ համերաշխության։ Ակտիվիստները հաճախ մարդկանց ասում են. «Դո՛ւ քաղաքացի ես, դո՛ւ ձայն ունես, օգտագործի՛ր այն»։

Այդուհանդերձ, քաղաքացիության և պատասխանատվության նման ընկալումն ակտիվիստների շրջանակներից դուրս լայն տարածում չունի։ Ինչպես բացատրեց մի շարք բնապահպանական նախաձեռնություններում ներգրավված մի հայտնի երիտասարդ կին ակտիվիստ Երևանից.

«Մարդիկ ամեն անգամ դիմում են ինձ ու ասում՝ ծառ են կտրում կամ քանդում են, կամ այս կամ այն։ Ես նրանց ասում եմ. «Շնորհակալություն տեղյակ պահելու համար, բայց պետք չէ միայն ինձ դիմել։ Դուք էլ կարող եք լուծել այդ խնդիրը։ Անշուշտ ես կօգնեմ ձեզ, բայց դա ձեր այգին է, ձեր համայնքն է, ձեր պուրակն է, և դուք նաև ձեզ համար պետք է գործեք»։

Առավել ընդգրկուն մասնակցության և ակտիվիզմի պակասը «վախի մթնոլորտի» գերակայությունն է, երբ մարդիկ վախենում են կորցնել իրենց աշխատանքը և ապրուստը։ Պատճառներից  մեկ ուրիշն էլ քաղաքացիական հասարակության՝ որպես փոփոխություն բերողի հանդեպ վստահության և հավատի բացակայությունն է։

Մաշտոցի պուրակի գրավման մեջ ներգրավված «Մենք ենք տերը մեր քաղաքի» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների կողմից տպագրված թռուցիկը պարունակում էր հետևյալ հաղորդագրությունը. «Մենք անհատ քաղաքացիներ ենք… մեր քաղաքացիական նախաձեռնությունը ՀԿ չէ և չի ստանում որևէ ֆինանսական աջակցություն»։ Այս զատումը ռազմավարական նշանակություն է հաղորդում լայնորեն ընդունված և կառավարության կողմից ակտիվորեն սատարվող այն ընկալմանը, թե ՀԿ-ները բացառապես օտար (այսինքն՝ արևմտյան) օրակարգեր առաջ տանող «գրանտակերներ» են, ինչպես ես դա քննարկել եմ իմ «Democracy Building and Civil Society in Post-Soviet Armenia»[8] գրքում։

Կարո՞ղ են նրանք ազդել ավելի լայն քաղաքական գործընթացների և հանրային քաղաքականության վրա.

Քաղաքացիական նախաձեռնությունները վերջին տարիներին ունեցել են փոքր, բայց նշանակալիորեն կարևոր հաղթանակներ, այդ թվում՝ ջրվեժի պահպանությունը («Փրկենք Թռչկանի ջրվեժը», 2011), հանրային պուրակը քանդելու գործընթացի կասեցումը («Մաշտոցի պուրակ», 2012), տրանսպորտի գնաճի կանխումը («100 դրամ» քաղաքացիական նախաձեռնություն, օգոստոս 2013) և կառավարության՝ կենսաթոշակների մասնավորեցման ծրագրերի հետաձգումը («Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնություն, 2014)։ Բոլորովին էլ վերջերս՝ 2015-ի մայիսին, «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպվել էին մեծաթիվ բողոքի ցույցեր ընդդեմ էլեկտրաէներգիայի նախատեսվող գնաճի։

Մինչ ենթադրվում էր, որ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ղեկավարվելով նախագծով, հունիսի կեսերին պետք է հաստատեր էլեկտրաէներգիայի գնաճը, բողոքի ցույցերի արդյունքում Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարը հայտարարեց, որ կարգավորող հանձնաժողովը կհաստատի ավելի մեղմ գնաճ՝  նախապես ծրագրվածի համեմատությամբ։ Թեև այս ամբողջական կամ մասնակի հաղթանակները ոգեշնչեցին մասնակիցներին և հանրային ավելի մեծ ուշադրություն գրավեցին, քաղաքացիական նախաձեռնություններն այդպես էլ չկարողացան նշանակալիորեն ընդլայնել մասնակցությունը մայրաքաղաքից դուրս, և որ ավելի կարևոր է, բերել կառուցվածքային փոփոխություններ կամ ազդել քաղաքականապես զգայուն խնդիրների վրա, ինչպես բռնությունը Հայաստանի բանակում կամ հանքարդյունաբերությունը։

Ակտիվիստներն ընդունում են, որ եթե նրանք ուզում են հասնել առավել կառուցվածքային կամ քաղաքական մակարդակի փոփոխությունների, պետք է ընդլայնեն մասնակցությունը, պայքարեն վախի և անտարբերության դեմ և իրենց համակիրների շրջանում խրախուսեն գործորդության առավել մեծ զգացումը (sense of agency)[9]։ Բայց դեռ կտեսնենք, թե ինչպես կզարգանան քաղաքացիական նախաձեռնությունները և ինչ ձևեր կունենան ապագայում բողոքն ու ակտիվիզմը։ Կկարողանա՞ն արդյոք, Երևանի ակտիվիստները կապեր հաստատել մայրաքաղաքից դուրս այլ համայնքների և անհատների հետ՝ մասնակցությունը ընդլայնելու նպատակով։ Կմնա՞ն նրանք ինքնավար, ազատ կազմակերպված, ոչֆորմալ խմբեր, թե չնայած իրենց տարբերվող ու առավել ծայրահեղ տեսակին՝ կսկսեն «ընդարձակել» իրենց ջանքերը՝ ինստիտուցիոնալականացման կամ ՀԿ դառնալու ուղղությամբ, կամ էլ թե քաղաքական կուսակցությունների հետ կկազմեն դաշինքներ։

Այս տարբերակներից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները, իսկ մեզ մնում է տեսնել, թե ապագայում ինչպե՞ս կզարգանան քաղաքացիական նախաձեռնությունները, արդյո՞ք նրանք կկարողանան փոխել քաղաքականությունը Հայաստանում և ինչպե՞ս։

[1] Ishkanian, A. (2015) Self-Determined Citizens? New Forms of Civic Activism and Citizenship in Armenia. In Europe-Asia Studies, 67(8). 1203-1227. DOI:10.1080/09668136.2015.1074981

[2] Թարգմանությունն առցանց հրատարակվում է ըստ Պայքարի փորձ[եր] գրքի (Ժամակոչյան Ա․, Անդրեասյան Ժ․, Մանուսյան Ս․, Մանուսյան Ա․, 2016, Սոցիոսկոպ ՀԿ): Հոդվածի թարգմանությունն իրականացրել է Էվելինա Գյուլխանդանյանը՝ ըստ բնագրի (տե՛ս Ishkanian A. (2015, June  16) «Self-determined citizens? A new wave of civic activism in Armenia», Open Democracy / ISA RC-47: Open Movements, 2016.09.21 դրությամբ հասանելի է այստեղ՝ https://opendemocracy.net/armine-ishkanian/selfdetermined-citizens-new-wave-of-civic-activism-in-armenia): Թարգմանության իրավունքը սիրով տրամադրել է հեղինակը՝ Արմինե Իշխանյանը OpenDemocracy գլոբալ մեդիա հարթակի համաձայնությամբ (ծնթ. խմբ.)։

[3] Հեղինակը նկատի ունի Open Democracy գլոբալ մեդիա հարթակի հատուկ բաժինը նվիրված սոցիալական պայքարի թեմային։ Տե՛ս https://www.opendemocracy.net/openmovements (ծնթ. խմբ.)։

[4] Jacobsson K. (2015, May 19) «Urban grassroots mobilization in central-east European cities», Open Democracy / ISA RC-47: Open Movements. 2016.09.21 դրությամբ հասանելի է այստեղ՝ https://opendemocracy.net/kerstin-jacobsson/urban-grassroots-mobilization-in-centraleast-european-cities

[5] Sava I. N. (2015, May 11) «A second generation of grassroots movements in central and eastern Europe?», Open Democracy / ISA RC-47: Open Movements. 2016.09.21 դրությամբ հասանելի է այստեղ՝ https://opendemocracy.net/ionel-n-sava/second-generation-of-grassroots-movements-in-central-and-eastern-europe

[6] Տե՛ս https://www.academia.edu/9573889/Surreptitious_symbiosis_engagement_between_activists_and_NGOs

[7] Marozov, E. (2012) The Net Delusion: How Not to Liberate the World. Penguin.

[8] Ishkanian, A. (2008) Democracy Building and Civil Society in Post-Soviet Armenia. Routledge.

[9] Գործորդության զգացումը վերաբերում է անձի սուբյեկտիվ գիտակցությանը, առ այն, որ աշխարհում իր կամային գործողությունների նախաձեռնողը, իրականացնողն ու կառավարողը հենց ինքն է, այլ կերպ ասած՝ ինքն է տերը իր որոշումների (ծանոթ. թարգմ.)։

The post ԻՆՔՆՈՐՈՇՎԱ՞Ծ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՏԻՎԻԶՄԻ ՆՈՐ ԱԼԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ appeared first on Socioscope.

«ԷԼԵԿՏՐԻԿ ԵՐԵՎԱՆԸ» ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
Տարբեր հետազոտություններ, որոնք ուղղված են հետխորհրդային երկրներում տեղի ունեցող շարժումների և հասարակական համախմբումների վերլուծությանը, հաճախ բնութագրում են դրանք իբրև «նոր», «աննախադեպ», երբեմն նույնիսկ՝ «հեղափոխական»՝ մի առումով ի ցույց դնելով Խորհրդային Միությունում պրոտեստային շարժումների (գոյության) մասին խոսելու քիչ հնարավորությունը, և, միաժամանակ, բացահայտելով սուբյեկտ դառնալու ճանապարհին հայտնված նորանկախ հասարակություններին, որոնցում որոշակի շերտեր ոչ միայն խոսույթային, այլև գործողության մակարդակում համախմբվում են զանազան սոցիալական, քաղաքական, բնապահպանական,

մշակութային և այլ հանրայնորեն նշանակալի խնդիրների շուրջ։

Այսպիսով, ի՞նչ են բովանդակում այդ բնորոշումները շարժումները վերլուծելիս։ Կարո՞ղ ենք արդյոք խոսել սոցիալական փոփոխությունների մասին մեր իրականության մեջ՝ շարժումների հետ կապի տեսանկյունից, թե՞ գործ ունենք մի իրադրության հետ, երբ փոփոխությունները Հայաստանում այլևս չեն բովանդակում սոցիալական փոփոխություն՝ հանրության առավել լայն շերտերի և հուզող խնդիրների ներառման տեսանկյունից։ Եվ ուրեմն այս հարցերի պատասխանը անպայմանորեն կարիք կա փնտրելու բուն հետազոտական առարկայի՝ «Էլեկտրիկ Երևանի» պարագայում։

Հոդվածն առցանց հրատարակվում է  ըստ Փոփոխության որոնումներ գրքի (Ժամակոչյան Ա․, Անդրեասյան Ժ․, Մանուսյան Ս․, Մանուսյան Ա․, 2016, Սոցիոսկոպ ՀԿ):

Հեղինակ՝ Արփի Մանուսյան

The post «ԷԼԵԿՏՐԻԿ ԵՐԵՎԱՆԸ» ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ appeared first on Socioscope.

ԲՈՂՈՔԸ ԵՎ ԴՐԱ ՃՆՇՈՒՄԸ ՄԻԿՐՈ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ
Հայաստանն այսօր անցնում է շղթայական բողոքի շարժումների տպավորիչ շրջան: Խնդիրները մարդկանց դրդում են դուրս գալ փողոց, նստել, պառկել, քայլել ու դեռ շատ ավելի մեծաթիվ մարդկանց էլ` մնալ տանը` ծանրության ոչ պակաս ուժով:

Քաղաքացիապես ակտիվ անհատներն ու խմբերը փոփոխության անհրաժեշտություն բարձրաձայնելիս, թվում է, իրենց հետևում ունեն չմասնակցող լայն բնակչության հավանությունը: Չնայած (կամ գուցե հենց համահունչ) այսչափ քաղաքացիական բողոքին և հանրային դժգոհությանը՝ իրական փոփոխություն տեսանելի չէ ոչ միայն քաղաքական դաշտում, այլև մարդկանց սոցիալ-քաղաքական վարքում, հարաբերություններում, մտածողության մեջ: Մինչդեռ հանրության որոշ հատված քաղաքականապես ու մշակութապես ազատագրված է թվում, այդուհանդերձ նախորդ քաղաքական պատմության, էթնո-մշակութային սենտիմենտների և առօրեական մտահոգությունների դոմինանտները շարունակում են շատ ավելի շատերի համար մնալ սահման(ափակ)ող և քաղաքականապես ապամոտիվացնող: Ու թեև երկրի փոխակերպվող, անցումային լինելը վաղուց չվիճարկվող բնութագիր է ոչ միայն քաղաքական հռետորաբանության մեջ, այլև հասարակագիտության տեքստերում ու առօրյա դիսկուրսում, ավելի ակնհայտ են թվում հասարակական կյանքի կանգային ու անփոփոխ բնութագրերը: Եվ ուրեմն ինչո՞ւ, չնայած լայն դժգոհությանն ու կոնկրետ շարժումներին, քաղաքացիական գործընթացների շրջանակը չի ընդլայնվում, այսինքն` տեղի չի ունենում սոցիալական կյանքին առնչվող դիսկուրսի էական փոփոխություն հանրային մասշտաբով: Ի՞նչն են

փոխում սոցիալական փոփոխությունները, եթե չեն փոխում հասարակությունը:

Հոդվածն առցանց հրատարակվում է ըստ Փոփոխության որոնումներ գրքի (Ժամակոչյան Ա․, Անդրեասյան Ժ․, Մանուսյան Ս․, Մանուսյան Ա․, 2016, Սոցիոսկոպ ՀԿ):

Հեղինակ՝ Սոնա Մանուսյան

The post ԲՈՂՈՔԸ ԵՎ ԴՐԱ ՃՆՇՈՒՄԸ ՄԻԿՐՈ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ appeared first on Socioscope.