ՊիտակԼԳԲՏ

Տրանսգենդեր անձանց առողջապահական իրավունքները և գենդերի վերահաստատման պրակտիկաները Հայաստանում

Հետազոտությունը բացահայտում է Հայաստանում գենդերի վերահաստատման գործընթացների առանձնահատկությունները, ինչպես նաև այդ գործընթացներով անցած տրանս անձանց առողջապահական կարիքները՝ համադրելով իրավական կարգավորումների, միջազգային չափանիշների և լավագույն փորձի ուսումնասիրությունը սոցիոլոգիական ուսումասիրության հետ։ Հետազոտությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։ Հետազոտությունն իրականացրել ենք...

Հակագենդերային արշավների գործունեությունը, հռետորաբանությունը ԵՎ նպատակները հետհեղափոխական Հայաստանում

Այս հետազոտության նպատակն է հավաքագրել և վերլուծել հետհեղափոխական Հայաստանում սեռականության և գենդերային հարցերի շուրջ առկա հակագենդերային (ներառյալ հոմոֆոբ) հռետորաբանությունը և դիսկուրսիվ միջոցները, որոնցով թիրախավորում են կանանց և ԼԳԲՏ  հարցերով զբաղվող իրավապաշտպաններին ու ակտիվիստներին, առաջադիմական քաղաքացիական հասարակությանը՝ ձգտելով նեղացնելու վերջիններիս գործունեության տարածքը, փորձելով...

ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐՍԿԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆԵՐՔՈ – շարունակություն

Հոմոէրոտիզմը և նույնասեռ կապերը պրակտիկայում Սեռականությունը բարդ է ճանաչել, ինչպես նաև ըմբռնել ժամանակի հեռավորությունից, երբ փորձ է արվում հետահայաց նկարագրել և հասկանալ դրա պահպանված վերաներկայացումները։ Չնայած այս բարդություններին, որ վերաբերում են նաև իրանական մշակութային տիրույթում միջնադարյան նույնասեռ հարաբերություններին՝ հետազոտողները առանձնացնում են դրանց բնորոշ բնութագրեր: Առաջնահերթ...

ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐՍԿԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆԵՐՔՈ – սկիզբ

Այսօրվա մարդկային վարքը նկարագրող դիսկուրսները, բարոյական գնահատումները և անգամ իրավական կարգավորումները հասկացվում և բացահայտվում են դրանց պատմական հողը քննելիս և քննելով: Այս հոդվածում մենք կփորձենք դիտարկել նույնասեռականության իրավական և սովորութային վերահսկումը Արևելյան Հայաստանում՝ պարսկական իրավունքի գրեթե 300 ամյա տիրապետության ժամանակ, ինչպես նաև հասկանալ դրա հնարավոր ազդեցությունները...

ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ՌՈՒՍԱՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. Մաս I – շարունակություն

Նույն 18-րդ դարի արևելահայկական իրավական մտքի արտահայտությունն էին նաև Հնդկաստանի Մադրաս քաղաքում մի խումբ արևելահայերի (Նոր Ջուղայից, Ղարաբաղից)՝ Մադրասի խմբակի կողմից մշակված իրավական նախագծերը։ Դրանցից «Որոգայթ փառաց»[1]-ը, որ ըստ շապիկի նշումի գրվել է 1773-ին, սակայն հրապարակվել է 1780-ականների վերջին[2], ապագա անկախ Հայաստանի սահմանադրության տեսլականն էր։ Այն արտահայտում էր արևելահայ...

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22