«Սոցիոսկոպ» հետազոտական կենտրոնը փնտրում է հաղորդակցության և սոցմեդիայի մասնագետի՝ միջին մակարդակի փորձառությամբ, մասնակի զբաղվածությամբ և ճկուն աշխատանքային գրաֆիկով։
Մեկնարկը. 2026 թ․ հունիսի 1։
Տևողությունը. 10 ամիս՝ երկարաձգման հնարավորությամբ։
Վայրը. Երևան, Հայաստան։
Ներգրավվածությունը. մասնակի ներգրավվածություն՝ ճկուն գրաֆիկով:
Հաղորդակցության մասնագետի պարտականությունները ներառում են՝
- Մասնակցել կազմակերպության ռազմավարական հաղորդակցության մշակմանը՝ թիմի և մեդիա գործընկերների հետ համագործակցությամբ
- Վարել և համակարգել կազմակերպության սոցիալական մեդիայի հարթակները (Facebook, LinkedIn, Instagram)
- Պլանավորել և իրականացնել սոցիալական մեդիայի բովանդակությունը՝ ապահովելով կանոնավոր և նպատակային հաղորդակցություն
- Մշակել սոցիալական մեդիայի բովանդակության օրացույց, ամսական հաշվետվություններ լսարանների ներգրավվածության առնչությամբ
- Մշակել և իրականացնել առաջխաղացման, նոր լսարանների ներգրավման արշավներ սոցիալական հարթակներում
- Աջակցել կազմակերպության հետազոտությունների, վիդեոների, հրապարակումների և այլ նյութերի հանրայնացմանն ու առաջխաղացմանը
- Հետազոտական դաշտային աշխատանքների ընթացքում ուղեկցել թիմին, իրականացնել photo/video նկարահանումներ և ապահովել ընթացիկ հաղորդակցություն սոցիալական մեդիայի հարթակներում
- Սերտ համագործակցել կազմակերպության տնօրենի, ծրագրերի ղեկավարի և թիմի հետ
- Համակարգել հաղորդակցությունը և համագործակցությունը մեդիա գործընկերների հետ ծրագրի շրջանակում
- Անհրաժեշտության դեպքում աջակցել կազմակերպության միջոցառումների, հանրային քննարկումների և այլ նախաձեռնությունների հաղորդակցմանը։
Պահանջվող հմտություններ և փորձ
- Բարձրագույն կրթություն հաղորդակցության, լրագրության, հանրային կապերի, սոցիոլոգիայի, մեդիայի կամ հարակից ոլորտներում
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հաղորդակցության, սոցիալական մեդիայի կամ հանրային կապերի ոլորտում
- Սոցիալական մեդիայի հարթակների (Facebook, Instagram, LinkedIn) կառավարման և բովանդակության պլանավորման փորձ
- Հայերեն լեզվի գերազանց գրավոր հմտություններ, անգլերենի լավ իմացություն
- Հաղորդակցային հմտություններ՝ բարդ հետազոտական կամ սոցիալական թեմաները հանրամատչելի ներկայացնելու կարողությամբ
- Բազային թվային գործիքների կիրառման հմտություններ
- Լուսանկարահանման և բազային վիդեո-կոնտենտի պատրաստման հմտություններ
- Թիմային աշխատանքի, ինքնուրույն կազմակերպման և ժամանակի արդյունավետ կառավարման կարողություն
- Քաղաքացիական հասարակության, հետազոտական և մեդիա ոլորտի նկատմամբ հետաքրքրվածություն
- Խաղաղության հարցի, սոցիալական հարցերի, խոցելի խմբերի և մարդու իրավունքների հանդեպ հոգատարություն։
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Եթե հետաքրքեց առաջարկվող աշխատանքը և բավարարում եք ներկայացված պահանջներին, ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV) [email protected] էլ․ հասցեին՝ մինչև 2026 թ. մայիսի 22-ը` նամակի վերնագրում նշելով «Հաղորդակցության մասնագետ»:
Ուշացած դիմումները չեն դիտարկվի։ Կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի փուլ անցած դիմորդների հետ։
Հարցերի դեպքում գրեք մեզ [email protected] էլ․հասցեով կամ զանգահարեք +374 99 366 403 հեռախոսահամարով։




