«Մեթոդ և շարժում» ցուցահանդեսիը նվիրված էր «Սոցիոսկոպի» հիմնադրման 15-ամյակին: Այս հետազոտական ցուցահանդեսը հնարավորություն տվեց մասնակիցներին անցնելու մեր տարիների գործունեության ճանապարհով, ծանոթանալու հանրային կյանքի ուսումնասիրման մեր փորձառությանը և մոտեցումներին։ Այն ակնարկ էր անցնող տարիների մեր հետազոտական և մասնագիտական ձեռքբերումներին և հայացք՝ դեպի ապագա:
Էդգար Խաչատրյան․ Ռազմականացում․ բռնության մշակույթը և մարդկային պահանջմունքներն ու վախերը
Էդգար Խաչատրյանը քննարկում է բռնության մշակույթը Յոհան Գալթունգի պահանջմունքների տեսության շրջանակում։ Համաձայն դրա, մարդկային հիմնական 4 պահանջմունքներից յուրաքանչյուրը ենթադրում է նաև այդ պահանջմունքները չբավարարելու համապատասխան վախեր։ Այդ պահանջմունքների ու վախերի վրա տարբեր լծակներով ազդելով կամ զանազան մանիպուլյացիաների միջոցով՝ դրանցից մեկը մյուսից ավելի կարևորելով ու ակտուալացնելով...
Աննա Ժամակոչյան․ Քննադատական միտքը ռազմականացման և անվտանգայնացման պայմաններում
Բանախոսության շրջանակներում Աննա Ժամակոչյանը անդրադառնում է քննադատության հնարավորության հարցին, երբ վերևից ներքև իջեցվել են ռազմականացման և անվտանգայնացման գաղափարաբանությունները, և հանրության շրջանում տիրապետում է «մենք պատերազմող երկիր ենք» մտայնությունը, որը մերժում է քննադատությունը։ Քննադատական սոցիոլոգիայի դիրքից ոչ միայն հնարավոր է քննադատությունը, այլև անհրաժեշտ է։ Եթե պատերազմը կա...
Արփի Մանուսյան․ Հասարակագիտության ռազմականացման հասարակագիտական քննադատություն
«Հասարակագիտության ռազմականացման հասարակագիտական քննադատություն» բանախոսության ընթացքում Արփի Մանուսյանը ներկայացրեց հասարակագիտական կրթության ու հասարակագիտական մտքի ռազմականացման արևմտյան և հայաստանյան միտումները․ -ինչու է հասարակագիտական միտքը հակադրվելու, քննադատելու փոխարեն նպաստում ռազմական հռետորաբանության ներխուժմանը բարձրագույն կրթության ոլորտ, -ինչպես են պետական քաղաքականությունները...
Յուրի Մանվելյան․ Ի՞նչ գործ ունի մեդիան
«Ի՞նչ գործ ունի մեդիան» բանախոսության ընթացքում Յուրի Մանվելյանն անդրադառնում է մեդիայի օրակարգի և գործառույթների հարցերին. -արդյոք մեդիան ծառայում է՞ հանրությանը, ինչպես լրագրողներին պատմում են համալսարաններում, թե՞ դրանք պատկանում են կոնկրետ մարդկանց ու խմբերի և ծառայում են նրանց քաղաքական օրակարգերին, -արդյոք մեդիան սովորական մարդկանց համար է՞, հասկանալի է՞, հասանելի է՞, թե՞ ընտրյալների...