«Սոցիոսկոպ» ՀԿ-ն հիմնադրել են Էվելինա Գյուլխանդանյանը, Աննա Ժամակոչյանը և Սոնա Մանուսյանը 2008 թվականին՝ իրավապաշտպան քաղաքացիական հասարակությանը հետազոտական գիտելիքով օժանդակելու համար։
Մեր առաքելությունը Հայաստանում արդի քննադատական հասարակագիտական մտքի կայացմանը նպաստելն է հետազոտությունների, թարգմանությունների և կրթական նախաձեռնությունների միջոցով:
Մեր հետազոտությունները վերլուծում են հայաստանյան քաղաքացիական շարժումները և քաղաքացիական հասարակության հիմնախնդիրները, մարդու իրավունքները և գենդերային հարցերը, իշխանության, սեռականության, մշակույթի և ազգի գերիշխող հավաքական գիտելիքը, պատերազմի, խաղաղության և ապագայի հարցերը։
Մեր ուսումնասիրությունները միտված են մի կողմից՝ զարգացնելու տեղական քննադատական և հանրային սոցիոլոգիան, մյուս կողմից՝ նպաստելու Հայաստանում հասարակական փոփոխություններին քննադատական հետազոտությունների հանրայնացման և հասարակության տարբեր շերտերի միջև երկխոսության ընդլայնման միջոցով։
Կազմակերպությունը «Մարդու իրավունքների տուն Երևան» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր անդամ է։