«Սոցիոսկոպ» ՀԿ-ն հայտարարում է մրցույթ հետազոտողի օգնականի թափուր աշխատատեղի համար։ Մեկնարկը՝ 2025 թ․ փետրվարի 1։ Տևողությունը՝ 6 ամիս՝ երկարաձգման հնարավորությամբ։ Վայրը՝ Երևան, Հայաստան։ Ներգրավվածությունը՝ ոչ լրիվ դրույք։ Հետազոտողի օգնականի աշխատանքային պարտականությունները ներառում են՝ Հետազոտող օգնականի համար նախատեսված պարտականությունները սահմանում, սակայն չեն սահմանափակում կազմակերպության կողմից նախատեսվող այլ համապատասխան գործառույթները: ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ Մեր հետազոտական թիմին միանալու […]
«Սոցիոսկոպ» ՀԿ-ն հրավիրում է «Մեդիա և ապատեղեկատվություն․ տեսական և հետազոտական մոտեցումներ» թեմայով աշխատարանին։ Աշխատարանն ուղղված է ուսանողների, երիտասարդ հետազոտողների և լրագրողների հետ համատեղ մեդիայի հանդեպ հանրային վստահության խնդիրների, հասարակության վրա մեդիայի ազդեցության, գենդերային, ինքնության, անվտանգային և ժողովրդավարության հարցերի շուրջ մեդիայում տարածված ապատեղեկատվական թեզերի քննարկմանը։ Աշխատարանի ընթացքում կքննարկենք ինչպես տեսական հարցեր, այնպես էլ կներկայացնենք «Հակազդելով ապատեղեկատվությանը` […]
English Below Սիրելի գործընկերներ, Սոցիոսկոպը հայտարարում է հետազոտական-վերլուծական հոդվածների բաց կանչ «Ղարաբաղյան կոնֆլիկտի սոցիալ-տնտեսական հետևանքները» խորագրով։ Խաղաղության, պատերազմի ընկալումները, Ղարաբաղյան կոնֆլիկտի ազդեցությունը ու Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքների ուսումնասիրմանն ուղղված Սոցիոսկոպի վերջին տարիների հետազոտությունները այս կամ այն կերպ անդրադարձել են պատերազմի սոցիալ-տնտեսական ազդեցության, անհավասարության և աղքատության հարցերին։ Այնուամենայնիվ, պատերազմների սոցիալ-տնտեսական հետևանքների մասին խոսակցություններն ու վերլուծությունները լայնամասշտաբ […]
ռազմ-Ականացման և ան-Վտանգության միջև 2.0 Սոցիոսկոպը մեկնարկում է «ռազմ-Ականացման և ան-Վտանգության միջև» դասընթացի 2-րդ շրջանը, որին հրավիրում է մասնակցելու Հայաստանի երիտասարդ հասարակագետներին և լրագրողներին: Դասընթացը տեղի կունենա փետրվարի 21-23-ը՝ Երևանից ոչ հեռու հյուրանոցներից մեկում։ Դասընթացի նպատակն է երիտասարդների շրջանում մեծացնել պատերազմի և խաղաղության ժամանակակից տեսությունների իմացությունը և զարգացնել կոնֆլիկտի և անվտանգության արդի խնդիրների վերլուծության կարողությունները։ […]
«Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոնը հրավիրում է մասնակցելու «ռազմ-Ականացման և ան-Վտանգության միջև» դասընթացին: Դասընթացն ուղղված է կրթության, գենդերի և քաղաքացիական հասարակության ոլորտներում ռազմականացման թեմայի բազմակողմանի վերհանմանը: Այն կիրականացվի մուլտիմեդիա նյութերի ցուցադրման և քննարկումների, տեղական հետազոտությունների ներկայացման, հասարակագիտական տեսության ընթերցանության, տեղի ակտիվիստական պայքարի փորձի ներկայացման միջոցներով: Դասընթացները վարելու են սոցիոլոգիայի, հոգեբանության, հետաքննող լրագրության, քաղաքացիական հասարակության […]