Հետազոտության նպատակն է համակարգային քննության ենթարկել գալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքացիական հասարակության և մեդիա դաշտի դեմ ուղղված դիսկուրսիվ ու կառուցվածքային թիրախավորման գործիքակազմը: Հետազոտությունը վերլուծում է ներքին և արտաքին դերակատարների կողմից շրջանառվող նարատիվների բովանդակությունը, դրանց ազդեցությունը քաղհասարակության գործականության և ժողովրդավարական գործընթացների վրա, ինչպես նաև` քաղհասարակության դիմակայունության մեխանիզմները՝ հայաստանյան իրողությունները համադրելով տարածաշրջանային զարգացումների և փորձի հետ։
Հետազոտությունն իրականացվել է «Հայնրիխ Բյոլ հիմնադրամի» Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։
Վերլուծության համար պատասխանատու է «Սոցիոսկոպ» հետազոտական կենտրոնը։ Վերլուծության մեջ տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել հետազոտության մասնակիցների, ինչպես նաև «Հայնրիխ Բյոլ հիմնադրամի» Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետների հետ։
Հետազոտությունն ամբողջությամբ կարդացեք այստեղ։




