սեռականություն Archives - Socioscope

Կանայք սեռական բռնության մասին․ ընկալումներ, փորձառություն
Հետազոտությունն իրականացրել ենք «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ հասկանալու Հայաստանում կանանց շրջանում սեռական բռնության ընկալումները, սահմանումները։ Մեր հետազոտական թիմը, հաշվի առնելով ՍԲՃԿ-ի թիմի մտահոգությունները, սեռական բռնության, սեռական ոտնձգության հարցի շուրջ հանրային ընկալումների առանձնահատկությունները և տեղեկատվության բացերը, արձագանքել է առաջարկին և իրականացրել կանանց փորձի, կարիքների ուսումնասիրություն՝ բացահայտելու սեռական բռնության, սեռական ոտնձգության հարցերի շուրջ իրավիճակը Հայաստանում։ Այդ նպատակով անցկացրել ենք ֆոկուսխմբային քննարկումներ տարբեր տարիքի կանանց հետ Հայաստանի բոլոր մարզերի մարզկենտրոններում և Երևանում։

Զեկույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

The post Կանայք սեռական բռնության մասին․ ընկալումներ, փորձառություն  appeared first on Socioscope.

Դավադրության տեսությունները և հակագենդերային արշավները կորոնավիրուսի համատեքստում
2020 թ․ «Սոցիոսկոպ» ՀԿ-ն հրատարակեց «Հակագենդերային արշավների գործունեությունը, հռետորաբանությունը և նպատակները հետհեղափոխական Հայաստանում» ուսումնասիրությունը, որը վեր է հանել սեռականության և գենդերային հարցերի շուրջ առկա հակագենդերային հռետորաբանությունը և դիսկուրսիվ միջոցները, որոնցով թիրախավորվում են գենդերային հարցերով զբաղվով իրավապաշտպանները և ակտիվիստները։ Այս հետազոտությունը վերջինիս տրամաբանական շարունակությունն է, որի նպատակն է հավաքագրել և վերլուծել համավարակի ընթացքում թափ առած հակագենդերային հռետորաբանությունը և դավադրության տեսությունները, որոնցով թիրախավորվում են առաջադիմական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ոտնահարվում է հանրային շահը, և մանիպուլացվում են հանրային դիրքորոշումները։

Հետազոտական նպատակով պայմանավորված՝ առանձնացրել ենք հետազոտական հետևյալ հարցերը․

Գլոբալ և տեղական ի՞նչ դիսկուրսներ են ընկած կորոնավիրուսի շուրջ հյուսվող դավադրության տեսությունների հիմքում։

Ովքե՞ր են դավադրության տեսությունների թիկունքում կանգնած խմբերը և ուժերը, ի՞նչ քաղաքական շահեր և օրակարգեր ունեն։

Ի՞նչ ուղերձներ են շրջանառում դավադրության տեսությունների հեղինակները առաջադիմական քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների, սեռականության և գենդերային հարցերի շուրջ։ Դրանք ի՞նչ առանձնահատկություններ և ընդհանրություններ ունեն գլոբալ դավադրական դիսկուրսների և հակագենդերային արշավների հետ։

Ինչպե՞ս են դավադրության տեսություններն ազդում հանրային առողջապահության, լայն իմաստով՝ հանրային շահի և մարդու իրավունքների ոտնահարումների վրա։

­Հե­տա­զո­տա­կան հար­ցե­րը դի­տար­կե­լով որ­պես ու­ղե­նի­շ՝ հավա­քագ­րել և երկ­րոր­դային վեր­լու­ծու­թյան ենք են­թար­կել թե­մայի շո­ւրջ ար­դեն իսկ ար­ված տե­ղա­կան և մի­ջազ­գային հետա­զո­տու­թյո­ւն­ներ և վեր­լու­ծու­թյո­ւն­նե­ր։ Այ­նու­հե­տև ի­րա­կա­նաց­րել ենք համավարակի ընթացքում թափ առած դավադրության տեսությունների և մանիպուլյատիվ դիսկուրսների քարտեզագրում, որոնցով թիրախավորվում էին մարդու իրավունքները և գենդերային հարցերը, առաջադիմական քաղաքացիական հասարակությունը։

Քար­տե­զագ­րո­ւմն ի­րա­կա­նաց­վել է առ­ցանց մե­դի­այի և սո­ցի­ա­լա­կան ցան­ցե­րի մշ­տա­դի­տա­րկ­ման միջո­ցո­վ՝ ա­ռա­նձ­նաց­նե­լով համավարակի ընթացքում հան­րային և քա­ղա­քա­կան ա­ռա­վել լայն ար­ձա­գա­նք ստա­ցած դավադրության դիսկուրսները և շահարկումները։ Քարտեզագրման հիման վրա ընտրել ենք առավել տիպական և խիտ դեպքերը։

Հետազոտությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

The post Դավադրության տեսությունները և հակագենդերային արշավները կորոնավիրուսի համատեքստում appeared first on Socioscope.

Հակագենդերային արշավների գործունեությունը, հռետորաբանությունը ԵՎ նպատակները հետհեղափոխական Հայաստանում
Այս հետազոտության նպատակն է հավաքագրել և վերլուծել հետհեղափոխական Հայաստանում սեռականության և գենդերային հարցերի շուրջ առկա հակագենդերային (ներառյալ հոմոֆոբ) հռետորաբանությունը և դիսկուրսիվ միջոցները, որոնցով թիրախավորում են կանանց և ԼԳԲՏ  հարցերով զբաղվող իրավապաշտպաններին ու ակտիվիստներին, առաջադիմական քաղաքացիական հասարակությանը՝ ձգտելով նեղացնելու վերջիններիս գործունեության տարածքը, փորձելով այս թեման դարձնել հետհեղափոխական Հայաստանի կառավարության դեմ մարտնչելու զենք և խաթարել ոլորտում հնարավոր բարեփոխումների առաջխաղացումը։

Ելնելով հետազոտության նպատակից՝ առանձնացվել են հետազոտական հետևյալ հարցերը.

Ի՞նչ դիսկուրսիվ միջոցներ և գաղափարաբանական շրջանակներ են ընկած տեղական և  միջազգային հակագենդերային արշավների հիմքում:

Ի՞նչ քաղաքական շահեր և օրակարգեր ունեն տեղական հակագենդերային արշավների թիկունքում կանգնած անձինք, խմբավորումները և ուժերը։

Ի՞նչ ուղերձներ և գաղափարներ են շրջանառվում սեռականության և գենդերի հարցերի շուրջ Հայաստանում կազմակերպված արշավների կողմից. դրանք ի՞նչ առանձնահատկություններ և ընդհանրություններ ունեն գլոբալ հակագենդերային արշավների համեմատ։

Ինչպե՞ս են սեռականության և գենդերային հարցերի հանրային քննարկումները հակագենդերային արշավներում ներգրավվածների կողմից կապվում 2018 թ. հեղափոխության և նոր կառավարող ուժի հետ։

Հետհեղափոխական Հայաստանի կառավարող ուժն ինչպե՞ս է արձագանքում հակագենդերային արշավներին և իր հերթին ի՞նչ ուղերձներ ու գաղափարներ է ձևակերպում սեռականության և գենդերի վերաբերյալ։

Ինչպե՞ս են ազդում հակագենդերային արշավները Հայաստանի առաջադիմական, իրավապաշտպանական քաղաքացիական հանրության և Հայաստանում բարեփոխումների ընթացքի վրա։

Հետազոտությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

The post Հակագենդերային արշավների գործունեությունը, հռետորաբանությունը ԵՎ նպատակները հետհեղափոխական Հայաստանում appeared first on Socioscope.

Ի հիշատակ Սերգեյ Փարաջանովի
Այսօր խորհրդային կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է։

Նա ապրել է բուռն կյանքով, թողել կարևոր հետք ինչպես համաշխարհային կինոյի, այնպես էլ խորհրդային ավտորիտարիզմի դեմ պայքարի պատմության մեջ՝ դառնալով արվեստի և սեռական դիսիդենտության խորհրդանիշներից մեկը։

Նրա կյանքի որոշ դրվագների անդրադարձել ենք «Սեռականությունը հայկական [համա]տեքստերում» (2019) գրքում:

[Փարաջանովի] «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը (1964) ներկայացնում էր ձնհալի սերնդին` խորհրդային «վաթսունիստներին» («шестидесятники») բնորոշ պոետիկ կինոռեժիսուրան[1], այն շատ արագ միջազգային ճանաչում և հաջողություններ գրանցեց, ինչպես նաև արժանացավ խորհրդային քննադատների գովասանքին։ Փարաջանովի այդ և հաջորդ՝ «Նռան գույնը» (1969) ստեղծագործությունները պարունակում էին ծիսական-ազգագրական ազգայնականության, ժողովրդական կրոնականության, արխայիկ միստիկականության և էրոտիզմի խորհրդանշական տարրեր, դրանց պոետիկ սյուրիալիստականությունը հակադրվում էր սոցիալիստական ռեալիզմի պետական պահանջներին։ Ե՛վ թեմատիկ, և՛ ոճական առումով Փարաջանովի ստեղծագործական գործունեությունը հակասում էր հետխրուշչովյան նորստալինականների՝ իշխանության կենտրոնացման և խստացման քաղաքականությանը։

«Տղամարդկանց հետ սեռական հարաբերություններն ինձ համար ավելի գրավիչ էին, քան կանանց հետ մերձեցումը։ Եթե կանանց հետ հարաբերությունից ես կարող էի առանց ցավի ձեռնպահ մնալ, ապա տղամարդկանց հանդեպ կրքի պոռթկումները բառացիորեն այրում էին ինձ», – հատված 1974 հունվարի 21-22-ի հարցաքննությունից։

Որքան էլ որ Փարաջանովի նույնասեռական կամ երկսեռական կողմի մասին հայտնի է հետազոտողներին, նրա ընկերներին և ընտանիքին[2], ինչպես նաև լայն հանրությանը, այն պաշտոնապես ճանաչված փաստ չէ Հայաստանում։ Սերգեյ Փարաջանովի թանգարանի կայքում ներկայացված կենսագրությունը լռում է 1948-ի դատապարտվածության մասին, իսկ երկրորդ (1973-74) գործի նույնասեռականությանն առնչվող մանրամասները և դրա քաղաքական հետնախորքը զտված և լղոզված տեսքով են ներկայացված:

Հայկական սովետական հանրագիտարանի` 1986-ին լույս տեսած հատորում «հայ սովետական կինոռեժիսոր» Փարաջանովի անունն արդեն ներկա է, փակագծերում նշված է նրա ազգանվան հայկական տարբերակը` Փարաջանյան (…)։ Նկարագրված է ֆիլմացանկը, հիշատակված են միջազգային ճանաչում ստացած երկու ֆիլմը և Փարաջանովի ֆիլմերի ընդհանուր բնութագիրը։ Սակայն նրա բուռն արվեստային, քաղաքական և անձնական կենսագրությունը նույնիսկ «պերեստրոյկայի» և «գլասնոստի» ժամանակներում թողնված են ստվերում։

Այն փաստը, որ նույնիսկ այնպիսի հանրահայտ, սիրված և պաշտամունքային կերպարի շուրջ, ինչպիսին Փարաջանովն է, Հայաստանում դեռևս քողարկված մութ անկյուններ են պահպանվում, բացատրում է ներկայումս գործող և ապրող մարդկանց նույնասեռականության և/կամ երկսեռականության մասին լռությունը։ Մինչ օրս Հայաստանում լռեցվում է պատմական, առավել ևս ժամանակակից հանրային գործիչների նույնասեռական կամ երկսեռական հակումների մասին տեղեկատվությունը կամ շահարկվում՝ ի վնաս նրանց։

Հատվածներ Ժամակոչյան Ա., Դանիելյան է. (2019) Նույնասեռականությունը՝ իրավաքաղաքական ազատության չափանիշ խորհրդային շրջանում. Սեռականությունը հայկական [համա]տեքստերում գրքից, էջեր 239-292

Լուսանկարը՝ Վահե Բուդումյանի․ Մոսկվա կինոթատրոնի դիմաց Սերգեյ Փարաջանովի անունով աստղային սալահատակ, 2019

[1] Փարաջանովը խորապես ազդվել էր Անդրեյ Տարկովսկու «Մանկությունը Իվանի» (1962) ֆիլմի պոետիկությունից, որից դրդված էլ փոխեց իր աշխատելաեղանակը և ոճը (Batuman, E. (2010.03.13). Sergei Paradjanov: film-maker of outrageous imagination. https://www.theguardian.com/film/2010/mar/13/sergei-paradjanov-films-gulag):

[2] Փարաջանովի որդին հոր նույնասեռական կապերը հավանական է համարում (2015.09.29) Pink Armenia. http://www.pinkarmenia.org/news/parajanov-son/#.XR0XAP6YPVI

The post Ի հիշատակ Սերգեյ Փարաջանովի appeared first on Socioscope.

Սեռականությունը հայկական [համա]տեքստերում
«Սեռականությունը հայկական [համա]տեքստերում» գիրքը սեռականության հարցի շուրջ ծավալուն, տարաոլորտ ուսումնասիրությունների արդյունք է։ Սեռականությունը, լինելով զգայուն և իշխանական նպատակահարմարության տեսանկյունից շահարկվող հիմնական հարցերից մեկը, խիստ սակավ ուսումնասիրվածներից է հայկական մշակույթում։ Այս նախագիծը սեռականության հարցը դիտարկում է հայկական անցյալի բարդ, բազմազան, փոփոխական իրականության տարբեր դրվագներում։ Միաժամանակ այն մասնակիորեն արտահայտում է ներկայիս հայաստանյան հասարակական-գաղափարական խմորումներ։ Գիրքն ընթերցողին առնչակցում է գիտելիքի ձևավորման պատմական ընթացքին, թե ինչպես են հայկական սոցիալ-քաղաքական կյանքի տարբեր փուլերում սահմանվում և ըմբռնվում սեռի և սեռականության հղացքները, վերջիններիս ներհակությունները և ժամանակի ու տարածության մեջ դրանց փոխազդեցությունները։

Հեղինակներ Ժաննա Անդրեասյանը, Էդուարդ Դանիելյանը, Աննա Ժամակոչյանը, Մարիամ Խալաթյանը, Հրաչյա Հակոբյանը, Արփի Մանուսյանը, Իրինա Շախնազարյանը և Լուսինե Չերգեշտյանը անդրադառնում են գրականության մեջ, մամուլում, իրավական ու կրոնական փաստաթղթերում սեռականության հարցերի արծարծմանը և դրանց մշակութային, քաղաքական նշանակություններին։

Հատորն ընդգրկում է  թարգմանություն և վերահրատարակություն:

Սեռականությունը հայկական [համա]տեքստերում գրքի ներածությունը հասանելի է այստեղ։

The post Սեռականությունը հայկական [համա]տեքստերում appeared first on Socioscope.