Ետխորհրդային՝ որպես նեոգաղութային իրադրության մասին խոսակցությունները հրատապ են դարձել վերջին տարիներին և հատկապես Գյումրիի վերջին իրադարձություններից հետո: Իրականում, գաղութատիրության և հարակից թեմաները ակտուալ կարող էին լինել Խորհրդային Միության տարիներին և դրա փլուզումից անմիջապես հետո: Բայց իմ տպավորությամբ, սոցիալական ու հումանիտար գիտությունների օրակարգում այս հարցերը ոչ միայն ձևակերպված...
Հրաչ Բայադյան. «Գաղութային դիսկուրսի վերլուծություն»
Հրաչ Բայադյան. «Նեոգաղութատիրություն և ետգաղութատիրություն»

Ինչու՞ խոսել նեոգաղութատիրության և ետգաղութատիրության թեմաների մասին.
Ինչպե՞ս է լինում, որ քաղաքականապես անկախություն ստացած երկրները կարճ ժամանակ անց իրենց դարձյալ տեսնում են նախկին տերերի, կամ էլ նոր գերտերությունների ազդեցության տակ: Ուրեմն ապագաղութացումը այնքան էլ արդյունավետ չի եղել, կամ արդյունքները չեն համապատասխանել ակնկալիքներին: