Հետազոտությունն իրականացրել ենք «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ հասկանալու Հայաստանում կանանց շրջանում սեռական բռնության ընկալումները, սահմանումները։ Մեր հետազոտական թիմը, հաշվի առնելով ՍԲՃԿ-ի թիմի մտահոգությունները, սեռական բռնության, սեռական ոտնձգության հարցի շուրջ հանրային ընկալումների առանձնահատկությունները և տեղեկատվության բացերը, արձագանքել է առաջարկին և իրականացրել կանանց փորձի, կարիքների ուսումնասիրություն՝ բացահայտելու սեռական բռնության, սեռական ոտնձգության հարցերի շուրջ իրավիճակը Հայաստանում։ Այդ նպատակով անցկացրել ենք ֆոկուսխմբային քննարկումներ տարբեր տարիքի կանանց հետ Հայաստանի բոլոր մարզերի մարզկենտրոններում և Երևանում։
Զեկույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։