ԿատեգորիաՀրապարակախոսական

Ի հիշատակ Սերգեյ Փարաջանովի

Այսօր խորհրդային կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է։ Նա ապրել է բուռն կյանքով, թողել կարևոր հետք ինչպես համաշխարհային կինոյի, այնպես էլ խորհրդային ավտորիտարիզմի դեմ պայքարի պատմության մեջ՝ դառնալով արվեստի և սեռական դիսիդենտության խորհրդանիշներից մեկը։ Նրա կյանքի որոշ դրվագների անդրադարձել ենք «Սեռականությունը հայկական [համա]տեքստերում» (2019) գրքում: [Փարաջանովի] «Մոռացված նախնիների...

Հասարակագիտության ռազմականացման հասարակագիտական քննադատություն

Ջոն Գիլիսը[1] պնդում է․ «Ռազմականացումը հին գաղափար է, որ ենթադրում է ռազմական իշխանության գերակայություն քաղաքացիականի նկատմամբ, իսկ ավելի ընդհանուր՝ ռազմատենչ արժեքների գերիշխում հասարակության մեջ» (Gillis, 1989, 1)։ Ռազմատենչ արժեքները, ինչպես պնդում է հեղինակը, առաջ են քաշում անվերապահ կամ չհարցադրվող հայրենասիրությունն իբրև գերակա էթոս: Քեթրին Լաթսն[2] իր հերթին առանձնակի ուշադրություն է...

Փետրվարի 15-ը Անահիտ Բայանդուրի ծննդյան օրն է

Կոկիկ ժեստերով խոսուն ձեռքեր, հույս վառող շիտակ մտքեր, մեծ հոգի փոքրիկ մարմնում, անսահման սեր ամենքին՝ փխրուն սրտում… Սա է մեր Անահիտը։ Սոնայի ու Լինայի հետ մի դար առաջվա խոսակցությունից մի կտոր՝ նվիրված Անահիտ Բայանդուրի հիշատակին Փետրվարի 15-ը Անահիտ Բայանդուրի ծննդյան օրն է. նրա հետ անվերջ խոսակցությունների և նրա շուրջ հուշերի առիթ։ Այսօր առիթ է հիշելու Անահիտ Բայանդուրի՝ իբրև հետաքրքիր...

Գարնան սկզբում. երեք հուշ, ու մի բան էլ

Այս Մարտի մեկին ինձ երեք հոգի շնորհավորեցին գարնանս առաջին օրը: Ու արդեն տասներորդ անգամ ես ունեցա նույն հուշերը, միշտ գոնե այս երեքն այդ օրվանից: Հիշում եմ, որ մեր տանը գիշերով հավաքվել, իրար հերթ չտալով անհանգիստ քննարկում էինք ու փորձում հասկանալ՝ ինչ է կատարվում, ինչ կկատարվի, ու հարամ էինք անում քրոջս մոտեցող ծննդյան օրը: Ու եղբորս ընկերը, որ մեզ հետ միասին հետևում էր եկող լուրերին, ու առանց...

Ընտանիքից կառչած ինքնիշխանությունը. բացվող հարցեր

Ինչո՞ւ չհարցնենք ինքներս մեզ. գուցե ճի՞շտ են պահպանողականների այն մտահոգությունները, որ ընտանիքն այլևս միակ ինստիտուտն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխանություն ունի։ Սա միակ հարցը չէ, որ առաջ է գալիս, երբ լսում ես ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի դեմ ելույթները։ Հոկտեմբերի 9-ի թվացյալ հանրային բանավեճը, որ ավելի շուտ կոծկում էր բռնության զոհերին համարժեք օգնության օրինագծի...

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22