
Հեղափոխությունը պակասող ճշմարտության լեզուն է՝ քչերի, շատերի, ի վերջո՝ հազարավորների մտքերում։ Հեղափոխությունը արտամղված ճշմարտության բացահայտումն ու ճանաչումն է, դրա հռչակագրման գործողությունն է։ Հեղափոխության ճշմարտությունը մտածվում է կեղծիքի խտացման անտանելիությունից, քստմնելի շողոքորթության զզվանքից։ Հեղափոխության ճշմարտությունը ծնվում է փորձից և պայքարից, կենսապայմանների լեզվականացումից...