Հայաստանում շուկայական տնտեսության հաստատման մասին մտածելիս, անշուշտ, առաջին բանը, որ մտքիս գալիս է, Խորհրդային Միության փլուզումն է, աշխարհակարգի տոտալ փոխակերպումը, նորանկախ պետության «բարեփոխիչ» քաղաքականությունները, որոնց ականատեսն եմ եղել ես 6 տարեկանից։ Բայց շուկայական տնտեսության հաստատման մասին կուզեի խոսել ոչ թե տեսական ու ընդհանրացված դրույթներով ու վերլուծություններով, այլ իմ կյանքում...
Մշակութային իմպերիալիզմի մասին
Մշակութային իմպերիալիզմի գաղափարն առաջ է եկել 1960-ականներին, ինտենսիվորեն ուսումնասիրվում է 1970-ականներից սկսած։ Այն նշանակում է, որ ենթադրաբար ավելի քաղաքակիրթ հասարակության արժեքներն ու մշակույթը պարտադրվում են պակաս քաղաքակիրթ հասարակություններին՝ մի դեպքում նեոգաղութային հարաբերությունների, մյուս դեպքում՝ ժամանակակից գլոբալ հարաբերությունների պայմաններում: Հայտնի են նաև այլ անվանումներ...
Մարդու իրավունքները և Հայաստանի հանրությունը. 2011
Ժողովածուն ընդգրկում է «Սոցիոսկոպ» ՀԿ-ի կողմից 2011թ. Հայաստանում մարդու իրավունքների շուրջ կատարված երկու սոցիոլոգիական հետազոտությունների վերլուծությունները, «Մարդու իրավունքները ֆոտոխցիկում» մրցույթին և հաջորդիվ ցուցահանդեսին մասնակից լուսանկարներն ու դրանց պատմությունները:
Ժողովածուն առկա է Սոցիոսկոպի գրադարանում։
Մարդու իրավունքները և Հայաստանի հանրությունը. 2010
Ժողովածուն ներկայացնում է «Սոցիոսկոպ» ՀԿ կողմից իրականացրած հետազոտությունների վերլուծական հաշվետվությունները։ Դրանցից մեկը չափում է իրավապահների կամայականության հասարակական ընկալումները Երևանում և Գյումրիում։ Երկրորդն անդրադառնում է Հայաստանում իրավապաշտպանների նկատմամբ վերաբերմունքի և պաշտպանության կողմերին։ Իսկ երրորդը դիտարկում է մարդու իրավունքներին առնչվող հարցերի լրատվական լուսաբանման...