փոփոխություն Archives - Socioscope

Ի՞նչ անել, երբ հին ակտիվիզմը չի աշխատում․ ռադիկալացնել ժողովրդավարությունը
Հոդվածն անդրադառնում է հայաստանյան քաղաքացիական հասարակության մարտահրավերներին և զարգացումներին հեղափոխությունից և Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո՝ կենտրոնանալով այն հետազոտական հարցի շուրջ, թե արդյոք ստեղծված պայմաններում քաղաքացիական հասարակությունն ունի բավարար ներուժ հանրային ոլորտի խթանման համար՝ ի նպաստ սոցիալական փոփոխությունների, սոցիալական արդարության և ժողովրդավարության ռադիկալացման։ Հիմնվելով հինգ խմբային քննարկումների վրա՝ մենք ուսումնասիրել ենք, թե ինչ կարողություն և ինչ սահմանափակումներ ունի քաղաքացիական հասարակությունը՝ հաղթահարելու հանրային ապատիան, վերականգնելու խզված կապերը հասարակության հետ և ձևավորելու նոր մասնակցային ու քաղաքական ձևաչափեր՝ հատկապես 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համատեքստում։

Հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Հետազոտությունն իրականացվել է «Հայնրիխ Բյոլ հիմնադրամի» Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։

Վերլուծության համար պատասխանատու է «Սոցիոսկոպ» ՀԿ-ն։ Վերլուծության մեջ տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել հետազոտության մասնակիցների, ինչպես նաև «Հայնրիխ Բյոլ հիմնադրամի» Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետների հետ։

The post Ի՞նչ անել, երբ հին ակտիվիզմը չի աշխատում․ ռադիկալացնել ժողովրդավարությունը appeared first on Socioscope.

Քննելով հանրային մտահոգությունների բազմազանությունը․ սոցիալականը | խաղաղությունը | տարածաշրջանը
Գիրքն ամփոփում է եռափուլ խորքային սոցիոլոգիական հետազոտությունը, որ իրականացրել ենք 2022 թվականին։ Այն քննում է հետպատերազմյան համատեքստում հասարակական մտահոգությունների ընդգրկույթը՝ սոցիալ-տնտեսական և ներքաղաքական ոլորտներից մինչև տարածաշրջան, տարածաշրջանում հարևանների հետ հարաբերություններ, խաղաղություն և ապագա, բացահայտում խաղաղության, տարածաշրջանի և Հայաստանի սուբյեկտության շուրջ գերիշխող քաղաքական դիսկուրսները և փորձագիտական մոտեցումները։

Գիրքն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

The post Քննելով հանրային մտահոգությունների բազմազանությունը․ սոցիալականը | խաղաղությունը | տարածաշրջանը appeared first on Socioscope.

Փետրվարի 15-ը Անահիտ Բայանդուրի ծննդյան օրն է
Կոկիկ ժեստերով խոսուն ձեռքեր, հույս վառող շիտակ մտքեր, մեծ հոգի փոքրիկ մարմնում, անսահման սեր ամենքին՝ փխրուն սրտում…

Սա է մեր Անահիտը։

Սոնայի ու Լինայի հետ մի դար առաջվա խոսակցությունից մի կտոր՝

նվիրված Անահիտ Բայանդուրի հիշատակին

Փետրվարի 15-ը Անահիտ Բայանդուրի ծննդյան օրն է. նրա հետ անվերջ խոսակցությունների և նրա շուրջ հուշերի առիթ։

Այսօր առիթ է հիշելու Անահիտ Բայանդուրի՝ իբրև հետաքրքիր անհատի ներկայությունը, նրա հոգատարությունն ու ընկերական ջերմությունը. նա ուշադիր էր ինչպես իր մտերիմների ու ծանոթների, այնպես էլ լիովին անծանոթ մարդկանց հանդեպ։ Նաև առիթ է հպարտանալու նրա նրբանկատ, հանդուրժող ու միաժամանակ սկզբունքային քաղաքական կեցվածքով, վերարժևորելու իր գործունեության բոլոր շերտերը, որոնցով անձամբ ազդվել եմ (վստահ եմ՝ էլի շատերը)։

Անահիտ Բայանդուրը գրականության թարգմանիչ էր: Նրա աշխատանքով բազմաթիվ հայ գրողների գործեր են հասանելի դարձել ռուսալեզու աշխարհին ու նաև այս ճանապարհով միջազգայնացվել։ Նա հատկապես հայտնի է Հրանտ Մաթևոսյանի գրականության հեղինակային թարգմանությամբ։ Անահիտը մոսկովյան մշակութային շրջանակների մարդ էր, երբ սկսվեց 1988-ի շարժումը, որից, բնական է, նա անմասն մնալ չէր կարող։ Շարժումը մշակութային գործիչ Անահիտին դարձրեց նաև քաղաքական գործիչ։ Նա հետագայում ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր դարձավ (1990-1995), որտեղ ՀՀՇ խմբակցության և ՀՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր։

Արտաքին հարաբերություններում իր միջնորդական առաքելությունը նա իրականցնում էր նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան գրասենյակի շրջանակներում, որի համահիմնադիրն ու համանախագահն էր (մեկ այլ ժամանակակից կին գործիչ Նատալյա Մարտիրոսյանի հետ միասին)։ Դրանք ղարաբաղյան պատերազմի տարիներն էին, որի ընթացքում Անահիտը խաղաղության վերականգնման ջանքեր էր գործադրում։ Իր ադրբեջանցի գործընկեր Արզու Աբդուլաևայի հետ միասին այդ շրջանում նրանք 500 պատանդների և ռազմագերիների փոխանակման միջնորդական առաքելություն են իրականացրել: Այս գործունեության համար Շվեդիայի Ռիկսդագի (խորհրդարանի) կողմից  նրանք միասին արժանացել են Ուլոֆ Պալմեի անվան խաղաղության միջազգային մրցանակին։

Անահիտը համոզված էր, որ մեր ժողովուրդները պատրաստ են խաղաղության։ Գիտեր, որ ոչ ոք պատերազմ չի ուզում, ոչ ոք չի ցանկանում, որ իրենց երեխաները մահանան, և որ պատերազմով հակամարտությունը չի ավարտվի: Նաև ցավով էր տանում Հայաստանի կտրվածությունը և անմասնակցությունը աշխարհում տեղի ունեցող անարդարությունների դիմադրությանը։

Կյանքի վերջին տարիներին վարում էր «Ժողովրդավարության դպրոց» underground քաղաքական քննարկումների ակումբը։ Այստեղ հանդիպում էին տարբեր սերունդների մարդիկ, քաղաքական կյանքից լուսանցքայնացված գործիչներ, որոնք կարող էին միմյանց հետ վերլուծություններով կիսվել և համախոհություն փնտրել։ Այս ակումբին իմ և ընկերներիս մասնակցությունը քաղաքացիական ճանաչողության ու քաղաքական հասունացման հնարավորություն էր մեզ համար։ Այստեղ հանդիպած մարդկանց ոչ մի հեռուստաալիք չէր ցուցադրում։

Այսօր Անահիտ Բայանդուրի ծննդյան օրը նշում ենք հեղափոխված քաղաքական իրադրությունում, երբ հանրապետության նախորդող տասնամյակներին զավթված քաղաքական կյանքը կենդանություն է վերապրում, երբ հակաժողովրդավարական ու հակամարդկային քաղաքականություններին իրավական գնահատականներ ստանալու հեռանկար ունենք։

Տիեզերքի արդարության օրենքով (ինչպես կասեր իմ մեկ այլ ընկեր-ուսուցիչ) այս տարի հենց Անահիտի ծննդյան օրով ավարտվել է սահամանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը։ Վերջապես Հայաստանի ժողովուրդը կարող է այս գործի արդար դատաքննության ականատեսը դառնալու ակնկալիք ունենալ։

Անահիտը մերժում էր հարմարվողականությունը դիկտատորական իշխանությանը, ժողովրդի համակերպումը դրան համարում էր նվաստացուցիչ. այսօր միասին հաստատ կխմեինք։ Նրա համար քաղաքական գործչի էությունը, սերը երկրի ու ժողովրդի հանդեպ իրական կատեգորիաներ էին։

Շուրջ 10 տարի առաջ այս օրերին իշխանավորները հակամարդկային ու անպատասխանատու քաղաքական որոշումներ կայացրեցին։ Դրանց ենթարկվողների գործողությունները անդառնալի դժբախտություններ և հետընթաց բերեցին մեր երկրին ու մարդկանց։ Անահիտ Բայանդուրի «Քոչարյան, Սարգսյան, դու՛րս մեր երկրից» հայտնի հոդվածում 2008-ի նախագահական ընտրությունների ողջ մթնոլորտն է և դրանից առաջ տիրապետող քաղաքական կարգի գնահատականը։ Հոդվածն առաջին անգամ հրատարակել է Ա1+-ը։

Հոդվածի հայերեն թարգմանությունը բազմիցս վերատպվել է և շարունակում է վերատպվել՝ անցյալը վավերագրելու, միաժամանակ արդիական լինելու շնորհիվ։ Անահիտն ուներ պատմականության զգացում, ինչն ընկած էր իր գործունեության հիմքում։ Անկասկած դրանով էր սնուցվում տեղի, ժամանակի ու մարդկանց հանդեպ իր անսահման լայնախոհությունը և բարեսրտությունը։

Աննա Ժամակոչյան

Պատկերում Արմինե Կալենցի գործն է՝ Անահիտ Բայանդուրի դիմանկարը, 1962, galentz.am կայքից

Անահիտ Բայանդուր

Քոչարյան, Սարգսյան՝ դուրս մեր երկրից

Մեր քաղաքում, դեռ շատ հարազատ ու տաք, ծանոթներն ու բարեկամներն իրար հանդիպելուց միմյանց զգուշացնում են. «Զգույշ եղեք, սրանք ամեն ինչի պատրաստ են»: Ու միանգամից հոգիդ դառնանում է, որովհետև դա նորմալ չէ. մենք չենք ցանկանում լինել «զգույշ» և բարձրաձայն չխոսել նրա մասին, ինչ մտածում ենք:

Եվ չենք ուզում տեսնել, թե ինչպես է մեր զրուցակիցը վախեցած շուրջը նայում՝ «հո մեզ չեն լսում»: Մենք սովորել ենք խոսել բաց այն ամենի մասին, ինչ մեզ անհանգստացնում է: Իսկ առաջին հերթին մեզ անհանգստացնում է այն, որ իշխանության ղեկի մոտ հայտնվել է մի մարդ, ով ներքուստ բարդույթավորված է ու չափազանց անկիրթ, և մեր երկիրը չի հասկանում: Այս ամենին դժվարությամբ կարելի էր դիմանալ, բայց այդ մարդը տարիների ընթացքում այդպես էլ չհասկացավ, որ մեր երկիրը աշխարհի ծայրում գտնվող փոքրիկ թագավորություն չէ, որտեղ ինքը, ինչպես նախկինում, գործում է խորհրդային կարծրատիպերով, որոնք յուրացրել էր մանկուց և որոնք ամրապնդվել էին կոմերիտակուսակցական կարիերայով:

Նա և իր անտաղանդ զույգը՝ Սերժ Սարգսյանը, այդպես էլ չհասկացան, որ գործ ունեն իրենց համար խորթ, անհասու մշակույթի, ավանդույթների և բարոյականության հետ:

Այդ զույգը չհասկացավ, որ իրեն պահելով ժամանակակից բառապաշարով ասած «բաց», կապանքներից զերծ և «բարձր խավին» բնորոշ կեցվածքով, հեղինակազրկում են մեր երկիրն ու այն աննման, ինքնատիպ վայրը, որից իրենք ժամանել են ղեկավարելու մեր երկիրը:

Նրանք իրենց անսահման ագահությամբ ջնջում են այն սուրբ զգացողությունը այդ վայրի հանդեպ, որը ստիպեց մեր ժողովրդին հանուն այդ երկրամասի ազատության դիմակայել «ցրտի ու մթի տարիները»:

Նրանք մինչ օրս չհասկացան, որ տարեցտարի դառնալով ընդգծված, գրոտեսկային հակահերոսներ, անտանելի են դարձել մեզ համար, նրանք այստեղ օտար են:

Եվ նրանք որքան էլ ջանան երևալ ինքնավստահ, նմանվում են գավառական գաստրոլյարների և առաջացնում են զզվելի մի հակակրանք: Նրանք մատնում են իրենց տեսակը:

Հայտնի է արդյո՞ք նրանց, որ մարդիկ իրենց համարում են դև-վիշապ, որ նստել են ջրի բերանին և ամեն օր պահանջում են զոհաբերություն:

Հայտնի՞ է նրանց արդյոք, որ ցանկացած քաղաքական գործչի մահ, առաջին հերթին կապվում է իրենց անվան հետ՝ երկու, երեք չարաբաստիկ անհատների:

Իսկ մահ մեր երկրում շատ է եղել:

Եվ վերջին 10 տարվա դատապարտվածի սոսկալի զգացողությունը ժողովրդի մոտ վերափոխվում է այդ զույգին իրերը հավաքելու և ինչ-որ հեռու տեղ գնալ խնդրելու վճռականության:

Որովհետև, եթե սկզբում չէինք ուզում հրապարակայնորեն անհանդուրժողականություն ցուցաբերել նախկինում Ղարաբաղի նախագահի նկատմամբ, չցանկանալով ստվեր գցել մեր սրտի համար թանկ հայրենիքի այդ հատվածի վրա, ապա հիմա վտանգի տակ է արդեն Հայաստանը:

Մենք հասել ենք եզրագծին:

Այլևս բոլոր հնարավորությունները սպառված են: Երկրում աներևակայելի սահմանի է հասել աղքատությունը:

Մենք կորցնում ենք կյանքի որակը:

Մենք միացնում ենք հեռուստացույցը և ականատեսը դառնում գռեհիկության. սուտը, տգիտությունը և գողությունը տիրոջ իրավունքով մտել են մեր տուն:

Բայց ի՞նչ է պատահել և ինչո՞ւ ենք ստիպված հանդուրժել:

Ո՞վ ասաց, որ դա կարող է շարունակվել հավերժ. հանուն ինչի՞:

Որտե՞ղ մնաց այն վեհ նպատակը, որը արդարացնում է զրկանքները:

Չկա այն այլևս: Նա լքեց մեզ արհամարհական, որովհետև մենք հանդուրժեցինք ամեն ինչ՝ և հոկտեմբերի 27-ին սարսափելի ոճրագործությունը և անմեղ մարդու անպատիժ սպանությունը «Առագաստ» սրճարանում, և խոսքի ազատության ոտնահարումը, ի դեմս եթերազրկված «Ա1+ » հեռուստաընկերության, և ցինակաբար կեղծվող ընտրությունները ու նմանօրինակ այլ փաստեր:

Եվ նույնիսկ հեռուստատեսությամբ հեռարձակված Ռոբերտ Քոչարյանի գռեհիկ հումորը՝ վատ պարողին խանգարող հանգամանքների և միակ տղամարդու մասին…

Դա փողոցային գրգռված թափթփուկների խոսակցության մակարդակ է, որը դարձել է պետական ոճ և չափանիշ:

Նման բան մեր երկրում դեռ չէր եղել և այդպիսի բան հանդուրժել չի կարելի:

Եվ որքան շուտ վերը նշված անձինք լքեն մեր երկիրը, այնքան արագ մարդիկ մեր երկրում ազատորեն շունչ կքաշեն և ինչ-որ կերպ հաշվի առնելով վերջին տարիների ամոթալի փորձը, կգտնեն իրենց կեցության արժանի ձև:

Մարդիկ, որ այսօր կոչվում եք ՀՀ նախագահ և վարչապետ. Ձեզ հայտարարում ենք «պերսոնա նոն գրադա». ձեր գործողությունների հակասահմանադրականությունը ավելի քան ակնհայտ է:

Մենք շատ երկար ենք ձեզ հանդուրժել:

Դուրս մեր երկրից:

Հունվար 2008

The post Փետրվարի 15-ը Անահիտ Բայանդուրի ծննդյան օրն է appeared first on Socioscope.

Եկել է քաղաքակրթությունը փոխելու ժամանակը. հարցազրույց Է. Մորենի հետ
-Ահաբեկչություն Փարիզում, արտակարգ դրություն, Ազգային ճակատի (ծայրահեղ ազգայնական կուսակցություն Ֆրանսիայում-Ն.Կ.) ծավալում, միգրացիայի զանգվածային ալիք, գործազրկության աննախադեպ ցուցիչով (բնակչության 10,2 %) խորհրդանշվող տնտեսական և սոցիալական խամրող իրադրություն. Ֆրանսիան ապրում է առանձնահատուկ անհանգստացնող ժամանակաշրջան։ Այս իրադարձությունների

համադրումը երևան է բերում ընդհանուր արմատներ և դրսևորումներ։ Հասարակության իրավիճակի հետ կապված ի՞նչ է այն սովորեցնում։1

-Այս իրավիճակը արտաքին և ներքին գործոնների շաղկապման արդյունք է՝ նման այն գործոններին, որոնք, լինելով մերթ բարենպաստ, մերթ թշնամական, իրենց հերթին սահմանագծում են Ֆրանսիայի դրությունը։ Այն իհարկե անբաժան է համաշխարհայնացման (գլոբալացման – Ն.Կ.) վիճակից, քանի որ մարդկությունն ինքն է ապրում «համամոլորակային ճգնաժամ»։ Իսկ Ֆրանսիան ենթակա է քաղաքակրթական, հասարակական, տնտեսական բազմաձև մի ճգնաժամի, որի առաջին դրսևորումը նույնպես բազմակի վատնումն է՝ սոցիալական, արդյունաբերական, աշխարհագրական, տարածքային ու մարդկային։ Մոլորակը ենթարկված է ամբողջացման ու տրոհման հակադիր գործընթացներին։

Հիրավի ամբողջ մարդկությունը միավորվում է «ճակատագրի համայնքի» մեջ, քանզի կիսում է բնապահպանական ու տնտեսական նույն կորուստները, կրոնական մոլեռանդությամբ կամ միջուկային զենքով պայմանավորված նույն վտանգները։ Այս իրողությունը պետք է որ կոլեկտիվ գիտակցության բերեր և ուրեմն զոդեր, համերաշխեցներ և խաչասերեր։ Այնինչ տիրապետողը հակառակն է. կծկվում ենք, տարանջատվում, հատվածավորվում՝ միջնապատերից ձերբազատվելու փոխարեն, պատսպարվում ենք յուրահատուկ՝ ազգային կամ կրոնական ինքնության հետևում։ Օտարին ընդունելու փոխարեն՝ նրա հանդեպ վախն է գերիշխում (օտարն այստեղ հասկանալով ամենալայն իմաստներով). այն ունի ներգաղթյալի, գնչուի, մաղրեբացու, մահմեդականի, իրաքցի փախստականի դեմք, բայց նաև ընդգրկում է այն ամենը,

ինչը թողնում է անկախությանը, տնտեսական, մշակութային ու քաղաքակրթական ինքնիշխանությանը վնաս հասցնելու հիմնավոր կամ երևակայական տպավորություն։ Ահա թե ինչն է «ստեղծում» համաշխարհային ճգնաժամ և նույնիսկ՝ համաշխարհային տագնապի զգացողություն, քանի որ այն ուղեկցվում է ապագայի հանդեպ հույսի բացակայությամբ: 80-ականների սկզբին Արևմուտքը կարծում էր, թե հաստատուն կանգնած է առասպելական «Փառապանծ երեսուն»-ի երկարաձգմամբ, և հաստատուն համոզված՝ վերելքային հասարակություն կառուցելու գործում։ Սովետական Միությունը և Չինաստանն իրենց հերթին պայծառ հորիզոն էին ավետում։

Կարճ ասած՝ յուրաքանչյուր ոք (կամ գրեթե) կարող էր հավատ ունենալ գալիքի նկատմամբ։ Այդ հավատը հօդս ցնդեց, այդ թվում՝ այսպես կոչված «երրորդ աշխարհի» երկրներում՝ իր տեղը զիջելով անորոշությանը, վախին ու հուսահատությանը։

1 Հարցազրույցը վարել է Դընի Լաֆեն (Denis Lafay)։ Թարգմանությունը՝ ըստ Edgar Morin: “Le temps est venu de changer de civilisation” (2016.02.11). www.acteursdeleconomie.latribune.fr

Հարցազրույցն առցանց հրատարակվում է ըստ Փոփոխության որոնումներ գրքի (Ժամակոչյան Ա․, Անդրեասյան Ժ․, Մանուսյան Ս․, Մանուսյան Ա․, 2016, Սոցիոսկոպ ՀԿ):

թարգմանիչ՝ Նազարեթ Կարոյան

խմբագիր՝ Նազենի Ղարիբյան

The post Եկել է քաղաքակրթությունը փոխելու ժամանակը. հարցազրույց Է. Մորենի հետ appeared first on Socioscope.

«ԷԼԵԿՏՐԻԿ ԵՐԵՎԱՆԸ» ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
Տարբեր հետազոտություններ, որոնք ուղղված են հետխորհրդային երկրներում տեղի ունեցող շարժումների և հասարակական համախմբումների վերլուծությանը, հաճախ բնութագրում են դրանք իբրև «նոր», «աննախադեպ», երբեմն նույնիսկ՝ «հեղափոխական»՝ մի առումով ի ցույց դնելով Խորհրդային Միությունում պրոտեստային շարժումների (գոյության) մասին խոսելու քիչ հնարավորությունը, և, միաժամանակ, բացահայտելով սուբյեկտ դառնալու ճանապարհին հայտնված նորանկախ հասարակություններին, որոնցում որոշակի շերտեր ոչ միայն խոսույթային, այլև գործողության մակարդակում համախմբվում են զանազան սոցիալական, քաղաքական, բնապահպանական,

մշակութային և այլ հանրայնորեն նշանակալի խնդիրների շուրջ։

Այսպիսով, ի՞նչ են բովանդակում այդ բնորոշումները շարժումները վերլուծելիս։ Կարո՞ղ ենք արդյոք խոսել սոցիալական փոփոխությունների մասին մեր իրականության մեջ՝ շարժումների հետ կապի տեսանկյունից, թե՞ գործ ունենք մի իրադրության հետ, երբ փոփոխությունները Հայաստանում այլևս չեն բովանդակում սոցիալական փոփոխություն՝ հանրության առավել լայն շերտերի և հուզող խնդիրների ներառման տեսանկյունից։ Եվ ուրեմն այս հարցերի պատասխանը անպայմանորեն կարիք կա փնտրելու բուն հետազոտական առարկայի՝ «Էլեկտրիկ Երևանի» պարագայում։

Հոդվածն առցանց հրատարակվում է  ըստ Փոփոխության որոնումներ գրքի (Ժամակոչյան Ա․, Անդրեասյան Ժ․, Մանուսյան Ս․, Մանուսյան Ա․, 2016, Սոցիոսկոպ ՀԿ):

Հեղինակ՝ Արփի Մանուսյան

The post «ԷԼԵԿՏՐԻԿ ԵՐԵՎԱՆԸ» ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ appeared first on Socioscope.