Սեր[ռ]ը թատրոնում և եկեղեցում. մի ճառի պատմություն

Հասարակագիտությունը մի քանի առումներով առնչված է գրականությանը: Գրականությունն է, որ հասարակագետներին արտահայտման հնարավորություն է տվել գիտական խոսքի հնարավորության բացակայության պայմաններում, լուռ կամ լռեցված հասարակությունների վերաբերյալ խորհրդածելու նյութ է տվել այլ տեղեկատվության անհնարինության դեպքում: Գրականության՝ հասարակագիտական սիրելի նմուշներից մեկը Ջորջ Օրուելի «1984» վեպն է՝ ամբողջատիրական իշխման պայմանների նկարագրությամբ: Բացարձակ իշխանությունը հիմնվում է ստի և միակ՝ հնազանդ […]

ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ՌՈՒՍԱՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. Մաս I – շարունակություն

Նույն 18-րդ դարի արևելահայկական իրավական մտքի արտահայտությունն էին նաև Հնդկաստանի Մադրաս քաղաքում մի խումբ արևելահայերի (Նոր Ջուղայից, Ղարաբաղից)՝ Մադրասի խմբակի կողմից մշակված իրավական նախագծերը։ Դրանցից «Որոգայթ փառաց»[1]-ը, որ ըստ շապիկի նշումի գրվել է 1773-ին, սակայն հրապարակվել է 1780-ականների վերջին[2], ապագա անկախ Հայաստանի սահմանադրության տեսլականն էր։ Այն արտահայտում էր արևելահայ վաճառականների և լուսավորական մտավորական-քաղաքական գործիչների կողմից՝ […]

ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ՌՈՒՍԱՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. մաս I-սկիզբ

Արդեն հաստատված իրավական և բարոյական նորմերը հաճախ այնքան սովորական են, որ ժամանակակիցներին թվում են բնական և մշտական։ Այնինչ մարդկության պատմականացված ժամանակաշրջանում դրանք տեսանելի ճանապարհ են անցնում և մեծապես ազդվում են քաղաքական որոշումներով և թրծվում իշխանության համար պայքարով։ Եվ եթե մենք ցանկանում ենք ոչ թե պարզապես հետևել այս կամ այն հիմնահոս քաղաքականությանը կամ տիրապետող գաղափարներին, այլ […]

Իրավապաշտպաններ, ակտիվիզմ և մեդիա. իրավիճակներ, խնդիրներ և ելքեր

«Իրավապաշտպաններ, ակտիվիզմ և մեդիա. իրավիճակներ, խնդիրներ և ելքեր» ուղեցույցը պատրաստվել է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոնի կողմից Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի աջակցությամբ: Այն միտված է իրավապաշտպանական և ակտիվիստական գործունեությունների` հանրության հետ երկխոսության հնարավորությունների բարելավ-մանը։ Ուղեցույցը հիմնված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսում-նասիրությունների և խորհրդատվության կենտրոնի կողմից 2015-2016 թվականներին իրականացված թեմատիկ ուսումնասիրության, ինչպես նաև 2017 թ. հունիս-հուլիսին կայացած «Իրավապաշտպանները […]

Եկել է քաղաքակրթությունը փոխելու ժամանակը. հարցազրույց Է. Մորենի հետ

-Ահաբեկչություն Փարիզում, արտակարգ դրություն, Ազգային ճակատի (ծայրահեղ ազգայնական կուսակցություն Ֆրանսիայում-Ն.Կ.) ծավալում, միգրացիայի զանգվածային ալիք, գործազրկության աննախադեպ ցուցիչով (բնակչության 10,2 %) խորհրդանշվող տնտեսական և սոցիալական խամրող իրադրություն. Ֆրանսիան ապրում է առանձնահատուկ անհանգստացնող ժամանակաշրջան։ Այս իրադարձությունների համադրումը երևան է բերում ընդհանուր արմատներ և դրսևորումներ։ Հասարակության իրավիճակի հետ կապված ի՞նչ է այն սովորեցնում։1 -Այս իրավիճակը արտաքին և ներքին […]

Իրավապաշտպանների և ակտիվիստների մեդիախոցելիության ինդեքսը

«Իրավապաշտպանների և ակտիվիստների խոցելիության ինդեքսը հայաստանյան առցանց լրատվադաշտում» հետազոտությունը իրականացվել է «Սոցիոսկոպ» ՀԿ կողմից Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի աջակցությամբ: Այն միտված է առցանց լուսաբանման հետևանքով թիրախային այս երկու խմբերի խոցելիության չափմանը։ Իրավապաշտպանների և ակտիվիստների խոցելիությունը հաշվարկվել է ԶԼՄ–ի մշտադիտարկման ու ԶԼՄ տեքստերի կոդավորման, լուսաբանման թիրախ հանդիսացած անձանց հարցազրույցների, փորձագիտական և հանրային հարցումների միջոցով։ Հաշվետվությունն ամփոփում է 2016 […]

«Հայ կնոջ ձայնը» Մուրճի հարթակից

Հրանուշ Թոփչյանի[1] «Հայ կնոջ ձայնը» վերնագրով ծավալուն հոդվածը[2] հրատարակվել է «Տիկին Հրանոյշ» ծածկանվան տակ 1903 թվականին Թիֆլիսում: Հոդվածը հայ կնոջ խնդրի քննարկման հարցում ներմուծում էր մի նոր շրջանակ. այն ոչ միայն կասկածի տակ էր առնում կնոջ հասարակական դերերի մասին արմատացած պատկերացումները, այլև հանդես էր գալիս կնոջ առկա դրությունը բարելավելուն միտված հստակ առաջարկություններով։ Հոդվածը լույս է […]

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՎՈՐՈՒՀԻՆ» ՀԱՆՈՒՆ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ

Գրավոր պատմության ժամանակաշրջանը՝ հատկապես պարբերական մամուլի հաստատվածության փուլում, մեզ իրական հնարավորություն է տրամադրում հիմնավոր ծանոթանալու անցյալի կենդանի գործընթացներին։ Մամուլի պատմած պատմությունը դառնում է կարևոր աղբյուր ոչ միայն իր բովանդակության, այլև ասելիքի ձևի, տեղի, նպատակի և ասողի մասին գիտելիքի տեսանկյուններից։ Դրանում մենք կարող ենք տեսնել մեր ներկա խնդիրների և ձեռքբերումների ծագման հիմքերը և անգամ ձգտել լուծման […]

Փոփոխության որոնումներ

Ինչպե՞ս փոխել Հայաստանի դրությունը. այս հարցից ենք սովորաբար սկսում՝ առանց խորհելու հարցին հասնելու ելակետերի մասին: Այն է՝ ինչպե՞ս ենք սահմանում փոփոխությունը: Ո՞ր փոփոխությունն է, որ նկատի ունենք, երբ սկսում ենք խոսել դրան հասնելու եղանակներից: Փոփոխության եղանակների շուրջ մտորելու մեր պատրաստակամությունը զգալի նվազում է դրա ուղղության և բնույթի քննարկման ժամանակ: Այս դրությունը ի ցույց է դնում […]

Պայքարի փորձ[եր]

Գրքի նպատակն է խոսել Հայաստանի արդիական հարցերի մասին գիտակարգային տեսանկյուններից և աշխարհում ընթացող գործընթացների հետ առնչությունների մեջ։ Այն հոդվածների ժողովածու է, որում ներառված են հանրային բանախոսությունների շարքի հիման վրա ձևավորված հոդվածներ և երկու թարգմանություններ։ Բանախոսությունները կազմակերպվել են Սոցիոսկոպ ՀԿ ջանքերով 2015 թ. մարտ-մայիս ամիսներին «Հասարակագիտական տեսություն և պրակտիկա՝ հանուն քաղաքացիական հասարակության զորացման» ծրագրի շրջանակներում։ Դրանք […]

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ