Հակագենդերային արշավների գործունեությունը, հռետորաբանությունը ԵՎ նպատակները հետհեղափոխական Հայաստանում

Այս հետազոտության նպատակն է հավաքագրել և վերլուծել հետհեղափոխական Հայաստանում սեռականության և գենդերային հարցերի շուրջ առկա հակագենդերային (ներառյալ հոմոֆոբ) հռետորաբանությունը և դիսկուրսիվ միջոցները, որոնցով թիրախավորում են կանանց և ԼԳԲՏ  հարցերով զբաղվող իրավապաշտպաններին ու ակտիվիստներին, առաջադիմական քաղաքացիական հասարակությանը՝ ձգտելով նեղացնելու վերջիններիս գործունեության տարածքը, փորձելով այս թեման դարձնել հետհեղափոխական Հայաստանի կառավարության դեմ մարտնչելու զենք և խաթարել ոլորտում հնարավոր բարեփոխումների առաջխաղացումը։

Ելնելով հետազոտության նպատակից՝ առանձնացվել են հետազոտական հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ դիսկուրսիվ միջոցներ և գաղափարաբանական շրջանակներ են ընկած տեղական և  միջազգային հակագենդերային արշավների հիմքում:
  • Ի՞նչ քաղաքական շահեր և օրակարգեր ունեն տեղական հակագենդերային արշավների թիկունքում կանգնած անձինք, խմբավորումները և ուժերը։
  • Ի՞նչ ուղերձներ և գաղափարներ են շրջանառվում սեռականության և գենդերի հարցերի շուրջ Հայաստանում կազմակերպված արշավների կողմից. դրանք ի՞նչ առանձնահատկություններ և ընդհանրություններ ունեն գլոբալ հակագենդերային արշավների համեմատ։
  • Ինչպե՞ս են սեռականության և գենդերային հարցերի հանրային քննարկումները հակագենդերային արշավներում ներգրավվածների կողմից կապվում 2018 թ. հեղափոխության և նոր կառավարող ուժի հետ։
  • Հետհեղափոխական Հայաստանի կառավարող ուժն ինչպե՞ս է արձագանքում հակագենդերային արշավներին և իր հերթին ի՞նչ ուղերձներ ու գաղափարներ է ձևակերպում սեռականության և գենդերի վերաբերյալ։
  • Ինչպե՞ս են ազդում հակագենդերային արշավները Հայաստանի առաջադիմական, իրավապաշտպանական քաղաքացիական հանրության և Հայաստանում բարեփոխումների ընթացքի վրա։

Հետազոտությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22