Էվելինա Գյուլխանդանյան
Համաահիմնադիր, հետազոտող
Էվելինան հետազոտական, իրավապաշտպանության, քաղաքացիական հասարակության և բնապահպանական շարժումների մեջ ավելի քան 15 տարվա փորձ ունեցող սոցիոլոգ է: Մինչև 2016թ Ավստրալիա տեղափոխվելը նա մի քանի տարի շարունակ հանդես է եկել որպես Սոցիոսկոպի ծրագրերի ղեկավար: Ավստրալիայում Էվելինան շարունակում է կիրառել իր գիտելիքներն ու փորձը հասարակական գիտությունների, մարդու իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտում:
Աննա Ժամակոչյան
Նախագահ, համահիմնադիր
Աննա Ժամակոչյանը «Սոցիոսկոպ» ՀԿ հիմնադիրներից է։ Սոցիոլոգ է, մեդիա դիսկուրսի հետազոտող, հետաքրքրված է գաղափարախոսությունների ուսումնասիրությամբ: Մեդիա և գաղափարական քննադատություններն Աննան դիտարկում է իբրև սոցիալական փոփոխության մեխանիզմ։ Բացի այս, Աննան մասնագիտորեն հետաքրքրվում է Հայաստանի ժամանակակից արվեստով և ունի կուրատորական փորձ։
Ագապի Իվանյան
Ադմինիստրատիվ օգնական
Ագապի Իվանյանը 2000 թվականին ավարտել է Հայստանի պետական տնսեսագիտական համալսարանը: 2004-ին ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան Հայաստանի ամերիկյան համալսարանից: Ունի աշխատանքային փորձ հաշվապահության, կադրերի կառավարման ոլորտներում: Սոցիասկոպում աշխատանքի է անցել 2018թ.-ից՝ որպես ադմինիստրատիվ օգնական:
Էլ. փոստ՝ [email protected]
Մարիամ Խալաթյան
Ծրագրերի օգնական, հետազոտող
Մարիամ Խալաթյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն բաժնում։ Սոցիոսկոպի տարբեր աշխատանքներում ընդգրկված է եղել 2016թ.-ից։ 2017թ.-ից միացել է թիմին որպես ծագրերի օգնական։ Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են Հայաստանում քաղաքացիական հասարակության գործունեությունը, միգրացիոն գործընթացները ու խնդիրները, միջնադարյան Հայաստանում սեռականության կարգավորումները։ Ունի քանակական և որակական հետազոտությունների, մեդիա մոնիթորինգի իրականացման փորձ։ 2018թ որպես ունկնդիր Մարիամը մասնակցել է Ժամանակակից արվեստի ինստիտուտի «Արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոցի» դասընթացներին։
Էլ. փոստ՝ [email protected]
Սոնա Մամիկոնյան
Հաշվապահ
Սոնա Մամիկոնյանը 2005 թվականին ավարտել է Երևանի պետական Ճարտարագիտական համալսարանը: Այնուհետև վերաորակավորվել է որպես ֆինանսական վերլուծաբան և հաշվապահ և աշխատել ինչպես մասնավոր, այնպես էլ հասարակական ոլորտներում: Սոնան Սոցիոսկոպին միացել է 2013 թվականին՝ որպես հաշվապահ:
Էլ. փոստ՝ [email protected]
Արփի Մանուսյան
Ծրագրերի համակարգող, հետազոտող
Արփի Մանուսյանը սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան է ստացել Երևանի պետական համալսարանից 2012-ին։ 2008-ից ներգրավված է Սոցիոսկոպի հետազոտական ծրագրերում։ Հայաստանում տեղի ունեցող հանրային շարժումները և դիմադրությունները, տեղի հասարակագիտական մտքի պատմությունը, գրականության և հասարակագիտության փոխառնչության և սեռականության հարցերը նրա հիմնական մասնագիտական հետաքրքրությունների շրջանակն են։ Երկար տարիներ ուսումնասիրել է մարդու իրավունքների, քաղաքացիական շարժումների և քաղաքական գաղափարների շուրջ դիսկուրսները մեդիայում։
Էլ. փոստ՝ [email protected]
Սոնա Մանուսյան
Համահիմնադիր, հետազոտող
Սոնա Մանուսյանը Սոցիոսկոպի հիմնադիրներից է: Նա հոգեբանական գիտությունների թեկնածու է, Երևանի պետական համալսարանի դասախոս: Նրա հետազոտական հետաքրքրություններն ուղղված են անհատական և հավաքական ինքնությանը, ավելի լայն իմաստով՝ անձնական-հասարակական հարաբերություններին, մասնավորապես դրանց դրսևորումներին քաղաքացիական և էթնիկ-մշակութային գործընթացներում: Սոնան նաև զբաղվում է որակական մեթոդաբանության հարցերով: Նա մասնակցել է մի շարք ուսումնական ծրագրերի և այցերի: Նա նաև մատուցում է թարգմանչական ծառայություններ անգլերենից հայերեն և հակառակը:
Էլ. փոստ՝ [email protected]
Նվարդ Մարգարյան
Ծրագրերի ղեկավար
Էլ. փոստ՝ [email protected]