Socioscope
Հեռու, բայց ոչ անտարբեր․ երիտասարդների քաղաքական օտարումը
Հեղինակներ՝ Մարիամ Խալաթյան
Արփի Մանուսյան
Անի Ջիլոզյան
Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երիտասարդները դարձել են ամենաքննարկվող և ամենաշատ թիրախավորվող հանրային խմբերից մեկը։ Թեև երիտասարդները մշտապես եղել են քաղաքական և հասարակական դերակատարների ուշադրության կենտրոնում, նախընտրական գործընթացն առանձնահատուկ կերպով ընդգծեց նրանց նշանակությունը՝ ինչպես քաղաքական հռետորաբանության, այնպես էլ տարբեր ծրագրերի ու նախաձեռնությունների շրջանակներում։ Սա պայմանավորված է նաև նրանով, որ երիտասարդները կազմում են ընտրողների զգալի հատվածը՝ ավելի քան քսան տոկոսը, և նրանց քաղաքական նախընտրությունները կարող են ազդեցություն ունենալ ընտրական գործընթացների և դրանց արդյունքների վրա։
Այսպես, նախընտրական շրջանում երիտասարդները հայտնվեցին տարբեր քաղաքական առաջարկների, խոստումների և նախաձեռնությունների կենտրոնում՝ սկսած դրամական և նյութական խրախուսումներով մրցույթներից[1] ու ուսման վարձավճարների փոխհատուցման ծրագրերից[2] մինչև քաղաքական գործիչների և քաղաքական հայտ ներկայացրած թեկնածուների հետ հանդիպումներ, քննարկումներ և մասնակցային այլ ձևաչափեր[3]։
Սակայն երիտասարդների նկատմամբ քաղաքական ուժերի հետաքրքրությունը դեռևս չի նշանակում, որ երիտասարդներն իրենք իրենց տեսնում են քաղաքական գործընթացների ակտիվ մասնակիցներ կամ վստահում են քաղաքական դերակատարներին և ինստիտուտներին։ Ավելին՝ նախընտրական շրջանում երիտասարդների շուրջ ձևավորվող հանրային և քաղաքական դիսկուրսը հաճախ չի արտացոլում նրանց իրական մտահոգությունները, ակնկալիքներն ու մասնակցության փորձառությունները։
Այս հոդվածը հիմնված է 2026 թվականի փետրվար–ապրիլ ամիսներին իրականացված ֆոկուսխմբային հետազոտության արդյունքների մի հատվածի վրա և նպատակ ունի վերլուծելու երիտասարդների քաղաքական ընկալումները, մասնակցության պատկերացումները և հանրային ու պետական ինստիտուտների հետ նրանց հարաբերությունների առանձնահատկությունները։
Մինչ քաղաքական դերակատարները փորձում են գրավել երիտասարդների ուշադրությունն ու աջակցությունը, կարևոր է հասկանալ, թե ինչպես են երիտասարդներն իրենք ընկալում քաղաքական գործընթացները և ինչ տեղ են վերապահում իրենց այդ գործընթացներում։
Հետազոտության ամբողջական տարբերակը, որը քաղաքական մասնակցության և ինստիտուտների նկատմամբ վերաբերմունքի հարցերին զուգահեռ անդրադառնում է նաև երիտասարդներին հուզող սոցիալական, տնտեսական և հանրային խնդիրներին, Հայաստանի ապագայի, անվտանգության և խաղաղության վերաբերյալ նրանց պատկերացումներին, ինչպես նաև երիտասարդների կարիքներին, ակնկալիքներին ու առաջնահերթություններին, առաջիկայում հասանելի կլինի Սոցիոսկոպի կայքէջում։
Մեթոդաբանական ակնարկ
Հետազոտությունն իրականացվել է որակական մեթոդաբանությամբ՝ նպատակ ունենալով բացահայտելու Հայաստանի տարբեր համայնքներում բնակվող երիտասարդներիկենսափորձը, ընկալումները և քաղաքական ու հասարակական գործընթացների նկատմամբ վերաբերմունքը։ Տվյալների հավաքագրման հիմնական մեթոդը եղել են ֆոկուս խմբային քննարկումները (ՖԽՔ), որոնք անցկացվել են 18–30 տարեկան երիտասարդների հետ՝ Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում։
Ընդհանուր առմամբ իրականացվել է 12 ՖԽՔ՝ երկու քննարկում Երևանում և մեկական՝ Մասիսում, Արմավիրում, Իջևանում, Գյումրիում, Թալինում, Գավառում, Հրազդանում, Վանաձորում, Եղեգնաձորում և Կապանում։ Յուրաքանչյուր քննարկում տևել է մոտավորապես մեկուկեսից երկու ժամ և անդրադարձել է քաղաքական մասնակցության, քաղաքացիական ներգրավվածության, ինստիտուցիոնալ վստահության, քաղաքական գործընթացների, խաղաղության ու ապագայի ընկալման հարցերին։ Հետազոտության նախապատրաստական փուլում իրականացվել է տեսական, ինչպես նաև համատեքստային վերլուծություն՝ քննելու թեմայի առնչությամբ կուտակված հասարակագիտական գիտելիքը, ինչպես նաև մշակելու ՖԽՔ հարցաշարը։
ՖԽՔ ընթացքում մասնակիցներին առաջարկվել է նաև գնահատել իրենց հարաբերությունները մի շարք առանցքային ինստիտուտների հետ՝ ներառյալ կրթական համակարգը, մեդիան, բանակը, եկեղեցին, քաղաքացիական հասարակությունը, քաղաքական կուսակցությունները և ընտրական ինստիտուտը։ Գնահատումն իրականացվել է չորս հիմնական կատեգորիաներով՝ օտարում, ոչ ռելևանտություն, սիմվոլիկ մոտիկություն և ուղիղ շփում։
Այս մոտեցումը հնարավորություն է տվել խորությամբ հասկանալու երիտասարդների ինստիտուցիոնալ փորձառությունները և տարբեր ինստիտուտների նկատմամբ նրանց զգայական ու քաղաքական դիրքավորումները։
Հետազոտությունը նպատակ ունի նաև արձագանքելու Հայաստանում երիտասարդների քաղաքացիական և քաղաքական ներգրավվածության նվազման շուրջ աճող մտահոգություններին՝ հարցադրելով վերջին շրջանում հանրային դիսկուրսում տարածված  այն պնդումը, որ երիտասարդները քաղաքականապես անտարբեր են քաղաքական գործընթացների հանդեպ՝  հատկապես հետպատերազմական համատեքստում, որտեղ սոցիալական և քաղաքական դինամիկաները շարունակում են արագ փոփոխվել։
Երիտասարդների մասնակցությանը վերաբերող առկա մոտեցումները հաճախ չեն կարողանում ամբողջական կերպով հաշվի առնել այնպիսի փոխկապակցված գործոններ, ինչպիսիք են ինստիտուցիոնալ անվստահությունը, ապատեղեկատվությունը, սոցիալ-տնտեսական և ռեգիոնալ  անհավասարությունները։
Հետազոտական նախագիծը նպատակ ունի լրացնելու այս բացը՝ որակական և համատեքստային գիտելիք ստեղծելով երիտասարդների քաղաքական մասնակցության, քաղաքացիական ներգրավվածության և հանրային կյանքի նկատմամբ ընկալումների վերաբերյալ։ Երիտասարդների կենսափորձի վրա հիմնված այս մոտեցումը հնարավորություն է տալիս ավելի նրբերանգային կերպով հասկանալու քաղաքական օտարման դրսևորումները և նպաստելու երիտասարդների քաղաքացիական ու քաղաքական ներգրավվածության առավել խորքային մոտեցումների ձևավորմանը։
Ի՞նչ է ասում տեսությունը
Տարբեր վերլուծություններ ցույց են տալիս, որ թեև ժողովրդավարական կառավարման մոդելը գլոբալ մակարդակում շարունակում է պահպանել իր նորմատիվ գերակայությունը, արևմտյան լիբերալ ժողովրդավարություններում ապրող հանրությունները գնալով ավելի են օտարվում քաղաքական գործընթացներից։ Այս օտարումը դրսևորվում է ընտրություններին մասնակցության նվազմամբ, կուսակցական անդամակցության անկմամբ, ինչպես նաև քաղաքական գործիչների և ինստիտուտների նկատմամբ խորացող անվստահությամբ ու հիասթափությամբ (Barnes et al., 1979; Rose, 1980; Pharr and Putnam, 2000; Torcal, 2006)։
Պատմականորեն այս երևույթը հաճախ մեկնաբանվել է որպես քաղաքական ապատիա կամ անտարբերություն։ Սակայն սոցիոլոգիական, քաղաքագիտական և հոգեբանական մոտեցումների համադրությունը բացահայտում է շատ ավելի բարդ պատկեր։ Քաղաքական պասիվությունը պարզապես հետաքրքրության կամ ներգրավվածության պակաս չէ։ Այն շերտավորված, ադապտիվ և քաղաքական ու հասարակական կառուցվածքներով պայմանավորված երևույթ է։ Օտարման հոգեբանական և կառուցվածքային չափումների (Seeman, 1959), ժողովրդավարության ժամանակակից ճգնաժամի դինամիկայի (Hay, 2007; Crouch, 2016) և քաղաքական պասիվության տարբեր ձևերի (Amnå and Ekman, 2014) համադրումը հնարավորություն է տալիս տեսնելու, թե ինչպես են ժամանակակից ժողովրդավարական համակարգերը վերարտադրում սեփական օտարումը։
Հասկանալու համար, թե ինչու են քաղաքացիները հեռանում քաղաքական դաշտից, նախ անհրաժեշտ է անդրադառնալ օտարման հոգեբանական մեխանիզմներին։ Մելվին Սիմանի «Օտարման նշանակության մասին» (On the Meaning of Alienation, 1959) հիմնարար աշխատության մեջ օտարումը ներկայացվում է որպես մի քանի փոխկապակցված, բայց վերլուծականորեն տարանջատելի բաղադրիչների ամբողջություն։ Քաղաքական դաշտում հատկապես կարևոր են նրա առանձնացրած երեք չափումները՝ անզորությունը, անիմաստությունը և նորմերի քայքայումը, որոնք օգտակար շրջանակ են առաջարկում ժամանակակից քաղաքական դժգոհությունն ու օտարումը հասկանալու համար։
Սիմանը անզորությունը սահմանում է որպես «անհատի սպասումը կամ համոզմունքը, որ իր վարքը չի կարող ազդել ցանկալի արդյունքների կամ հետևանքների վրա»։ Քաղաքական կյանքում սա արտահայտվում է ինչպես ներքին արդյունավետության (քաղաքական գործընթացները հասկանալու և դրանցում կողմնորոշվելու սեփական կարողության նկատմամբ վստահություն), այնպես էլ արտաքին արդյունավետության (համոզմունք, որ իշխանությունները կարձագանքեն քաղաքացիների պահանջներին) թուլացմամբ։ Քաղաքացին սկսում է քաղաքական իշխանությունը ընկալել որպես իրենից օտարված և իր վերահսկողությունից դուրս գտնվող երևույթ։
Եթե անզորությունը վերաբերում է քաղաքական արդյունքների վրա ազդելու անկարողությանը, ապա անիմաստությունը կապված է այդ արդյունքները հասկանալու և կանխատեսելու դժվարության հետ։ Այն առաջանում է, երբ որոշումների կայացման գործընթացները դառնում են անթափանց, իսկ քաղաքական ընտրությունները՝ դժվար տարբերակելի։ Նման պայմաններում քաղաքացին կորցնում է տեղեկացված և գիտակցված ընտրություն կատարելու վստահությունը։
Նորմերի քայքայումը, իր հերթին, արտահայտում է այն իրավիճակը, երբ հանրային կյանքը կարգավորող ընդունված կանոններն ու ընթացակարգերը ընկալվում են որպես խաթարված կամ անարդյունավետ։ Այս պայմաններում քաղաքացիները սկսում են կասկածել, որ ավանդական ժողովրդավարական մեխանիզմները՝ օրինակ ընտրություններին մասնակցությունը, կարող են իրական ազդեցություն ունենալ, մինչդեռ ոչ ֆորմալ, ստվերային կամ կոռուպցիոն ուղիները դիտարկվում են որպես նպատակներին հասնելու առավել արդյունավետ միջոցներ։
Եթե Սիմանը նկարագրում է օտարման հոգեբանական կառուցվածքը, ապա Քոլին Հեյը (2007) և Քոլին Քրաուչը (2016) բացահայտում են դրա կառուցվածքային հիմքերը։ Հեյի կարծիքով ժամանակակից ժողովրդավարություններում տեղի է ունենում ապաքաղաքականացման գործընթաց, որի ընթացքում կարևոր հանրային հարցերը աստիճանաբար դուրս են բերվում հանրային քննարկման և քաղաքական որոշումների կայացման տիրույթից։ Արդյունքում ձևավորվում է մի շրջանաձև գործընթաց, որտեղ պետության կողմից որոշումների կայացման լիազորությունների փոխանցումը գլոբալ շուկաներին և վերազգային դերակատարներին զուգակցվում է քաղաքական ցինիզմի լեգիտիմացմամբ։ Քաղաքացիները սկսում են զգալ, որ քաղաքականությունը կորցրել է իրական ազդեցության հնարավորությունը, ինչն էլ խորացնում է անզորության և անօգնականության զգացումը։
Ներգրավվածության իմաստի կորստի և անզորության զգացման համադրությունը հաճախ հանգեցնում է քաղաքական հոգնածության։ Դրա դրսևորումներից մեկն ինֆորմացիոն մեկուսացումն է, երբ մարդիկ գիտակցաբար սահմանափակում կամ դադարեցնում են քաղաքական նորություններին հետևելը՝ սեփական հոգեկան բարեկեցությունը մշտական լարվածությունից պաշտպանելու նպատակով։ Մյուս դրսևորումը սկեպտիցիզմից դեպի ցինիզմ անցումն է։ Եթե ժողովրդավարական սկեպտիկը շարունակում է կասկածի տակ դնել իշխանությունը՝ միաժամանակ պահպանելով ներգրավվածությունը, ապա արմատացած ցինիկը քաղաքական համակարգը համարում է անուղղելիորեն կոռումպացված և հրաժարվում է մասնակցությունից։
Այս համատեքստում ի հայտ է գալիս նաև այն, ինչ կարելի է անվանել «փախուստ դեպի հավատ»։ Ռոբերտ Մերտոնի դիտարկմամբ՝ խորքային օտարումը ձևավորում է որոշակիության և վերահաստատման սուր պահանջ։ Արդյունքում մարդիկ ավելի հակված են դառնում ընդունելու պարզ և ամբողջական բացատրություններ առաջարկող գաղափարական համակարգերը։ Այդպիսի համակարգեր կարող են լինել պոպուլիստական նարատիվները, դավադրության տեսությունները, մարգինալացված խմբերի թիրախավորումը կամ կրոնական ֆունդամենտալիստական մեկնաբանությունները, որոնք բարդ և անկանխատեսելի իրականությունը ներկայացնում են որպես հասկանալի և վերահսկելի։
Սակայն քաղաքական պասիվությունը միշտ չէ, որ օտարման կամ հուսահատության հետևանք է։ Ամնոն և Էկմանը (2014) կարևոր նրբերանգ են ավելացնում քաղաքական չմասնակցության մեկնաբանությանը՝ ներկայացնելով «սպասող քաղաքացու» (standby citizen) գաղափարը։ Նրանք պնդում են, որ քաղաքական գործընթացներին չմասնակցող բոլոր քաղաքացիներին չի կարելի դասել «ապատիկ» կամ «հուսախաբված» խմբերի շարքը։
Սպասող քաղաքացիները պասիվ են միայն արտաքուստ։ Ի տարբերություն քաղաքականությունից լիովին օտարված անհատների՝ նրանք ունեն սոցիալական ռեսուրսներ, քաղաքական գիտելիք և քաղաքացիական կարողություններ, որոնց կարող են դիմել անհրաժեշտության դեպքում։ Նրանք շարունակում են հետևել հանրային իրադարձություններին, քննարկել քաղաքական հարցեր ընտանիքի անդամների և ընկերների հետ և պատրաստ են ներգրավվել հանրային գործողություններում, եթե որևէ կարևոր խնդիր կամ ճգնաժամային իրավիճակ պահանջի դա։
Այս տեսանկյունից քաղաքական պասիվությունը երբեմն կարող է հանդես գալ ոչ թե որպես անտարբերություն, այլ որպես դիտարկման և սպասման շրջան։ Քաղաքացիները գիտակցաբար պահպանում են իրենց քաղաքացիական ռեսուրսները՝ նախընտրելով ակտիվ ներգրավվածությունը միայն այն ժամանակ, երբ այն ընկալվում է որպես իմաստալից և ազդեցիկ։
Այդուհանդերձ, քաղաքական պասիվությունը հազվադեպ է միայն անհատական ընտրության արդյունք։ Ավելի հաճախ այն ադապտիվ արձագանք է քաղաքական և տնտեսական այն պայմաններին, որոնք սահմանափակում են քաղաքացիների ազդեցության զգացումը հանրային գործընթացների նկատմամբ։ Այս իմաստով քաղաքական պասիվությունը ոչ միայն քաղաքացիների վարքագծի, այլև ժամանակակից ժողովրդավարությունների կառուցվածքային վիճակի կարևոր ցուցիչ է։
Մասնակցել, թե՞ հեռու մնալ․ քաղաքական կողմնորոշման մարտահրավերները
Չնայած հետազոտությանը մասնակցած երիտասարդները ներքին քաղաքական գործընթացների հանդեպ խորքային և բազմաշերտ մեկնաբանություն են ցուցաբերում, ավելի լայն քաղաքական, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ քննարկումները հաճախ արտացոլում են մեդիայում շրջանառվող և վերարտադրվող նարատիվները, այլ ոչ թե ինքնուրույն վերլուծություններ։ Սա վկայում է տեղեկատվության հասանելիության և բարդ քաղաքական նարատիվների նկատմամբ քննադատական դիրքորոշման միջև առկա խզումների մասին՝ ակներև դարձնելով տեղեկատվական միջավայրի նշանակալի ազդեցությունը երիտասարդների ընկալումների և մասնակցության ձևավորման վրա։
Երիտասարդների հետ քննարկումները ցույց են տալիս, որ նրանց քաղաքական օտարման պատճառները բազմաշերտ են, սակայն քաղաքական ինստիտուտների, ընտրական գործընթացների, ինչպես նաև մեդիայի նկատմամբ խորը անվստահությունը երիտասարդների քաղաքական մասնակցությունը պայմանավորող առանցքային գործոններից է։ Կարևոր է ընդգծել, որ քաղաքական և քաղաքացիական գործընթացներից օտարումը երիտասարդների համար ամենևին պայմանավորված չէ այդ գործընթացների հանդեպ անտարբերությամբ։ Թերևս անվստահությունն է այն կատեգորիան, որը բյուրեղացնում է երիտասարդների դիրքորոշումը այս գործընթացների ու նախընտրական իրավիճակի առնչությամբ։ Երիտասարդների այս դիրքորոշումը հաճախ արտացոլում է ժողովրդավարական գործընթացների նկատմամբ աճող թերահավատությունը, քաղաքական դերակատարների և ինստիտուտների հաշվետվողականության ընկալվող պակասը, պետական քաղաքականությունների ոչ բավարար արդյունավետությունն ու հասցեականությունը, ինչպես նաև քաղաքացիական մասնակցության սահմանափակ ազդեցության մասին պատկերացումները։ Երիտասարդները հաճախ ընտրում են հեռավորություն պահպանել քաղաքական գործընթացներից՝ չցանկանալով նույնականացվել այն արդյունքների հետ, որոնց նկատմամբ չունեն վստահություն կամ հավատ։
Եթե մենք չենք ուզում կոնկրետ մեկին ընտրել ու ընտրում ենք պատահական մեկին, եթե ինչ-որ բան լինի ապագայում, կիմանանք, որ մեր ձայնը չենք տվել էդ մարդուն ու չենք մտածի՝ վա՜յ, մեր մեղքով եղավ։
21 տարեկան կին, Երևան
Երիտասարդների ընկալմամբ՝ ներկա քաղաքական դիսկուրսը չափազանց բևեռացված և ագրեսիվ է, իսկ դրա օրակարգը հաճախ չի արձագանքում իրենց՝ Հայաստանում ապրող երիտասարդների առօրյա խնդիրներին և մտահոգություններին։ Ֆոկուս խմբային բոլոր քննարկումներում կրկնվող առանցքային թեմաներից մեկն այն էր, որ քաղաքականության շուրջ խոսակցությունները գրեթե անխուսափելիորեն վերածվում են բևեռացման, հակասությունների և վեճերի՝ ընտանիքներում, բարեկամական շրջանակներում և ընկերների միջև։ Այս փորձառության արդյունքում շատ երիտասարդներ գիտակցաբար խուսափում են քաղաքական թեմաների քննարկումներից իրենց անմիջական սոցիալական միջավայրում՝ նախընտրելով զերծ մնալ հնարավոր լարվածություններից, կոնֆլիկտներից և հարաբերությունների սրումից։ Սա հաճախ վերածվում է ինքնալռեցման, երբ երիտասարդները նախընտրում են չարտահայտել իրենց քաղաքական կարծիքներն ու դիրքորոշումները՝ կանխատեսելով բացասական արձագանքներ, թյուրըմբռնումներ կամ հարաբերությունների վատթարացում։ Արդյունքում քաղաքական քննարկումներից հեռանալու միտումը դառնում է ոչ միայն կոնֆլիկտներից խուսափելու ռազմավարություն, այլև հանրային և քաղաքական հարցերի շուրջ սեփական ձայնի սահմանափակման ձև։
Նաև թշնամանք կա դրա մեջ։ Շուրջ վեց տարի է, որ էս պառակտումը սկսել է գնալ հայ ժողովրդի մեջ ու շատ լուրջ պառակտում է։ Եթե նախկինում տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ կարող էին շատ հանգիստ իրար կողք ապրել, 2020 թվականից հետո այս ամեն ինչը շատ սրվեց։ Մի սովորական քաղաքական հայացք ունենալու համար քեզ կարող են կողքից էնպե՜ս քննադատել։
21 տարեկան տղամարդ, Վանաձոր, Լոռու մարզ
Քաղաքական թեմաների քննարկումը երիտասարդները բնութագրում են իբրև «խոցելի» և կոնֆլիկտային, ինչը նպաստում է ինքնագրաքննության և շատ դեպքերում անտարբերություն թվացող լռությանը, նույնիսկ երբ կա հստակ դիրքորոշում։
Քաղաքական մասնակցության տեսանկյունից նկատելի տարբերություններ կան ընտրական գործընթացում առաջին անգամ ներգրավվող երիտասարդների և արդեն ընտրություններին մասնակցության փորձ ունեցող երիտասարդների միջև։ Առաջին անգամ ընտրելու իրավունք ստացած երիտասարդների համար հատկապես կարևոր են կողմնորոշման, տեղեկացված որոշում կայացնելու և քաղաքական գործընթացները հասկանալու հարցերը։ Նրանք հաճախ արտահայտում են փաստարկված և հավաստի տեղեկատվության, ինչպես նաև մեծահասակների, ուսուցիչների, ծնողների կամ այլ նշանակալի անձանց կողմից աջակցություն և առաջնորդում ստանալու կարիք։
Միաժամանակ, երիտասարդները կարևորում են կրթական հաստատություններում ընտրական գործընթացների, ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքական մասնակցության վերաբերյալ բաց, բազմակարծիք և ոչ ուղղորդող քննարկումների առկայությունը։ Հատկապես 18–23 տարեկանների շրջանում նկատվում է քաղաքական առաջնորդության վերաբերյալ պատկերացումներ ձևավորելու և քաղաքական դերակատարներին գնահատելու չափանիշներ ձեռք բերելու պահանջ։ Նրանք հաճախ փորձում են հասկանալ, թե ինչ հատկանիշներով պետք է օժտված լինի քաղաքական առաջնորդը, ինչ արժեքներ պետք է ներկայացնի և ինչով կարելի է պայմանավորել նրա նկատմամբ վստահությունը։
Դպրոցում, դրսում դրա մասին չենք խոսում, եթե ընտանիքումս խոսեն, կլսեմ, իսկ անհատական կարծիք չի ձևավորվում։ Ինձ շատ հաճելի կլիներ, որ դպրոցում ոչ թե քննարկեինք ինչ-որ քաղաքական գործչի, ղեկավարի, այլ՝ ընդհանուր առմամբ ղեկավարի կերպարը, որ ես պատկերացում ունենամ՝ ինչպիսին պետք է լինի ղեկավարը, որ հետո, երբ մասնակցեմ ընտրություններին, ես ոչ թե կոնկրետ անհատի ընտրեմ, այլ առաջնորդվեմ իմ ունեցած պատկերացմամբ։
19 տարեկան կին, Եղեգնաձոր, Վայոց ձորի մարզ
Ես էլ շատ խուսափում եմ ընտրություններից, որովհետև հասկանում եմ, որ դա պատասխանատվություն է, ուզում ես մաքսիմալ ճիշտ որոշում կայացնել, բայց ես չգիտեմ՝ ոնց ճիշտ ընտրել։
23 տարեկան կին, Վանաձոր, Լոռու մարզ
Նախորդ ընտրություններում արդեն մասնակցության փորձ ունեցող երիտասարդների համար, որքան էլ անվստահության և հիասթափության պայմաններում կողմնորոշվելը հաճախ բարդ է, այնուամենայնիվ, առկա է քաղաքական ուժերի, գործիչների և նախորդ ընտրական փորձի վերաբերյալ որոշակի գիտելիք և պատկերացում։ Այս խմբի երիտասարդները սովորաբար իրենց ընտրական որոշումները կայացնում են ոչ միայն ընթացիկ նախընտրական քարոզչության, այլև նախկին փորձի, քաղաքական դերակատարների գործունեության և նախորդ խոստումների կատարման գնահատման հիման վրա։
Թեև հետազոտության մասնակից երիտասարդների զգալի մասը կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունավետությունը և ընտրությունների միջոցով իրական քաղաքական կամ համակարգային փոփոխությունների հասնելու հնարավորությունը, նրանք շարունակում են կարևորել ընտրություններին մասնակցությունը՝ այն դիտարկելով որպես քաղաքացիական պատասխանատվության և հասարակական ներգրավվածության դրսևորում։ Ընտրություններին մասնակցելու որոշումը հաճախ պայմանավորված է ոչ այնքան որևէ քաղաքական ուժի կամ թեկնածուի նկատմամբ վստահությամբ, որքան սեփական քաղաքացիական պարտքը կատարելու, «խղճի հանգստության», սեփական ձայնը լսելի դարձնելու և հանրային գործընթացների նկատմամբ պատասխանատվություն ստանձնելու ձգտմամբ։ Այս առումով ընտրություններին մասնակցությունը երիտասարդների համար հաճախ արժեքային ընտրություն է, նույնիսկ այն դեպքերում, երբ ընտրությունների արդյունքների նկատմամբ ակնկալիքները սահմանափակ են։
Ես ընտրություններին գնալու եմ, պատահական մեկին վերցնելու ու դնելու եմ, ոչ էլ նայելու եմ՝ ովքեր կան, ինչեր կան։ Ես գոնե կիմանամ, որ իմ երկրում ինչ կատարվում է, դրա համար իմ պատասխանատվությունն ունեմ։ Իսկ չգնալով կամ ճղելով՝ ես ասում եմ՝ ինչ ուզում եք արեք էս երկրի հետ։
28 տարեկան կին, Երևան
Ընտրական որոշումների կայացման գործընթացում երիտասարդները մեծ կարևորություն են տալիս ոչ միայն քաղաքական ծրագրերին, այլև քաղաքական դերակատարների կենսագրությանը, նախկին գործունեությանը և քաղաքական կապերին։ Քաղաքական ծրագրերից ավելի կարևոր են համարում քաղաքական գործիչների և նրանց թիմերի անցած ճանապարհն ու նախկին գործունեությունը՝ դրանք դիտարկելով որպես ապագա վարքագծի առավել վստահելի ցուցիչներ։ Քաղաքական ուժերի գնահատման չափանիշների շարքում երիտասարդները առանձնացնում են նաև արժեքային սկզբունքները, երկրի զարգացման տեսլականը, արտաքին և ներքին քաղաքականության ռազմավարությունները, անվտանգային հարցերի լուծման մոտեցումները, ինչպես նաև քաղաքական դերակատարների անկախությունն ու վստահելիությունը։
Նախ և առաջ հենց քաղաքական ուժի սկզբունքները, այսինքն՝ իրենք ինչ մոտեցումներ են տեսնում, ինչ արժեքային պատկեր ունեն, ինչպես են տեսնում երկրի զարգացումը։ Անկախությունն է շատ կարևոր գնահատման գործակից՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին։ Ու կան արդեն արժեքներ, սկզբունքներ, թե ինչքանով են դրանց հավատարիմ, ինչքանով են անկախ։ Հետո արդեն կարողունակությունը, թե  ինչ  ճանապարհով ու արդյոք կկարողանա՞ն հասնել այդ նպատակներին։
21 տարեկան տղամարդ, Հրազդան, Կոտայքի մարզ
Թեև որոշ երիտասարդներ ընտրություններին մասնակցելու հարցում առաջնորդվում են հստակ չափանիշներով և գիտակցված ընտրություն կատարելու ձգտմամբ, նրանց դիրքորոշումներին զուգահեռ հնչում են նաև ընտրական գործընթացի արդյունավետության և իմաստի վերաբերյալ կասկածներ։ Մասնակիցների մի մասը ընտրությունները դիտարկում է որպես առավելապես սիմվոլիկ գործընթաց՝ կասկածի տակ դնելով ժողովրդավարական ճանապարհով էական քաղաքական փոփոխությունների հասնելու հնարավորությունը։
Երիտասարդները հաճախ նշում են, որ լիարժեք չեն վստահում ընտրությունների արդարությանը և թափանցիկությանը, իսկ որոշ դեպքերում կասկածում են, որ ընտրությունների արդյունքները կարող են կանխորոշված կամ փոփոխված լինել։ Միաժամանակ տարածված է այն ընկալումը, որ ընտրությունների արդյունքում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները հազվադեպ են անդրադառնում մարդկանց առօրյա կյանքի որակի, սոցիալ-տնտեսական պայմանների կամ հանրային խնդիրների լուծման վրա։
Նախընտրական ելույթների ժամանակ բոլորն էլ ասում են, բայց ինչ-որ շարժ չի լինում։ Ձայն  հավաքելու համար յուրաքանչյուր կուսակցություն իր նախընտրական ելույթների ժամանակ խոսում է երիտասարդների իրավունքների, երիտասարդների զբաղվածության հարցերով, բայց արդյունքում շարժ չի լինում։
30 տարեկան կին, Գյումրի, Շիրակի մարզ
Այսպիսով, կասկածի տակ է դրվում ոչ միայն ընտրական գործընթացի արդարությունը, այլև դրա ազդեցիկությունն ու գործնական նշանակությունը։
Այս համատեքստում երիտասարդների քաղաքական մասնակցությունը հաճախ ձևավորվում է ոչ այնքան որևէ կուսակցության կամ քաղաքական ուժի հետ գաղափարական նույնականացման, որքան քաղաքացիական պարտավորության և պատասխանատվության զգացման հիման վրա։ Ընտրություններին մասնակցելու որոշումը հաճախ արդարացվում է «պետք է մասնակցել» տրամաբանությամբ՝ այն ընկալելով որպես քաղաքացիական պարտքի կատարում և հանրային գործընթացների նկատմամբ պատասխանատվության դրսևորում։ Միաժամանակ որոշ երիտասարդներ քննադատաբար են վերաբերվում այս մոտեցմանը՝ նշելով, որ ընտրություններին մասնակցությունը չպետք է պայմանավորված լինի մեղքի զգացումով կամ ընտրությունների արդյունքների համար անհատական պատասխանատվություն կրելու պարտադրանքով։ Նրանց կարծիքով, մասնակցությունը պետք է հիմնված լինի վստահության, ներկայացված լինելու զգացման և քաղաքական ազդեցություն ունենալու իրական հնարավորության վրա։
….այո՛, մենք պատասխանատվություն ենք վերցնում ընտրելով, այո՛, մենք պիտի գիտակցենք այդ պատասխանատվությունը, բայց չպիտի այդ պատասխանատվության զգացումը մեզ տանի մեղքի զգացման, որ մենք ընտրել ենք, լավ չի եղել, ժողովրդավար չի եղել, մենք մեղավոր ենք, մենք ընտրել չգիտենք, հաջորդին չեմ գնալու ընտրեմ, որովհետև ես սխալ ընտրություն եմ արել։ Որովհետև  ժողովրդավարություն, բռնապետություն հասկացությունները ժամանակի ընթացքում փոխվում են ու կառավարվում են նաև անկախ մեր կամքից՝ համաշխարհային իրադարձություններից ելնելով։ Ուզում եմ ասել, որ միայն նրա համար, որ հետո չունենանք մեղքի զգացում, չարժի չգնալ ու այդ պատասխանատվությունը վերցնել։
25 տարեկան կին, Գավառ, Գեղարքունիքի մարզ
«Ընտրիր, որպեսզի քո փոխարեն չընտրեն» սկզբունքը բազմիցս հնչում էր քննարկումների ընթացքում՝ որպես ընտրություններին մասնակցության հիմնական հիմնավորում, նույնիսկ այն դեպքերում, երբ երիտասարդները որևէ քաղաքական ուժի կամ թեկնածուի նկատմամբ վստահություն չեն արտահայտում։ Այս մոտեցումը վկայում է, որ ընտրություններին մասնակցությունը հաճախ ընկալվում է ոչ այնքան որպես քաղաքական նախընտրության արտահայտում, որքան սեփական քաղաքացիական ներկայությունն ու ձայնը պահպանելու միջոց։ Միաժամանակ, ընտրության բովանդակային կողմը շատերի համար մնում է անորոշ։ Երիտասարդների մի մասը նշում է, որ չունի գաղափարապես նախընտրելի կուսակցություն կամ թեկնածու, կամ բավարար տեղեկատվություն քաղաքական դերակատարների մասին։ Կուսակցությունների ծրագրերը հաճախ ընկալվում են որպես ոչ բավարար վստահելի՝ պայմանավորված այն համոզմամբ, որ դրանք հիմնականում արտացոլում են քաղաքական ուժերի շահերը և միշտ չէ, որ վերածվում են գործնական քաղաքականությունների կամ իրականացվող խոստումների։
Այս պայմաններում ընտրությունը հաճախ նկարագրվում է որպես «վատի և վատագույնի միջև» ընտրություն, որտեղ որոշումները հիմնվում են ոչ թե նախընտրելի տարբերակի ընտրության, այլ հնարավոր բացասական հետևանքները նվազեցնելու տրամաբանության վրա։ Այլ կերպ ասած՝ ընտրական վարքագիծը հաճախ պայմանավորվում է ոչ թե քաղաքական նույնականացմամբ կամ ոգևորությամբ, այլ ռիսկերի կառավարման և անցանկալի արդյունքները կանխելու ձգտմամբ։
Այնուամենայնիվ, ընտրություններին մասնակցության վերաբերյալ երիտասարդների դիրքորոշումները, որքան էլ բազմազան, հակասական և երբեմն անորոշ լինեն, չեն վերածվում քաղաքական գործընթացներից լիակատար հրաժարման։ Ընդհակառակը, շատերի համար մասնակցությունը շարունակում է պահպանել իր խորհրդանշական և քաղաքացիական նշանակությունը՝ որպես սեփական ձայնը լսելի դարձնելու, հանրային գործընթացներում ներկայություն ունենալու և երկրի ապագայի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու հնարավորություն։
Ցավոք սրտի, ինչ-որ կողմնորոշում չունեմ, ես էլ չեմ տեսնում ինչ-որ մեկի, ում հաստատ կասեմ, որ դե ինքն է։ Բայց ընտրությունների գնալը ոչ մի վայրկյան կասկածի տակ չեմ դնում՝ իմ ձայնը լսելի դարձնելու համար։
21 տարեկան տղամարդ, Հրազդան, Կոտայքի մարզ
Այս մոտեցման շրջանակում ընտրությունները դիտարկվում են որպես գործընթաց, որտեղ հնարավոր է ձևավորել համակարգային փոփոխություն, եթե ի հայտ գան իրական այլընտրանքային քաղաքական ուժեր։ Այսպիսով, քաղաքական մասնակցության շուրջ ձևավորվում է երկակի պատկեր։ Մի կողմից՝ խորը ու բազմաշերտ անվստահություն, տեղեկատվական հոգնածություն և անորոշություն, մյուս կողմից՝ փոփոխության հնարավորության նկատմամբ պայմանական հավատ, նախընտրական ծրագրերի շուրջ տեղեկացված լինելու ցանկություն և ներգրավվելու պատրաստակամություն՝ կախված քաղաքական օրակարգերի որակից։
Մասնակիցների խոսքում ընդգծվում է, որ քաղաքական դերակատարների և ինստիտուտների կողմից իրականացվող տարբեր նախաձեռնություններն անխուսափելիորեն ազդեցություն են ունենում երիտասարդների վրա։ Նախընտրական շրջանում երիտասարդները ոչ միայն դիտարկվում են որպես քաղաքական գործընթացների մասնակիցներ, այլև հաճախ գործիքայնացվում են տարբեր քաղաքական ուժերի կողմից։ Մասնավորապես, սոցիալապես ավելի խոցելի խմբերի երիտասարդները, երբեմն ներգրավվում կամ մանիպուլացվում են քաղաքական նպատակներով՝ աշխատանքի, վարձատրության կամ այլ նյութական աջակցության խոստումների միջոցով։
Անձնական պահեր էլ գոյություն ունեն։ Երբ ինչ-որ մի կուսակցություն ուսանողի ուսման վարձը տալիս է, պարզ է, որ երիտասարդը եթե չգիտի էլ այդ կուսակցությունը լավն է, թե վատն է, արդեն անձնական նպատակով կգնա ու այդ կուսակցությանը կընտրի՝ մտածելով, որ եթե մի անգամ արել է, վաղը նորից կանի։ Ինքն էլ կիմանա, որ ես իրեն ընտրելու եմ։ Ու ոչ ոք չի կարող երիտասարդին ասել՝ ինչո՞ւ ես իրեն ընտրում, որովհետև երիտասարդն իր պատասխանն ունի՝ «ինքն իմ վարձը տվել է»։ Սոցիալականին են կպնում։ Այդ տրամաբանությամբ այդ մարքեթինգային քայլն են կուսակցություններն անում, որ երիտասարդները գնան [ընտրության]։
19 տարեկան, տղամարդ, Երևան
Այս համատեքստում քաղաքական ինստիտուտների և երիտասարդների միջև հարաբերությունը բնութագրվում է անվստահությամբ և այն ընկալմամբ, որ երիտասարդները հաճախ օգտագործվում են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, այլ ոչ թե դիտարկվում որպես ինքնուրույն դերակատարներ և որոշումների կայացման լիարժեք մասնակիցներ։
Օտարում, ոչ ռելևանտություն, ուղիղ շփում և սիմվոլիկ մոտիկություն
Երիտասարդների քաղաքական և քաղաքացիական մասնակցության հարցերն ուղղակիորեն կապվում են հանրային և պետական տարբեր ինստիտուտների հետ նրանց ունեցած հարաբերություններով և դրանց բնույթով։ Մենք որպես հետազոտողներ կարևորեցինք այդ հարաբերությունների բնույթին խորքային անդրադառնալու հարցը  հետազոտության շրջանակում։  Քննարկումների ընթացքում երիտասարդներն արտահայտում էին խառը ու հաճախ երկիմաստ հարաբերություններ տարբեր ինստիտուտների հանդեպ՝ հիմնված իրենց փորձի, տարբեր գերակա նարատիվների և զգացմունքային կապվածության վրա։ Այս ինստիտուտների շարքում էին՝ ընտրական ինստիտուտը, կուսակցությունները, կրթությունը, մեդիան, քաղաքացիական հասարակությաւնը, բանակը և եկեղեցին։ Այս բազմաշերտ հարաբերություններում էմոցիոնալ կապը զուգորդվում է քննադատությամբ, երբեմն օտարման զգացումով, երբեմն՝ ուղիղ շփումներով։
Կարևոր հետազոտական դիտարկում է այն, որ որոշ ինստիտուտների նկատմամբ քննադատական վերաբերմունքը կամ դրանցից օտարվածության մասին խոսելը խմբային քննարկումներում հաճախ հնարավոր էր դառնում միայն այն բանից հետո, երբ մասնակիցներից որևէ մեկն առաջինն էր բարձրաձայնում նման դիրքորոշում։ Սա հատկապես նկատելի էր բանակի և եկեղեցու դեպքում, որոնք շարունակում են ընկալվել որպես բարձր սիմվոլիկ արժեք և հասարակական զգայունություն ունեցող ինստիտուտներ։ Հաճախ միայն առաջին քննադատական կարծիքի հնչեցումից հետո մյուս մասնակիցներն էլ սկսում էին կիսվել իրենց վերապահումներով, դժգոհություններով կամ օտարվածության փորձառություններով։
Այս երևույթը ակներև է դարձնում, որ որոշ ինստիտուտների նկատմամբ անվստահությունը կամ հեռավորությունը միշտ չէ, որ բացահայտ արտահայտվող դիրքորոշում է։ Դրանք հաճախ մնում են թաքնված՝ պայմանավորված հասարակական սպասումներով, ինքնագրաքննությամբ կամ այն մտավախությամբ, որ նման տեսակետները կարող են չընդունվել շրջապատի կողմից։ Արդյունքում խմբային քննարկումները ցույց էին տալիս, թե ինչպես է սոցիալական միջավայրը ազդում ոչ միայն քաղաքական, այլև ինստիտուցիոնալ վերաբերմունքների արտահայտման վրա։
Ընտրական ինստիտուտի և քաղաքական կուսակցությունների նկատմամբ երիտասարդների վերաբերմունքները մեծապես փոխկապակցված են և հաճախ ձևավորվում են նույն տրամաբանության շրջանակում։ Հետազոտության մասնակիցների շրջանում ընտրական ինստիտուտի նկատմամբ գերակշռող վերաբերմունքը օտարումն է, որը հիմնականում պայմանավորված է կուսակցությունների նկատմամբ անվստահությամբ։ Շատ երիտասարդներ ընտրությունները չեն դիտարկում որպես ժողովրդավարական համակարգի ինքնուրույն և արդյունավետ գործիք, որի միջոցով հնարավոր է ազդել քաղաքական որոշումների կամ հանրային գործընթացների վրա։ Այս ընկալումը հաճախ հիմք է դառնում ընտրություններին չմասնակցելու կամ մասնակցության իմաստը կասկածի տակ դնելու դիրքորոշումների համար։
Միաժամանակ, որոշ երիտասարդներ ընտրությունները դիտարկում են որպես քաղաքացիական մասնակցության սահմանափակ, բայց կարևոր հնարավորություն։ Այս դեպքում ընտրություններին մասնակցությունը պայմանավորված է ոչ այնքան ընտրական ինստիտուտի նկատմամբ վստահությամբ, որքան այն ընկալմամբ, որ դա հանրային գործընթացներում ներկայություն ունենալու և սեփական դիրքորոշումն արտահայտելու հասանելի եղանակներից մեկն է։ Այսպիսով, ընտրական ինստիտուտի նկատմամբ ձևավորվում է ավելի պրագմատիկ, քան վստահության վրա հիմնված հարաբերություն։
Օտարման այս հարաբերությանը զուգահեռ հետազոտությունը բացահայտում է նաև ընտրական ինստիտուտի հետ ուղիղ փոխգործակցության փորձառություններ։ Դրանք արտահայտվում են ընտրական գործընթացներում դիտորդական առաքելությունների շրջանակում ներգրավվածությամբ, ընտրական հանձնաժողովներում աշխատանքով կամ լրագրողական գործունեության միջոցով ընտրությունների լուսաբանմամբ։ Այսպիսի փորձառություններ ունեցող երիտասարդների դեպքում ընտրական ինստիտուտի նկատմամբ վերաբերմունքն ավելի բազմաշերտ է․ մի կողմից նրանք առավել տեղեկացված են ընտրական գործընթացների գործնական կողմերին, մյուս կողմից՝ այդ ներգրավվածությունը միշտ չէ, որ հանգեցնում է ինստիտուտի նկատմամբ ավելի բարձր վստահության։
Կուսակցությունների հանդեպ երիտասարդների գերակշռող վերաբերմունքը օտարումն է։ Հիմնական պատճառը կուսակցական պատկանելության բացակայությունն է, խուսափումը և քաղաքական գործընթացներից գիտակցված օտարվածությունը։ Շատ դեպքերում երիտասարդները նշում են քաղաքական կուսակցությունների ծրագրերի մասին տեղյակ լինելուց, ինչպես նաև այդ ծրագրերի բովանդակության խնդիրներն են բարձրացնում։
Կուսակցություններից գրեթե ոչ մեկը հստակ ասելիք չունի։ Մեզ առաջադրանք էին տվել համալսարանում՝ նախընտրական քարոզարշավի գովազդ կազմակերպել որպես կուսակցություն։ Մենք նստած մտածում էինք՝ ինչ կարելի է անել, մեզ մոտ գալիս էին այն հումորները, որ տեսել ենք, վիրավորանքները և այլն։ Ու ուզում ենք հասկանալ՝ լավ, ով ինչ է արել, ումից ինչ կարելի է վերցնել, ոչ մի լուրջ, հստակ բան չկա, միայն հումորների վրա է էդ ամեն ինչը։ Չկա ոչ մի պատկեր, որ տեսնենք։
19 տարեկան կին, Եղեգնաձոր, Վայոց ձորի մարզ
Կուսակցություններից օտարումն ու անվստահությունը երիտասարդները հաճախ կապում են նաև Հայաստանի քաղաքական դաշտի մասնատվածության և կուսակցությունների մեծ թվի հետ։ Գերակա է այն դիրքորոշումը, որ փոքր երկրում բազմաթիվ կուսակցությունների առկայությունը ոչ թե նպաստում է քաղաքական բազմակարծությանը, այլ հաճախ ստեղծում է անլրջության, արհեստականության և քաղաքական դաշտի մասնատվածության տպավորություն։ Երիտասարդների մի մասը դժվարանում է տարբերակել կուսակցությունների գաղափարական դիրքորոշումները և տեսնել դրանց միջև էական տարբերություններ, ինչն է՛լ ավելի է խորացնում անվստահությունն ու քաղաքական կողմնորոշման դժվարությունները։
Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքները, միանշանակ չեն և արտահայտվում են ինչպես սիմվոլիկ մոտիկությամբ ու ուղիղ շփումներով, այնպես էլ ինստիտուցիոնալ մակարդակում ձևավորված քննադատությամբ և անվստահությամբ։ Ընդհանուր առմամբ, երիտասարդների մեծամասնության մոտ գերակշռում էր եկեղեցու հետ սիմվոլիկ կապը, որը կապված էր ինքնության, հոգևոր հանգստության, ներքին հավասարակշռության և դժվար ժամանակներում աջակցություն ու մխիթարություն գտնելու զգացողությունների հետ։
Եկեղեցու հետ ուղիղ հարաբերությունները երիտասարդների փորձառության մեջ դրսևորվում էին պատարագների մասնակցությամբ, հոգևոր այլ արարողություններին հաճախելով, ինչպես նաև եկեղեցական ծառայություններում կամավոր ներգրավվածությամբ և սպասավորությամբ։ Շատերի համար եկեղեցին շարունակում է մնալ ոչ միայն կրոնական, այլև մշակութային և ազգային ինքնության կարևոր հենասյուն։
Միաժամանակ քննարկումների ընթացքում երիտասարդները հաճախ անդրադառնում էին եկեղեցու շուրջ ձևավորված քաղաքական և հասարակական լարվածություններին։ Մի կողմից հնչում էին քննադատություններ եկեղեցու քաղաքականացման և իշխանությունների ու եկեղեցու միջև առկա հակադրությունների վերաբերյալ, մյուս կողմից՝ հարցականի տակ էր դրվում հենց եկեղեցու՝ որպես քաղաքական դերակատար հանդես գալու նպատակահարմարությունը։ Այս քննադատությունները հաճախ ուղեկցվում էին անձնական փորձառություններով, որոնք ազդում էին եկեղեցու՝ որպես ինստիտուտի նկատմամբ վստահության վրա։
Եկեղեցուն ոչ ռելևանտություն եմ նշել, որովհետև քաղաքականացված է եկեղեցին։ Դա ազդում է ինձ վրա։ Անմիջական կապ եմ ունեցել, երբ ես պետք է կնքվեի, ու եկեղեցու առաջնորդը գումարը ուզեց միանգամից, ու ասաց՝ չէ, քո տվածը շատ քիչ է, էլի պետք է տաս։ Սուրբ բանի համար հասել եմ էնտեղ, ու առնչվել եմ նման կոպիտ պահվածքի։
30 տարեկան կին, Կապան, Սյունիքի մարզ
Քաղաքականացման և անձնական բացասական փորձառությունների համատեքստում երիտասարդները բարձրացնում էին նաև եկեղեցու նկատմամբ վստահության հարցը՝ խոսելով եկեղեցու ներսում առկա խնդիրների, հոգևորականների գործունեության շարժառիթների և եկեղեցու առաքելության շուրջ սեփական կասկածների մասին։ Հնչում էին տեսակետներ, որ որոշ հոգևորականներ եկեղեցական ծառայությունը դիտարկում են որպես աշխատանք, այլ ոչ թե ծառայություն կամ կոչում։ Այսպիսի ընկալումները ձևավորում են ինստիտուցիոնալ անվստահության որոշակի շերտեր՝ առանձնացնելով հավատքը եկեղեցական կառույցի նկատմամբ վերաբերմունքից։ Սակայն նույնիսկ նման քննադատությունների պայմաններում եկեղեցին շարունակում է պահպանել իր կարևորությունը երիտասարդների պատկերացումներում։ Անորոշության, անվտանգային մարտահրավերների և հասարակական փոփոխությունների պայմաններում այն հաճախ նույնականացվում է հոգևոր կայունության, մշակութային շարունակականության և ազգային ինքնության հետ։ Այս առումով երիտասարդների հարաբերությունը եկեղեցու հետ կարելի է բնութագրել որպես բազմաշերտ և երբեմն հակասական․ եկեղեցու նկատմամբ ինստիտուցիոնալ անվստահությունը հաճախ համատեղվում է դրա հոգևոր և խորհրդանշական նշանակության ճանաչման հետ։
Հնարավոր է, որ այս հարաբերությունների ձևավորման վրա ազդեցություն ունենան ինչպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և դրան հաջորդած քաղաքական զարգացումների հետևանքները, այնպես էլ կրթական համակարգում 2004 թվականից ներդրված «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի երկարաժամկետ ազդեցությունը։ Թեև հետազոտության տվյալները թույլ չեն տալիս միանշանակ եզրակացություններ անել այս կապերի վերաբերյալ, դրանք կարևոր հարցադրումներ են առաջադրում հետագա խորքային ուսումնասիրությունների համար։
Հատկանշական է նաև, որ եկեղեցուց օտարման կամ դրա նկատմամբ բացահայտ քննադատական վերաբերմունքի արտահայտումները քննարկումներում համեմատաբար հազվադեպ էին և հաճախ ի հայտ էին գալիս միայն այն բանից հետո, երբ որևէ մասնակից առաջինն էր բարձրաձայնում նման տեսակետ։ Սա կարող է վկայել, որ եկեղեցու նկատմամբ վերապահումները միշտ չէ, որ հեշտությամբ արտահայտվող դիրքորոշումներ են և հաճախ մնում են լատենտ մակարդակում՝ պայմանավորված ինստիտուտի բարձր խորհրդանշական կարգավիճակով և դրա նկատմամբ հասարակական զգայունությամբ։
Ավելի երիտասարդ հասակում ինչ-որ կապ եմ զգացել, ու քանի որ ինչ-որ էմոցիոնալ բան կա, երբ արդեն կյանքիցդ դուրս է գալիս, էլի էմոցիոնալ ես վերաբերվում։ Օտարումը մի քիչ ավելի էմոցիոնալ է, քան ոչ ռելեվանտությունը, դրա համար օտարում եմ նշել։
25 տարեկան կին, Վանաձոր, Լոռու մարզ
Բանակի ինստիտուտի հետ երիտասարդների հարաբերությունները հիմնականում ձևավորվում են սիմվոլիկ հարթության մեջ։ Հետազոտության մասնակիցների ընկալումներում բանակը հաճախ նկարագրվում էր որպես «պաշտպանող», «անհրաժեշտ» և նույնիսկ «սուրբ» ինստիտուտ, որը կարևոր դեր ունի պետության գոյության և անվտանգության ապահովման գործում։ Այս սիմվոլիկ մոտիկությունը, սակայն, միշտ չէ, որ ուղեկցվում է բանակի, զինված ուժերի խնդիրների, պատերազմի հետևանքների կամ պաշտպանության ոլորտի քաղաքականությունների շուրջ լայն և խորքային քննարկումներով։ Շատ դեպքերում բանակի մասին դիսկուրսը սկսվում և ավարտվում է նրա՝ որպես հայրենիքի պաշտպանության պատասխանատու կառույցի ընկալմամբ։
Բանակի հետ երիտասարդների անմիջական առնչությունները հիմնականում պայմանավորված են անձնական փորձառություններով և սոցիալական կապերով։ Դրանք արտահայտվում են զինվորական ծառայության, պատերազմին մասնակցության, ինչպես նաև ընտանիքի անդամների կամ մտերիմների ծառայության փորձի միջոցով։ Որոշ երիտասարդներ խոսում էին նաև ոչ ֆորմալ ռազմական և ինքնապաշտպանական նախաձեռնություններում ներգրավվածության մասին, մասնավորապես՝ կամավորական և ռազմահայրենասիրական ծրագրերի շրջանակում, այդ թվում՝ ՈՄԱ-ի գործունեությանը մասնակցության փորձառությունների վերաբերյալ։
Միաժամանակ, զինվորական ծառայության կամ պատերազմի մասնակցության փորձ ունեցող երիտասարդ տղամարդկանց շրջանում, թեև համեմատաբար հազվադեպ, հնչում էին նաև ավելի քննադատական դիրքորոշումներ։ Նրանք բարձրաձայնում էին պետության և անհատի հարաբերություններում առկա խզումների, ծառայությունից հետո աջակցության պակասի, ինչպես նաև պետության կողմից բավարար հոգածություն և ուշադրություն չցուցաբերելու վերաբերյալ մտահոգություններ։ Այս պատմություններում հաճախ արտահայտվում էր այն զգացումը, որ ծառայության ընթացքում կամ պատերազմին մասնակցելու պահին անհատի ներդրումը բարձր է գնահատվում, սակայն հետագայում նրա կարիքները, խնդիրները և փորձառությունները մնում են անտեսված։
Այս փորձառությունները բացահայտում են հետաքրքիր հակասություն․ մի կողմից բանակը շարունակում է ընկալվել որպես բարձրարժեք, ազգային ինքնության և անվտանգության հետ սերտորեն կապված ինստիտուտ, մյուս կողմից՝ անձնական մակարդակում որոշ երիտասարդներ բախվում են պետության հետ հարաբերություններում հիասթափության, անտեսվածության կամ չգնահատված լինելու զգացումներին։ Այսպիսով, բանակի նկատմամբ վերաբերմունքը երիտասարդների շրջանում միաժամանակ ներառում է և՛ ուժեղ սիմվոլիկ հավատարմություն, և՛ որոշ դեպքերում ինստիտուցիոնալ մակարդակում ձևավորվող քննադատական հարցադրումներ։
Հատկանշական է նաև, որ բանակի նկատմամբ բացահայտ քննադատական վերաբերմունքները քննարկումներում հազվադեպ էին հնչում և հաճախ արտահայտվում էին միայն այն բանից հետո, երբ որևէ մասնակից առաջինն էր բարձրաձայնում նման փորձառություն կամ մտահոգություն։ Ինչպես եկեղեցու դեպքում, այստեղ ևս կարելի է ենթադրել, որ բանակի բարձր սիմվոլիկ կարգավիճակը սահմանափակում է դրա շուրջ քննադատական դիսկուրսի ազատ արտահայտումը՝ նպաստելով ինքնալռեցման կամ վերապահումների լատենտ պահպանմանը։
Ես, լինելով 18 տարեկան, շատ մեծ ոգևորությամբ եմ գնացել  բանակ։ Իհարկե, ունեի խնդիրներ, որոնք կարելի էր լուծել, նոր տանել։ Հարցը վերաբերում է նրան, թե  պետությունը ինչպես է վերաբերվում անհատին ու անհատը պետությանը։ Այն խոսքը,  որ մենք հողը արյունով ենք պահել, ժամանակն է՝ նաև հողը պահել, այդ արյուն տվողներին, այդ ժամանակ միանշանակ ընդհանրապես տեսանելի չէր ու նույնիսկ առաջիկա 100-200 տարվա ընթացքում տեսանելի չէ։ Նույնիսկ պետության այն աջակցությունը, երբ օրինակի համար ես մասնակցած եմ պատերազմին և այլն, իմ պարտքը կատարել եմ պետությանը հնարավորինս, իմ ուժերի չափով, բայց պետությունը բացառապես չի հետաքրքրվել։
23 տարեկան տղամարդ, Գյումրի, Շիրակի մարզ
Մեդիայի նկատմամբ երիտասարդների վերաբերմունքն արտահայտվում է անվստահությամբ և խնդրականացմամբ։ Մասնակիցները հաճախ մատնանշում են մեդիայի քաղաքականացվածությունը, բևեռացվածությունը, կողմնակալությունը, մանիպուլյացիները և անկախ լրատվամիջոցների պակասը։ Այս ընկալումները ձևավորում են տեղեկատվական դաշտի նկատմամբ միաժամանակ քննադատական և հիասթափված վերաբերմունք, որի պայմաններում մեդիան հազվադեպ է ընկալվում որպես վստահելի տեղեկատվության աղբյուր։ Մեդիայի հետ երիտասարդների ամենատարածված հարաբերությունը ուղիղ շփումն է, այն երիտասարդների կյանքում առանցքային դեր ունի, սակայն հենց մեդիան է դառնում քաղաքական օտարման, վստահության հիմքերը խարխլող հարթակ ու ինստիտուտ։
Հետազոտությանը մասնակցած երիտասարդները խոսում են նաև քաղաքական տեղեկատվության սպառման ոչ համակարգված և հաճախ պատահական բնույթի մասին։ Շատերը քաղաքական իրադարձությունների մասին տեղեկանում են ոչ թե ավանդական լրատվական հարթակներից, այլ սոցիալական ցանցերից, հումորային բովանդակությունից, ընկերական շրջանակներից կամ առօրյա հաղորդակցությունից։ Այս հանգամանքը քաղաքական տեղեկացվածության գործընթացը դարձնում է առավել իրավիճակային և հատվածական։
Հետազոտության մասնակիցները նշում են մեդիայի բազմազանության և մշտական հասանելիության մասին, ինչը ձևավորում է «անընդհատ տեղեկատվության հոսք» և այս պայմաններում ձևավորվում է տեղեկատվության սպառման ոչ ընտրողական մոտեցում, ինչպես իրենք են ձևակերպում՝ «նորություններն են քեզ հետևում, ոչ թե դու ես փնտրում նորությունը»։
Մասնակիցները, մասնավորապես, հայաստանյան խորհրդարանական դիսկուրսը և դրա մեդիա ներկայացումները նկարագրում են որպես կոնֆլիկտային, ագրեսիվ և ոչ կառուցողական։ Նրանց կարծիքով, նման միջավայրը ոչ միայն չի նպաստում քաղաքական գործընթացների վերաբերյալ տեղեկություն ստանալու ցանկությանը և կողմնորոշման ձևավորմանը, այլև որոշ դեպքերում խթանում է քաղաքականությունից գիտակցված հեռացումը և օտարումը։
Կրթության ինստիտուտի հետ երիտասարդներն ունեն ամենաուղիղ և ամենօրյա առնչությունը։ Հաշվի առնելով, որ հետազոտությանը մասնակցած երիտասարդների մի մասը ավագ դպրոցի ավարտական դասարաններում էին կամ սովորում էին բարձրագույն կրթության համակարգում, կրթական ինստիտուտը լիարժեքորեն ինտեգրված է նրանց կենսափորձում և առօրյա իրականության մեջ։ Այս պատճառով կրթության վերաբերյալ քննարկումները հիմնված էին ոչ թե հեռավոր պատկերացումների, այլ անմիջական փորձառությունների և անձնական գնահատականների վրա։
Ավագ դպրոցի ավարտական դասարաններում սովորող, ընտրելու իրավունք ունեցող երիտասարդները հիմնականում անդրադառնում էին կրթական համակարգում մասնագիտական կողմնորոշման խնդիրներին։ Նրանց կարծիքով՝ դպրոցը բավարար չափով չի աջակցում ապագա մասնագիտության ընտրության գործընթացում, ինչի հետևանքով շատ երիտասարդներ ավարտական փուլում շարունակում են անորոշություն ունենալ իրենց կրթական և մասնագիտական ուղու վերաբերյալ։
Բարձրագույն կրթության համակարգում սովորող երիտասարդներն առավել հաճախ բարձրացնում էին կրթության և աշխատաշուկայի միջև առկա անհամապատասխանության հարցը։ Քննարկումների ընթացքում հնչում էր այն մտահոգությունը, որ կրթական ծրագրերը միշտ չէ, որ ապահովում են աշխատաշուկայում պահանջված գիտելիքներ և հմտություններ, իսկ ստացած կրթությունը հաճախ չի երաշխավորում մասնագիտական կայացում կամ արժանապատիվ զբաղվածություն։ Այս իրավիճակը երիտասարդների մոտ ձևավորում է անորոշության զգացում ապագայի նկատմամբ և բարդացնում կրթական, մասնագիտական ու կենսական որոշումների կայացման գործընթացը։
Միաժամանակ, ի տարբերություն մի շարք այլ ինստիտուտների, որոնց նկատմամբ գերակշռում էին հեռավոր կամ սիմվոլիկ հարաբերությունները, կրթության ինստիտուտի գնահատականները հիմնականում ձևավորվում էին անմիջական փորձառությունների հիման վրա։ Հետևաբար երիտասարդների կողմից բարձրաձայնվող խնդիրները վերաբերում էին ոչ միայն համակարգային քաղաքականություններին, այլև իրենց առօրյա կյանքի վրա կրթական համակարգի ունեցած անմիջական ազդեցությանը։
Քաղաքացիական հասարակության նկատմամբ երիտասարդների վերաբերմունքները բազմաշերտ են և ներառում են ինչպես օտարման, այնպես էլ ուղիղ շփման, սահմանափակ սիմվոլիկ մոտիկության և երբեմն նաև ոչ ռելևանտության ընկալումներ։
Հասարակական կազմակերպությունները հաճախ ընկալվում են որպես իրական փոփոխություն բերող դերակատարներ, հատկապես տեղական մակարդակում՝ ծրագրերի իրականացմամբ, խնդիրների բարձրացմամբ և  համայնքային զարգացման գործընթացներին մասնակցելով։
Բայց ամենակարևոր ոլորտն է։ ՀԿ-ներին թույլատրվում է մոնիթորինգ անել։ Գյուղ ես ընտրում, մոնիթորինգ ես անում, խնդիրները վեր ես հանում։ Արդյունքում արդեն քննադատության ես ենթարկվում և համայնքապետարանի, և մարզպետարանի կողմից, և, ինչու չէ, նաև համայնքի բնակիչների կողմից։
30 տարեկան կին, Կապան, Սյունիքի մարզ
Միաժամանակ, նույնիսկ կարևորելով հատկապես համայնքներում հասարակական կազմակերպությունների դերը՝ որպես մշակութային փոփոխությունների խթանման, խնդիրների բարձրաձայնման և երիտասարդների քաղաքացիական ներգրավվածության կազմակերպման միջոց, երիտասարդները բարձրացնում են նաև դրանց նկատմամբ անվստահության և ոչ ռելևանտության հարցերը։ Այս վերաբերմունքը հաճախ պայմանավորված է ինչպես անձնական փորձառություններով, այնպես էլ հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ սահմանափակ իրազեկվածությամբ։ Քննարկումներում ընդգծվում էր, որ որոշ դեպքերում ՀԿ-ները կարող են գործիքայնացվել քաղաքական նպատակներ հետապնդող կառույցների կողմից՝ պահպանելով ֆորմալ «քաղաքացիական հասարակության» ձևը, սակայն կորցնելով դրա բովանդակային նշանակությունը։
Իրականում եթե նմանատիպ ՀԿ-ները չգործեն, երիտասարդությունը շատ կոտրված կլինի։ Հիմնականում ոտքի հանողը նմանատիպ երիտասարդական կազմակերպություններն են, որոնք այդ գաղափարները գոնե առանց շահ կտանեն առաջ՝ ի օգուտ երիտասարդների, իսկ կողքից նոր ծագվող այդ կուսակցական ենթադրյալ ՀԿ-ները, որոնք որ չգիտես՝ հետո կդառնան գումարի լվացման կենտրոններ, հետո իրենք ինչ նպատակներով կաշխատեն։ Եթե դու եղել ես, քո անունն այնտեղ մնում է, իսկ այդ սոցիալական հիշողությունը բավականին երկար է։
23 տարեկան տղամարդ, Գյումրի, Շիրակի մարզ
Այս համատեքստում առանձնահատուկ է նաև երիտասարդների անմիջական ներգրավվածությունը հասարակական կազմակերպությունների գործունեության մեջ՝ կամավորական աշխատանքների, դասընթացների և կոնֆերանսների մասնակցության միջոցով։ Նման փորձառությունները հաճախ նպաստում են իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և քաղաքացիական մասնակցության որոշակի ձևերի ձևավորմանը՝ նույնիսկ այն դեպքում, երբ ինստիտուտի նկատմամբ վստահությունը միանշանակ չէ։
Ամփոփում. քաղաքական մասնակցության ձևերի փոխակերպումը
Երիտասարդների քաղաքական մասնակցության ձևավորման վրա էական ազդեցություն ունեն սոցիալ-տնտեսական անհավասարությունները և կառուցվածքային սահմանափակումները։ Տնտեսական անկայունությունը, սահմանափակ զբաղվածության հնարավորությունները, կրթության և աշխատաշուկայի միջև անհամապատասխանությունները, ինչպես նաև բնակարանային և սոցիալական խնդիրները հաճախ առաջնահերթ են դառնում քաղաքական ներգրավվածության նկատմամբ։ Այս պայմաններում քաղաքականությունը հիմնականում ընկալվում է որպես դաշտ, որը հասանելի է բավարար ժամանակ, նյութական ռեսուրսներ և սոցիալական անվտանգություն ունեցող երիտասարդներին։ Տարածքային, դասակարգային և սոցիալական տարբերությունները սահմանափակում են ոչ միայն մասնակցության հնարավորությունները, այլև ազդում են սեփական կարծիքն արտահայտելու և քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալու զգացողության վրա։ Այս տեսանկյունից քաղաքական գիտակցված օտարումը կարելի է դիտարկել ոչ թե որպես պասիվություն, այլ որպես սահմանափակ հնարավորություններին հարմարվելու ռազմավարություն։
Երիտասարդների քաղաքական մասնակցությունը ձևավորվում է միաժամանակ քաղաքական պատասխանատվության բարձր զգացումով, քաղաքականության նկատմամբ անվստահությամբ և տեղեկատվական հոսքերի մեծ ծավալների պայմաններում կողմնորոշվելու դժվարությամբ։ Նրանք չեն մերժում մասնակցության կարևորությունը, սակայն քաղաքական որոշումների կայացումը հաճախ ընկալում են որպես բազմաբարդ, ռիսկային և բարձր պատասխանատվություն պահանջող գործընթաց։ Այս համատեքստում մասնակցությունը դառնում է ոչ թե օտարման կամ անտարբերության արտահայտություն, այլ զգուշավոր, հաշվարկված և վստահության պակասով պայմանավորված դիրքորոշում։
Միաժամանակ, երիտասարդների քաղաքացիական և քաղաքական ներգրավվածությունը ոչ թե անհետանում է, այլ փոխակերպվում է՝ պայմանավորված կառուցվածքային և ինստիտուցիոնալ գործոններով։ Նրանք շարունակում են ներգրավված մնալ հանրային կյանքում, սակայն հաճախ ընտրում են ոչ թե ավանդական քաղաքական ձևաչափերը, այլ տեղային, համայնքային և ոչ ֆորմալ մասնակցության ձևերը։
Քաղաքական և սոցիալական ընկալումները հիմնականում ձևավորվում են ոչ այնքան ինստիտուտների ֆորմալ նշանակության, որքան դրանց հետ ունեցած անմիջական կենսափորձի, վստահության մակարդակի և քաղաքականացվածության ընկալման հիման վրա։ Քաղաքական ինստիտուտների, ընտրական գործընթացների և մեդիայի նկատմամբ ցածր վստահությունը նպաստում է մասնակցության ընտրողական բնույթին․ երիտասարդները հակված են ներգրավվելու այնպիսի գործողություններում, որտեղ կարող են տեսնել իրենց մասնակցության անմիջական արդյունքը։
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները այս համատեքստում հանդես են գալիս որպես կարևոր միջնորդներ՝ հատկապես իրազեկման բարձրացման և մասնակցության հնարավորությունների ստեղծման տեսանկյունից։ Սակայն այդ ներգրավվածությունը հաճախ մնում է ոչ համակարգային և կախված է անհատական նախաձեռնողականությունից՝ առանց կայուն ինստիտուցիոնալ աջակցության։ Երիտասարդների «ակտիվ, բայց չլսված լինելու» փորձառությունը, երբ բարձրաձայնված խնդիրները բավարար արձագանք չեն ստանում, նվազեցնում է հետագա մասնակցության մոտիվացիան։
Ընդհանուր անվստահության պայմաններում երիտասարդները ավելի հաճախ դիմում են իրենց անմիջական սոցիալական միջավայրին՝ ընտանիքին, ընկերներին և նեղ համայնքին՝ քաղաքական տեղեկատվությունը մեկնաբանելու և իմաստավորելու համար։ Սա վկայում է ոչ ֆորմալ ցանցերի՝ որպես իրականության իմաստավորման առաջնային տարածքների վերականգնման մասին՝ ֆորմալ ինստիտուտների լեգիտիմության թուլացման պայմաններում։
Ընդհանուր առմամբ, երիտասարդները քաղաքական և քաղաքացիական կյանքից դուրս չեն մնում, սակայն գործում են միջավայրում, որը հաճախ ընկալվում է որպես սահմանափակ, անհավասար և ոչ բավարար չափով արձագանքող։ Նրանց մասնակցությունը կարելի է բնութագրել որպես ընտրողական և փոխակերպվող ներգրավվածություն, որը ձևավորվում է վստահության մակարդակի, սոցիալ-տնտեսական պայմանների և քաղաքական միջավայրի ազդեցության ներքո։
Վերջապես, ընտրությունները երիտասարդների կողմից հիմնականում ընկալվում են որպես անհրաժեշտ, բայց սահմանափակ ազդեցություն ունեցող մեխանիզմ։ Քվեարկությունը հաճախ դիտարկվում է որպես սիմվոլիկ գործողություն, որը հազվադեպ է հանգեցնում առօրյա կյանքի շոշափելի փոփոխությունների։ Այդ պատճառով չմասնակցելը միշտ չէ, որ արտահայտում է անտարբերություն․ այն հաճախ ձևակերպվում է որպես գիտակցված կամ սկզբունքային դիրքորոշում։ Միաժամանակ երիտասարդներն ավելի պատրաստակամ են ներգրավվում ոչ ընտրական, անմիջական ազդեցություն ունեցող նախաձեռնություններում՝ հատկապես պատերազմական, կամավորական կամ համայնքային գործողությունների շրջանակում։
Այսպիսով, հետազոտությունը ցույց է տալիս, որ ինստիտուտների նկատմամբ վստահությունը ընդհանուր առմամբ ցածր է, մինչդեռ ավելի բարձր է վստահությունը կոնկրետ մարդկանց, սոցիալական ցանցերի և անձնական փորձի վրա հիմնված հարաբերությունների նկատմամբ։ Այս իրավիճակում լեգիտիմությունը հաճախ վերագրվում է ոչ թե ինստիտուտին, այլ դրա ներսում գործող անհատներին։ Սակայն նման անհատականացված վստահությունը նաև խոցելի է, քանի որ առանձին դերակատարների ձախողումները հեշտությամբ վերածվում են ավելի լայն ինստիտուցիոնալ հիասթափության։
Գրականություն
Barnes, S. H. et al. (1979). Political action: Mass participation in five Western democracies. Sage.
Rose, R. (1980). Politics in England: Persistence and change. Faber & Faber.
Pharr, S. J., & Putnam, R. D. (Eds.). (2000). Disaffected democracies: What’s troubling the trilateral countries? Princeton University Press.
Seeman, M. (1959). On the meaning of alienation. American Sociological Review, 24(6), 783–791.
Hay, C. (2007). Why we hate politics. Polity Press.
Crouch, C. (2016). Post-democracy (2nd ed.). Polity Press.
Amnå, E., & Ekman, J. (2014). Standby citizens: Diverse faces of political passivity. European Political Science Review, 6(2), 261–281. https://doi.org/10.1017/S175577391300009X
[1] Նժար շարժում (2025, նոյեմբերի 3) Երիտասա՞րդ ես, ունե՞ս ասելիք. Մասնակցի ՛ր մրցույթին, շահի ՛ր դրամական մրցանակ.  ֆեյսբուքյան գրառում.    https://www.facebook.com/photo.php?fbid=122121174506992259&set=pb.61579767788247.-2207520000&type=3
[2] Gohar Ghumashyan (2026, հունվարի 13). Հայաստանում ուսանողների հիմնական խնդիրը, ցավոք, քննություններն և սեսիաները չեն. Ֆեյսբուքյան գրառում. https://www.facebook.com/gohar.gumashyan
[3] Միասնության թևեր/ Wings of Unity. (2025, նոյեմբերի 12). Արման Թաթոյանը երիտասարդներին հրավիրում է ուսանողների միջազգային օրը միասին նշելու, Ֆեյսբուքյան գրառում. https://www.facebook.com/profile.php?id=61580809094859
The post Հեռու, բայց ոչ անտարբեր․ երիտասարդների քաղաքական օտարումը appeared first on Socioscope.
«Ո՞ւր է քաղհասարակությունը» հարցի քաղաքականությունը
Հետազոտության նպատակն է համակարգային քննության ենթարկել գալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքացիական հասարակության և մեդիա դաշտի դեմ ուղղված դիսկուրսիվ ու կառուցվածքային թիրախավորման գործիքակազմը: Հետազոտությունը  վերլուծում է ներքին և արտաքին դերակատարների կողմից շրջանառվող նարատիվների բովանդակությունը, դրանց ազդեցությունը քաղհասարակության գործականության և ժողովրդավարական գործընթացների վրա, ինչպես նաև` քաղհասարակության դիմակայունության մեխանիզմները՝ հայաստանյան իրողությունները համադրելով տարածաշրջանային զարգացումների և փորձի հետ։
Հետազոտությունն իրականացվել է «Հայնրիխ Բյոլ հիմնադրամի» Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։
Վերլուծության համար պատասխանատու է «Սոցիոսկոպ» հետազոտական կենտրոնը։ Վերլուծության մեջ տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել հետազոտության մասնակիցների, ինչպես նաև «Հայնրիխ Բյոլ հիմնադրամի» Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետների հետ։
Հետազոտությունն ամբողջությամբ կարդացեք այստեղ։
The post «Ո՞ւր է քաղհասարակությունը» հարցի քաղաքականությունը appeared first on Socioscope.
Աշխատավարձեր ընդդեմ տան աշխատանքի
Սիլվիա Ֆեդերիչի, 1974[1]
Հեղինակի մասին. 1972թ.-ին Սիլվիա Ֆեդերիչին համահիմնադրել է Միջազգային ֆեմինիստական ​​կոլեկտիվը, որը մեկնարկեց «Աշխատավարձեր տան աշխատանքի դիմաց» համաշխարհային արշավը: Կոլեկտիվի այլ անդամների՝ Մարիարոսա Դալլա Քոստայի և Սելմա Ջեյմսի, ինչպես նաև ֆեմինիստ հեղինակներ Մարիա Միսի և Վանդանա Շիվայի հետ միասին, Ֆեդերիչին առանցքային դեր է ունեցել «վերարտադրության» հայեցակարգի մշակման գործում՝ իբրև վճռորոշ՝ տեղական ու համաշխարհային համատեքստերում շահագործման և տիրապետության դասակարգային հարաբերություններում, և կենտրոնական՝ ինքնավարության ու ընդհանուր սեփականության ձևերի պարագայում:[2]
Հոդվածը անգլերենից թարգմանեց արմի նելլիկը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանական ծրագրի շրջանակում: Դրա բովանդակության ու ձևակերպումների պատասխանատվությունը պատկանում է թարգմանչին։
Նրանք ասում են՝ դա սեր է: Մենք ասում ենք՝ դա չվարձատրվող աշխատանք է:
Նրանք դա կոչում են սեռական սառնություն: Մենք դա կոչում ենք բացակայականություն:
Յուրաքանչյուր վիժում աշխատանքային վթար է:
Նույնասեռականությունը և տարասեռականությունը երկուսն էլ աշխատանքային պայմաններ են: .. բայց նույնասեռականությունը աշխատողների վերահսկողությունն է արտադրության վրա, ոչ՝ աշխատանքի ավարտը:
Ավելի շատ ժպիտնե՞ր: Ավելի շատ փող: Ոչինչ չի լինի այդքան հզոր՝ ժպիտի բուժիչ հատկությունները ոչնչացնելու մեջ:
Նևրոզներ, ինքնասպանություններ, ապասեռականացում. մասնագիտական հիվանդությունները տնտեսուհու:
Հաճախ դժվարություններն ու անորոշությունները, որ կանայք արտահայտում են տան աշխատանքի դիմաց աշխատավարձերը քննարկելիս, բխում են այն փաստից, որ նրանք տան աշխատանքի դիմաց աշխատավարձերը նվազեցնում են մի բանի՝ որոշակի փողի՝ դրանք որպես քաղաքական հեռանկար դիտարկելու փոխարեն: Այս երկու տեսակետների տարբերությունը հսկայական է: Տան աշխատանքի դիմաց աշխատավարձերը հեռանկարի փոխարեն որպես մի բան դիտարկելը նշանակում է մեր պայքարի վերջնարդյունքը բուն պայքարից առանձնացնել ու բաց թողնել դրանց կարևորությունը՝ այն դերերը ապաառեղծվածացնելու և տապալելու մեջ, որոնցում կանանց սահմանափակում է դրամատիրական հասարակությունը:
Երբ նայում ենք տան աշխատանքի դիմաց աշխատավարձերին այս նվազեցնող ձևով, սկսում ենք հարցնել ինքներս մեզ՝ ի՞նչ փոփոխություն կարող է հարուցել մի քիչ փողի ավելացումը մեր կյանքում: Մենք գուցե անգամ համաձայնենք, որ շատ կանանց համար, որոնք այլ ընտրություն չունեն, քան տան աշխատանքը և ամուսնությունը, այն իսկապես մեծ փոփոխություն կբերեր: Բայց մեզնից նրանց համար, ովքեր կարծես թե այլ ընտրություններ ունեն — մասնագիտական աշխատանք, լուսավորված ամուսին, կյանքի համայնական ձև, գեյ հարաբերություններ կամ սրանց համադրություն — այն մեծ տարբերություն ընդհանրապես չէր առաջացնի: Մեզ համար, ենթադրվում է, կան տնտեսական անկախության հասնելու այլ եղանակներ, և վերջին բանը, որ ուզում ենք, դրան հասնելն է՝ որպես տնտնտեսուհիներ նույնականանալով. ճակատագիր, որը բոլորս համաձայնում ենք, որ, այսպես ասած, ավելի վատ է, քան մահը: Այս դիրքորոշման խնդիրն այն է, որ մեր երևակայության մեջ սովորաբար մի քիչ գումար ենք ավելացնում այն քաքոտ կյանքին, որն այժմ ունենք և ապա հարցնում ենք՝ հետո ի՞նչ՝ ելնելով կեղծ նախադրյալից, թե երբևէ կարող ենք ստանալ այդ գումարը՝ առանց միևնույն ժամանակ հեղափոխելու – դրա համար պայքարելու գործընթացում – մեր բոլոր ընտանեկան և հասարակական հարաբերությունները: Բայց եթե դիտարկենք տան աշխատանքի դիմաց աշխատավարձերն իբրև քաղաքական հեռանկար, ապա կարող ենք տեսնել, որ դրանց համար պայքարելը բերելու է հեղափոխություն մեր կյանքում և մեր հասարակական իշխանության մեջ՝ որպես կանայք: Պարզ է նաև, որ եթե կարծում ենք, որ մեզ «անհրաժեշտ չէ» այդ գումարը, դա այն պատճառով է, որ մենք ընդունել ենք մտքա- և մարմնավաճառության հատուկ ձևեր, որոնց միջոցով գումար ենք ստանում այդ կարիքը թաքցնելու համար: Ինչպես կփորձեմ ցույց տալ՝ տան աշխատանքի դիմաց աշխատավարձերը ոչ միայն հեղափոխական հեռանկար է, այլև միակ հեղափոխական հեռանկարն է ֆեմինիստական տեսակետից և վերջին հաշվով՝ ամբողջ աշխատավոր դասակարգի համար:
Սիրո աշխատանք
Կարևոր է ընդունել, որ երբ խոսում ենք տան աշխատանքից, մենք չենք խոսում աշխատանքից՝ ինչպես այլ գործերից, այլ խոսում ենք ամենախեղաթյուրված ձեռնածություններից, բռնության ամենախորամանկ և առեղծվածացված ձևերից, որոնք դրամատիրությունը[3] գործել է աշխատավոր դասակարգի որևէ հատվածի դեմ: Ճիշտ է՝ դրամատիրության ներքո յուրաքանչյուր աշխատող ձեռնածված և շահագործված է, ու նրա հարաբերությունը դրամատիրությանն ամբողջությամբ առեղծվածացված է: Աշխատավարձն ազնիվ գործարքի տպավորություն է ստեղծում. աշխատում ես ու վճարվում ես, հետևաբար դու և քո բոսը հավասար եք, մինչդեռ, իրականում,  ոչ թե կատարածդ աշխատանքի համար վճարելը, այլ աշխատավարձն է թաքցնում ամբողջ չվճարվող աշխատանքը, որ մտնում է շահույթի մեջ: Բայց աշխատավարձը գոնե ընդունում է, որ դու աշխատող ես և կարող ես պայման դնել և պայքարել այդ աշխատավարձի պայմանների ու չափի, աշխատանքի պայմանների ու ծավալի շուրջ և դեմ: Աշխատավարձ ունենալը նշանակում է լինել հասարակական պայմանագրի մաս, և չկա կասկած դրա նշանակության վերաբերյալ. աշխատում ես ոչ թե որովհետև դա քեզ դուր է գալիս, կամ քանի որ այն քեզ մոտ բնական է ստացվում, այլ որովհետև այն միակ վիճակն է, որում քեզ թույլատրվում է ապրել: Բայց լինելով շահագործված ինչպես որ ես, դու այդ աշխատանքը չես: Այսօր փոստատար ես, վաղը՝ տաքսու վարորդ: Միայն այն նշանակությունն ունի, թե որքան աշխատանք ես ստիպված անել և դրանից որքան փող ես կարող ստանալ:
Սակայն տան աշխատանքի դեպքում իրավիճակը որակականորեն տարբեր է: Տարբերությունը այն փաստի մեջ է, որ տան աշխատանքը ոչ միայն պարտադրվել է կանանց, այլև այն փոխակերպվել է մեր՝ իգական մարմնակազմության բնական հատկության և անհատականության, ներքին կարիքի, ձգտումի՝ ենթադրաբար բխելով մեր՝ իգական կերպարի խորքից: Տան աշխատանքը պետք է փոխակերպվեր բնական հատկության, քան թե ճանաչվեր որպես հասարակական պայամանագիր, քանի որ կանանց համար դրամագլխի[4]  ծրագրի սկզբից էլ այս աշխատանքը կանխորոշված էր չվարձատրվող լինել: Դրամագլուխը պետք է մեզ համոզեր, որ դա բնական, անխուսափելի և անգամ լիացնող գործունեություն է, որպեսզի մեզ ստիպեր ընդունել մեր չվարձատրվող աշխատանքը: Իր հերթին, տան աշխատանքի չվարձատրվող վիճակը եղել է ամենաուժեղ զենքը՝ տան աշխատանքն աշխատանք չլինելու տարածված ենթադրությունը հիմնավորելու մեջ, այդպիսով կանխելով կանանց դրա դեմ պայքարելը՝ բացառությամբ մասնավորեցված խոհանոց-ննջասենյակային կռվի, որ ամբողջ հասարակությունը համաձայնում է ծաղրել, այդպիսով է՛լ ավելի նվազեցնելով պայքարի գլխավոր հերոսին: Մեզ տեսնում են որպես փնթփնթան քածերի, ոչ թե պայքարի մեջ աշխատողների:
Այնուամենայնիվ, թե որքանով էլ բնական է տնտեսուհի լինելը ցույց տրվում այն փաստով, որ առնվազն քսան տարվա հասարակականացում  – չվարձատրվող մոր կողմից առօրյա վարժեցում – է հարկավոր՝ պատրաստելու կնոջն այս դերի համար, համոզելու նրան, որ երեխաները և ամուսինը լավագույնն են, որ նա կարող է ակնկալել կյանքից՝ անգամ այդպես, այն դժվար թե հաջողում է: Անկախ այն բանից, թե որքան լավ ենք վարժեցված, քիչ են կանայք, որոնք դավաճանված չեն զգում, երբ հարսնացուի օրն ավարտված է և նրանք հայտնվում են կեղտոտ լվացարանի դիմաց: Մեզնից շատերը դեռևս ունեն այն պատրանքը, թե ամուսնանում ենք սիրո համար: Մեզնից շատերը ընդունում են, որ ամուսնանում ենք փողի և ապահովության համար, սակայն ժամանակն է հստակեցնելու, որ չնայած ներդրված սերը կամ փողը չնչին են, աշխատանքը, որ սպասում է մեզ, հսկայական է: Ահա թե ինչու ավելի տարիքով կանայք միշտ մեզ ասում են՝ «վայելեք ձեր ազատությունը, քանի կարող եք, հիմա՛ գնեք՝ ինչ ուզում եք…»: Սակայն, ցավոք, գրեթե անհնար է որևէ ազատություն վայելելը, եթե կյանքի ամենավաղ օրերից վարժեցվում ես լինել հնազանդ, ստրկամիտ, կախյալ և ամենակարևորը՝ զոհաբերել ինքդ քեզ և նույնիսկ հաճույք ստանալ դրանից: Եթե դա քեզ դուր չի գալիս, ապա դա քո խնդիրն է, քո ձախողումը, քո մեղքը և քո աննորմալությունը:
Պետք է ընդունենք, որ դրամագլուխը շատ հաջողակ է եղել մեր աշխատանքը թաքցնելու մեջ: Այն ստեղծել է իսկական գլուխգործոց՝ կանանց հաշվին: Մերժելով տան աշխատանքին աշխատավարձը և փոխակերպելով այն սիրո գործի, դրամագլուխը մի քարով սպանել է մի քանի թռչուն: Առաջին հերթին այն ստացել է դժոխային քանակի աշխատանք գրեթե անվճար և ապահովել է, որ կանայք ոչ միայն չպայքարեին դրա դեմ, այլև ձգտեին այդ աշխատանքին՝ որպես լավագույնին, ինչ կարող է լինել կյանքում (կախարդական բառերը. «Այո, սիրելիս, դու իսկական կին ես»): Միևնույն ժամանակ, այն կարգապահել է տղամարդ աշխատողին ևս՝ «իր» կնոջը կախյալ դարձնելով իր աշխատանքից և աշխատավարձից ու թակարդել է իրեն այս կարգապահության մեջ՝ ծառա տալով՝ գործարանում կամ գրասենյակում իր այդքան ծառայելուց հետո: Իրականում, մեր դերը որպես կանայք, չվարձատրվող, բայց երջանիկ, և առաջնայինը՝ «աշխատավոր դասակարգի» սիրող ծառաները լինելն է, այն է՝ աշխատավորների շերտը, որին դրամագլուխը հարկադրված էր ավելի շատ հասարակական իշխանություն շնորհել: Նույն ձևով, ինչպես աստված ստեղծեց Եվային՝ Ադամին հաճույք տալու համար, այնպես էլ դրամագլուխը ստեղծեց տնտեսուհուն՝ տղամարդ աշխատողին ֆիզիկապես, զգացմունքայնորեն և սեռականորեն ծառայելու համար – մեծացնելու նրա երեխաներին, կարկատելու նրա գուլպաները, կարգի բերելու նրա ես-ը, երբ այն ջախջախված է աշխատանքային և հասարակական հարաբերություններից (որոնք միայնության հարաբերություններ են), որ դրամագլուխը վերապահել է նրա համար: Հենց այս՝ ֆիզիկական, զգացմունքային և սեռական ծառայությունների ինքնահատուկ համադրությունն է՝ ներառված դերի մեջ, որը կանայք պետք է կատարեն դրամագլխի համար, որն էլ ստեղծում է այդ ծառայի առանձնահատուկ կերպարը, այն է՝ տնտեսուհուն, նրա աշխատանքը դարձնում է այդքան նեղություն պատճառող և միաժամանակ անտեսանելի: Պատահաբար չէ, որ տղամարդկանց մեծ մասը սկսում է մտածել ամուսնանալու մասին իրենց առաջին աշխատանքին ընդունվելուց անմիջապես հետո: Սա ոչ միայն այն պատճառով է, որ նրանք կարող են դա իրենց թույլ տալ, այլ քանի որ տանն ինչ-որ մեկին ունենալը, ով հոգ է տանում քո մասին, միակ վիճակն է, որում չես խելագարվում՝ հոսքագծի կամ գրասեղանի մոտ օր անցկացնելուց հետո: Յուրաքանչյուր կին գիտի, որ սա է այն, ինչ նա պետք է անի՝ իսկական կին լինելու և «հաջողակ» ամուսնություն ունենալու համար: Եվ այս դեպքում ևս, որքան աղքատ է ընտանիքը, այնքան ավելի սաստիկ է կնոջ ստրկացումը, և ոչ պարզապես դրամական հանգամանքների պատճառով: Իրականում, դրամագլուխը երկակի քաղաքականություն ունի՝ մեկը միջին դասակարգի, մեկը՝ աշխատավոր ընտանիքի համար: Պատահաբար չէ, որ ամենապարզ մաչիզմը գտնում ենք աշխատավոր դասակարգի ընտանիքում. որքան ավելի շատ հարվածներ է ստանում տղամարդն աշխատանքի ժամանակ, այնքան ավելի շատ նրա կինը պետք է վարժված լինի դրանք ընդունելուն, այդքան ավելի շատ է իրեն թույլատրվում վերականգնել իր ես-ը նրա գնով: Ծեծում ես կնոջդ և թափում զայրույթդ նրա վրա, երբ բավարարված չես կամ գերհոգնած ես աշխատանքիցդ կամ պայքարում պարտված (գործարան գնալն ինքնին պարտություն է): Որքան շատ է տղամարդը ծառայում և ձեռքի տակ ընկնում, այնքան շատ է նա ձեռքի տակ պահում ուրիշներին: Տղամարդու տունը նրա ամրոցն է… և նրա կինը պետք է սովորի լռության մեջ սպասել, երբ նա անտրամադիր է, նորից նրան հավաքել, երբ նա կոտրված է և հայհոյում է աշխարհը, անկողնում շրջվել մյուս կողմ, երբ նա ասում է՝ շատ հոգնած եմ այսօր, կամ, երբ նա այնքան արագ է սիրով զբաղվում, որ, մի կնոջ ձևակերպածով, նույնն է՝ մայոնեզի բանկայի հետ դա աներ: (Կանայք, սակայն, միշտ գտել են պայքարելու կամ նրանց հետհարված տալու եղանակներ, բայց միշտ մեկուսացված և մանսավորեցված ձևով: Խնդիրը, հետևաբար, դառնում է՝ ինչպես դուրս բերել այս պայքարը խոհանոցից և ննջասենյակից դեպի փողոց:)
Այս խաբեությունը՝ սիրո և ամուսնության անվան ներքո, ազդում է բոլորիս վրա, անգամ եթե ամուսնացած չենք, որովհետև հենց որ տան աշխատանքը ամբողջապես բնականացվեց և սեռայնացվեց, հենց որ այն դարձավ կանացի հատկություն, բոլորս՝ որպես կանայք, այդ պահից ի վեր բնութագրվում ենք դրանով: Եթե բնական է որոշ բաներ անելը, ապա բոլոր կանանցից սպասվում է անել և հավանել դա՝ անգամ այն կանանցից, որոնք իրենց հասարակական դիրքից ելնելով, կարող էին խուսափել այդ աշխատանքի մի կամ մեծ մասից (նրանց ամուսինները կարող են իրենց թույլ տալ սպասուհիներ և հոգեբան-մոգեբաններ ու հանգստի և զվարճանքի այլ ձևեր): Մենք գուցե չծառայենք մի տղամարդու, բայց բոլորս ծառայող հարաբերության մեջ ենք ամբողջ արական աշխարհի հետ: Ահա թե ինչու է կին կոչվելն այդքան անարգանք և նվաստացուցիչ մի բան: («Ժպտա, սիրելիս, ի՞նչն այն չէ»-ն հարց է, որ յուրաքանչյուր տղամարդ իրավասու է զգում տալ, անկախ նրանից՝ ամուսինդ է, թե գնացքում տոմսդ ստուգող տղամարդը, թե աշխատավայրում բոսդ):
Հեղափոխական հեռանկարը
Եթե այս վերլուծությունից սկսենք, ապա կարող ենք տեսնել տան աշխատանքի դիմաց աշխատավարձերի հեղափոխական ենթիմաստները: Դա այն պահանջն է, որով մեր բնույթն ավարտվում է և սկսվում է մեր պայքարը, որովհետև տան աշխատանքի դիմաց աշխատավարձեր պարզապես ուզելը նշանակում է հրաժարվել այդ աշխատանքից՝ որպես մեր բնույթի արտահայտում, և այդպիսով հրաժարվել հենց այն իգական դերից, որը դրամագլուխը հնարել է մեզ համար:
Տան աշխատանքի դիմաց աշխատավարձեր խնդրելն ինքնին կխարխլի հասարակության սպասումները մեզնից, քանի որ այս սպասումները – մեր հասարակականացման էությունը – գործառական են մեր տան անաշխատավարձ վիճակին: Այս իմաստով անհեթեթ է աշխատավարձերի համար կանանց պայքարը՝ գործարանում ավելի շատ աշխատավարձերի համար տղամարդկանց պայքարի հետ համեմատելը: Ավելի շատ աշխատավարձերի համար պայքարում, վարձատրվող աշխատողը մարտահրավեր է նետում իր հասարակական դերին, սակայն շարունակում է մնալ դրանում: Երբ պայքարում ենք աշխատավարձերի համար, մենք պայքարում ենք աներկմտորեն և ուղղակիորեն ընդդեմ մեր հասարակական դերի: Նույն ձևով որակական տարբերություն կա վարձատրվող աշխատողի և ստրուկի՝ ընդդեմ ստրկության աշխատավարձի համար պայքարների միջև: Պետք է պարզ լինի, սակայն, որ երբ պայքարում ենք աշխատավարձի համար, մենք չենք պայքարում դրամատիրական հարաբերություններ մուտք գործելու համար, քանի որ երբեք դրանցից դուրս չենք եղել: Մենք պայքարում ենք ընդդեմ կանանց համար դրամագլխի նախագծի, որն աշխատավոր դասակարգի մեջ բաժանումների առանցքային մաս է, որի միջոցով դրամագլուխը կարողացել է պահպանել իր իշխանությունը: Տան աշխատանքի դիմաց աշխատավարձերը, հետևապես, հեղափոխական պահանջ են՝ ոչ որովհետև ինքնին ոչնչացնում են դրամագլուխը, այլ քանի որ ստիպում են դրամագլխին վերակառուցել հասարակական հարաբերություններ՝ մեզ ավելի նպաստավոր և ուստի դասակարգի միասնությանն ավելի նպաստավոր առումով: Իրականում, տան աշխատանքի դիմաց աշխատավարձեր պահանջելը չի նշանակում ասել, որ եթե վճարվում ենք, ապա կշարունակենք անել այն: Դա նշանակում է ճիշտ հակառակը: Ասել, որ փող ենք ուզում տան աշխատանքի դիմաց, առաջին քայլն է դեպի այն անելուց հրաժարվելուն, որովհետև աշխատավարձի պահանջը մեր աշխատանքը տեսանելի է դարձնում, որն ամենաանփոխարինելի պայմանն է՝ դրա դեմ պայքարել սկսելու համար՝ թե՛ դրա անմիջական՝ որպես տան աշխատանք կողմի, և թե՛ դրա առավել նենգ հատկանիշի՝ որպես կանացիության դեմ:
Ընդդեմ «տնտեսապաշտության» որևէ մեղադրանքի, պետք է հիշենք, որ փողը դրամագլուխ է, այն է՝ աշխատանք հրամայելու իշխանություն:  Հետևաբար, վերայուրացնելու գումարը, որը մեր աշխատանքի պտուղն է – մեր մայրերի և տատերի աշխատանքի – նշանակում է միևնույն ժամանակ խարխլել դրամագլխի՝ մեզնից հարկադիր աշխատանք պահանջելու իշխանությունը։ Եվ չպետք է կասկածենք աշխատավարձի իշխանությանը՝ մեր իգականությունը ապաառեղծվածացնելու և մեր աշխատանքը տեսանելի դարձնելու մեջ – մեր իգականությունն իբրև աշխատանք – քանզի աշխատավարձի բացակայությունն այդքան հզոր է եղել մեր այս դերը ձևավորելու և մեր աշխատանքը քողարկելու մեջ: Տան աշխատանքի դիմաց աշխատավարձեր պահանջելը տեսանելի դարձնելն է այն, որ մեր մտքերը, մարմիններն ու զգացմունքները աղճատվել են կոնկրետ գործառույթի համար, կոնկրետ գործառույթով, և ապա նետվել են հետ մեզ վրա՝ որպես կաղապար, որին բոլորս պետք է համապատասխանենք, եթե ցանկանում ենք ընդունվել իբրև կանայք այս հասարակությունում։
Ասել, որ աշխատավարձեր ենք ուզում տան աշխատանքի դիմաց, նշանակում է բացահայտել այն փաստը, որ տան աշխատանքն արդեն իսկ փող է դրամագլխի համար, որ դրամագլուխը փող է ստեղծել և ստեղծում մեր եփելուց, ժպտալուց, սեքս անելուց։ Միևնույն ժամանակ, դա ցույց է տալիս, որ մենք եփել, ժպտացել, սեքս ենք արել տարիներ շարունակ ոչ թե այն պատճառով, որ դա մեզ համար ավելի հեշտ էր, քան որևէ այլ մեկի, այլ որովհետև չունեինք որևէ այլ ընտրություն: Մեր դեմքերն աղավաղվել են այդքան շատ ժպտալուց, մեր զգացմունքները կորչել են այդքան շատ սիրելուց, մեր գերսեռականացումը թողել է մեզ լիովին ապասեռականացված:
Տան աշխատանքի դիմաց աշխատավարձերը միայն սկիզբն են, բայց դրանց ուղերձը պարզ է. այսուհետ նրանք պետք է վճարեն մեզ, որովհետև որպես կանայք մենք այլևս ոչինչ չենք երաշխավորում։ Մենք ուզում ենք աշխատանք կոչել այն, ինչն աշխատանք է, որպեսզի ի վերջո կարողանանք վերագտնել, թե ինչ է սերը, և ստեղծել այն, ինչը կլինի մեր սեռականությունը, որը երբեք չենք ճանաչել։ Եվ աշխատանքի տեսանկյունից կարող ենք պահանջել ոչ թե մեկ աշխատավարձ, այլ բազմաթիվ աշխատավարձեր, որովհետև մեզ հարկադրել են կատարել բազմաթիվ աշխատանքներ միաժամանակ։ Մենք սպասուհիներ ենք, մարմնավաճառներ, բուժքույրեր, հոգեբան-մոգեբաններ. սա է «հերոսական» ամուսնու էությունը, որը մեծարվում է «մայրերի օրը»: Ասում ենք. դադարե՛ք տոնել մեր շահագործումը, մեր ենթադրյալ հերոսությունը։ Այսուհետ մենք փող ենք ուզում դրա յուրաքանչյուր պահի համար, որպեսզի կարողանանք հրաժարվել դրա մի մասից և, ի վերջո, դրանից ամբողջությամբ։ Այս առումով ոչինչ չի կարող լինել ավելի արդյունավետ, քան ցույց տալը, որ մեր իգական առաքինություններն ունեն հաշվարկելի դրամական արժեք՝ մինչև այսօր միայն դրամագլխի համար, բարձրացած այն չափով, որով մենք պարտված էինք. այսուհետ՝ ընդդեմ դրամագլխի և հօգուտ մեզ՝ այն չափով, որով կազմակերպում ենք մեր իշխանությունը։
Հասարակական ծառայությունների համար պայքարը
Սա ամենաարմատական հեռանկարն է, որը կարող ենք որդեգրել, որովհետև թեև մենք կարող ենք պահանջել ամեն ինչ՝ մանկապարտեզ, հավասար վարձատրություն, անվճար լվացքատներ, մենք երբեք չենք հասնի որևէ իրական փոփոխության, քանի դեռ չենք հարձակվել մեր իգական դերի վրա իր արմատներում։ Մեր պայքարը հասարակական ծառայությունների, այն է՝ ավելի լավ աշխատանքային պայմանների համար, միշտ խափանվելու է, եթե նախ չհաստատենք, որ մեր աշխատանքն աշխատանք է։ Եթե չենք պայքարում դրա ամբողջականության դեմ, մենք երբեք հաղթանակների չենք հասնի դրա մասերից որևէ մեկի նկատմամբ։ Մենք կձախողենք անվճար լվացքատների համար պայքարում, եթե նախ չպայքարենք այն փաստի դեմ, որ չենք կարող սիրել՝ բացառությամբ անվերջ աշխատանքի գնով, որն օրեցօր խեղում է մեր մարմինները, մեր սեռականությունը, մեր հասարակական հարաբերությունները, եթե նախ չխուսափենք այն շանտաժից, որի միջոցով ջերմություն տալու և ստանալու մեր կարիքը շրջվում է մեր դեմ՝ որպես աշխատանքային պարտականություն, որի պատճառով մշտապես վրդովմունք ենք զգում մեր ամուսինների, երեխաների և ընկերների հանդեպ, ու մեղավորություն՝ այդ վրդովմունքի համար։ Երկրորդ աշխատանք գտնելը չի փոխում այդ դերը, ինչպես այնուամենայնիվ վկայում է տնից դուրս իգական աշխատանքի տարիների ու տարիների փորձը։ Երկրորդ աշխատանքը ոչ միայն մեծացնում է մեր շահագործումը, այլև պարզապես վերարտադրում է մեր դերը տարբեր ձևերով։ Ուր էլ որ շրջվենք, կարող ենք տեսնել, որ աշխատանքները, որ կանայք կատարում են, տնտնտեսուհու կարգավիճակի սոսկ շարունակություններն են՝ իրենց բոլոր հետևանքներով։ Այն է՝ մենք ոչ միայն դառնում ենք բուժքույրեր, սպասուհիներ, ուսուցիչներ, քարտուղարուհիներ – բոլորը գործառույթներ, որոնց համար լավ վարժեցված ենք տանը – այլև նույն կապանքի մեջ ենք, որը խոչընդոտում է մեր պայքարներին տանը. մեկուսացումը, այն փաստը, որ այլ մարդկանց կյանքերը կախված են մեզնից, կամ անհնարինությունը տեսնելու, թե որտեղ է սկսվում և ավարտվում մեր աշխատանքը, որտեղ է ավարտվում մեր աշխատանքը և սկսվում են մեր ցանկությունները։ Արդյո՞ք քո բոսի համար սուրճ բերելը և նրա հետ իր ամուսնական խնդիրների մասին զրուցելը քարտուղարական աշխատանք է, թե՞ անձնական լավություն։ Արդյո՞ք այն փաստը, որ պետք է անհանգստանանք աշխատավայրում մեր արտաքինի մասին, աշխատանքի պայման է, թե՞ իգական սնափառության արդյունք։ (Մինչև վերջերս Միացյալ Նահանգներում ավիաուղիների ուղեկցորդուհիներին պարբերաբար կշռում էին և ստիպում մշտապես սննդառեժիմ պահել – խոշտանգում, որ բոլոր կանայք գիտեն – աշխատանքից հեռացվելու վախից): Ինչպես հաճախ ասվում է – երբ վարձու աշխատուժի շուկայի կարիքները պահանջում են նրա ներկայությունն այնտեղ – «Կինը կարող է կատարել ցանկացած աշխատանք՝ առանց կորցնելու իր կանացիությունը», ինչը պարզապես նշանակում է, որ անկախ նրանից, թե դու ինչ ես անում, միևնույն է քած ես:
Ինչ վերաբերում է տան աշխատանքի հանրայնացման և հավաքականացման առաջարկին, ապա մի քանի օրինակ բավարար կլինի գիծ քաշելու այս այլընտրանքների և մեր հեռանկարի միջև։ Մի բան է կառուցել մանկապարտեզն այնպես, ինչպես մենք ենք ուզում, և պահանջել, որ պետությունը վճարի դրա համար։ Բոլորովին այլ բան է հանձնել մեր երեխաներին պետությանը և խնդրել դրան վերահսկել, կարգապահել նրանց, սովորեցնել պատվել ամերիկյան դրոշը ոչ թե հինգ, այլ տասնհինգ կամ քսանչորս ժամ։ Մի բան է կազմակերպել համայնքային ձևով այն, թե ինչպես ենք ուզում սնվել (ինքնուրույն, խմբերով և այլն) և ապա խնդրել պետությանը վճարել դրա համար, և հակառակ բանն է՝ խնդրել պետությանը կազմակերպել, թե ինչպես ենք սվում։ Մի դեպքում վերականգնում ենք որոշակի վերահսկողություն մեր կյանքի նկատմամբ, մյուս դեպքում՝ ընդլայնում ենք պետության վերահսկողությունը մեզ վրա։
Պայքարն ընդդեմ տան աշխատանքի
Որոշ կանայք ասում են. ինչպե՞ս են տան աշխատանքի դիմաց աշխատավարձերը փոխելու մեր ամուսինների վերաբերմունքը մեր հանդեպ: Արդյո՞ք մեր ամուսինները դեռ չեն ակնկալի նույն պարտականությունները, ինչ նախկինում, և նույնիսկ ավելին, քան նախկինում, երբ վճարվենք դրանց դիմաց: Բայց այս կանայք չեն տեսնում, որ նրանք կարող են ակնկալել այդքան շատ բան մեզնից ճիշտ այն պատճառով, որ չենք վճարվում մեր աշխատանքի համար, որովհետև նրանք ենթադրում են, որ դա «կնոջ գործ» է, որը մեզնից մեծ ջանք չի խլում։ Տղամարդիկ կարողանում են ընդունել մեր ծառայությունները և հաճույք ստանալ դրանցից, քանի որ նրանք ենթադրում են, որ տան աշխատանքը հեշտ է մեզ համար, որ հաճույք ենք ստանում դրանից, որովհետև դա անում ենք նրանց սիրո համար։ Նրանք իսկապես ակնկալում են մեզ երախտապարտ լինել, քանի որ ամուսնանալով կամ ապրելով մեզ հետ՝ նրանք հնարավորություն են տվել արտահայտելու մեզ իբրև կանայք (այն է՝ ծառայել նրանց). «Բախտդ բերել է, որ գտել ես ինձ նման տղամարդու»։ Միայն երբ տղամարդիկ տեսնեն մեր աշխատանքը՝ որպես աշխատանք – մեր սերը՝ որպես աշխատանք – և ամենակարևորը՝ մեր վճռականությունը՝ հրաժարվելու երկուսից էլ, նրանք կփոխեն իրենց վերաբերմունքը մեր հանդեպ։ Երբ հարյուրավոր և հազարավոր կանայք փողոցներում լինեն՝ ասելով, որ անվերջ մաքրություն անելը, միշտ հուզականորեն հասանելի լինելը, մեր աշխատանքները կորցնելու վախից պահանջով սեքս անելը, ծանր, ատելի աշխատանք է, որը վատնում է մեր կյանքերը, այդ ժամանակ նրանք կվախենան և իրենց խարխլված կզգան իբրև տղամարդիկ։
Բայց սա լավագույն բանն է, որ կարող է պատահել իրենց իսկ տեսանկյունից, որովհետև բացահայտելով այն եղանակը, որով դրամագլուխը մեզ բաժանված է պահել (դրամագլուխը կարգապահել է իրենց մեր միջոցով, և մեզ՝ իրենց միջոցով – միմյանք ընդդեմ միմյանց), մենք – իրենց նեցուկները, իրենց ստրուկները, իրենց շղթաները – բացում ենք իրենց ազատագրման գործընթացը։ Այս իմաստով տան աշխատանքի դիմաց աշխատավարձերը կլինեն շատ ավելի ուսուցանող, քան ապացուցել փորձելը, թե կարող ենք աշխատել նույնքան լավ, որքան նրանք, թե կարող ենք անել նույն աշխատանքները։ Մենք թողնում ենք այս արժեքավոր ջանքը «կարիերիայի կնոջը»՝ նրան, ով փախչում է իր ճնշումից ոչ թե միասնության և պայքարի ուժի, այլև տիրոջ՝ սովորաբար այլ կանանց ճնշելու ուժի միջոցով: Եվ մենք պարտավոր չենք ապացուցելու, որ կարող ենք «կոտրել կապույտ օձիքի արգելապատը»։ Մեզնից շատերը կոտրել են այդ արգելապատը վաղուց և բացահայտել են, որ համազգեստը մեզ չի տվել ավելի շատ իշխանություն, քան գոգնոցը. եթե հնարավոր է՝ նույնիսկ ավելի քիչ, քանի որ այժմ ստիպված ենք կրել երկուսն էլ և ունենք ավելի քիչ ժամանակ ու եռանդ՝ պայքարելու դրանց դեմ։ Փոխարենը, պետք է ապացուցենք մեր կարողությունը՝ բացահայտելու, թե ինչ ենք մենք արդեն անում, թե ինչ է դրամագլուխն անում մեզ հետ, և մեր ուժը՝ դրա դեմ պայքարում:
Ցավոք, շատ կանայք – հատկապես միայնակ կանայք – վախենում են տան աշխատանքի դիմաց աշխատավարձերի հեռանկարից, քանի որ նրանք վախենում են նույնիսկ մեկ վայրկյանով նույնականանալ տնտեսուհու հետ։ Նրանք գիտեն, որ սա հասարակության մեջ ամենաանզոր դիրքն է, և ուստի չեն ուզում գիտակցել, որ իրենք նույնպես տնտնտեսուհիներ են: Սա հենց նրանց թուլությունն է՝ մի թուլություն, որը պահպանվում և հավերժացվում է ինքնանույնականացման բացակայության միջոցով: Մենք ուզում ենք և պետք է ասենք, որ բոլորս տնտեսուհիներ ենք, բոլորս մարմնավաճառներ ենք և բոլորս նույնասեռական ենք, որովհետև քանի դեռ չենք ճանաչել մեր ստրկությունը, չենք կարող ճանաչել մեր պայքարը դրա դեմ, որովհետև քանի դեռ կարծում ենք, թե ինչ-որ ավելի լավ բան ենք, ինչ-որ ավելի տարբեր բան ենք, քան տնտնտեսուհին, մենք ընդունում ենք տիրոջ տրամաբանությունը, որը բաժանման տրամաբանությունն է, և մեզ համար՝ ստրկության տրամաբանությունը։ Մենք բոլորս տնտնտեսուհիներ ենք, որովհետև անկախ նրանից, թե որտեղ ենք, նրանք միշտ կարող են հույս դնել մեզնից ավելի շատ աշխատանքի վրա, մեր պահանջներն առաջ քաշելու մեր վախի վրա, և նրանց վրա փողի համար պակաս ճնշման, քանի որ հուսով են, որ մեր մտքերը ուղղված են այլ տեղ, դեպի ներկայում կամ ապագայում այն տղամարդուն, ով «հոգ կտանի մեր մասին»։
Եվ մենք նաև ցնորության մեջ ենք գցում ինքներս մեզ, թե կարող ենք խուսափել տան աշխատանքից։ Բայց մեզնից քանի՞սն են, չնայած տնից դուրս աշխատելուն, խուսափել դրանից։ Եվ կարո՞ղ ենք արդյոք իրապես այդքան հեշտությամբ անտեսել տղամարդու հետ ապրելու գաղափարը։ Ի՞նչ եթե կորցնենք մեր աշխատանքները։ Ի՞նչ կասեք ծերանալու և իշխանության անգամ այն նվազագույն չափը կորցնելու մասին, որ երիտասարդությունը (արտադրականություն) և գրավչությունը (իգական արտադրականություն) տալիս են մեզ այսօր: Եվ ի՞նչ կասեք երեխաների մասին։ Արդյո՞ք երբևէ կզղջանք՝ նրանց չունենալ ընտրած լինելը, նույնիսկ ի վիճակի եղած չլինելով իրատեսորեն տալ այդ հարցը։ Եվ կարո՞ղ ենք մեզ թույլ տալ նույնասեռական հարաբերություններ։ Արդյո՞ք պատրաստ ենք վճարել մեկուսացման և բացառման հնարավոր գինը։ Բայց արդյո՞ք կարող ենք մեզ իրապես թույլ տալ տղամարդկանց հետ հարաբերություններ։
Հարցն այն է, թե ինչո՞ւ են սրանք մեր միակ այլընտրանքները, և ի՞նչ տեսակի պայքարը կշարժի մեզ դրանց սահմաններից անդին:
Նկարը վերցվել է LSE-ի պաշտոնական կայքից։
[1] Federici, S. (1974). Wages Against Housework. https://warwick.ac.uk/fac/arts/english/currentstudents/postgraduate/masters/modules/femlit/04-federici.pdf
[3] կապիտալիզմ
[4] կապիտալ
The post Աշխատավարձեր ընդդեմ տան աշխատանքի appeared first on Socioscope.
Հաղորդակցության և սոցմեդիայի մասնագետ
«Սոցիոսկոպ» հետազոտական կենտրոնը փնտրում է հաղորդակցության և սոցմեդիայի մասնագետի՝ միջին մակարդակի փորձառությամբ, մասնակի զբաղվածությամբ և ճկուն աշխատանքային գրաֆիկով։
Մեկնարկը. 2026 թ․ հունիսի 1։
Տևողությունը. 10 ամիս՝ երկարաձգման հնարավորությամբ։
Վայրը. Երևան, Հայաստան։
Ներգրավվածությունը. մասնակի ներգրավվածություն՝ ճկուն գրաֆիկով:
Հաղորդակցության մասնագետի պարտականությունները ներառում են՝
Մասնակցել կազմակերպության ռազմավարական հաղորդակցության մշակմանը՝ թիմի և մեդիա գործընկերների հետ համագործակցությամբ
Վարել և համակարգել կազմակերպության սոցիալական մեդիայի հարթակները (Facebook, LinkedIn, Instagram)
Պլանավորել և իրականացնել սոցիալական մեդիայի բովանդակությունը՝ ապահովելով կանոնավոր և նպատակային հաղորդակցություն
Մշակել սոցիալական մեդիայի բովանդակության օրացույց, ամսական հաշվետվություններ լսարանների ներգրավվածության առնչությամբ
Մշակել և իրականացնել առաջխաղացման, նոր լսարանների ներգրավման արշավներ սոցիալական հարթակներում
Աջակցել կազմակերպության հետազոտությունների, վիդեոների, հրապարակումների և այլ նյութերի հանրայնացմանն ու առաջխաղացմանը
Հետազոտական դաշտային աշխատանքների ընթացքում ուղեկցել թիմին, իրականացնել photo/video նկարահանումներ և ապահովել ընթացիկ հաղորդակցություն սոցիալական մեդիայի հարթակներում
Սերտ համագործակցել կազմակերպության տնօրենի, ծրագրերի ղեկավարի և թիմի հետ
Համակարգել հաղորդակցությունը և համագործակցությունը մեդիա գործընկերների հետ ծրագրի շրջանակում
Անհրաժեշտության դեպքում աջակցել կազմակերպության միջոցառումների, հանրային քննարկումների և այլ նախաձեռնությունների հաղորդակցմանը։
Պահանջվող հմտություններ և փորձ
Բարձրագույն կրթություն հաղորդակցության, լրագրության, հանրային կապերի, սոցիոլոգիայի, մեդիայի կամ հարակից ոլորտներում
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հաղորդակցության, սոցիալական մեդիայի կամ հանրային կապերի ոլորտում
Սոցիալական մեդիայի հարթակների (Facebook, Instagram, LinkedIn) կառավարման և բովանդակության պլանավորման փորձ
Հայերեն լեզվի գերազանց գրավոր հմտություններ, անգլերենի լավ իմացություն
Հաղորդակցային հմտություններ՝ բարդ հետազոտական կամ սոցիալական թեմաները հանրամատչելի ներկայացնելու կարողությամբ
Բազային թվային գործիքների կիրառման հմտություններ
Լուսանկարահանման և բազային վիդեո-կոնտենտի պատրաստման հմտություններ
Թիմային աշխատանքի, ինքնուրույն կազմակերպման և ժամանակի արդյունավետ կառավարման կարողություն
Քաղաքացիական հասարակության, հետազոտական և մեդիա ոլորտի նկատմամբ հետաքրքրվածություն
Խաղաղության հարցի, սոցիալական հարցերի, խոցելի խմբերի և մարդու իրավունքների հանդեպ հոգատարություն։
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Եթե հետաքրքեց առաջարկվող աշխատանքը և բավարարում եք ներկայացված պահանջներին, ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV) info@socioscope.am էլ․ հասցեին՝ մինչև 2026 թ. մայիսի 24-ը` նամակի վերնագրում նշելով «Հաղորդակցության մասնագետ»:
Ուշացած դիմումները չեն դիտարկվի։ Կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի փուլ անցած դիմորդների հետ։
Հարցերի դեպքում գրեք մեզ info@socioscope.am էլ․հասցեով կամ զանգահարեք +374 99 366 403 հեռախոսահամարով։
The post Հաղորդակցության և սոցմեդիայի մասնագետ appeared first on Socioscope.
Հայաստանում աղքատության գենդերային ասպեկտը բազմակի ճգնաժամերից հետո
Երկու փուլով իրականացրած այս հետազոտությունը վերլուծում է աղքատության գենդերային ասպեկտը Հայաստանում բազմակի ճգնաժամերից հետո՝ հետազոտահենք ջատագովություն իրականացնելու և աղքատության գենդերային խնդիրներին այլընտրանքային լուծումներ առաջարկելու համար։  Հետազոտության շրջանակում վերհանված գործող պետական քաղաքականությունների բացերն ու խնդիրները համադրել ենք կանանց անձնական պատմությունների և ընկալումների հետ։
Կանանց հետ խորքային հարցազրույցներն իրականացրել ենք Շիրակի և Կոտայքի մարզերում։ Թեև այս ուսումնասիրությունը չի ընդգրկում բոլոր խոցելի խմբերի կանանց, այնուամենայնիվ, այն խորապես քննում է աղքատության գենդերային ասպեկտը և ակներև է դարձնում հիմնախնդիրներ, որոնք ընդհանուր գծերով վերաբերելի են աղքատության մեջ ապրող ամենատարբեր կանանց խմբերին։
Հետազոտությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։
Հետազոտությունն իրականացվել է Շվեդիայի ֆինանսավորմամբ:
Բովանդակության համար պատասխանատու է բացառապես «Սոցիոսկոպ» ՀԿ-ն:
Վերլուծության մեջ տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել Շվեդիայի
կառավարության, «Կանանց ռեսուրսային կենտրոնի» և «Հայաստանում կանանց
հիմնադրամի» տեսակետների հետ։
The post Հայաստանում աղքատության գենդերային ասպեկտը բազմակի ճգնաժամերից հետո appeared first on Socioscope.