A photo contest followed by an exhibition was carried out by Socioscope in Spring 2011. The contest was organized in the frames of “Raising Awareness on Human Rights and Assistance in Protection of Citizens’ Rights” project supported by the US embassy in Armenia. The aim of this contest was to sensitize the society as well […]
Այսօրվա խնդիրներից խոսելու համար պետք է մի պահ հետ նայել: Հայաստանի ներկա հասարակական խնդիրներին անդրադառնալուց առաջ կարևոր է հասկանալ, թե այն (Հայաստանը) ընդհանրապես ի՞նչ գործընթացի մեջ է: Լայն առումով այդ գործընթացն ընդունված է անվանել տրանզիցիոն`անցումային և իմ խորին համոզմամբ մենք դեռևս դրանից դուրս չենք եկել: Իսկ Հայաստանի համար լուծումը գտնվում է այդ անցումից դուրս գալու […]
Նախապատմություն 2015թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային Ժողովը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշում ընդունեց։ Հանրաքվեն տեղի է ունենալու 2015թ․դեկտեմբերի 6-ին։ Այս հոդվածը հիմնվում է Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Սոցիոսկոպ» ՀԿ-ի կողմից նախաձեռնած ուսումնասիրության վրա: Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ համեմատելով այն գործող Սահմանադրության հետ, ինչպես նաև իրականացվել են փորձագիտական հարցազրույցներ ոլորտի մասնագետների […]
Iceland and Armenia: comparing the non-comparable? Comparison gives us knowledge. We compare ourselves with other countries to understand the differences and similarities. That helps us learn first and foremost about ourselves rather than about them. There are countries we are used to think to be similar to us, such as the post-soviet countries which share […]
Մեդիա նկարագիր Հանրային կարևորություն ունեցող թեմաների քննարկման դեպքում, ինչպիսին սահմանադրական փոփոխությունների նախագիծն է, լրատվամիջոցների դերը հնարավոր չէ թերագնահատել: Կախված նրանից, թե ինչպե՞ս և ու՞մ միջոցով են ներկայացվում սահմանադրական փոփոխությունների շուրջ զարգացող իրադարձությունները, ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնվում/շեշտադրվում, ի՞նչ կոնտեքստում է խոսվում նախագծի մասին մեդիայում, ընթերցողի մոտ կարող են ձևավորվել բոլորովին տարբեր կարծիքներ խնդրո առարկայի վերաբերյալ: Ըստ […]
Ես ոչ մի ադրբեջանցի չեմ ճանաչում, բացի առաջին դասարանի վինետկայում Ռուստամ Ալիև անունը ներքևում գրված ու լուսանկարում այդպես էլ չժպտացող ու կարճ կտրած բիզ-բիզ մազերով տղայից, որ էնքան հեռու է, որ չգիտես էլ՝ իրականում ճանաչել ես, թե չէ: Անձնական լալահառաչ շփման ու ինքնագիտակցման փորձի բացակայության պայմաններում շատ ավելի պրագմատիկ դիրքորոշում ունեմ՝ հասկանալու, թե որտեղ եմ […]
Վերջին շրջանում անընդհատ մի բանի մասին եմ մտածում. ինչու՞ ենք մենք շարունակաբար ոգևորություն կամ դրա աղբյուրը փնտրում ամենուր՝ որևէ բան անելու կամ արարքի իմաստալիությունը հիմնավորելու համար։ Մտահոգությունս ինքնին ոգևորության գաղափարը չէ կամ թե դրա մոտիվացնող գործառույթը, երբ որևէ կարևոր ու նախկինում բոլորովին անճանաչելի գիտելիքի կամ երևույթի ես հաղորդակից լինում ու պայծառացման նման մի բան է […]
ԵՄ-ից դուրս գալու բրիտանական որոշումը փորձ է արվում ներկայացնել նաև իբրև հասարակագիտության կոլապս. այսինքն որ սոցիոլոգիան չի կարողանում հասկանալ գործընթացները ու բացատրել, թե ինչ է տեղի ունենում: Մտքեր են հնչում նաև, որ քվեարկության արդյունքները բողոք են ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ փորձագիտական շրջանակների հանդեպ, էսպես կոչված փորձագետների, որոնց վերլուծությունները կտրված են հանրությունից և կոչված են […]
Ինչպես խոսել այն ամենի մասին, ինչը թվում է չափից դուրս կարևոր՝ թեթև ու հպանցիկ հայացքի կամ էլ զգացմունքային պոռթկման համար։ Առաջինը, ինչ կփորձեմ անել, ոչ թե տեղի ունեցած իրադարձությունների փաստական քննարկումն է, այլ դրանց հանրային հնարավոր նշանակության։ Երկրորդը. քանի որ այդ իրադարձությունները շատ ավելի խորը ու մանրազնին վերլուծության կարիք ունեն, հանրային նշանակության միտումները կներկայացնեմ առավելապես […]
Նոյեմբերի 25-ին Մեդիամաքս մեդիա ընկերությունը հայտարարեց «Իմ կինն իմ ընկերն է» շարադրությունների մրցույթ՝ կոչ անելով տղամարդկանց բարձրաձայնել իրենց՝ ընտանիք կազմելու պատմությունը, կնոջ հետ համատեղ անցած ճանապարհը և կյանքի տարբեր իրավիճակներում միմյանց հետ փոխհարաբերությունները: Եվ սա արեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ՝ ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա քարոզարշավի շրջանակներում: Նման մրցույթի հայտարարումը, հայտարարության բովանդակությունը, ինչպես նաև դրանց […]
Նախորդ հոդվածում ներկայացրեցինք մեդիայում հանդուրժողականության չափման խնդիրները՝ ցուցանելով խոցելիության չափման անհրաժեշտությունը՝ իբրև կամա թե ակամա հանդուրժող կամ անհանդուրժող մեդիադիրքորոշման դրսևորման հետևանք: Փորձենք այս հոդվածում առավել առարկայական ներկայացնել խոցելիության չափման ուղղությունները՝ որպես առցանց մեդիայում իրավապաշտպանների և ակտիվիստների խոցելիության ինդեքսի ցուցիչներ: Առաջինը, ինչ տրամաբանորեն ելնում է խոցելիության՝ իբրև առանցքային եզրի ընդունումից, խոցելիության կրողի առանձնացումն է, որ այս […]
Օրինակ, մենք չունենք սոցիալական գովազդ այն մասին, որ եթե անհատը տեսնում է երեխայի շահագործում կամ բռնություն, ինչ-որ բան անի կամ ինչ-որ տեղ զանգի, որովհետև դա նրա քաղաքացիական պարտքն է: Կամ, ասենք, այն մասին, որ ավտոբուսներում նստատեղերը հատկացված են հաշմանդամություն ունեցող, ձեռքներին մանր երեխա ունեցող կամ որևէ այլ պատճառով կանգնել դժվարացող մարդկանց, ու որ նրանց տեղը […]
Հունիսի 27-ին մահացավ կրոնի սոցիոլոգ, Բոսթոնի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Բերգերը (Peter Berger, 1929-2017)։ Իր հայտնի աշխատանքներից առաջինը «Հրավեր դեպի սոցիոլոգիա. հումանիստական հեռանկար»[1]-ն է (1963), որով արևմուտքում մշակվել են շատ սոցիոլոգների հայացքներ։ Սակայն Բերգերը առավելապես հայտնի է 1966-ին Թոմաս Լուքմանի (Thomas Luckmann) համահեղինակությամբ հրատարակած «Իրականության սոցիալական կառուցակցումը. տրակտատ գիտելիքի սոցիոլոգիայի»[2] գրքով։ Այն սոցիոլոգիական ամենաազդեցիկ գործերից է[3] […]
Ինչո՞ւ չհարցնենք ինքներս մեզ. գուցե ճի՞շտ են պահպանողականների այն մտահոգությունները, որ ընտանիքն այլևս միակ ինստիտուտն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխանություն ունի։ Սա միակ հարցը չէ, որ առաջ է գալիս, երբ լսում ես ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի դեմ ելույթները։ Հոկտեմբերի 9-ի թվացյալ հանրային բանավեճը, որ ավելի շուտ կոծկում էր բռնության զոհերին համարժեք օգնության օրինագծի բացերը, թերևս […]
Այս Մարտի մեկին ինձ երեք հոգի շնորհավորեցին գարնանս առաջին օրը: Ու արդեն տասներորդ անգամ ես ունեցա նույն հուշերը, միշտ գոնե այս երեքն այդ օրվանից: Հիշում եմ, որ մեր տանը գիշերով հավաքվել, իրար հերթ չտալով անհանգիստ քննարկում էինք ու փորձում հասկանալ՝ ինչ է կատարվում, ինչ կկատարվի, ու հարամ էինք անում քրոջս մոտեցող ծննդյան օրը: Ու եղբորս […]