Մայիսի 19-21-ը «Սոցիոսկոպ»-ը կազմակերպեց «Գիտելիքով դեպի կոլեկտիվ տոկունություն. ինչպես արթնացնել համատեղ դիմակայելու կարողությունը» եռօրյա խմբային բանախոսություն-քննարկումների շարքը։ Քննարկումները վարեց Միլանի Սուրբ Սրտի Կաթոլիկ համալսարանի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, սոցիալական հոգեբան Սոնյա Սարոյանը։ Հանդիպումների հիմնական նպատակն էր քննարկել ու սահմանել երեք առանցքային հասկացություն՝ տոկունություն, տրավմա և կոլեկտիվ տրավմա, վերլուծել կոլեկտիվտրավմայի փուլերն ու դրսևորումները, այդ թվում՝ դրանց […]
«Մեթոդ և շարժում» ցուցահանդեսը նվիրված էր «Սոցիոսկոպի» հիմնադրման 15-ամյակին: Այս հետազոտական ցուցահանդեսը հնարավորություն տվեց մասնակիցներին անցնելու մեր տարիների գործունեության ճանապարհով, ծանոթանալու հանրային կյանքի ուսումնասիրման մեր փորձառությանը և մոտեցումներին։ Այն ակնարկ էր անցնող տարիների մեր հետազոտական և մասնագիտական ձեռքբերումներին և հայացք՝ դեպի ապագա: Երբ փոփոխության որոնումների մղումը դառնում է մտածելու եղանակ՝ տեսնելու և երևակայելու, ճանաչելու և […]
2023 թ. հունվարի 26-ին «Սոցիոսկոպը» կազմակերպել էր «Մեդիայում գենդերային ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարություններ» տարածաշրջանային առցանց գիտաժողովը։ Այն 2022 թ. դեկտեմբերին Թբիլիսիում տեղի ունեցած «Գենդերային ապատեղեկատվություն և մեդիա էթիկա» գիտաժողովի տրամաբանական շարունակությունն էր, որի ընթացքում տարբեր երկրների հետազոտողներ և լրագրողներ քննարկեցին կին ակտիվիստների ու լրագրողների՝ խտրականության ենթարկվելու փորձառությունը, մեդիայում և սոցիալական հարթակներում նրանց նկատմամբ ատելության խոսքը, […]
«Սոցիոսկոպ» ՀԿ–ն 2011 թ. իրականացրել է «Մարդու իրավունքները ֆոտոխցիկում» թեմայով լուսանկարների մրցույթ և հաջորդիվ ցուցահանդես։ Մրցույթն անց է կացվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող «ՀՀ–ում մարդու իրավունքների շուրջ հանրային իրազեկվածության բարձրացում և աջակցություն քաղաքացու իրավունքների պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում։ «Մարդու իրավունքները ֆոտոխցիկում» թեմայով լուսանկարների մրցույթի նպատակն էր լուսանկարների միջոցով հասարակության և պետության ուշադրությունը սևեռել Հայաստանում մարդու […]