Երկու փուլով իրականացրած այս հետազոտությունը վերլուծում է աղքատության գենդերային ասպեկտը Հայաստանում բազմակի ճգնաժամերից հետո՝ հետազոտահենք ջատագովություն իրականացնելու և աղքատության գենդերային խնդիրներին այլընտրանքային լուծումներ առաջարկելու համար։ Հետազոտության շրջանակում վերհանված գործող պետական քաղաքականությունների բացերն ու խնդիրները համադրել ենք կանանց անձնական պատմությունների և ընկալումների հետ։
Կանանց հետ խորքային հարցազրույցներն իրականացրել ենք Շիրակի և Կոտայքի մարզերում։ Թեև այս ուսումնասիրությունը չի ընդգրկում բոլոր խոցելի խմբերի կանանց, այնուամենայնիվ, այն խորապես քննում է աղքատության գենդերային ասպեկտը և ակներև է դարձնում հիմնախնդիրներ, որոնք ընդհանուր գծերով վերաբերելի են աղքատության մեջ ապրող ամենատարբեր կանանց խմբերին։
Հետազոտությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։
Հետազոտությունն իրականացվել է Շվեդիայի ֆինանսավորմամբ:
Բովանդակության համար պատասխանատու է բացառապես «Սոցիոսկոպ» ՀԿ-ն:
Վերլուծության մեջ տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել Շվեդիայի
կառավարության, «Կանանց ռեսուրսային կենտրոնի» և «Հայաստանում կանանց
հիմնադրամի» տեսակետների հետ։





