«Իրավապաշտպաններ, ակտիվիզմ և մեդիա. իրավիճակներ, խնդիրներ և ելքեր» երկլեզու ուղեցույցը պատրաստվել է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոնի կողմից Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի աջակցությամբ: Այն միտված է իրավապաշտպանական և ակտիվիստական գործունեությունների` հանրության հետ երկխոսության հնարավորությունների բարելավմանը։ Ուղեցույցը հիմնված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոնի կողմից 2015-2016 թվականներին իրականացված թեմատիկ ուսումնասիրության, ինչպես նաև 2017 թ. հունիս-հուլիսին կայացած «Իրավապաշտպանները մեդիայի ֆոկուսում, թիրախում, թե՞ լուսանցքում» կլոր սեղանների արդյունքների վրա: