ԿատեգորիաՀրատարակություններ

Հասարակագիտական տեսություն և պրակտիկա հանուն քաղաքացիական հասարակության զարգացման

«Հասարակագիտական տեսություն և պրակտիկա հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» կրթական ծրագիրն ուղղված է եղել քաղաքացիական ակտիվիստներին և քաղաքացիական հասարակությանը։ Ծրագրի հիմնական նպատակը սոցիալական շարժումների և համաշխարհային քաղաքացիական հասարակության վերաբերյալ հասարակագիտական գիտելիքի և մտքի փոխանցումն էր ակտիվիստներին։ Ծրագիրը փորձ էր հավաքագրել Հայաստանի քաղաքացիական շարժումների...

Քաղացիական հասարակությունը, զարգացումը և բնապահպանական ակտիվիզմը Հայաստանում

Այս զեկույցը հիմնված է Հայաստանում Արմինե Իշխանյանի կողմից երեք դաշտային այցելությունների ընթացքում իրականացված ծավալուն որակական հետազոտության վրա։ Հետազոտական աշխատանքներին աջակցել է Սոցիոսկոպի թիմը։ Զեկույցը քննության է առնում վերջին շրջանում բնապահպանական հարցերի շուրջ Հայաստանում տեղի ունեցող քաղաքացիական հասարակության խմբերի սոցիալական մոբիլիզացումը։ Այն մասնավորապես կենտրոնանում է երկրում...

Մոնիթորինգը որպես հասարակական վերահսկողության մեխանիզմ

«Մոնիթորինգը որպես հասարակական վերահսկողության մեխանիզմ. մեթոդաբանական ձեռնարկ»–ում ներկայացված են մոնիթորինգի էությունը և իրականացման մեթոդաբանական առանձնահատկությունները։ Ձեռնարկը հասցեագրված է քաղաքացիական հասարակության խմբերին, հասարակական կազմակերպություններին, իրավապաշտպանության և շահերի պաշտպանության ոլորտներում ծրագրեր մշակողներին և իրականացնողներին, ինչպես նաև թեմայով հետաքրքրված լայն...

ԼԳԲՏ էմիգրացիայի ազդեցությունը Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» և «Սոցիոսկոպ» հասարակագիտական հետազոտությունների և խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ները պատրաստել են Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա ԼԳԲՏ էմիգրացիայի ազդեցության վերաբերյալ զեկույց: Նախագծի նպատակն էր հետազոտել 2011-2013թթ. ընթացքում ԼԳԲՏ համայնքի նկատմամբ առկա խտրականության հետևանքով ԼԳԲՏ անձանց անվերադարձ արտագաղթի ազդեցությունը Հայաստանի տնտեսական...

Մարդու իրավունքները և Հայաստանի հանրությունը. 2011

Ժողովածուն ընդգրկում է «Սոցիոսկոպ» ՀԿ-ի կողմից 2011թ. Հայաստանում մարդու իրավունքների շուրջ կատարված երկու սոցիոլոգիական հետազոտությունների վերլուծությունները, «Մարդու իրավունքները ֆոտոխցիկում» մրցույթին և հաջորդիվ ցուցահանդեսին մասնակից լուսանկարներն ու դրանց պատմությունները:
Ժողովածուն առկա է Սոցիոսկոպի գրադարանում։

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22